National Polytechnic University of Armenia / Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
رفتن به کانال در Telegram
«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի պաշտոնական ալիք / Official channel of the "National Polytechnic University of Armenia" Foundation
نمایش بیشتر1 666
مشترکین
+124 ساعت
+17 روز
+2330 روز
آرشیو پست ها
ՀԱՊՀ Երևանի քոլեջը հայտարարում է ընդունելություն՝ պետության կողմից գերակա համարվող մասնագիտություններով
Քիմիական միացությունների որակի անալիտիկ հսկում:
Սև և գունավոր մետաղների ձուլման արտադրություն:
Այս մասնագիտություններով սովորող ուսանողների համար պետությունը տրամադրում է 50․000 դրամ ամսական կրթաթոշակ։
Եթե ցանկանում եք ձեռք բերել ժամանակակից գիտելիքներ և դառնալ բարձրակարգ մասնագետ, ապա մի՛ կորցրեք ձեր հնարավորությունը։
Շտապե՛ք դիմել մինչև օգոստոսի 17-ը։
Հայտերն ընդունվում են https://my.emis.am/ և https://hayt-college.emis.am/ առցանց հարթակի միջոցով, որը նախատեսված է ՀՀ քոլեջների ընդունելության համար։
#ՀԱՊՀքոլեջ #քոլեջիընդունելություն2026 #NPUA#Admission2026
Մասնակցե՛ք «Ներքին աուդիտոր» միջազգային չափանիշներին համապատասխան մասնագիտական դասընթացին
ՀԱՊՀ հիմնադրամի Որակի ապահովման վարչությունը սիրով հրավիրում է կանանց մասնակցելու «Ներքին աուդիտոր» մասնագիտական համալիր վերապատրաստման դասընթացին։
Ավարտական հավաստագիր ստացած մասնակիցները հնարավորություն կունենան շարունակելու իրենց մասնագիտական զարգացումը՝ մասնակցելով աուդիտորի սերտիֆիկացման ծրագրերին։
📌 Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ տվյալները՝
• անուն, ազգանուն,
• հեռախոսահամար,
• էլեկտրոնային փոստի հասցե,
• կրթությունը և մասնագիտությունը,
• համայնքը (բնակության վայրը),
• կարճ հիմնավորում՝ դասընթացին մասնակցելու հետաքրքրվածության վերաբերյալ։
ℹ️ Հայտերն ընդունվում են էլեկտրոնային փոստով՝ namirbekyan@polytechnic.am հասցեին։
Նամակի թեմայի դաշտում խնդրում ենք նշել՝ «Ներքին աուդիտոր» դասընթացի մասնակցության հայտ։
#NPUA #Polytechnic #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ
+2
🌍 Ինչու՞ ընտրել ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցի Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագիրը
🚀 ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցի Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագիրը բացում է դռներ դեպի՝
• միջազգային փորձառություններ
• աշխարհի լավագույն համալսարաններ
• նոր ընկերներ և միջազգային կապեր
• քննադատական մտածողություն և ստեղծագործ մոտեցում
• առաջնորդության և ինքնազարգացման հնարավորություններ
🇨🇦 Այս ամառ մեր IB 3 աշակերտները 100% կրթաթոշակով մասնակցում են Powerful Youth Global Leadership Academy-ին Կանադայում՝ ներկայացնելով մեր դպրոցը միջազգային հարթակում և ձեռք բերելով արժեքավոր առաջնորդական փորձ։
Ընդունելության դիմում-հայտը լրացնելու համար՝ https://polytechnic-ibschool.parallax.solutions/։
Ծրագրի մանրամասներին ծանոթանալու համար՝ https://polytech.am/international-baccalaureate/։
📞 Հեռախոսահամարներներ՝ +374 10 58 11 00 (ներքին՝ 1673), +374 33 98 20 13
📧 Էլեկտրոնային փոստի հասցե՝ ibdp@polytechnic.am
Միացե՛ք ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցի Միջազգային Բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրին և ստացեք կրթություն՝ համաշխարհային չափանիշներին համապատասխան
Շտապե՛ք դիմել մինչև օգոստոսի 12-ը ներառյալ:
Ստեղծի՛ր քո հաջաղության ուղին՝ որակյալ ուսուցում, քննադատական մտածողություն և համապարփակ զարգացում:
Գրանցվիր այսօր՝ տեղերը սահմանափակ են:
Հեռախոսահամար 033 982013, 010 580102 (1673), էլեկտրոնային փոստի հասցե ibdp@polytechnic.am
Ավելին՝ https://polytech.am/international-baccalaureate/
#IB #NPUA #Polytechnic #ՀԱՊՀ
📣 Հարգելի՛ դիմորդներ,
Ցանկանում ենք հիշեցնել, որ ՀԱՊՀ Երևանի քոլեջի 2026-2027 ուս. տարվա ընդունելությունը կշարունակվի մինչև օգոստոսի 17-ը, ժամը՝ 18:00-ն:
🚀 Շտապիր դառնալ մեր քոլեջի ուսանողը և սկիզբ դնել տեխնոլոգիական կարիերայիդ։
✅ ՀԱՊՀ քոլեջի մասնագիտություններին և վարձավճարներին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://polytech.am/.../66445/College2026-2027tegher-1-1.pdf
✅ Հայտերն ընդունվում են https://my.emis.am/ և https://hayt-college.emis.am/ առցանց հարթակի միջոցով, որը նախատեսված է ՀՀ քոլեջների ընդունելության համար։
#polytechnic #npua #Ընդունելություն2026 #Քոլեջ2026 #ԴեպիՊոլիտեխնիկ
📢 Որակյալ միջազգային կրթություն` ամբողջական կրթաթոշակով։
Երկրորդ տարին անընդմեջ ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցի Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրի՝ IB Diploma Programme-ի, աշակերտները հնարավորություն ունեն ստանալու Ինեկոբանկի ամբողջական կրթաթոշակ։ 📚🎓
«Ինեկոբանկը քո կողքին. ապագան՝ ավելի մեծ հնարավորություններով» ծրագրի շրջանակում այս տարի ևս տրամադրվելու է երկու կրթաթոշակ՝ ընդհանուր 14.000.000 ՀՀ դրամի չափով։ Կրթաթոշակներն ամբողջությամբ կփոխհատուցեն ընտրված աշակերտների՝ ՄԲ «Դիպլոմա» ծրագրում երկու տարվա ուսման վարձը։
Կրթաթոշակառուների ընտրությունն իրականացվելու է հետևյալ փուլերով՝
📝 մոտիվացիոն նամակ,
🖊️ գրավոր քննություն՝ մաթեմատիկա և անգլերեն առարկաներից,
🗣️ եզրափակիչ հարցազրույց Ինեկոբանկում:
Ծրագրի մանրամասներին ծանոթանալու և դիմելու համար անցեք հղումով՝ https://polytechnic-ibschool.parallax.solutions/
📞 Հեռախոսահամարներ՝ +37410 58 11 00 (ներքին՝ 1673), +37433 98 20 13
📧 Էլեկտրոնային փոստի հասցե՝ ibdp@polytechnic.am
#Inecobank #IBDiploma #Education #PHS #IB #NPUA #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ
+4
«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտոր Գոռ Վարդանյանը գերմանական խնայողական բանկերի միջազգային համագործակցության միավորման հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Էրիկ Բյոտտխերի հետ ստորագրեց համագործակցության պայմանագիր՝ SAFER ծրագրի շրջանակում
🏠 Ծրագրի շրջանակում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մասնագիտական թիմը ՀՀ չորս մարզերում՝ Շիրակում, Գեղարքունիքում, Տավուշում և Սյունիքում, կիրականացնի 350 բնակելի տան տեխնիկական գնահատում և ներդրումային մակարդակի էներգետիկ աուդիտ։
🎓 Այս համագործակցությունը ՀԱՊՀ գիտական և մասնագիտական ներուժը Հայաստանի մարզերի և համայնքների զարգացմանը ծառայեցնելու կարևոր օրինակ է։
🌱 Համոզված ենք, որ ծրագրի արդյունքները կնպաստեն էներգախնայողությանը, բնակելի տների էներգաարդյունավետության բարձրացմանը և բնակիչների կենսապայմանների բարելավմանը։
🤝🏻 Շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկերներին վստահության և արդյունավետ համագործակցության համար։
#Polytechnic #NPUA #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ
+2
ՀԱՊՀ թիմի հերթական հաղթանակը. պոլիտեխնիկցիները լավագույնն են «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի սպորտային տարբերակում
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի գիտակների թիմը շարունակում է վստահ քայլերով նվաճել ինտելեկտուալ բարձունքները։ «Ի՞նչ, ո՞րտեղ, ե՞րբ» ինտելեկտուալ հեռուստախաղում արձանագրած տպավորիչ հաղթանակից հետո՝ պոլիտեխնիկցիներն այժմ իրենց ուժերը փորձում են խաղի սպորտային տարբերակում՝ արդեն իսկ գրանցելով փայլուն արդյունքներ և նվաճելով առաջին հորիզոնականը։
Ավելին՝ https://polytech.am/f83g/
#Polytechnic #NPUA #Պոլիտեխնիկ #ՀԱՊՀ
+4
ՀԱՊՀ ներկայացուցիչները մասնակցել են «Արհեստական բանականության կիրառումը աղետների կանխարգելման և հետևանքների նվազեցման ոլորտում» խորագրով միջազգային դասընթացին
Դասընթացի հիմնական նպատակն էր ներկայացնել արհեստական բանականության (ԱԲ) ժամանակակից կիրառությունները օդերևութաբանության, բնական աղետների կանխարգելման և վաղ նախազգուշացման համակարգերի զարգացման ոլորտներում՝ հիմնվելով Չինաստանի վերջին տարիների փորձի վրա։
Ավելին՝ https://polytech.am/w003/
#Polytechnic #NPUA #Պոլիտեխնիկ #ՀԱՊՀ
+2
Պոլիտեխնիկի մագիստրանտ Լուսինե Թովմասյանը «Էրազմուս+» ծրագրով ուսումնառել է Ավստրիայի Մոնտան Լեոբենի համալսարանում
«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրոնիկայի ինստիտուտի «Արհեստական բանականությամբ համակարգեր» կրթական ծրագրի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանող Լուսինե Թովմասյանը «Էրազմուս+» KA1 ուսանողների ակադեմիական շարժունության ծրագրով մեկ կիսամյակ սովորել է Ավստրիայի Մոնտան Լեոբենի համալսարանում։
Ավելին՝ https://polytech.am/129v/
#Polytechnic #NPUA #Պոլիտեխնիկ #ՀԱՊՀ
🔑 Unlock your IELTS potential at the upcoming Free Familiarisation Test with the National Polytechnic University of Armenia
📆 Date: August 8
🕕 Time: 10:30
🚀 Ready to succeed?
❗️Seats are limited.https://forms.gle/okQuN64CUuUUzX1B6
+2
«Էներգետիկ անվտանգությունը՝ Սյունիքի ազդակիր համայնքներում». ՀԱՊՀ ներկայացուցիչը մասնակցել է Լիսաբոնի ZCBE 2026 միջազգային գիտաժողովին
Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնը 2026 թվականի հուլիսի 8-10-ը վերածվել էր կայուն զարգացման և կանաչ ճարտարագիտության համաշխարհային կենտրոնի։ Այստեղ տեղի ունեցավ «Զրոյական ածխածնային հետքով կառուցապատված միջավայր» 2-րդ միջազգային համաժողովը (ZCBE 2026), որին հաջողությամբ մասնակցեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի Կայուն զարգացման և բնապահպանական ծրագրերի խորհրդատու Հայկ Ակարմազյանը։
Ավելին՝ https://polytech.am/tj4r/
#Polytechnic #NPUA #Պոլիտեխնիկ #ՀԱՊՀ
📣 Քոլեջից բուհ անցման (հեռակա 2-րդ կուրս) մրցույթին մասնակցելու համար դիմորդների, փաստաթղթերն ընդունվում են հուլիսի 20-ից օգոստոսի 28-ը ներառյալ, ժամը 17:00
📍Դիմումները ներկայացվում են Պոլիտեխնիկական համալսարան, 3-րդ մասնաշենք՝ Տերյան 105 հասցեով:
‼️Միջուկում բավարար գնահատականի առկայության դեպքում ուսանողը չի կարող մասնակցել քոլեջից բուհ անցման մրցույթին:
✅ Անհրաժեշտ փաստաթղթեր. https://polytech.am/entrant-2022/քոլեջից-բուհ-անցում-2024/
☎️ 8112, 010520345, 011 710041
📍ՀԱՊՀ Ընդունելության կենտրոն՝ Տերյան 105, ՀԱՊՀ 3-րդ մասնաշենք։
#Polytechnic #NPUA #Քոլեջիցբուհանցում2026 #Ընդունելություն2026 #Դեպի_Պոլիտեխնիկ
📣Բակալավրի թափուր տեղերի մրցույթ
Հարգելի՛ դիմորդներ, ՀԱՊՀ Ընդունելության կենտրոնը տեղեկացնում է, որ 2026-2027 ուսումնական տարվա բակալավրի առկա համակարգի կրթական ծրագրով ընդունելության արդյունքում դրական գնահատականներ ստացած, սակայն ընդհանուր մրցույթից դուրս մնացած դիմորդները hնարավորություն ունեն մասնակցել համալսարանում առկա թափուր տեղերի մրցույթին, ընտրելով այնպիսի մասնագիտություն, որը համապատասխանում է հանձնած միասնական քննություններին:
‼️Այս փուլին չեն կարող մասնակցել այն դիմորդները, ովքեր միասնական քննություններից ունեն առնվազն մեկ անբավարար գնահատական։
⁉️Լրացուցիչ փուլի հայտագրումը տեղի կունենա ս/թ հուլիսի 20-ից մինչև հուլիսի 26-ը dimord.am առցանց կայքի միջոցով։
☎️ 8112, 010520345, 011 710041
📍ՀԱՊՀ Ընդունելության կենտրոն՝ Տերյան 105, 3-րդ մասնաշենք։
#Polytechnic #ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ_2026 #ընդունելություն2026 #Դիմորդ
#Թափուրտեղերիմրցույթ2026
+2
Միջազգային փորձի դերն ու նշանակությունը մարդկային ռեսուրսների կառավարման զարգացման գործում. Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ներկայացուցիչը վերապատրաստվել է Իսպանիայում
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան հիմանդրամի Մարդկային ռեսուրսների կառավարման վարչության պետի տեղակալ Արմինե Բադալյանը«Էրազմուս+» KA171 անձնակազմի միջազգային շարժունության ծրագրով Իսպանիայի Գրանադայի համալսարանում մասնակցել է Erasmus+ Staff Week-ին՝ «Intercultural Competences for International Mobility» («Միջմշակութային հմտություններ միջազգային շարժունության շրջանակում») թեմայով:
Ավելին՝ https://polytech.am/rkno/
#Polytechnic #NPUA #Պոլիտեխնիկ #ՀԱՊՀ
Հրապարակվել են «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի 2026/2027 ուսումնական տարվա առկա ուսուցմամբ բակալավրի ընդունելության մրցույթով անցած դիմորդների ցուցակները:
Հղում ➡️ https://polytech.am/entrant-2022/bachelor-2022/
Անվճար ուսուցման մրցույթով ընդունված դիմորդներ՝ https://polytech.am/shared-files/66499/%D5%A1%D5%B6%D5%BE%D5%B3%D5%A1%D6%80-5.pdf
Վճարովի ուսուցման մրցույթով ընդունված դիմորդներ՝ https://polytech.am/shared-files/66501/%D5%BE%D5%B3%D5%A1%D6%80%D5%B8%D5%BE%D5%AB_organized.pdf
Ընդունելության արդյունքում դրական գնահատականներ ստացած, սակայն ընդհանուր մրցույթից դուրս մնացած դիմորդները hնարավորություն ունեն մասնակցել համալսարանում առկա թափուր տեղերի մրցույթին, որը տեղի կունենա հուլիսի 20-ից 26-ը ընկած ժամանակահատվածում:🚀
ՀԱՊՀ ընդունելության կենտրոն՝
010520345, 8112, 011710041
#Polytechnic #NPUA #ԴԻՄՈՐԴ #ԸՆԴՈւՆԵԼՈւԹՅՈւՆ #Դիմորդ2026 #Բակալավր2026
+2
Պոլիտեխնիկը ջրային կենսաբազմազանությանը նվիրված միջազգային աշխատաժողովում
Նիդերլանդների Ուտրեխտի համալսարանի նախաձեռնությամբ «Կանայք ջրային դիվանագիտության մեջ» միջազգային ցանցի շրջանակում «Համատեղ ջրեր և կենդանի լանդշաֆտներ. կանանց մոտեցումը ջրային կենսաբազմազանության ոլորտում տարածաշրջանային համագործակցության վերաբերյալ» խորագրով միջազգային աշխատաժողովին մասնակցել է ՀԱՊՀ «Կլիմայի փոփոխություն և կայուն զարգացում» բազային գիտահետազոտական լաբորատորիայի գիտաշխատող Սաթենիկ Բակունցը:
Ստամբուլում անցկացված միջոցառումը համախմբել էր Հայաստանի, Վրաստանի ու այլ երկրների փորձագետների և հետազոտողների՝ քննարկելու ջրային ռեսուրսների կայուն կառավարման, կենսաբազմազանության պահպանության և կլիմայական փոփոխությունների պայմաններում տարածաշրջանային համագործակցության արդիական հարցերը:
Ավելին՝ https://polytech.am/z20j/
#Polytechnic #NPUA #Պոլիտեխնիկ #ՀԱՊՀ
+2
ՀԱՊՀ ներկայացուցիչները Չինաստանում ուսումնասիրել են կլիմայի փոփոխություններին դիմակայելու տեխնոլոգիաները
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ներկայացուցիչները մասնակցել են Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նանջին գիտեղեկատվական գիտությունների և տեխնոլոգիաների համալսարանում (NUIST) անցկացված «Զարգացող երկրների համար կլիմայական փոփոխություններին դիմակայելու տեխնոլոգիաների փոխանցում» միջազգային սեմինարին։
Ծրագրի շրջանակում ՀԱՊՀ ներկայացուցիչները մասնակցել են մասնագիտական դասախոսությունների, սեմինարների և քննարկումների, ինչպես նաև այցելել են գիտահետազոտական կենտրոններ ու նորարարական կառույցներ, որտեղ ծանոթացել են վերականգնվող էներգետիկայի, կայուն քաղաքաշինության, բնապահպանական կառավարման և կլիմայական դիմակայունության ոլորտներում Չինաստանի հաջողված փորձին։
Ավելին՝ https://polytech.am/7ux4/
#Polytechnic #NPUA #Պոլիտեխնիկ #ՀԱՊՀ
+2
Մեկ կիսամյակ Ռումինիայում. ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ուսանողի միջազգային փորձառությունը
«Ծրագրային ճարտարագիտություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Գոռ Թեմուրյանը «Էրազմուս+» KA1 ուսանողների շարժունության ծրագրով մեկ կիսամյակ անցկացրել է Ռումինիայի Սիբիու քաղաքի Լուչիան Բլագայի անվան համալսարանում՝ ձեռք բերելով նոր մասնագիտական գիտելիքներ, փորձ և միջմշակութային հաղորդակցման հմտություններ։
Ռումինիայի հեղինակավոր պետական համալսարաններից մեկում ուսանելու ընթացքում Գոռը մասնակցել է դասախոսությունների, գործնական պարապմունքների, ինքնուրույն աշխատանքների, հաջողությամբ կատարել է բոլոր ուսումնական առաջադրանքներն ու հանձնել քննությունները՝ ստանալով ծրագրով նախատեսված բոլոր կրեդիտները։
Ավելին՝ https://polytech.am/ci7o/
#Polytechnic #NPUA #Պոլիտեխնիկ #ՀԱՊՀ
+4
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը մասնակցել է QS Higher Ed Summit: Europe 2026 միջազգային համաժողովին
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը մասնակցել է 2026 թվականի հունիսին Բուդապեշտում կայացած QS Higher Ed Summit: Europe 2026 միջազգային համաժողովին։ Համաժողովում ՀԱՊՀ-ն ներկայացրել է համալսարանի միջազգայնացման և բարեփոխումների գծով պրոռեկտոր Սարգիս Ասատրյանցը, ով հանդես է եկել որպես խոսնակ՝ «Աշխատունակությո՞ւն, թե՞ պատրանք. ինչպես պետք է համալսարանները ձևակերպեն հաջող կարիերայի խոստումը» խորագրով պանելային քննարկմանը։
QS Higher Ed Summit: Europe 2026-ը բարձրագույն կրթության ոլորտի կարևորագույն միջազգային հարթակներից է, որը համախմբել էր համալսարանների ղեկավարների, ոլորտային փորձագետների, քաղաքականություն մշակողների, միջազգային կազմակերպությունների և արդյունաբերության ներկայացուցիչների։
Ավելին՝ https://polytech.am/jkhd/
#Polytechnic #NPUA #Պոլիտեխնիկ #ՀԱՊՀ
