Samvel Hayrapetyan [Sami]
رفتن به کانال در Telegram
Այստեղ կիսվում եմ ՏՏ ոլորտի և իմ գործունեության նորություններով։ Բաժանորդագրվեք և մշտապես եղեք տեղեկացված 🇦🇲
نمایش بیشتر2 766
مشترکین
اطلاعاتی وجود ندارد24 ساعت
-17 روز
-4330 روز
آرشیو پست ها
📱 Հոկտեմբերի 13ից սկսում ենք սովորել ամենապահանջված Python ծրագրավորման լեզուն
Դասերը ամեն երկուշաբթի, չորեքշաբթի ու ուրբաթ օրերին ժամը 19:00-20:30
Ամբողջությամբ զրոյից սովորելու ենք Python, Got, GitHub, GitLab, SQL, PostgreSQL, MySQL, Django, DRF, Django ORM, Docker, Docker Compose, Nginx և այլն. Կսովորենք նաև Python-ով 2D խաղեր պատրաստել
Կծանոթացնեմ նաև ահռելի մեծ արագություն հավաքող FastAPI-ի հետ
Տեղերը խիստ սահմանափակ են
Դասերը բարձր որակով ձայնագրվելու են և մշտապես հասանելի լինեն, կապը ինձ հետ 24/7
Ամսավճարը 50.000 դրամ, տևողությունը 8 ամիս
Գրանցվելու համար գրեք
@samilessons պրոֆիլին
Կարող եք գրանցվել մինչև Հոկտեմբերի 13ը ներառյալ
Թույն սերվիզ եմ բերել սկսնակ ծրագրավորողների համար
Ստեղ կգտնեք ձեր ծրագրավորման լեզվին հարմար պրոյեկտներ որոնք կարող եք հավաքել ու փորձ ձեռք բերել։ Ծրագրավորման մեջ 10% թեորիա 90% պրակտիկա այլ ճանապարհ չկա ծրագրավորող դառնալու
https://github.com/practical-tutorials/project-based-learning
Front End developer-ներ ջան Husky-ն կամաց կամաց դառնում է ոսկե կանոն ձեր կոդի մեջ
Ուսումնասիրեք ու աշխատեք սրանից հետո ամեն տեղ օգտագործել Husky, դա ձեզ կառանձնացնի մնացածի ֆոնին
https://typicode.github.io/husky/
DevOps մասնագետ կա՞ ով կուզենա որպես ինթերն մասնակցի բարդ պրոյեկտի ստեղծմանը :) Եթե այո գրեք ինձ, բացի կողքից նայելուց նաև ռեալ չարչարվելու եք
Իմ զբաղվածության և ցրվածության աստիճանը :))) Դրսի վաճառաի մենեջերներից մեկն ա գրեմ ասում ա Դուբայից պատվեր կա... Գրում եմ օկեյ ախպերս 😂😂😂 ինքն էլ չինացի ասենք 😂😂😂
Չինաստանը նոր վիզայի տեսակ է սահմանում հատուկ ծրագրավորողների ու ինժեներների համար որը շատ նման է ԱՄՆ H-1B վիզա տեսակին
Տարբերություն էն ա որ ձեզ գործատու պետք չի։ Դիմում եք վիզայի համար, անցնում հարցազրույց և տեղափոխվում Չինաստան որտեղ էլ ձեզ հազարավոր աշխատատեղեր են առաջարկում էդ ծրագրի շրջանակներում
Անգլերենը մինիմում B2+
Չինարենի իմացությունը ցանկալի է բայց ոչ պարտադիր (սակայն ուզեք չուզեք սովորելու եք հետո, որովհետեւ օֆիսից դուրս ձեր հետ ոչ մեկ անգլ չի խոսելու)
Մեր ընկերներից մեկը 500$-ով ողջ փաթեթը կազմում է ու գայդ տալիս, գրեք կուղորդեմ
+1
Զգուշացեք խաբեությունից. Rate Pro և այլ անուններով սրիկաները ներկայանում են որպես օնլայն փոխանակման կետ (չենջ) և գայթակղիչ առաջարկներով հափշտակում են տասնյակ հազարավոր դոլարներ
Նման դեպքերում առանց հապաղելու դիմեք ոստիկանություն կամ քննչական կոմիտե, էս մի սրիկայական ցանցը ոնց որ թե քանդվելու շեմին են գործը Քննական Կոմիտե են տեղափոխել
Էսօր առավոտից կրիպտո մասնագետ անալիտիկները գրում են որ FTN-ը ֆինանսական բուրգ էր ու որ պայթեց 💔 նոր ես էլ փորձեցի իմ մի քանի FTN-ը փոխանակեմ գրեց որ չի լինի, սքրին էին քցել որ հայկական Skylabsն էլ չի թողում ես էլ փորձեցի փաստորեն հա էլի
Բիթքոյինի Էդգարն էր սրա մասին խոսում (bitcoinedo) մեկ էլ Fast Change-ի ադմինը
Եթե դա իրոք ֆինանսական բուրգ էր ուրեմն պետք ա ամեն ինչից հեռու մնանք դաժէ բանկերից
JavaScript, TypeScript ու PHP․․․ էս 3ից զզվում եմ իրենց === օպերատորի համար 👨💻 ինչ ա թե չեն կարում հասկանան որ "10" - ը նույն 10 - ը չի !
Աշակերտներիցս Դավիթը ֆիլմ դիտելու իդեալական կայք է ստեղծել որտեղ ֆիլմերը օրիգինալ լեզվով են
Մտեք, նայեք, կիսվեք ձեր արտասահմանցի ընկերների հետ, ֆիլմերը շատ բարձր որակով են ու օրիգինալ լիցենզիաներով
https://www.kinoon.live/
Վերջին անգամ PHP 2017 թվականին էի գրել 🤦♂️ հիմա մոտ 80 տող PHP պետք ա գրեմ սթրես եմ ապրում 🥺
Հոկտեմբերի 7ին դուրս է գալիս երկար սպասված Python 3.14 տարբերակը, երեկոյան մի քանի կետով կգրեմ հիմնական փոփոխությունները ու նորամուծությունները
Եթե իրոք 3.14-ը էն է ինչ որ մեզ են ներկայացրել ստեղծողները ապա Python-ը դարեդար անցավ բոլորին 😂
Այսօր երազելու համաշխարհային օրն է (World Dream Day)։
Ինչի՞ մասին եք այսօր երազում 🤔
էս Իվանը մտել ա լայվ հարցազրույց ա անցնում, ես էլ չատով բռթում եմ որ անցնի 😂😂 գնահատեք ռուսերենս 1 - 10
UI/UX designer ա պետք թեթև պրոյեկտի համար՝ Figma-ով dashboard եք նկարելու, փրայսը 50.000 դրամ
Dashboard-ը ունենալու ա մի քանի role, բոլոր role-երի համար դիզայնը նույնն ա լինելու բացառությամբ հասանելի գործիքների, կարճ ասած եթե լոգին լինեն որպես X ապա X-ի համար նախատեսված գործիքներն ենք ցույց տալիս, եթե լոգին եղան որպես Y ապա Y-ի համար նախատեսված գործիքները, dashboard-ում կա լոգինի և ռեգիստրի էկրաններ
Գրեք LinkedIn -իս
Էս վերջերս ավելի, ավելի ու ավելի շատ եմ նկատում որ Back End ու DevOps ճյուղերը փորձում են իրար հետ merge անել․․․ իրականում սա դժվար թե լավ տեղ տանի
Front End ճանապարհային քարտեզ 2025
2025 թվականին Front End ծրագրավորող դառնալու համար անհրաժեշտ է իմանալ հետևյալ ծրագրավորման լեզուներն ու տեխնոլոգիաները՝
1. HTML, CSS, FlexBox, Grid, Tailwind, MUI, Bootstrap
2. GIT, GitHub, GitLab
3. JavaScript, OOP, Asynchronous Programming, HTTP, Server, JSON, REST API, GraphQL, WebSockets, NPM, WebPack, Babel, Vite
4. TypeScript, React, Next, Redux, Vercel, Docker, Docker Compose
Գրել եմ փուլերով և հերթականությամբ, ճանապարհային քարտեզը իրենից ենթադրում է թե ինչից հետո ինչ պետք է սովորեք
Այս ամենը սովորելուց հետո անպայմանորեն պետք է պորտֆոլիո կազմեք (օնլայն խանութ, ֆիլմերի կայք, բլոգ և այլն) վերբեռնեք GitHub ու վերջ դուք կարող եք դիմել Junior ծրագրավորողի աշխատանքի համար
Մեր օրերում առանց TS իմաստ չունի մուտք գործել JavaScript-ի աշխարհ անկախ նրանից Front եք ընտրելու թե Back. Back-ի ամենաուժեղ գործիքը՝ NEST-ը ամբողությամբ TS է
Անպայման Terraform սովորեք եթե նպատակ ունեք AWS-ի, Azure-ի կամ նմանատիպ թույն միջավայրի հետ աշխատելու
ստեղ կարճ ասվում ա թե ինչ ա դա
https://youtu.be/ph4iNA0Uuko
