cookie

ما از کوکی‌ها برای بهبود تجربه مرور شما استفاده می‌کنیم. با کلیک کردن بر روی «پذیرش همه»، شما با استفاده از کوکی‌ها موافقت می‌کنید.

avatar

New Armenia Blog 🇦🇲

Մենք առաջին ձեռքից ներկայացնում ենք ներքաղաքական զարգացումների վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաև իրականացնում ենք աղմկահարույց բացահայտումներ: 📩Հետադարձ կապ։ @NewArmeniaBlog_bot 📧Էլ. փոստ։[email protected] 🔵Facebook.com/newarmeniablog

نمایش بیشتر
پست‌های تبلیغاتی
5 288
مشترکین
-824 ساعت
-477 روز
-13330 روز

در حال بارگیری داده...

معدل نمو المشتركين

در حال بارگیری داده...

Սրբազանի ակցիաները կատարյալ սրբապղծություն են Երեկ իրեն սրբազան ներկայացնող Բագրատը հայտարարեց, որ այսօր առավոտից պետք է փակվեն Երևանի փողոցները: Այսօր Բագրատի ադեպտները առավոտից փորձում էին կաթվածահար անել երթևեկությունը, սակայն հանդիպեցին քաղաքացիների դիմադրությանը: Աբովյան փողոցում տեղի ունեցավ միջադեպ, որը ցայտուն կերպով ցույց տվեց, թե ովքեր են Բագրատի կողմնակիցները և ինչպես են նրանք վերաբերվում հայ քրիստոնյաներին: Այսօր առավոտյան, երբ քաղաքացիներից մեկը, վրդովելով փողոցի փակ լինելու հանգամանքից մոտեցել է ցուցարարներին, պարզելու, թե երբ կբացվի ճանապարհը, ցուցարարներից մեկը հարց է տվել քաղաքացուն՝ քրիստոնյա ե՞ս, ստանալով՝ հա պատասխան ցուցարարը քաղաքացուն ասել է՝ հա ու համբ արա: Սա ոչ միայն ապացուցում է, որ ցուցարարները չունեն տարրական հարգանք ՀՀ քաղաքացիների նկատմամբ, այլև ապացուցեց, որ նրանք ընդհանրապես դեմ են քրիստոնեական արժեքներին: Բա հիմա Բագրատը ի՞նչ է ասելու, ի՞նչ է պատասխանելու այն մարդկանց, որոնք նրան ընդունում են որպես սրբազան, չէ որ նրա կողմնակիցը վիրավորեց մի մարդու, ով ասեց, որ քրիստոնյա է: Սրանից հետո, երբ կտեսնեք Բագրատին նրան հարցրեք, թե ոնց է ստացվում, որ նա սրբազան լինելով, իր կողքին է պահում քրիստոնյա հավատքը ոտնահարողներին և մարդկանց վրա թողնեին: Բագրատ, կարգի հրավիրի անհավատ կողմնակիցների ու ներողություն խնդրի Հայաստանի քաղաքացիներից՝ քո մարդկանց կողմից մեր հավատքը վիրավորելու համար:
نمایش همه...
👍 36 1
Photo unavailable
Այս օրերին իրեն սրբազան հայտարարած Բագրատ մսավաճառը ինչ հնարք ասես, որ չարեց, էլ տռասին կալյասկա քշեց, էլ ոչխար գրկած ման տվեց, ում ասես տեսավ ու փաթաթվեց, իրեն նոր մեսիա հայտարարեց, ամպերի հետ խոսեց, իսկ վերջում ոտքերը հանեց ու դեմ տվեց իր հետևից եկողների դեմքին: Հա, հա հենց դեմ տվեց, որովհետև դեռ ոչ ոք այսպիսի բան չէր արել: Բագրատը այս նկարը տեղադրելով հավանաբար ուզում էր ասել, որ ես ոտքերս տնկած նստելու եմ փափուկ բազմոցին, իսկ դուք գնացեք ու կանգնեք հրապարակում, քանի որ Ռոբերտ Քոչարյանին և իրեն հենց դա է պետք: Ինչ ասեմ, ոնց ծառաներն են այնպիսին էլ տերերն են, եթե ծառայում ես քոչի նմանին ուրեմն պիտի պատրաստ լինես, որ ամեն առիթով նրանք հանելու են իրենց կոշիկները և ոտքերը դնեն դեմդ, իսկ դու պիտի հլու հնազանդ տանես այդ ամենը, քանի որ ոչ թե ազատ քաղաքացի ես, այլ ռոբիկի ծառա:
نمایش همه...
👍 45 7👎 2
Photo unavailable
😁 23🤬 9👍 6
Մենք նրանց որպես քույր և եղբայր ընդունեցինք, իսկ նրանք մեզ դավաճանեցին Ղարաբաղցիները, ովքեր Հայաստանում իշխանություն չեն ընտրել՝ Հայաստանի իշխանությունների հրաժարական են պահանջում։ Այսպիսի ապսուրդային և կեղտոտ վիճակ հնարավոր չէր պատկերացնել, բայց ավաղ ունենք այն ինչ ունենք: Փաստորեն երբ դուք նեղության և վտանգի մեջ էիք մենք ձեզ ընդունեցինք, իսկ դուք մեր բարությանը և հոգատարությանը պատասխանեցիք չարությամբ և նենգությամբ: Ձեր երկիրը հանձնելուց հետո հիմա էլ եկել ու Հայաստանս եք ուզում քանդել, քանի որ սա ձերը չէ, դուք այստեղ կորցնելու բան չունեք ու մի գրամ չեք մտածում Հայաստանի ու Հայ ժողովրդի ապագայի մասին: Փաստորեն Ռոբերտ Քոչարյանը կարողացավ ձեզ՝ ղարաբաղցիներին հանել Հայաստանի դեմ ու դա արեց շատ հեշտ, քանի որ ձեր այսօրվա գործողություններին նայելով հասկանալի է, որ դուք միշտ էլ երազել եք, որ Հայաստանը քանդվի: Ինչ ասեմ, մենք բարություն արեցինք, որովհետև հոգով բարի ենք, սակայն ցանկանում եմ զգուշացնել, որ թույլ չենք տալու մի խումբ դավաճանների քանդել մեր Հայրենիքը, այդ իսկ պատճառով ասում եմ, որ Հայ ժողովուրդը կանգնելով իր ընտրած իշխանությունների թիկունքին ամեն հնարավոր և անհնար միջոցներով անելու է ամեն ինչ, որ բնօրրանում խեղդի ցանկացած հակապետական և հակազգային նախաձեռնություն: Այսքանը…
نمایش همه...
👍 39 12
Photo unavailable
🤮 18👎 4👌 3
Բոլոր սադրիչները կձերբակալվեն՝ անկախ նրանց կարգավիճակից։ 🔻«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ իշխանական շրջանակները նախապես իմացել են Բագրատ Գալստանյանի հակապետական քայլերի և դրան հաջորդած գործողությունների մասին: 🔻Մեր տեղեկություններով՝ այժմ հրապարակում առկա են բոլոր անհրաժեշտ միջոցները, և իրավապահ համակարգը պատրաստ է կոշտ միջոցներ ձեռնարկել հնարավոր սադրանքների և անկարգությունների դեմ։
نمایش همه...
👍 28
Photo unavailable
Հանրապետության հրապարակը 18:20-ի դրությամբ։ ▫️Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը պահանջել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և 1 ժամ ժամանակ տվել։
نمایش همه...
🤬 16 6😁 6🤮 6👎 1
Հոգևորական կա Աստծուն է ծառայում, հոգևորական էլ կա՝ Քոչարյանի ծառան է Երբ խոսվում է հոգևորականների մասին, ապա բոլորը պատկերացնում են առաքինի և հարգարժան մարդու կերպար և դա այդպես էլ պետք է լինի, սակայն մեր իրականության մեջ հանդիպում ենք նաև հակառակի: Ահա այսօր խոսելու եմ առաքինի և հայրենասեր հոգևորականի և նրա հակապատկերի մասին: Առավոտյան տեղեկություն տարածվեց, որ Հայ Առաքելական Եկեղեցու Կոտայքի Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը հրաժարվել է միանալ Բագրատի երթին և նշել, որ նրա գործը Աստծո պատվիրաններին հետևելն է: Ահա իսկական հոգևորականի կերպար, ով ծառայում է միայն Աստծուն և չի խառնվում քաղաքական գործընթացներին: Կա նաև մեկ այլ հոգևորական՝ Բագրատ անունով, ով Աստծուն ծառայելը մի կողմ թողնելով որոշեց, որ պետք է ծառայի Ռոբերտ Քոչարյանին և դարձավ նրա վարձու միտինգավորը: Փաստորեն ոմանց համար Քոչին ծառայելը ավելի պատվաբեր է, քան Աստծուն ծառայելը ու այս մարդիկ ուզում են հասարակությանը համոզել, որ գնան իրենց հետևից: Վայ Բագրատ, Բագրատ, եթե մտածում ես, որ Աստծուն դրժելուց հետո մարդիկ քո հետևից կգնան, ապա դու ուղղակի անխելք ես: Հ.Գ. Աստծուն դրժողը Հայրենիքն ու Ժողովրդին վաղուց արդեն դրժել է:
نمایش همه...
23👍 20
Photo unavailable
1