cookie

ما از کوکی‌ها برای بهبود تجربه مرور شما استفاده می‌کنیم. با کلیک کردن بر روی «پذیرش همه»، شما با استفاده از کوکی‌ها موافقت می‌کنید.

avatar

Երևանի ձայնը

پست‌های تبلیغاتی
1 200
مشترکین
-524 ساعت
-167 روز
-4030 روز

در حال بارگیری داده...

معدل نمو المشتركين

در حال بارگیری داده...

Repost from Yerevan Live!
Photo unavailableShow in Telegram
ՔՊ-ականները հեռանում են Հայաստանից YerevanLive-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում մարդիկ նկատել են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանին և Վահագն Ալեքսանյանին։ Դեռևս հայտնի չէ, թե ուր են մեկնում այս երկու ՔՊ-ականները կամ ինչի համար։ Այս պահին հնարավոր երկու տարբերակ կա, կա՛մ զգալով մոտալուտ վտանգը, նախորոք ցանկանում են իրենց ապահովագրել, որպեսզի չմնան իշխանական փլատակների տակ, կա՛մ պետբյուջեի, այսինքն մեր՝ հարկատուներիս հաշվին, մեկնում են հերթական շրջագայության։ Եթե վերջին տարբերակն է, հուսանք Ազգային ժողովը հաշվետվություն կներկայացնի, թե ինչի վրա են ծախսվում մեր գումարները ու ինչո՞ւ ենք մենք վճարել սույն ՔՊ-ականների շրջագայության համար։ @liveYerevan
نمایش همه...
Repost from Yerevan Live!
Photo unavailableShow in Telegram
ՔՊ-ականները հեռանում են Հայաստանից Քիչ առաջ YerevanLive-ի ֆոտոխցիկը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ֆիքսել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանին և Վահագն Ալեքսանյանին։ Դեռևս հայտնի չէ, թե ուր են մեկնում այս երկու ՔՊ-ականները կամ ինչի համար։ Այս պահին հնարավոր երկու տարբերակ կա, կա՛մ զգալով մոտալուտ վտանգը, նախորոք ցանկանում են իրենց ապահովագրել, որպեսզի չմնան իշխանական փլատակների տակ, կա՛մ պետբյուջեի, այսինքն մեր՝ հարկատուներիս հաշվին, մեկնում են հերթական շրջագայության։ Եթե վերջին տարբերակն է, հուսանք Ազգային ժողովը հաշվետվություն կներկայացնի, թե ինչի վրա են ծախսվում մեր գումարները ու ինչո՞ւ ենք մենք վճարել սույն ՔՊ-ականների շրջագայության համար։ @liveYerevan
نمایش همه...
Աննա Հակոբյանն այսօր «Սև ու սպիտակ» party-ին է մասնակցել Օր ու գիշեր Սրբազան պայքարի մասնակիցներին բարոյականություն քարոզելով, թե՝ ինչպե՞ս եք երթերի ընթացքում երաժշտություն միացնում, երբ ջրհեղեղի հետևանքով զոհեր ունենք, ՔՊ-ականներն իրենք են խրախճանք կազմակերպում, որին մասնակցում է նաև Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը։ Այն էլ ինչ խորագրով՝ «Սև ու սպիտակ»։ Խրախճանքը տեղի է ունեցել այսօր ժամը 14։00-ին՝ Երևանի Տիչինայի փողոցում գտնվող սրահներից մեկում։ Թեև ՔՊ-ականներն ամեն ինչ արել են, որպեսզի այս խրախճանքի մասին տեղեկություն չտարածվի, դրա մասնակիցներին ստիպելով ջնջել իրենց սոցիալական էջերից քեֆ-ուրախության կադրերը, այնուամենայնիվ դա նրանց չի հաջողվել։ Ներկայացվող տեսանյութում հերթական անգամ լիուլի բացահայտվում է իշխանությունների իրական դեմքը։ Մանրամասները՝ տեսանյութում։ https://www.youtube.com/watch?v=JhuecgnFGy0&ab_channel=%D4%B5%D6%80%D6%87%D5%A1%D5%B6%D5%AB%D5%B1%D5%A1%D5%B5%D5%B6%D5%A8
نمایش همه...
Շտապ։ Աննա Հակոբյանն այսօր «Սև ու սպիտակ» party-ին է մասնակցել

Իշխանությունները քննադատում են ընդդիմության երթերի ժամանակ երաժշտություն միացնելու համար, իսկ իրենք խրախճանքներ կազմակերպում։

Photo unavailableShow in Telegram
Ադրբեջանցի զինծառայողը զորավարժության ժամանակ ջրահեղձ է եղել Ադրբեջանի բանակի պայմանագրային զինծառայող 22-ամյա Էլվին Էյվազովը զորավարժությունների ժամանակ ջրում խեղդվելու հետևանքով մահացել է։
نمایش همه...
👍 1
❗️Բերման ենթարկված 285 քաղաքացիները ազատ են արձակվել
نمایش همه...
00:08
Video unavailableShow in Telegram
Այս պահին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը` Բագրատ Սրբազանի գլխավորությամբ, հիմա երթ է իրականացնում Երևանի կենտրոնում
نمایش همه...
🤔 1
❗️❗️❗️Ուշադրություն❗️❗️❗️ ⚡️Ըստ մի քանի աղբյուրից ստացված տեղեկությունների՝ Նիկոլ Փաշինյանի թիմն այս պահին զբաղված է փոքր ջոկատներ կազմելով։ Ըստ մեզ հասած լուրերի՝ այդ գործը համակարգում է Աշոտ Մկրտչյան անունով ոմն մեկը, ով իրավապահ մարմինների ներկայացուցիչ չէ։ Ձևավորվող խմբերը նույնպես որևէ առնչություն չունեն իրավապահ համակարգերի հետ։ Ասել է թե՝ ստեղծվում են ապօրինի ջոկատներ, ինչն իր հերթին նշանակում է, որ Փաշինյանը չի վստահում իրավապահներին։ Մենք կճշտենք այս ջոկատների մասին ստացված տեղեկությունները և նոր մանրամասներ ի հայտ գալու դեպքում, անպայման կտեղեկացնենք հանրությանը։ Կոչ ենք անում իրավապահ մարմիններին նույնպես զբաղվել այս տեղեկություններով և կանխել քաղաքական իշխանությունների ապօրինի ու սադրիչ բնույթի գործունեությունը։
نمایش همه...
Photo unavailableShow in Telegram
Կիրանց գյուղի դպրոցում մեկնակել է Վերջին զանգի միջոցառումը։ Դպրոցը 9-րդ դասարանն ավարտող 8 շրջանավարտ ունի։
نمایش همه...
4
Photo unavailableShow in Telegram
🔹Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը պաշտոնապես ստանձնում են պետական սահմանի Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածների պահպանությունը։ Պետական սահմանի Կիրանց բնակավայրի 5,8 կմ հատվածի պահպանությունը, մինչև հուլիսի 24-ը, կիրականացվի անցումային սխեմայով:
نمایش همه...
Photo unavailableShow in Telegram
Հայաստանյան եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների ժողով Մայր Աթոռում _____________ Մայիսի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ հայաստանյան եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների ժողով։ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ իշխանության տարբեր ներկայացուցիչներ, այդ թվում և վարչապետը, Տավուշում սահմանազատման ու սահմանագծման անվան ներքո կատարվող տարածքային միակողմանի զիջումների դեմ հանրային ընդվզման այս օրերին, վերստին սկսել են թիրախավորել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ հրապարակ նետելով տարատեսակ կեղծ հայտարարություններ և ճշմարտազուրկ տեսություններ՝ առնչված Եկեղեցու պատմական առաքելությանն ու ներկա գործունեությանը։ Առավել քան զարմանալի է, որ մերկապարանոց մեղադրանքներ են հնչեցվում Եկեղեցու կողմից հարկեր չվճարելու առնչությամբ, երբ պաշտոնական վիճակագրությունները ուղղակի փաստում են ՀՀ օրենքով սահմանված հարկային պարտավորությունների կատարման մասին։ Հատկապես դատապարտելի է, երբ կառավարության ղեկավարը անհիմն մեղսագրումներով և անսքող դիտավորությամբ Հայ Եկեղեցուն ամբաստանում է ինչպես անցյալում, այնպես և այսօր «ազդեցության գործակալ» լինելու մեջ։ Ցավ ենք արտահայտում, որ գործող իշխանությունները Եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա խնդիրներն արծարծում են անվայելուչ իրենց հանգամանքին, նաև սպառնալիքների, ճնշումների և ապատեղեկատվության գործիքակազմերի օգտագործմամբ։ Հարկ է, որ ՀՀ իշխանության ներկայացուցիչները ազգի և հայրենիքի առջև իրենց պատասխանատվության գիտակցությամբ անդրադառնան Եկեղեցու պատմական հայրենաշեն ու ազգապահպան դերակատարությանը, ինչն ամրագրված է նաև ՀՀ Սահմանադրությամբ, և վերատեսության ենթարկեն որդեգրած քաղաքականությունը։ Աղոթում ենք, որ Աստված խաղաղություն պարգևի մեր հայրենիքին, բարօրություն ու ապահովություն մեր ժողովրդին։
نمایش همه...
👍 2