Armenian Code Academy
رفتن به کانال در Telegram
2 393
مشترکین
اطلاعاتی وجود ندارد24 ساعت
-67 روز
-1530 روز
آرشیو پست ها
👩💻 Եթե ունեք մեծ թասք ու կարճ ժամանակ մինչև դեդլայն, ոգևորող փաստ ենք բերել։
🗓 JavaScript-ը ստեղծելու համար Բրենդան Այչը ընդամենը 10 օր ուներ։
Այս շատ անհավանական դեդլայնով թասքը դրվել էր 1995-ին Netscape-ում, երբ անհրաժեշտություն կար արագ ստեղծել սկրիպտային լեզու և կար ընդամենը 10 օր՝ նախնական տարբերակն ունենալու համար։
Այչը թասքը փակեց առանց ուշացման, իսկ ստեղծած լեզուն սկզբում կոչվեց Mocha, հետո՝ LiveScript, վերջում՝ JavaScript։ ✅
👩💻 Եթե ունեք մեծ թասք ու կարճ ժամանակ մինչև դեդլայն, ոգևորող փաստ ենք բերել։
🗓 JavaScript-ը ստեղծելու համար Բրենդան Այչը ընդամենը 10 օր ուներ։
Այս շատ անհավանական դեդլայնով թասքը դրվել էր 1995-ին Netscape-ում, երբ անհրաժեշտություն կար արագ ստեղծել սկրիպտային լեզու և կար ընդամենը 10 օր՝ նախնական տարբերակն ունենալու համար։
Այչը թասքը փակեց առանց ուշացման, իսկ ստեղծած լեզուն սկզբում կոչվեց Mocha, հետո՝ LiveScript, վերջում՝ JavaScript։ ✅
Ուսումնասիրու՞մ ես Machine Learning կամ արդեն պատրաստվո՞ւմ ես տեխնիկական հարցազրույցի, եթե այո, ապա շարունակիր կարդալ 👇
💻 Տեխնիկական հարցազրույցը ամենաբարդ փուլերից մեկն է համարվում աշխատանքի ընդունվելիս։ Սովորաբար դիմորդները ունենում են վախեր ու անհանգստություններ կապված հարցազրույցի ընթացքում հնչող հարցերի բնույթից։
Որպեսզի հասկանաս, թե ինչ տեսակի հարցեր ու խնդիրներ կարող են հնչել հարցազրույցի ընթացքում և ինչ գիտելիքի բացեր ունես, մենք առանձնացրել ենք 70 տեխնիկական բնույթի հարցեր, որոնք կօգնեն քեզ պատրաստվելու հարցազրույցին:
Դե ինչ, հարցերին կարող ես ծանոթանալ այստեղ՝ https://bootcamps.aca.am/mlinterviewquestions
Մաղթում ենք քեզ հաջողություն 🙌
Python Navigator՝ անվճար դասընթաց 🐍
📚 Ծրագիրը բոլոր նրանց համար է, ովքեր ցանկանում են ծանոթանալ Python լեզվին և հասկանալ, թե ինչ ուղղություններում է այն կիրառվում։
տևողություն՝ 2 շաբաթ
ֆորմատ՝ առցանց
🔗 Գրանցվելու համար անցիր հղումով՝ https://bootcamps.aca.am/pythonnavigator
🔮 Հիշեցնում ենք, որ ժամանակն է լրացնես Linkedin-իդ էջը
Որոշել ենք նաև մի քանի վիճակագրական փաստ նշել, որ կապացուցեն, թե ինչ կարևոր գործիք կարող է լինել Linkedin-ը քո կարիերայում👇
📌1 րոպեի ընթացքում Linkedin-ով աշխատանքի է ընդունվում 6 մարդ
📌Այս պահին Linkedin-ում գրանցված է 67 միլիոն ընկերություն
📌Գործատուների 48%-ը ուշադրություն է դարձնում top skill-երի հատվածին աշխատակից փնտրելիս
🖇 Եվս մեկ առաջարկ ունենք՝ մոտիվացվելու համար։ Եթե էջդ լրացնես մոտակա օրերին ու մասնակցես «Լավագույն լինկդինյան պրոֆիլ» մրցույթին, կունենաս հնարավորություն շահել Amazon Kindle։
🎯Մրցույթին մասնակցի’ր այստեղ
Վարձատրվող ինթերնշիփի հնարավորություն EasyPay-ում 🎯
📌Ծրագրին դիմելով՝ կարող եք ձեռք բերել փորձ և հմտանալ 9+ ոլորտներից մեկում՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ, մարդկային ռեսուրսների կառավարում, ֆինանսական վերլուծություն, պրոդուկտների զարգացում, նախագծերի կառավարում և այլն։
🎓 Ծրագրին կարող են դիմել բուհերի ավարտական կուրսերի ուսանողները կամ վերջին երկու տարվա շրջանավարտները։
⏳Դիմելու վերջնաժամկետ՝ ապրիլի 8
🖇Հայտը լրացրեք այստեղ
🔥 Նոր ԱՆՎՃԱՐ ռեսուրսներ
UI/UX դիզայնը երկու տարբեր աշխարհների՝ տեխնոլոգիաների և ստեղծարարության իդեալական համադրումն է։
Եթե պլանավորում ես կարիերա սկսել դիզայնի այս ուղղությամբ կամ արդեն մասնագետ ես, ապա շտապի‘ր ներբեռնել այս ռեսուրսները, որոնց կարիքն աշխատանքային պրոցեսում ամեն օր ունենալու ես։✨
🎯Ոգեշնչող վեբկայքերից, moodboard-երից մինչև նորարարական գործիքներ և այլ օգտակար ռեսուրսների մեծ բազա, որը UX/UI դիզայնի քո «շտապ օգնությունը» կդառնա մի քանի վայրկյանում։
🔗Շտապի’ր ներբեռնել այն.
https://bootcamps.aca.am/uxresources
Ինթերնշիփի ծրագրերի առաջարկներ Metric-ից՝ ուսանողների և փորձառու մասնագետների համար ⚡️
💻 AI Internship ծրագիրը հիանալի հնարավորություն է ուսանողներին սկսել մասնագիտական AI ոլորտում, ձեռք բերել փորձ և դառնալ թեկնածու՝ Metric-ում որպես Junior մասնագետ աշխատելու համար։
💼 Իսկ AI Residency ծրագիրը առաջարկ է բոլոր այն փորձառու մասնագետների համար, ովքեր ցանկանում են խորացնել գիտելիքներն ու ձեռք բերել նոր փորձ AI-ի հետ աշխատանքում։ Ծրագրին կարող են դիմել ML/AI և մոտ ոլորտներում 2 տարուց ավելի փորձ ունեցող մասնագետները։
✅Դիմելու վերջնաժամկետը՝ մարտի 24, 23:59
✅ Մեկնարկը՝ հունիսի 1
✅ Ավարտը՝ օգոստոսի 31
📌Դիմելու և մանրամասներին ծանոթանալու համար՝ այստեղ
📢 Ապրիլի 14-ին ACA-ի դռները բաց են.
արի’ բացահայտենք ՏՏ աշխատաշուկան միասին
💻 ՏՏ-ում քո մասնագիտական ուղին սկսելու առաջին քայլը՝ ոլորտն ուսումնասիրելն է։ ACA-ը տալիս է այդ հնարավորությունը՝ հրավիրելով բոլորին բացահայտելու, թե👇
📌 Ինչպիսի՞ն է ՏՏ աշխատաշուկան այսօր
📌 Ո՞ր դասընթացներն են ակտուալ ու հեռանկարային
📌 Ի՞նչ սովորել և ինչի՞ց սկսել մասնագիտական ուղին
📌 Որո՞նք են ամենից պահանջված տեխնիկական ու ոչ տեխնիկական մասնագիտությունները և այլն:
🖇 Դե իսկ եթե դեռ չեք կողմնորոշվել, թե ո՞ր ուղղությունն ընտրել ՏՏ ոլորտում, մենք մեծ սիրով կանցկացնենք անվճար անհատական խորհրդատվություն՝ օգնելով ձեզ կողմնորոշվել։
👉Բոլոր նրանք, ովքեր կընտրեն դասընթաց և կգրանցվեն հենց նույն օրը, կստանան 20.000 դրամ արժողությամբ նվեր-քարտ՝ ցանկացած դասընթացի մասնակցելու համար։
Մեծ սիրով սպասում ենք 🚪
Գրանցվի’ր այստեղ՝ https://forms.gle/a5VuAdBghva5SUZT6
Գիտե՞ս, որ իրականում դու կարող ես սովորել ամեն ինչ 📚
«Դու հումանիտար ես, տեխնիկական մասնագիտություն չես կարող սովորել»-ը միֆ է, իսկ ապացույցը ուղեղի մի հրաշալի հատկություն է, որ կոչվում է նեյրոպլաստիկություն:
🧠 Այն մեր ուղեղի՝ եղած նեյրոնային կապերի հիման վրա նոր կապեր ստեղծելու կարողությունն է։ Ավելի պարզ՝ նեյրոպլաստիկության շնորհիվ մենք կարողանում ենք ստացած ինֆորմացիան օգտագործել ու ստեղծել նորը։
✨ Լավ լուրն այն է, որ մեր բոլորի ուղեղն ունի նեյրոպլաստիկություն, և թե որքանո՞վ այն կզարգանա, միայն մեր ձեռքերում է։
Այլ կերպ ասած՝ եթե անգամ միշտ մտածել ես, թե մաթեմատիկան քոնը չէ, դու չես կարող և այլն, իմացիր, որ կարող ես. ուղղակի միգուցե քեզնից պահանջվի մի փոքր ավելի շատ ժամանակ, քան նրանից, ով արդեն իսկ իր ուղեղը մարզել է խնդիրներ լուծելիս։
Դե իսկ, թե ինչպես զարգացնել նեյրոպլաստիկությունը՝ ավելի քան պարզ է. որքան շատ ինֆորմացիա, այնքան լավ նեյրոպլաստիկություն, և հակառակը՝ որքան մեծ նեյրոպլաստիկություն, այնքան արագ սովորելու ունակություն։ 🚀
Այնպես որ՝ մի կասկածիր ուղեղիդ կարողությունների վրա։ ✨
🚪Բաց դռների օր ACA-ում՝ բացահայտելու համար, թե ինչպե՞ս են անցնում JavaScript-ի դասընթացները մեզ մոտ։
🗓Մարտի 24-ին, ժամը 13:00-ին սպասում ենք քեզ Armenian Code Academy-ում, եթե 👇
▫️հետաքրքրված ես JavaScript-ով,
▫️Ուզում ես իմանալ, թե ինչու՞ սովորել հենց այս մասնագիտությունը
▫️Ցանկանում ես լսել ոլորտի փորձառու դասախոսներին և ձեռք բերել մասնագիտական նոր կապեր
▫️Ունես ցանկություն կատարել մասնագիտական հետաքրքիր առաջադրանքներ
▫️Կամ ունես հարցեր՝ կապված JavaScript-ի և դասընթացի հետ
🎁 Բոլոր այն մասնակիցները, ովքեր կգրանցվեն դասընթացին հենց նույն օրը, կստանան 20.000 դրամ արժողությամբ նվեր-քարտ՝ դասընթացին մասնակցելու համար։
🚀Ձեր բոլոր հարցերին կպատասխանեն ու մասնագիտության մասին կխոսեն ACA-ի JavaScript-ի փորձառու դասախոսներ Էլմիրա Ավագյանը, Ռոբերտ Ռոստոմյանը, Մուշեղ Անդրասյանը և Դավիթ Մարգարյանը։
Դե ի՜նչ՝ սպասում ենք քեզ, որ ներկայացնենք ու պատմենք, թե ինչու՞ սովորել JavaScript հենց ACA-ում
Գրանցվի՜ր այստեղ ✨
Շախմատում IT մասնագետներն են ♟
Yandex-ը մարտի 17-ին, ժամը 14:00-ին, հրավիրում է բոլորին Շախմատի տուն (Խանջյան 50Ա)՝ շախմատ խաղալու կոլեգաների հետ ու ձեռք բերելու նոր կապեր։
Միջոցառման հատուկ հյուրը գրոսսմայստեր, Հայաստանի շախմատի հավաքականի կազմում Շախմատի միջազգային օլիմպիադայի կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանն է, ով կբացի առաջնությունը և կկիսվի հաղթելու խորհուրդներով։
Գրանցվեք և եկեք շախմատ խաղալու այստեղ 👉🏻 https://forms.yandex.ru/u/65d4a8aed046883bae4b5baf/
🏆Մրցույթ DeepOrigin-ի կողմից՝ կոդավորման սիրահարների համար
✨Այն հնարավորություն կտա ցուցադրել ձեր կոդավորման հմտություններն ու կարճ ժամանակում լուծումներ գտնելու կարողությունը՝ աշխատելով փոքր թիմերում։
💻 Մրցույթը ներառելու է 2-3 խնդիր, որոնք մինչև 4 հոգուց բաղկացած թիմը պետք է լուծի 10 ժամում։
🥇Հաղթողները կստանան՝
1-ին տեղ- $3000
2-րդ տեղ- $2000
3-րդ տեղ - $1000
Շտապե՛ք դիմել հենց այսօր. վերջնաժամկետը մարտի 15-ն է ⏳
Դիմելու և մրցույթի բոլոր մանրամասներին ծանոթանալու համար՝ այստեղ
✨ Էլ ե՞րբ, եթե ոչ մարտի 8-ին պետք է խոսել tech-ում հաջողության հասած կանանց մասին։
🤍 Մենք սկսում ենք նոր շարք, որի ընթացքում ACA-ի կին դասախոսները կխոսեն կարիերայի, դասավանդման ու tech-ում իրենց գրանցապ հաջողությունների մասին։
Դե իսկ շարքը մեկնարկում ենք
Լիլիթ Կարապետյանի հետ, ով JavaScript-ի դասախոս է ACA-ում, ինչպես նաև Software Engineer՝ Google-ում 👩💻
🤩 Միացի‘ր մեր LinkedIn Profile Contest-ին, բարելավիր էջդ ու ստացիր Kindle շահելու հնարավորություն։
🎯 Մրցույթին կարող ես մասնակցել, եթե սովորում ես ավագ դպրոցում, բակալավրիատում կամ մագիստրատուրայում, կամ եթե մինչև երեք տարվա փորձով մասնագետ ես։ Կհաղթի ամենից պրոֆեսիոնալ էջը ներկայացրած մասնակիցը։
Միանալու համար ուղղակի պատրաստի‘ր էջդ ու լրացրու հայտը։
⏳ Դիմելու վերջնաժամկետը՝ մինչև ապրիլի 5:
Մրցույթին մասնակցելու և մանրամասներին ծանոթանալու համար անցի’ր այս հղումով 👇https://bootcamps.aca.am/linkedin
Այստեղ կգտնես նաև խորհուրդներ՝ էջդ բարելավելու մասին 🔗
👾 Պոլիգլոտ ծրագրավորողները՝ մի քանի ծրագրավորման լեզվի տիրապետող մասնագետները, մի շարք կարևոր առավելություններ ունեն աշխատանքում
Եկեք ծանոթանանք մի քանիսին 👀
✨ Բազմակողմանիություն
Մի քանի լեզուներ իմանալը ծրագրավորողին հնարավրոություն է տալիս բազմակողմանի լուծումներ գտնել և օգտագործել տարբեր լեզուների ուժեղ կողմերը՝ լավ արդյունքի համար:
🔮 Հարմարվողականություն
Ցանկացած նախագծի կամ աշխատանքային նոր միջավայրի հարմարվելու ընթացքը մի քանի լեզուների իմացությունը շատ ավելի արագ է դարձնում։
💡Խնդրի խորը դիտարկում
Դե որքան շատ գիտելիք ոլորտի մասին, այնքան ավելի հիմնային պատկերացում խնդրի ու լուծումներ գտնելու համար։
🤝 Արդյունավետ հաղորդակցություն
Որովհետև պոլիգլոտ ծրագրավորողը աշխատանքում կհասկանա «բոլորի լեզուն», ինչը աշխատանքը էլ ավելի համակարգված կդարձնի։
💻 Fast Bank-ում մի քանի թափուր հաստիքներ կան tech մասնագետների համար, որ կհետաքրքրեն ձեզ
💡 Junior Machine Learning Engineer
💡 Mid Machine Learning Engineer
💡 Mid Level QA Engineer
💼 Բոլոր հաստիքների համար ընդհանուր պայման է ծրագրավորման կամ մաթեմատիկական ոլորտում մասնագիտական կրթությունը
💼 Աշխատանքները մշտական են՝ ամբողջ դրույքով
Դիմելու և պայմանների մասին իմանալու համար անցեք հղումներով✨
Ի՞նչ դիտել այս շաբաթ-կիրակի՝ tech-ի մասին 📽
🎞 Silicon Valley (2014-2019) - համարվում է կոմեդիա ժանրի մեր ժամանակի լավագույն սերիալներից մեկը։ Սիլիկոնային հովտի սարկաստիկ նմանակումն է, որ հաստատ արժի նայել ազատ ժամանակ։
🎬 Severance (2022-մինչ օրս)
Եթե գոնե մի անգամ մտածել եք, որ տանը ուզում եք չմտածել աշխատանքի մասին, սերիալը կհետաքրքրի հաստատ։ Այն պատմում է բժշկական միջամտության մասին, որի միջոցով մարդու աշխատանքային հիշողությունը պետք է կապ չունենա աշխատանքից դուրս կատարվողի հետ։
📺 WeCrashed (2022)
Այս մեկն էլ, եթե ուղղակի տեխնիկական ընկերության ներքին անցուդարձն է հետաքրքիր։ Այն մինի-սերիալ է WeWork tech ընկերության ներսում կատարվող ինտրիգային դեպքերի մասին
🤖 ChatGPT-ի հետ լավ հարաբերությունների հիմքում լավ պրոմպտերն են (հուշումները, ուղղորդող հարցերը, բացատրությունները և այլն)։
✨ Դե իսկ «Ինչպե՞ս գրել լավ պրոմպտ» հարցի պատասխանները շատ են․
Օրինակ՝ Semrush-ը 195-ից ավելի տարբերակ է առաջարկում լավ պրոմպտերի համար։
Իսկ մենք առաջարկում ենք օգտվել մի քանի կարևոր հուշումներից հարցեր գրելիս 👇🏻
▫️ Խնդիրը բաժանել մասերի, եթե ասելիքը շատ է
▫️ Գրել օրինակներ, նկարագրել, թե ինչ կոնտեքստում եք օգտագործելու պատասխանը
▫️ Տալ հրահանգներ, թե ինչպիսին լինի կամ չլինի պատասխանը, (օրինակ` the answer should be short)
▫️ Նշել ձևաչափը, որով ուզում եք ստանալ պատասխանը
▫️ Ուղղել, եթե սխալ է պատասխանը, խնդրել վերաձևակերպել և նշել, թե կոնկրետ ինչն է սխալ
▫️ Իդեալական արդյունքի համար էլ՝ սովորեցնել գրել ձեր ոճով
🧠 Ինպե՞ս կարող են օգնել AI գործիքները վաճառքի մասնագետին բարձրացնել արդյունավետությունը՝
🟣 հնարավորություն կտան կայացնել տվյալների վրա հիմնված որոշումներ
🟣 կօգնեն ավտոմատացնել աշխատանքի զգալի մասը
🟣 կօգնեն իրականացնել ճշրգիտ կանխատեսումներ
🔗 Գործիքակազմին կարող ես ծանոթանալ այստեղ՝ https://bootcamps.aca.am/aiforsalesreg
#aitools #armeniancodeacademy #aitoolset2024
