733
مشترکین
اطلاعاتی وجود ندارد24 ساعت
-67 روز
-830 روز
آرشیو پست ها
Այսօր
22:00-ին LevON TV ալիքով YouTube-ում ուղիղ եթերում զրուցենք հետեւյալ թեմաներով
1. Հիջաբի խռովություն Ադրբեջանում
2. Ձերբակալություններ Գյումրիում
3. Վարդան Ղուկասյանի՝ կաշառքի գործով տնային կալանքը երկարացվեց եւս 3 ամսով
4. «Ուժեղները» նորից պնդում են, որ ՀՀ հաջորդ վարչապետը Սամվել Կարապետյանն է լինելու
5. Աջափնյակում կրպակների ապամոնտաժում վիրվորանքների տարափի տակ
6. Ուկրաինան շարունակում է քանդել ռուսական Յանդեքս համակարգը
7. Ռուսաստանը մեկօրյա հրադադար է խոստանում
8. Այլ հարցեր՝ գրեք նայենք
«Հիջաբի բողոք Ադրբեջանում»: Դպրոցականներին արգելում են գլխաշոր-հիջաբով դպրոց գնալ, ուսուցիչներին՝ նույնպես: Ցույցեր են երեկվանից: Իշխանությունը աշխարհիկ մոդել է պնդում: Ասա՝ դուք ո՜ւր, աշխարհիկն ուր: Փոխանակ ՔՊ-ի պես կրոնապետություն սարքի, թե բա՝ հիջաբ չկրեք:
https://www.youtube.com/watch?v=aFzEPlvLCj8
22:00-ին LevON TV ալիքով YouTube-ում ուղիղ եթերում զրուցենք հետեւյալ թեմաներով
1. Ամուլսարի հանքը բացելով ՀՀ կառավարությունը անկառավարելի ռիսկեր գործարկեց
2. ՍԴ նախագահի ժամկետն ավարտվեց այդ պաշտոնում. Ո՞վ է հաջորդը
3. ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում 3 ադրբեջանցիների մասին լուրը
4. Նորից մահ բանակում
5. Կազմվեց ՀԱՍԵ բարեփոխման խորհրդարանական հանձնաժողովը
6. Ադրբեջանական դպրոցներում բողոքի ցույցեր են
7. Թրամպի եւ Պուտինի դիզելային սերն ու դրա հետեւանքները
8. Ուկրաինան հարվածում է Yandex-ի թվային տերմինալներին
9. Այլ հարցեր՝ գրեք նայենք
Ինչո՞ւ ենք մենք արժանի այս խորհրդարանին, ինչու չէր կարող այն որակով լինել եւ արդյունավետ աշխատել
https://youtu.be/FLHgE2yIVF4
Վլադիմիր Վարդանյանին կընտրե՞ն ՍԴ նոր նախագահ։ Արթուր Դանիելյանի կալանքի մասին։
https://youtu.be/ZO8UPDU0qRg
22:00-ին LevON TV ալիքով YouTube-ում ուղիղ եթերում զրուցենք հետեւյալ թեմաներով
1. Ադրբեջանցի զինվորի ներթափանցման պատմությունը եւ սահմանների պաշտպանվածության վիճակը
2. ՔՊ-ն ՀԱՍԵ հարցով քննիչ հանձնաժողով է ստեղծվում
3. Մեդվեդեւը ահաբեկում է Հայաստանը
4. Ստեղծվեց նոր քաղաքական շարժում Փաշինյանի հեռացման համար
5. Հանրային ՀԸ-ից դեռ ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել սեպտեմբերի 27-ին համերգի հեռարձակման համար
6. Ծավում ապօրինի հանքարդյունահանման գործ է բացահայտվել
7. Անցած գիշեր Կոտայքում մեքենայից կրակել են պարեկների ուղղությամբ
8. Ժանտախտի մասին լուրեր Ռուսիայից
9 Այլ հարցեր՝ գրեք նայենք
ՀՀ ԱԺ ընտրությունների դասերը։ Քննարկել ենք հասարակական գործիչների եւ դիտորդական առաքելությունների հետ։
https://youtu.be/jkBXIMakMnU
22:00-ին LevON TV ալիքով YouTube-ում ուղիղ եթերում զրուցենք հետեւյալ թեմաներով
1. Երեւանում շինարարական կռունկի տապալումից 3 զոհ կա
2. Դիխլոֆոս է հայտնաբերվել հայտնի կրպակի գյուղ մթերքում
3. Հանրային ՀԸ-ն ներողություն է խնդրում ծրագրային ախմախության համար
4. Եվրախորհուրդը, բազմաթիվ թերություններով հանդերձ, համարում է ՀՀ ԱԺ ընտրությունները կայացած
5. Խստացումներ ճանապարհային տուգանքների ոլորտում
6. Ծավում սնդիկով ջրի խնդիրը մնում է օդում կախված
7. Պուտինը տարվա ընթացքում 4-րդ անգամ ավելացրել է բանակի թվաքանակը
8. Ուկրաինան նոր տարածքներ է ազատագրում օկուպացիայից եւ հայտարարում 250 ռուսաստանցի գերեվարելու մասին,
9. Այլ հարցեր՝ գրեք նայենք
Արամ հարցազրույցի սկիզբը վերջը սրա պես արա
https://www.youtube.com/watch?v=Fz4OO1ojDKU
22:00-ին LevON TV ալիքով YouTube-ում ուղիղ եթերում զրուցենք հետեւյալ թեմաներով
1. Հրապարակվել է ՀԱՍԵ մասին պետական զեկույցը
2. ՀԱՍԵ արձագանքը իր մասին զեկույցին
3. Փաշինյանը հայերի եւ ադրբեջանցիների ինչ-որ դարավոր խաղաղ գոյակցություն է հիշում
4. Ինչի՞ն անդրադարձավ Փաշինյանը իր ՄԱԿ-ի ելույթում
5. Ռուսական գազի թանկացման կամ անջատման սպառնալիքի հետքերով
6. ՄԻԵԴ-ը մերժել է Գագիկ Խաչատրյանի պահանջը
7. Հայրենյաց գյուղից պայմանագրային զինծառայող է մահացել
8. Այլ հարցեր՝ գրեք նայենք
Թղթակցի աշխատանքի հնարավորություն
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը իր www.asparez.am կայքին թղթակցելու համար համագործակցության է հրավիրում մարզերում աշխատող լրագրողների:
• Հետաքրքրված ենք ունենալ թղթակիցներ Սյունիքում, Վայոց Ձորում, Գեղարքունիքում, Կոտայքում, Տավուշում աշխատող լրագրողներ: Ընդ որում նույ մարդը կարող է նյութեր պատրաստել հարեւան մարզերից:
• Կարելի է համատեղել այլ աշխատանքի հետ, լինել արտահաստիքային թղթակից:
• Աշխատանքը պետք է համապատասխանի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի լրագրողների մասնագիտական վարքականոնի պահանջներին (կարող եք ծանոթանալ վերոհիշյալ կայքում)
• Հնարավոր արտադրանքը՝ տեքստային եւ/կամ ուդիովիզուալ:
• Վճարը՝ պայմանագրային:
• Թեմատիկ ոլորտներին ծանոթանալու եւ այլ պայմաններին ծանոթանալու համար խնդրում ենք ուղարկել levon@asparez.am հասցեին ինքնակենսագրական՝ կոնտակտային տվյալներով եւ ֆեյսբուքյան պրոֆիլի հասցեով, ինչպես նաեւ՝ նշել լավագույն լրագրողական աշխատանքներից առնվազն 3 հղում: Նամակի առարկա (subject) տողում խնդրվում է նշել «թղթակից մարզում»: Նամակը խնդրվում է ուղարկել google համակարգում գրանցված հասցեից:
• Ուղարկվելիք նյութերը խնդրում ենք ուղարկել Word ձեւաչափով՝ տեքստային ֆայլով, մի՛ գրեք էլեկտրոնային նամակում: Բոլոր հարցերը խնդրում ենք ներառել նույն ֆայլում:
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
