fa
Feedback
💡Reminders:

💡Reminders:

رفتن به کانال در Telegram

For we live by faith, not by sight✨

نمایش بیشتر
549
مشترکین
-124 ساعت
-47 روز
-1030 روز
آرشیو پست ها
Ա ՊԵՏՐՈՍ 5: 6 Աստծու հզոր ձեռքի տակ խոնարհվե՛ք, որպեսզի ձեզ ժամանակին բարձրացնի։ 7 Ձեր ամբողջ հոգսը նրա վրա՛ գցեք, որովհետև նա ձեզ հոգ է տանում։ 8 Զգո՛ն եղեք, արթո՛ւն եղեք, որովհետև ձեր թշնամին՝ սատանան, մռնչացող առյուծի պես շրջում է և փնտրում, թե ո՛ւմ կուլ տա։ 9 Դիմադրե՛ք նրան՝ հավատով հաստատուն լինելով և իմանալով, որ ձեր եղբայրներն էլ աշխարհում նույն չարչարանքներն են կրում։ 10 Եվ ամեն շնորհի Աստվածը, որ ձեզ Քրիստոս Հիսուսով դեպի իր հավիտենական փառքը կանչեց, ձեր՝ փոքր-ինչ չարչարվելուց հետո կվերականգնի, կամրացնի, կզորացնի, հաստատահիմն կդարձնի։ 11 Նրան իշխանությո՜ւն հավիտյանս հավիտենից։ Ամեն։

ՆԵԵՄԻԱ 1: 11 Օ՜, Տե՛ր, ակա՛նջ դիր ծառայիդ աղոթքին և ծառաներիդ աղոթքին, որ սիրում են քո անունից երկյուղել.

Ա ՊԵՏՐՈՍ 4: 8 Ամեն ինչից առաջ միմյանց նկատմամբ ջերմ սե՛ր ունեցեք, որովհետև սերը ծածկում է մեղքերի շատությունը։

ԺՈՂՈՎՈՂ 12: 13... Աստծուց վախեցի՛ր և պահի՛ր նրա պատվիրանները, որովհետև մարդու համար սա է իր ամբողջ պարտավորությունը։ 14 Որովհետև Աստված բոլոր գործերը դատաստանի է բերելու ամեն ծածուկ բանի հետ՝ բարի թե չար։

❤️‍🩹
❤️‍🩹

ՀԱԿՈԲՈՍ 5: 9 Եղբայրնե՛ր, մեկդ մյուսի դեմ մի՛ տրտնջացեք, որ չդատվեք։ Ահա Դատավորը դռան առաջ կանգնած է։ Այս համարը կոչ է անում Տիրոջ ծառաներին դժվարին հանգամանքներում միասին ծառայել և աջակցել միմյանց։ Չպետք է թույլ տանք, որ վիրավորվածությունն ու դժգոհությունը տիրեն մեր սրտերին։ Ի վերջո, Դատավորն արդեն դռան մոտ է։ Նա գիտի մեր մտքերն ու սրտի շարժառիթները։ Շուտով մենք բոլորս կանգնելու ենք Քրիստոսի դատաստանի աթոռի առաջ՝ մեր կյանքի համար հաշիվ տալու։ Ուստի մենք չպետք է դատենք ուրիշներին, որպեսզի ինքներս էլ դատապարտության չարժանանանք։

Մենք պետք է սգանք և լաց լինենք մեր նյութապաշտության, աշխարհի հետ բարեկամության և ձևական հավատքի համար։ Թե՛ մեր ներքին վիճակով, թե՛ արտաքին վարքով պետք է դրսևորենք աստվածահաճո ապաշխարության պտուղները։ ՀԱԿՈԲՈՍ 4: 8 Մոտեցե՛ք Աստծուն, և նա կմերձենա ձեզ։ Մեղավորնե՛ր, մաքրե՛ք ձեր ձեռքերը, երկմտողնե՛ր, մաքրե՛ք ձեր սրտերը։ 9 Տառապե՛ք, սգացե՛ք և լացե՛ք. ձեր ծիծաղը թող սուգի վերածվի, և ձեր ուրախությունը՝ տրտմության։

ՀԱԿՈԲՈՍ 2: 17 …հավատը եթե գործեր չունենա, ինքնին մեռած է։

Repost from ЭТО БОГ
Ты не обязан понимать, что делает Бог. Достаточно знать, что Он не ошибается.

«Ում ես սիրում եմ, հանդիմանում եմ և խրատում։ Ուրեմն նախանձախնդի՛ր եղիր և ապաշխարի՛ր։ Ահա ես դռան առաջ կանգնած եմ ու բախում եմ. եթե մեկն իմ ձայնը լսի և դուռը բացի, նրա մոտ կմտնեմ ու նրա հետ կընթրեմ, նա էլ՝ ինձ հետ։ Հաղթողին թույլ կտամ նստել ինձ հետ իմ գահին, ինչպես ես հաղթեցի և իմ Հոր հետ նրա գահին նստեցի։ Ով ականջ ունի, թող լսի, ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին"»։» Հայտնություն 3:19-22

«Ում ես սիրում եմ, հանդիմանում եմ և խրատում։ Ուրեմն նախանձախնդի՛ր եղիր և ապաշխարի՛ր։ Ահա ես դռան առաջ կանգնած եմ ու բախում եմ. եթե մեկն իմ ձայնը լսի և դուռը բացի, նրա մոտ կմտնեմ ու նրա հետ կընթրեմ, նա էլ՝ ինձ հետ։ Հաղթողին թույլ կտամ նստել ինձ հետ իմ գահին, ինչպես ես հաղթեցի և իմ Հոր հետ նրա գահին նստեցի։ Ով ականջ ունի, թող լսի, ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին"»։» Հայտնություն 3:19-22 ՆՎԱԱ https://bible.com/bible/2329/rev.3.19-22.%D5%86%D5%8E%D4%B1%D4%B1

Լույսը, որը փայլում է ամենախավար ժամանակներում, եղել է Աստծո Խոսքը։Որովհետև անկախ այն իրավիճակից,որում դու հայտնվում ես, Աստվածաշունչը կուղեկցի քեզ քայլ առ քայլ անցնելու դրա միջով։ Ֆինանսական ճգնաժամ, խնդիրներ կապված քո ամուսնության և հարաբերությունների հետ, խնդիրներ աշխատավայրում, դպրոցում, համաշխարհային աղետներ, դրանք ոչինչ են Տիրոջ և հավերժության համեմատ։Քո Աստվածաշունչը քո անվերջանալի լույսի աղբյուրն է։ Նույնիսկ ամենամութ սենյակում երբ լույս է վառվում, այդ լույսը քշում է խավարը: Նույնիսկ դժբախտությունների առջև, ողբերգությունների և անորոշության մեջ, այն լույսը, որ Տերը փայլեցնում է մեզ վրա, տակավին հաղթում է։

ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐԻՆ 3: 26 Որովհետև ամենքդ Աստծու որդիներ եք Քրիստոս Հիսուսին հավատալով։ 27 Ձեզանից ովքեր Քրիստոսով մկրտվեցին, Քրիստոսով զգեստավորվեցին։ 28 Այլևս ո՛չ հրեա կա, ո՛չ էլ հույն, ո՛չ ծառա կա, ո՛չ էլ ազատ, ո՛չ արու կա, ո՛չ էլ էգ, որովհետև ամենքդ մեկ եք Հիսուս Քրիստոսով։ 29 Եվ եթե դուք Քրիստոսինն եք, ուրեմն Աբրահամի սերունդն եք ու խոստման համաձայն՝ ժառանգներ։

Շաատ

ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻՆ 13: 9… որովհետև լավ է, որ սիրտը շնորհով հաստատվի, ոչ թե կերակուրներով, որոնցից ոչ մի օգուտ չունեցան նրանք, ովքեր այդպես ընթացան։ ❗️❗️

ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻՆ 12: 4 Դուք դեռ արյուն թափելու չափ չեք պատերազմել՝ մեղքին հակառակ կանգնելու, 5 և մոռացել եք այն խրատը, որով ձեզ հետ խոսում է իբրև որդիների. «Որդյա՛կ իմ, Տիրոջ խրատը մի՛ անարգիր և ո՛չ էլ նրանից հանդիմանվելու ժամանակ վհատվիր. 6 որովհետև Տերն ում սիրում է, խրատում է. պատժում է ամեն զավակի, որին ընդունում է» (Հոբ 5.17, Առկ. 3.11-12)։ 7 Եթե խրատին համբերեք, Աստված ձեզ հետ իբրև որդիների կվարվի։ Ո՞ր որդու հայրը չի խրատում։ 8 Բայց եթե առանց խրատի մնաք, որին բոլորն են մասնակից, ուրեմն խորթ եք և ոչ հարազատ որդիներ։ 9 Մենք ևս, մեր մարմնավոր հայրերին խրատող ունենալով, նրանցից ամաչում էինք. որչա՜փ առավել պետք է հոգիների Հորը հնազանդվենք, որ ապրենք։ 10 Որովհետև սրանք մի որոշ ժամանակ ըստ իրենց կամքի էին խրատում, բայց նա՝ մեր օգուտի համար, որպեսզի նրա սրբությանը հաղորդակից լինենք։ 11 Եվ ամեն խրատ տվյալ պահին ուրախություն չի թվում, այլ տրտմություն, սակայն հետո դրանով դաստիարակվածներին արդար խաղաղության պտուղ է տալիս։ 12 Դրա համար ուղղե՛ք թուլացած ձեռքերն ու տկարացած ծնկները 13 և ձեր ոտքերի համար ուղիղ ճանապարհնե՛ր շինեք, որպեսզի կաղը չգլորվի, այլ մանավանդ բժշկվի։

ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻՆ 10: 26 Եթե մենք ճշմարտության գիտությունն ընդունելուց հետո հոժար կամքով մեղք գործենք, ապա մեղքերի քավության համար այլևս ուրիշ զոհ չի մնում, 27 այլ դատաստանի ահավոր սպասումը և կրակի զայրույթը, որ լափելու է հակառակվողներին։

Ա ՏԻՄՈԹԵՈՍԻՆ 2: 8 Արդ կամենում եմ, որ տղամարդիկ ամեն տեղ աղոթք անեն՝ մաքուր ձեռքեր վեր բարձրացնելով, առանց բարկության ու երկմտանքի։

Խոնարհվել չի նշանակում դադարել կորստի ցավ ունենալուց: Խոնարհվել նշանակում է հրաժարվել հուսահատությունից, քանի որ անհուսությունը անհավատություն է: