cookie

ما از کوکی‌ها برای بهبود تجربه مرور شما استفاده می‌کنیم. با کلیک کردن بر روی «پذیرش همه»، شما با استفاده از کوکی‌ها موافقت می‌کنید.

avatar

Chibukhchyan live

Armen Chibukhchyan's Official Channel

نمایش بیشتر
پست‌های تبلیغاتی
15 514
مشترکین
+1624 ساعت
-67 روز
+13930 روز

در حال بارگیری داده...

معدل نمو المشتركين

در حال بارگیری داده...

نمایش همه...

👍 106 13😁 3👎 1
Վլադիմիր Պուտինը մայիսի 8-ին երկկողմ հանդիպում կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Քննարկման համար կուտակվել են բազմաթիվ հարցեր։ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակով
نمایش همه...
💩 443🖕 106👎 100🤬 16🤯 14🤔 12😁 8👍 5🤡 2🍌 1
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա՝ կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում, 2024 թվականի մայիսի 6-ի դրությամբ տեղադրվել է թվով 40 սահմանային սյուն։ Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են:  ՀՀ կառավարություն
نمایش همه...
👎 122👍 94🤮 17🤡 10🤔 9
Repost from Infocom
🇦🇲🇭🇺 Եկել ենք այն եզրակացությանը, որ պիտի միմյանց մայրաքաղաքներում դեսպանատներ բացենք․ Հունգարիայի ԱԳ նախարարը՝ Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսին 🗣 Պետեր Սիյարտոյի խոսքով՝ այս պահի դրությամբ կային հյուպատոսություններ. «Անցյալ մեկուկես տարիների մեր լավ ու աշխատող տնտեսական կապերի շնորհիվ հավատացած ենք, որ վաղուց արդեն ժամանակն է, որ դեսպանություններ բացենք 2 երկրներում»։ ✈️ Նախարարը հայտնեց նաև, որ այս տարվա հուլիսից սկսած՝ տրվելու է 2 մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթի մեկնարկը՝ «Wizz Air» -ի շնորհիվ։ 🤝 Հանդիպման մեկնարկին Հունգարիայի ԱԳ նախարարը նշեց՝ մեծ պատիվ է իրենց համար 15 տարվա դադարից հետո հյուրընկալել ՀՀ ԱԳ նախարարին։
نمایش همه...
🤮 121🤔 55👍 54👎 13😁 6🤡 5🤨 1
ՀՀ ժողովուրդն է որոշելու՝ ով է իշխանությունը, դու չէ, Արթուր Խաչատրյանը, Վիննի պուխը չէ, Քոչարյանը Ռոբերտը չէ, Սերժը չէ, մնացածը չէ, ՀՀ ժողովուրդն է ընտրություն կատարելու: Կընտրի՞ ուրիշ մարդու, էդ ուրիշ մարդը կգա ղեկավարելու: Չի ուզի՞, դրան էլ կփոխի: Այս մասին ասյօր Ազգային ժողովում նման կարծիք հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ խոսքն ուղղելով ընդդիմությանը: «Արտահերթ ընտրություններից եք խոսում, դուք սնանկ եք: Մեր չկատարած բաներից եք խոսում, դուք ոչ ասելիք ունեք, ոչ դեմք ունեք: Դուք դեմք չունեք, որով կարող եք հանդես գալ: Իրար մեջ խոսում եք, ասում եք՝ դե լավ, դու մի երեւա, քեզ չեն սիրում, էս անգամ դու մի արա, արի պարկեշտ մարդու բերենք, իր դեմքով հանդես գանք:Ընդունում եք, որ դուք պարկեշտ չեք: Ընդունում եք, որ դուք չկաք թե որպես քաղաքական գործիչ, թե որպես ՀՀ քաղաքացի: Եկել եք արտահերթ ընտրություններից եք խոսում, մանդատները դրեք: Դուք մանդատ կդնե՞ք: Իրար մեջ պաշտոնի համար էնքան կգզվռտվեք, աղմուկը մինչեւ ուր կհասնի: Կարանք 10 ամիսը մեկ ձեզ տանենք արտահերթ ընտրությունների, հաղթենք բերենք: Ուղղակի մենք խաչ ենք վերցրել, տանում ենք, առաքելություն ունենք»,- ասաց նա: Անդրադառնալով Տավուշի մարզում տեղի ունեցող գործընթացին՝ Սիմոնյանը հայտարարեց, թե «կտոր-կտոր» փորձում են ՀՀ-ն աշխարհի քարտեզի վրա ամրապնդել՝ որպես անկախ պետություն: «Ասում է՝ ճանաչել ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այո՛, որովհետև այդ տարածքային ամբողջականությունը մեր տարածքային ամբողջականության հետ է փոխկապակցված, որովհետև երբ ասում ես՝ սա է, եղբա՛յր, քոնը, ավելիի հույսեր չունենաս, դրանով դու ֆիքսում ես քո տարածքային ամբողջականությունը: Ասում ես՝ սա քոնն է, սա իմն է»,- ասաց նա, ապա խոսքն ուղղելով ընդդիմությանը, հավելեց՝ չեք խաբելու ժողովրդին և մեզ:
نمایش همه...
👍 323 22🤔 16😁 3😢 1🤡 1
Հայաստանն ակնկալում է Ալմաթիի բանակցություններում Ադրբեջանի հետ քննարկել երկու երկրների տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հարցը։ Արարատ Միրզոյան
نمایش همه...
👍 318🤔 26🤡 16 5👎 3😁 2
Ճակատագրական Զարգացումներ Հայաստանի Համար Վրաստանում. Թբիլիսին Փոխո՞ւմ է Արտաքին Քաղաքականությունը https://youtu.be/RalOQ-t02ic SUPPORT MY CHANNEL (Աջակցեք Իմ Ալիքին/Поддержите Мой Канал) PATREON- https://www.patreon.com/chibukchyan_live PAYPAL- https://www.paypal.com/donate/?hosted_button_id=J3UV6PJGANLQL Կարևոր տեղեկատվություն փոխանցելու համար կարող եք գրել [email protected] Էլեկտրոնային հասցեին։ Ձեր անձի գաղտնիությունը երաշխավորվում է։
نمایش همه...
Ճակատագրական Զարգացումներ Հայաստանի Համար Վրաստանում. Թբիլիսին Փոխո՞ւմ է Արտաքին Քաղաքականությունը

CHIBUKHCHYAN Interview - զրույց միջազգային հարաբերությունների մասնագետ Գիորգի Թումասյանի հետ SUPPORT MY CHANNEL (Աջակցեք Իմ Ալիքին/Поддержите Мой Канал) PATREON-

https://www.patreon.com/chibukchyan_live

PAYPAL-

https://www.paypal.com/donate/?hosted_button_id=J3UV6PJGANLQL

Կարևոր տեղեկատվություն փոխանցելու համար կարող եք գրել [email protected] Էլեկտրոնային հասցեին։ Ձեր անձի գաղտնիությունը երաշխավորվում է։ Աջակցեք Իմ Ալիքին/Поддержите Мой Канал-

https://www.donationalerts.com/r/armenchibukhchyan

Աջակցեք Իմ Ալիքին/Поддержите Мой Канал-

https://donate.stream/donate_62734a8636df7

LIKE & SUBSCRIBE to MY CHANNEL

https://www.youtube.com/channel/UCjnn...

FOLLOW ME ON SOCIAL MEDIA FACEBOOK-

https://www.facebook.com/armenchibukh...

TWITTER-

https://twitter.com/ArmenChib

INSTAGRAM-

https://www.instagram.com/armenchibuk...

Join MY TELEGRAM CHANNEL

https://t.me/armenchibukhchyan

#armenchibukhchyan #syunik #Զանգեզուրիմիջանցք #zangezur #pashinyan #aliev #erdogan #chibukhchyanlive #politics #News #Putin #Russia #Ukraine #Armenia #cyberwar #artsakh #nagornokarabakh #արցախ #փաշինյան #ալիեւ #ղարաբաղ #karabakh #lurer #Hayastan

👍 218 23🔥 2
Մայիսի 7-ին` ժամը 12:00-ին, տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը:
نمایش همه...
👍 137🤡 66🤔 19🤬 17💩 10🙊 10🤮 7 4😢 3🌚 2
Ճակատագրական Զարգացումներ Հայաստանի Համար Վրաստանում. Թբիլիսին Փոխո՞ւմ է Արտաքին Քաղաքականությունը Թեմայի Շուրջ Ժամը 13։00-ին Զրուցելու եմ միջազգային հարաբերությունների մասնագետ Գիորգի Թումասյանի Giorgi Tumasyan-ի Հետ CHIBUKHCHYAN Live Youtube-յան իմ Ալիքում
نمایش همه...
👍 189 12😁 3🤯 2🔥 1
Լրագրող Ժիրայր Ոսկանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է, որ բլոգեր Միկա Բադալյանը և այլ անձինք մոտեցել են իրեն, ցույց են տվել ինչ-որ բաներ, ապա քաշքշել են, գողացել հեռախոսը: Լրագրողը կանչել է ոստիկանության ծառայողների, որոնք, սակայն, չեն միջամտել։ Լրագրողի խոսքով՝ ոստիկանները իրեն թույլ չեն տվել մուտք գործել այնտեղ, որտեղից ինքը դուրս է եկել (ժամանցային վայրերից մեկում-խմբ․)։ Ավելի ուշ, ինչպես երեւում է ուղիղ եթերից, այդտեղ են գալիս ոստիկանության այլ ծառայողներ։ Ոստիկանների հարցին, թե արդյոք իրեն խփել են, լրագրողը պատասխանեց՝ այո։ Ոստիկանները հորդորեցին Ոսկանյանին իրենց հետ գնալ ոստիկանական բաժին՝ հաղորդում տալու համար, Ոսկանյանը ասաց, որ ինքը միանշանակ հաղորդում ներկայացնելու է, սակայն իր հետ ոստիկանության բաժին պետք է տարվեն իրեն քաշքշած անձինք։ Ոստիկանները ասացին, որ նրանք նույնպես տարվելու են, սակայն այդ պահին ոստիկանության բաժին գնալու առաջարկ ներկայացնում էին միայն Ոսկանյանին։
نمایش همه...
🤬 316👎 31👍 10🤮 6 3🤯 3🥱 1