National Polytechnic University of Armenia / Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
رفتن به کانال در Telegram
«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի պաշտոնական ալիք / Official channel of the "National Polytechnic University of Armenia" Foundation
نمایش بیشتر1 624
مشترکین
+124 ساعت
+257 روز
+6530 روز
آرشیو پست ها
+2
Միջազգային փորձի դերն ու նշանակությունը մարդկային ռեսուրսների կառավարման զարգացման գործում. Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ներկայացուցիչը վերապատրաստվել է Իսպանիայում
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան հիմանդրամի Մարդկային ռեսուրսների կառավարման վարչության պետի տեղակալ Արմինե Բադալյանը«Էրազմուս+» KA171 անձնակազմի միջազգային շարժունության ծրագրով Իսպանիայի Գրանադայի համալսարանում մասնակցել է Erasmus+ Staff Week-ին՝ «Intercultural Competences for International Mobility» («Միջմշակութային հմտություններ միջազգային շարժունության շրջանակում») թեմայով:
Ավելին՝ https://polytech.am/rkno/
#Polytechnic #NPUA #Պոլիտեխնիկ #ՀԱՊՀ
Հրապարակվել են «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի 2026/2027 ուսումնական տարվա առկա ուսուցմամբ բակալավրի ընդունելության մրցույթով անցած դիմորդների ցուցակները:
Հղում ➡️ https://polytech.am/entrant-2022/bachelor-2022/
Անվճար ուսուցման մրցույթով ընդունված դիմորդներ՝ https://polytech.am/shared-files/66499/%D5%A1%D5%B6%D5%BE%D5%B3%D5%A1%D6%80-5.pdf
Վճարովի ուսուցման մրցույթով ընդունված դիմորդներ՝ https://polytech.am/shared-files/66501/%D5%BE%D5%B3%D5%A1%D6%80%D5%B8%D5%BE%D5%AB_organized.pdf
Ընդունելության արդյունքում դրական գնահատականներ ստացած, սակայն ընդհանուր մրցույթից դուրս մնացած դիմորդները hնարավորություն ունեն մասնակցել համալսարանում առկա թափուր տեղերի մրցույթին, որը տեղի կունենա հուլիսի 20-ից 26-ը ընկած ժամանակահատվածում:🚀
ՀԱՊՀ ընդունելության կենտրոն՝
010520345, 8112, 011710041
#Polytechnic #NPUA #ԴԻՄՈՐԴ #ԸՆԴՈւՆԵԼՈւԹՅՈւՆ #Դիմորդ2026 #Բակալավր2026
+2
Պոլիտեխնիկը ջրային կենսաբազմազանությանը նվիրված միջազգային աշխատաժողովում
Նիդերլանդների Ուտրեխտի համալսարանի նախաձեռնությամբ «Կանայք ջրային դիվանագիտության մեջ» միջազգային ցանցի շրջանակում «Համատեղ ջրեր և կենդանի լանդշաֆտներ. կանանց մոտեցումը ջրային կենսաբազմազանության ոլորտում տարածաշրջանային համագործակցության վերաբերյալ» խորագրով միջազգային աշխատաժողովին մասնակցել է ՀԱՊՀ «Կլիմայի փոփոխություն և կայուն զարգացում» բազային գիտահետազոտական լաբորատորիայի գիտաշխատող Սաթենիկ Բակունցը:
Ստամբուլում անցկացված միջոցառումը համախմբել էր Հայաստանի, Վրաստանի ու այլ երկրների փորձագետների և հետազոտողների՝ քննարկելու ջրային ռեսուրսների կայուն կառավարման, կենսաբազմազանության պահպանության և կլիմայական փոփոխությունների պայմաններում տարածաշրջանային համագործակցության արդիական հարցերը:
Ավելին՝ https://polytech.am/z20j/
#Polytechnic #NPUA #Պոլիտեխնիկ #ՀԱՊՀ
+2
ՀԱՊՀ ներկայացուցիչները Չինաստանում ուսումնասիրել են կլիմայի փոփոխություններին դիմակայելու տեխնոլոգիաները
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ներկայացուցիչները մասնակցել են Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նանջին գիտեղեկատվական գիտությունների և տեխնոլոգիաների համալսարանում (NUIST) անցկացված «Զարգացող երկրների համար կլիմայական փոփոխություններին դիմակայելու տեխնոլոգիաների փոխանցում» միջազգային սեմինարին։
Ծրագրի շրջանակում ՀԱՊՀ ներկայացուցիչները մասնակցել են մասնագիտական դասախոսությունների, սեմինարների և քննարկումների, ինչպես նաև այցելել են գիտահետազոտական կենտրոններ ու նորարարական կառույցներ, որտեղ ծանոթացել են վերականգնվող էներգետիկայի, կայուն քաղաքաշինության, բնապահպանական կառավարման և կլիմայական դիմակայունության ոլորտներում Չինաստանի հաջողված փորձին։
Ավելին՝ https://polytech.am/7ux4/
#Polytechnic #NPUA #Պոլիտեխնիկ #ՀԱՊՀ
+2
Մեկ կիսամյակ Ռումինիայում. ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ուսանողի միջազգային փորձառությունը
«Ծրագրային ճարտարագիտություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Գոռ Թեմուրյանը «Էրազմուս+» KA1 ուսանողների շարժունության ծրագրով մեկ կիսամյակ անցկացրել է Ռումինիայի Սիբիու քաղաքի Լուչիան Բլագայի անվան համալսարանում՝ ձեռք բերելով նոր մասնագիտական գիտելիքներ, փորձ և միջմշակութային հաղորդակցման հմտություններ։
Ռումինիայի հեղինակավոր պետական համալսարաններից մեկում ուսանելու ընթացքում Գոռը մասնակցել է դասախոսությունների, գործնական պարապմունքների, ինքնուրույն աշխատանքների, հաջողությամբ կատարել է բոլոր ուսումնական առաջադրանքներն ու հանձնել քննությունները՝ ստանալով ծրագրով նախատեսված բոլոր կրեդիտները։
Ավելին՝ https://polytech.am/ci7o/
#Polytechnic #NPUA #Պոլիտեխնիկ #ՀԱՊՀ
+4
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը մասնակցել է QS Higher Ed Summit: Europe 2026 միջազգային համաժողովին
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը մասնակցել է 2026 թվականի հունիսին Բուդապեշտում կայացած QS Higher Ed Summit: Europe 2026 միջազգային համաժողովին։ Համաժողովում ՀԱՊՀ-ն ներկայացրել է համալսարանի միջազգայնացման և բարեփոխումների գծով պրոռեկտոր Սարգիս Ասատրյանցը, ով հանդես է եկել որպես խոսնակ՝ «Աշխատունակությո՞ւն, թե՞ պատրանք. ինչպես պետք է համալսարանները ձևակերպեն հաջող կարիերայի խոստումը» խորագրով պանելային քննարկմանը։
QS Higher Ed Summit: Europe 2026-ը բարձրագույն կրթության ոլորտի կարևորագույն միջազգային հարթակներից է, որը համախմբել էր համալսարանների ղեկավարների, ոլորտային փորձագետների, քաղաքականություն մշակողների, միջազգային կազմակերպությունների և արդյունաբերության ներկայացուցիչների։
Ավելին՝ https://polytech.am/jkhd/
#Polytechnic #NPUA #Պոլիտեխնիկ #ՀԱՊՀ
+4
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը մասնակցել է Elsevier-ի «Tomorrow Today in Research Budapest 2026» համաժողովին
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը մասնակցել է 2026 թվականի հունիսին Բուդապեշտում կայացած Elsevier-ի «Tomorrow Today in Research Budapest 2026» միջազգային համաժողովին։ Համաժողովում ՀԱՊՀ-ն ներկայացրել է համալսարանի Միջազգայնացման և բարեփոխումների գծով պրոռեկտոր Սարգիս Ասատրյանցը։
Համաժողովը նվիրված էր Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի հետազոտական ազդեցության բարձրացմանը՝ արհեստական բանականության դարաշրջանում։ Միջոցառման ընթացքում քննարկվել են հետազոտական համակարգերի արագ փոխակերպումները և արհեստական բանականության և առաջադեմ վերլուծական գործիքների դերը։
Ավելին՝ https://polytech.am/ryal/
#Polytechnic #NPUA #Պոլիտեխնիկ #ՀԱՊՀ
+2
Պոլիտեխնիկի ավագ դպրոցի սաները 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել Կոլումբիայում կայացած Ֆիզիկայի 56-րդ միջազգային օլիմպիադայում
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոցի և հանրապետության մյուս առաջատար կրթօջախների սաները հերթական անգամ բարձր են պահել մեր երկրի պատիվը միջազգային հարթակում։
Հուլիսի 4-12-ը Կոլումբիայի Բուկարամանգա քաղաքում կայացած Ֆիզիկայի 56-րդ միջազգային օլիմպիադայում Հայաստանի դպրոցականների թիմը նվաճել է 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ։ Փորձնական և տեսական փուլերով անցկացված ստուգատեսին մասնակցել են աշխարհի 91 երկրների ավելի քան 400 տաղանդավոր պատանիներ։
Ավելին՝ https://polytech.am/3a7d/
#Polytechnic #NPUA #Պոլիտեխնիկ #ՀԱՊՀ
+6
«Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթում Պոլիտեխնիկի 40 ուսանողներ արժանացել են անվանական կրթաթոշակի
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ի և «ռեԱրմենիա» բարեգործական հիմնադրամի համատեղ իրականացրած «Իմ Հայաստան, իմ ապագա» ուսանողական մրցույթի շրջանակում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողները միայն ընթացիկ տարվա արդյունքներով արժանացել են 40 ամսական կրթաթոշակի՝ ԲՈՒՀ-երի շարքում զբաղեցնելով պատվավոր 2-րդ հորիզոնականը։ Նշենք, որ վերջին երկու տարիների կուտակային արդյունքներով ևս Պոլիտեխնիկը 2-րդ տեղում է՝ ունենալով ընդհանուր 66 կրթաթոշակառու։
Ավելին՝ https://polytech.am/idq2/
#NPUA #Polytechnic #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ
+4
ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը ավարտական հանդիսավոր երեկոյի ընթացքում Պոլիտեխնիկի Քոլեջի 33-րդ սերնդի շրջանավարտներին հանձնեց ավարտական դիպլոմները
📸 Դիպլոմների հանձնման բոլոր լուսանկարները հասանելի են՝ https://www.facebook.com/share/p/1DzwFdweoN/?mibextid=wwXIfr հղումով։
#NPUA #Polytechnic #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ
+6
ՀԱՊՀ Քոլեջի 33-րդ սերնդի շրջանավարտների հանդիսավոր երեկո 👩🏻🎓👨🏻🎓
ՖՈՏՈՄԱՐԱՊԱՏՈՒՄ 📸
#NPUA #Polytechnic #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ
+4
ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը ավարտական հանդիսավոր երեկոյի ընթացքում Պոլիտեխնիկի 93-րդ սերնդի շրջանավարտներին հանձնեց ավարտական դիպլոմները
📸 Դիպլոմների հանձնման բոլոր լուսանկարները հասանելի են՝ https://drive.google.com/drive/folders/1w_ilg3_31nwlPXP_uopmx86NHwewSa6- հղումով։
#NPUA #Polytechnic #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ
+6
Պոլիտեխնիկի 93-րդ սերնդի շրջանավարտների հանդիսավոր երեկո 👨🏻🎓👩🏻🎓
ՖՈՏՈՄԱՆՐԱՊԱՏՈՒՄ 📸
#NPUA #Polytechnic #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ
ՀԱՊՀ հիմնադրամի ամփոփիչ միջոցառում ✨
#Polytechnic #NPUA #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ
+2
Ամփոփիչ միջոցառման ընթացքում ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը ՀԱՊՀ ոսկե մեդալի է արժանացրել մի խումբ ՀԱՊՀ աշխատակիցների։
Պարգևատրումը շնորհվել է գիտության և կրթության բնագավառում ունեցած նշանակալի վաստակի, երկարամյա բարեխիղճ աշխատանքի, ինչպես նաև ինժեներատեխնիկական կրթության առաջընթացում ունեցած կարևոր ներդրման համար։
#ՀԱՊՀ #NPUA #Պոլիտեխնիկ #Polytechnic
+4
Ամփոփիչ միջոցառման ընթացքում ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը ՀԱՊՀ արծաթե մեդալի է արժանացրել մի խումբ ՀԱՊՀ աշխատակիցների:
#NPUA #ՀԱՊՀ #Polytechnic #Պոլիտեխնիկ
+7
ՀԱՊՀ հիմնադրամի գործունեության մեջ ունեցած ներդրման համար ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը ՀԱՊՀ բրոնզե մեդալի է արժանացրել ՀԱՊՀ մի խումբ աշխատակիցների:
#NPUA #Polytechnic #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ
+7
ՀԱՊՀ հիմնադրամի գործունեության մեջ ունեցած ներդրման համար ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը ՀԱՊՀ բրոնզե մեդալի է արժանացրել ՀԱՊՀ մի խումբ աշխատակիցների:
#NPUA #Polytechnic #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ
+7
ՀԱՊՀ հիմնադրամի գործունեությանն ակտիվ մասնակցության և համալսարանական կյանքի զարգացմանն ուղղված ներդրման համար ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը շնորհակալագրերի է արժանացրել ՀԱՊՀ աշխատակիցներին։
#NPUA #Polytechnic #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ
+7
ՀԱՊՀ հիմնադրամի գործունեությանն ակտիվ մասնակցության և համալսարանական կյանքի զարգացմանն ուղղված ներդրման համար ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը շնորհակալագրերի է արժանացրել ՀԱՊՀ աշխատակիցներին։
#NPUA #Polytechnic #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ
