Մհեր Աբրահամյան, թուրքագետ
رفتن به کانال در Telegram
Թուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Մհեր Աբրահամյան: Մտքեր, կարծիքներ, վերլուծություններ տարածաշրջանի, Թուրքիայի, Օսմանյան կայսրության մասին...
نمایش بیشتر289
مشترکین
اطلاعاتی وجود ندارد24 ساعت
-17 روز
-330 روز
آرشیو پست ها
Աշխարհը եռում է մոտալուտ պատերազմների բոթերով, Ադրբեջանը իր զորքերը բերում է բարձ մարտական պատրաստականությամ, իսկ ՀՀ դեֆակտո իշխանությունը ման է գալիս գյուղերով, մեր երկրի տարածքները համեմատում Հերոսիմա, Նագասակիի հետ...
պ.գ.թ., թուրքագետ Մհեր Աբրահամյան/ @mherab
Ահա այս որոշմամբ Թուրքիայի Ինֆորմացիայի և կապի տեխնալոգիաների խորհուրդը արգելափակել է instagram սոցիալական հարթակի կայք էջը: Պատճառներ նշված չեն:
Մի գուցե՞ դա եղավ այն միջադեպից հետո, երբ թոռնուհին Էրդողանին ցույց էր տվել իր ինստագրամյան էջով Փարիզի Օլիմպիադայի բացումը... թե այլ ավելի լուրջ իրականություն է սպասվում:
պ.գ.թ., թուրքագետ Մհեր Աբրահամյան / @mherab
Երեկվանից քննարկվում է Էրդողանի հայտնի արտահայտությունը, թե իրենց խանգարող չկա, կարող են մտնել Իսրայել , ինչպես մտան Արցախ կամ Լիբիա:
Սա Թուրքիայի արտաքին քաղաքական` էրդողանական գծի դրսևորումներից է, որը անգամ մասնագետների մոտ ստացել է «Էրդողանի դոկտրին» անվանումը: Այս քաղաքական գիծն իր մեջ սինթեզել է նեոօսմանիզմի, պանթյուրքիզմի, պանիսլամիզմի և Էրդողանի անձնական ամբիցիաները: Ահա հենց այս կոնտեքստում էլ ծնվել է երեկվա արտահայտությունը, որը նաև պարուրված էր պոպուլիզմի շղարշով, ինչով ներքին և արտաքին լսարանին փորձ էր արվում գովազդել իր կառուցած թուրքական բանակը: Իսկ ինչ վերաբերում է իրենց խանգարելուն, այո, և´Արցախի պարագայում խանգարող չի եղել, և´ Լիբիայի, քանի որ մեծ խաղացողները դրանով լուծում էին իրնեց համար կարևոր խնդիրներ....
պ.գ.թ., թուրքագետ Մհեր Աբրահամյան | @mherab
Այսօր Կիպրոս կղզու մի մասի` Թուրքիայի կողմից բռնազավթման 50 տարին է լրանում: Այս առիթով Էրդողանը ացելել է Հյուսիսային Կիպրոս և իր ելույթի ժամանակ առանձնացրել հետևյալ կետերը.
🔶 Հյուսիսային Կիպրոսը մեր աչքի լույսն է, մեր հոգու մասնիկը,
🔶Կղզու անվտանգությանը սպառնացող անպատասխանատու քայել են արվում,
🔶Կիպրոսի թուրքերի իրավունքների հետ առերեվե´ք,
🔶Հարցի լուծման ճանապարհին մեկնած ձեռքը օդում չի մնա:
Իսկ Հայաստանի իշխանությունն Արցախը դրաձրեց առոչինչ, հայերի սեփական հողում ապրելու իրավունքը համարեց առ ոչինչ, օգնության մեկնած ձեռքերը անտեսեց: Սեփական հայրենի հողը ճանաչեց ուրիշինը` թշնամունը:
Հ.Գ.Օսմանյան կայսրությունը Կիպրոսը 1878թ. հուլիսի 4-ին զիջեց Մեծ Բրիտանիային և ուղիղ 100 տարի հետո կրկին բռնազավթեց այն:
պ.գ.թ., թուրքագետ Մհեր Աբրահամյան \ @mherab
Խոսել ենք Հայաստանին սպասվող վտանգների մասին
https://youtu.be/Ur3srJKJ45c?si=57mtV2QtAiNbkRBI
պ.գ.թ., թուրքագետ Մհեր Աբրահամյան / @mherab
Ամբողջ Թուրքիան իր մտավորական և քաղաքական էլիտաներով, իր բոլոր լրատվականներով պաշտպանում է «Գորշ գայլերի» նշանը և այն ցույց տված ֆուտբոլիստին, իսկ Հայաստանի իշխանությունը արգելում է անգամ Արցախ բառի կիրառում: Սա այն պարագայում, որ «Գորշ գայլերը» համարվում է ահաբեկչական կառույց որոշ երկրներում, իսկ Արցախը իր ինքնորոշման ճանապարհին գտնվող հայկական պետություն էր:
Դե ասե´ք, որ թուրքական օրակարգ չի սպասարկում այսօրվա իշխանության քաղաքականությունը:
պ.գ.թ., թուքագետ Մհեր Աբրահամյան / @mherab
Սահմանադրություն, որ ստեղծվեց պայքարով, արյունով և հաղթանակով թյուրքերի դեմ:
Սահամանադրություն, որ այսօր ոչնչացվում է թյուրքերի պահանջով :
պ.գ.թ., թուրքագետ Մհեր Աբրահամյան / @mherab
Այսօր ՀՀ Մայր Օրենքի օրն է: Օրենք, որ գրվեց, ստեղծվեց արյունով, ազգային ոգով, իր մեջ ներառելով հայի ազգային երազանքները` ստեղծելու և ունենալու հզոր, ազատ Հայաստան, հզոր, ազատ Արցախ, պայքարելու Ցեղասպանության ճանաչման համար: Սակայն 6 տարի է ՀՀ Սահմանադրությունը ոչ միայն բռնաբարվում է, այլ հստակ ոչնչացվում է: Այսօր արդեն երկրի դե ֆակտո վարչապեըի կողմից դրվեց այն վեջնական վերացնելու քաղաքականությունը, որը հստակ թուրքական պահանջ է, ինչը սիրով իրականացնում են այսօրվա իշխանությունները:
պ.գ.թ., թուրքագետ Մհեր Աբրահամյան | @mherab
Էրդողանը չեղարկել է իր այց «Թյուրքախոս պետությունների կազմակերպության» գագաթնաժողովին, որը կայանալու է բռնազավթված Շուշիիում, որպեսզի հուլիսի 6-ին մեկնի Բեռլին հետևելու Թուրքիայի հավաքականի խաղին 1/4 եզրափակչում ընդդեմ Նիդեռլանդների: Սա հատուկ կատարված քայլ է, քանի որ Գերմանիայի հետ առաջացել էր դիվանագիտական փոքր ճգնաժամ` կապված թուրքական ֆուտբոլիստի վարքի հետ, ով 1/8 եզրափակիչ խաղի ավարտից հետո ցույց էր տվել ազգայնական «մոխրագույն գայլերի» նշանը: Ֆուտբոլիստին զրկել էին խաղերին մասնակցությունից, ինչի արդյուքում Թուրքիայում Գերմանիայի դեսպանին կանչել էին արտաքին գործերի նախարաություն բացատրութան: Սա Էրդողանի հերթական պոպուլիստական քայլերից է իր և իր կուսակցության վարկանիշ բարձրացնելու համար, իսկ այդ քայլերը վերջին շրջանում բավական շատացել են` հաշվի առնելով վերջին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ԱԶԿ-ի պարտությունը:
պ.գ.թ., թուրքագետ Մհեր Աբրահամյան / @mherab
Այսօր ՀՀ արտգործ նախարարը հայտարարում է, որ Հայաստանը առողջ երկխոսություն ունի Թուրքիայի հետ:
Իրականում կոշտ ուժի կիրառումից հետո բնականաբար Թուրքիան անցնելու էր փափուկ ուժի և ստեղծելու էր առերևույթ առողջ մթնոլորտ: Սա տևելու է մինչև այն պահը, քանի այսօրվա իշխանությունը առանց վարանելու կատարում է թուրքական բոլոր պահանջները` անունը դնելով ինքնիշխան պետության գործունեություն:
պ.գ.թ. թուրքագետ Մհեր Աբրահամյան | @mherab
Թուրքական պահանջների մասին զրույց 168 ժամի հետ:
պ.գ.թ., թուրքագետ Մհեր Աբրահամյան | @mherab
https://168.am/2024/06/27/2065699.html?fbclid=IwZXh0bgNhZW0CMTEAAR1LkoAufH19VrJWn4RGhjTba70KJiQ3J7AE-1QUAJbi19_Zz_x95hWhusU_aem_ACAYobgvX9Uv9eH2kkEYFg
Արարտ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ: Կարծում եմ, այս անգամ էլ կտեսնենք թուրքական հերթական պահանջի կատարումը, ինչպես եղավ նախորդ ` Փաշինյանի Էրդթղանին զանգից հետո: «Անշառ» պահանջներից թուրքերը անցնելու են առավել ցավոտ պահանջների:
պ.գ.թ., թուրքագետ Մհեր Աբրահամյան / @mherab
Կարծես, վերը նշածս մոտ է իրականությանը:
պ.գ.թ., թուրքագետ Մհեր Աբրահամյան | @mherab
Հռետորիկ հարց. «Արդյո՞ք Պաղեստինի ճանաչումը կապ չուներ երկրու օր առաջ տեցի ունեցած Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցի հետ»:
պ.գ.թ., թուրքագետ Մհեր Աբրահամյան / @mherab
Դեֆակտոն և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել և պայմանավորբել են Առանց նախապայմանների կարգավորել հարաբերությունները:
Այսինքն նախապայմանները լիովին իրականացնում են այս «իշխանությունները»:
պ.գ.թ., թուրէագետ թուրքագետ Մհեր Աբրահամյան | @mherab
Անկարան և Բաքուն շարունակում են համատեղ գործել Երևանի դեմ, նրանք միշտ համաձայնեցնում են իրենց քայլերը հայկական պետության դեմ, ասել է ռուս արևելագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին Մոսկվա-Երևան տեսակամուրջի ժամանակ ՝ պատասխանելով @ArmeniaSputnik-ի հարցին։
➖Առանց Հայաստանի կողմից այդ տանդեմի պահանջների կատարման՝ կարգավորման իրական գործընթաց անհնար է։ Կարևորը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումն է հայկական Սյունիքով։
➖Թուրքերի երկրորդ պահանջը Հայաստանի ազգային ինքնությունից հրաժարվելն է։ Եվ այդ գործընթացը մասամբ արդեն ընթանում է։ Խոսքը հայ քաղաքական ղեկավարության և Եկեղեցու դիմակայության մասին է։
➖ՀԱԵ-ի վրա իշխանությունների հարձակումները լիովին համապատասխանում են Թուրքիայի և Ադրբեջանի ձգտումներին։ Այս համատեքստում պետք է դիտարկել նաև հայկական իշխանությունների կողմից Հայոց Ցեղասպանության թեմայի վերաիմաստավորումը. նրանք ցանկանում են այդ հարցը «ծախել» թուրքերին։
Վիկտոր Նադեին-Ռաևսկին բավականին ուսումնասիրել է պանթյուրքիզմը և դրա դրսևորմները:
պ.գ.թ., թուրքագետ Մհեր Աբրահամյան | @mherab
Սա էն Մակրոն է, որ Հայաստանը պիտի պաշտպանի թուրքերից:
Էրդողանը անգամ տեղից չի վեր չի կացել:
պ.գ.թ., թուրքագետ Մհեր Աբրահամյան / @mherab
Փոքրիկ ձեռնարկ կարևորի մասին
պ.գ.թ., թուրքագետ Մհեր Աբրահամյան / @mherab
