Դետք | Detq
رفتن به کانال در Telegram
Telegram-канал информационно-аналитического центра «Детк», связанного с военной сферой.
نمایش بیشتر1 364
مشترکین
+124 ساعت
-67 روز
-930 روز
آرشیو پست ها
1 364
🟥️️️️️️ Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Տամբովի մարզում գտնվող նավթային օբյեկտի վրա
📌 Ուկրաինական մոնիտորինգային ռեսուրսների տվյալներով՝ հարձակման թիրախն է դարձել Նիկոլսկայա կայանը, որն ապահովում է նավթամթերքի ընդունումը, պահպանումը և տեղափոխումը:
1 364
🟥 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան
«Մեր կազմակերպությունը` «Արցախի միությունը», ֆորմալ ընթացակարգով դիմեց, որ կանաչ գոտում տաղավար ունենանք` որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ և ներկայացնենք Արցախի ժողովրդի հետ կապված հարցերը, Արցախի կենսաբազմազանությունը, ինչպես COP17-ն է ենթադրում։ Իրենք մերժեցին, տաղավար չտրամադրեցին։ Հիմա կարող են տարբեր պատճառաբանություններ բերել, որ ուրիշներին էլ են մերժել և այլն, բայց փաստացի մենք այդ հնարավորությունը չենք ունեցել»,–ասաց Բեգլարյանը։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
1 364
🟩 Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2026» հատուկ զորավարժությունները
Զորավարժություններին ներգրավված են ներքին գործերի մարմինների, ազգային անվտանգության ծառայությունների, ներքին զորքերի (ազգային գվարդիայի), հատուկ և հակաթմրանյութային ծառայությունների, ինչպես նաև փրկարարական ստորաբաժանումների ներկայացուցիչներ։
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
1 364
🇦🇲🇨🇿 ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Չեխիայի Հանրապետություն:
ՀՀ ՊՆ
1 364
🏆 Թուրքիայում ընթացող Մ15 Եվրոպայի առաջնությունում հայ պատանի բռնցքամարտիկ Էրիկ Աֆրիկյանը 5։0 հաշվով ջախջախել է թուրք Արսլան Դորուկին և դուրս եկել 1/4 եզրափակիչ։
1 364
❗️❗️ Տեղի են ունեցել «Իրևան. պատմական փաստաթղթերի լեզվով» գրքի շնորհանդեսները. սա ՀՀ-ի դեմ Ադրբեջանի ծավալապաշտական ծրագրի մաս է. ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյան
Ադրբեջանի կողմից պետական աջակցությամբ իրականացվող «Արևմտյան Ադրբեջան» ծավալապաշտական ծրագրի քարոզչության շրջանակներում Նյու Յորքում և Վաշինգտոնում տեղի են ունեցել «Իրևան. պատմական փաստաթղթերի լեզվով» գրքի շնորհանդեսները։
Այս գիրքը պետական աջակցությամբ իրականացվող հրատարակչական գործունեության ակնառու օրինակ է և Ադրբեջանի վտանգավոր էքսպանսիոնիստական օրակարգի միայն մի փոքր մասն է։
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
1 364
🇮🇷🇺🇸🇮🇱 Իրանը նոր ծրագիր է մշակել ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ։
Այս մասին Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզաին հայտնել է X սոցիալական հարթակում։
«Իրանի զինված ուժերը ծրագիր են մշակել՝ ի պատասխան ցանկացած նոր արկածախնդրության. մի ծրագիր, որը շատ ավելի կործանարար է, քան այն ծրագրերը, որոնք կիրառվել են 12-օրյա և 40-օրյա պատերազմների ժամանակ»,-նշել է նա։ Ըստ Ռեզաիի՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հնչող սպառնալից հայտարարությունները չեն փոխի իրավիճակը տեղում։
«Իրանի նոր օպերատիվ ծրագիրը չի հետևելու այն կանոններին, որոնց նրանք սովորել են»,-հավելել է Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարը։
1 364
🇺🇸🇮🇱🇮🇷 Թրամփը առաջիկա ընտրություններում աջակցել է Նեթանյահուին և սպառնացել Իրանին «ավարտել սկսածը»
Իսրայելցիներին հասցեագրված հրապարակված ուղերձում նա Նեթանյահուին անվանել է «ուժեղ և խիզախ առաջնորդ, ինչպես նաև Իրանի դեմ պայքարի գործընկեր», իսկ Իրանին սպառնացել է «ավարտել ջախջախումը», եթե Թեհրանը չփոխի իր քաղաքականությունը։
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
1 364
+1
🟦 Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագրեր, որոնց համաձայն՝
Տարոն Եղիազարյանը նշանակվել է ՊՆ սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետ,
Նորայր Մկրտչյանը նշանակվել է ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ։
ՀՀ ՊՆ
1 364
🟥 Ադրբեջանը ամենազոր չէ, ինչպես մեզ փորձում են համոզել գրեթե ամեն օր. թյուրքագետ
«Ի դեմս ժամանակակից Ադրբեջանի գործ ունենք մի կողմից բավական արդյունավետ աշխատող և կայուն բռնապետական համակարգի հետ, իսկ մյուս կողմից էլ խիստ ճգնաժամային, խոցելի ու բազմաթիվ հարցերում ինքնուրույն գործելու հնարավորություններից զուրկ պետական համակարգի հետ։
Ադրբեջանի դեմ աշխատանքը, այդ թվում՝ նման խոցելիություններից օգտվելը պետք է լինի Հայաստանի անվտանգության երաշխիքներից, ոչ թե հակառակը»,- գրում է Վարուժան Գեղամյանը։
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱԿՆԱՐԿԸ
1 364
🟩 Իրանը հայտարարել է սեփական արտադրության ծանր կործանիչի փորձարկման ծրագրերի մասին
Իրանական ծանր կործանիչը առաջին անգամ պետք է օդ բարձրանա հաջորդ տարի։Այդ մասին հոկտեմբերի 18-ին հայտարարել է Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար Մեհրդադ Ահլաքին, նրա խոսքը մեջբերում է IRIB պետական հեռառադիոընկերությունը։
«Իրանական ծանր կործանիչը հաջորդ տարի օդ կբարձրանա»,-ասված է հրատարակության Telegram-ալիքի հրապարակման մեջ։ Ահլաքին ընդգծել է, որ կործանիչն ամբողջությամբ արտադրվել է Իրանում։
1 364
🟦 Գևորգ Պապոյանը խուսափեց ՀՀ սուվերեն տարածքում՝ Շիկահողի արգելոցում ադրբեջանցիների ծառահատումների մասին հարցին ուղիղ պատասխանելուց
1 364
🟥 Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ այս տարվա հունվարից սեպտեմբեր Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 23 միլիոն 450,07 հազար դոլարի ապրանք։
Հայաստանից Ադրբեջան ներմուծման արժեքը կազմել է 96,46 հազար դոլար։
1 364
🇦🇲 Հոկտեմբերի 19-ը ՀՀ ԶՈՒ տոնացույցում նշվում է որպես Հրթիռային զորքերի և հրետանու օր։
ՀՀ ՊՆ
1 364
🔴 Անկլավներ ու էքսկլավներ չպետք է լինեն, Բաքուն կրկին մեղադրում է, Երևանը՝ լռում
Ի՞նչ տեղի ունեցավ նախորդ շաբաթ Հայաստանում և Հայաստանի շուրջ:
Վերհիշե՛ք կարևոր իրադարձությունները #Դիտարժան -ի շաբաթական ամփոփմամբ նախքան նոր շաբաթվա լուրերին անցնելը: ⤵️
https://youtu.be/q45tMOLs9PI?si=mVE5khj3zti3VN21
1 364
🟥 Գլխաշորի շուրջ վեճը՝ Անկարա–Բաքու լարվածության նոր պատճառ
Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները, որոնք երկու երկրների իշխանությունները հաճախ բնութագրում են «մեկ ազգ՝, երկու պետություն» բանաձևով, հայտնվել են նոր տարաձայնության առաջ։ Գրում է «Ermenihaber»-ը:
Հակասության առանցքում ոչ միայն Ադրբեջանի աշխարհիկ կրթական քաղաքականությունն է, այլև այն հարցը, թե որքանով կարող է Թուրքիան իրեն իրավունք վերապահել գնահատելու և քննադատելու դաշնակից երկրի ներքին որոշումները։
Բաքվի արձագանքը ցույց է տալիս, որ նույնիսկ սերտ ռազմավարական հարաբերությունների պայմաններում Ադրբեջանը պատրաստ չէ ընդունելու, որ պատմական և մշակութային ընդհանրությունները կարող են հիմք դառնալ իր ներքին քաղաքականության նկատմամբ արտաքին միջամտության համար։
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
1 364
🇺🇸🇦🇲 ANCA-ն ներկայացրել է ԱՄՆ ընտրությունների օրակարգը. Արցախ, ռազմագերիներ, պատժամիջոցներ Բաքվի դեմ
Հանձնախումբը ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի բոլոր անդամներին գնահատել է ավելի քան 70 չափանիշով՝ կապված Հայաստանի և Արցախի շահերի պաշտպանության, Ադրբեջանի նկատմամբ պատասխանատվության ապահովման և ԱՄՆ արտաքին քաղաքականության վերաբերյալ օրենսդիրների դիրքորոշումների հետ։
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
1 364
🟦 Կարևոր եմ համարում, որ COP17 համաժողովը Երևանը հյուրընկալում է Ադրբեջանի հետ ավելի քան 30-ամյա հակամարտության ավարտից հետո։
Այս մասին ասել է Փաշինյանը «Առաջնորդները՝ հանուն բնության» խորագրով կազմակերպված քննարկման ընթացքում։
🔹 «Ունենք շատ դրական երկխոսություն և համոզված եմ, որ առաջիկայում այստեղ էլ պատմական փոփոխությունների կհասնենք: Ջրային ռեսուրսների կառավարման հարցում համագործակցության փորձ ունեն Հայաստանն ու Թուրքիան: Հարևանների համար շրջակա միջավայրի խնդիրներն ընդհանուր են»,- ասել է նա՝ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին:
1 364
🟦 Կարևոր եմ համարում, որ COP17 համաժողովը Երևանը հյուրընկալում է Ադրբեջանի հետ ավելի քան 30-ամյա հակամարտության ավարտից հետո։
Այս մասին ասել է Փաշինյանը՝ «Առաջնորդները՝ հանուն բնության» խորագրով կազմակերպված քննարկման ընթացքում
🔹 «Ունենք շատ դրական երկխոսություն և համոզված եմ, որ առաջիկայում այստեղ էլ պատմական փոփոխությունների կհասնենք: Ջրային ռեսուրսների կառավարման հարցում համագործակցության փորձ ունեն Հայաստանն ու Թուրքիան: Հարևանների համար շրջակա միջավայրի խնդիրներն ընդհանուր են»,- ասել է նա՝ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին:
1 364
🇺🇦 Ուկրաինան մնացել է առանց Patriot-ի հրթիռների. CNN
Ուկրաինայի ամերիկյան Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի համար նախատեսված որսացող հրթիռները սպառվել են, ինչի հետևանքով երկիրն ավելի խոցելի է դարձել ռուսական բալիստիկ հրթիռների դիմաց։ Այս մասին CNN-ին հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը։
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
