cookie

ما از کوکی‌ها برای بهبود تجربه مرور شما استفاده می‌کنیم. با کلیک کردن بر روی «پذیرش همه»، شما با استفاده از کوکی‌ها موافقت می‌کنید.

avatar

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է ՀՀ կառավարության քաղաքականությունը ԿԳՄՍ ոլորտներում։

نمایش بیشتر
پست‌های تبلیغاتی
1 068
مشترکین
اطلاعاتی وجود ندارد24 ساعت
اطلاعاتی وجود ندارد7 روز
-1430 روز

در حال بارگیری داده...

معدل نمو المشتركين

در حال بارگیری داده...

📣🎗ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը և Rambalkoshe ժամանակակից արվեստի թանգարանը իրականացրել են «Փարաջանով-Ազնավուր. 100 երաժշտական պերֆորմանսներ» միջոցառումը: 🎙Համերգին ելույթ են ունեցել ֆրանսահայ էլեկտրոնային երաժիշտ Վիկեն Արմանը և Վահագն Հայրապետյանը։ 📀Պերֆորմանսը ձայնագրված երաժշտությամբ կթողարկվի հատուկ limited edition վինիլային «Aznavour. LIVE by Viken Arman» սկավառակով: ☝️Նշենք, որ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի և անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 100-ամյակներն ընդգրկված են ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2024-2025 թվականների օրացույցում: https://escs.am/am/news/23400
نمایش همه...

📣ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է վերապատրաստող կազմակերպությունների և դասընթացների ծրագրերի ընտրության և երաշխավորման գործընթաց` նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների՝ ատեստավորման ենթակա մանկավարժական աշխատողի վերապատրաստումն իրականացնելու նպատակով: ☝Վերապատրաստող կազմակերպության ընտրությանը կարող են մասնակցել ՀՀ պետական և ոչ պետական ուսումնական հաստատությունները` ✅արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող կամ բարձրագույն ուսումնական հաստատություններ, ✅գիտական կազմակերպություններ, ✅տվյալ ոլորտում գործունեություն իրականացնող մասնավոր ոլորտի կազմակերպություններ, ✅կրթության ոլորտում փորձ ունեցող հիմնադրամները, ✅ընկերությունները, հասարակական, ✅միջազգային, առևտրային, ✅ոչ առևտրային կազմակերպությունները ‼️Ընտրությանը մասնակցել ցանկացող կազմակերպությունները պետք է մինչև 2024 թվականի հուլիսի 28-ը ներառյալ՝ ժամը 10.00-ից 17.00-ը (ընդմիջում` 12.45-14.00), դիմեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն` նախօրոք լրացնելով և դիմումին կցելով ԿԳՄՍ նախարարության կայքում հրապարակված վերապատրաստման պայմանների ու չափանիշների վերաբերյալ մանրամասն նկարագրեր պարունակող ձևաթղթերը: 📍Հասցե` Երևան, Վ. Սարգսյան 3, 6-րդ հարկ, 612 սենյակ: Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 599 623 հեռախոսահամարով: Մանրամասները կարդացեք այստեղ➡️ https://escs.am/am/news/23395
نمایش همه...

📣🏆«Winds of Armenia» առագաստանավային ակումբը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Հայկական առագաստանավային ֆեդերացիայի հետ համագործակցությամբ, սեպտեմբերի 4-8-ը Սևանա լճում առաջին անգամ կանցկացնի J/70 դասում առագաստանավային սպորտի Հայաստանի բաց առաջնությունը: 👏Մրցաշարին կմասնակցեն ավելի քան 20 թիմեր՝ Հայաստանից, Պորտուգալիայից, Կիպրոսից, Էստոնիայից, Ռուսաստանից և մի շարք այլ երկրներից: J/70 դասում առագաստանավային սպորտի Հայաստանի բաց առաջնության մրցանակային ֆոնդը կկազմի 6 մլն ՀՀ դրամ: 💬ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը համոզմունք է հայտնել՝ մրցաշարը մեծ հաջողություն կունենա. «Ուրախ ենք, որ Հայաստանի մարզական կյանքում ի հայտ է գալիս բոլորովին նոր ու գրավիչ երևույթ, ինչպիսին առագաստանավային սպորտի J/70 դասում Հայաստանի բաց առաջնությունն է։ Համոզված եմ, որ այն մեծ հաջողություն կունենա, ինչի մասին կտեղեկացվեն տարբեր երկրների մարզիկ-առագաստանավորդները: Սա կնպաստի, որ առագաստանավային սպորտի նոր առաջնություններ անցկացվեն Սևանա լճում՝ մասնակիցների աշխարհագրության և առագաստանավերի դասերի շատ ավելի մեծ ընդգրկմամբ»։ 🚩Առաջնության գլխավոր մրցավարը կլինի իտալացի Լուկա Բաբինին, որն աշխատել է Լոնդոնի Օլիմպիական խաղերում, Ամերիկայի գավաթում, մարզաձևի Եվրոպայի առաջնություններում և բազմաթիվ այլ հեղինակավոր մրցումներում։ Մանրամասները՝ https://escs.am/am/news/23389
نمایش همه...
Սևանա լճում առաջին անգամ կանցկացվի J/70 դասում առագաստանավային սպորտի Հայաստանի բաց առաջնությունը - ՀՀ ԿԳՄՍՆ

«Winds of Armenia» առագաստանավային ակումբը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Հայկական առագաստանավային ֆեդերացիայի հետ համագործակցությամբ, սեպտեմբերի 4-8-ը Սևանա լճում առաջին անգամ կանցկացնի J/70 դասում առագաստանավային սպորտի Հայաստանի բաց առաջնությունը:…

📣ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է RCS Sports and Events DMCC ընկերության գործադիր տնօրեն Միշել Նապոլիի գլխավորած պատվիրակությանը: Միջազգային կազմակերպությունը մասնագիտացած է խոշոր մարզական միջոցառումների՝ այդ թվում բազմօրյա խճուղային հեծանվավազքի մրցաշարերի կազմակերպմամբ: 🙌Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: 👥Քննարկվել են Հայաստանում հեծանվասպորտի միջազգային խոշոր մրցաշարի կազմակերպման հնարավորությանը վերաբերող հարցեր: ԿԳՄՍ նախարարը կարևորել է հեղինակավոր մրցաշարի կազմակերպիչների փորձն ու շնորհակալություն հայտնել համագործակցության պատրաստակամության համար: ☝ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ առողջ ապրելակերպի խթանումն ու մասսայական սպորտի զարգացումը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից են: Այս նպատակով տարբեր մարզաձևերից անցկացվում է «ՀՀ վարչապետի գավաթ» խորագիրը կրող սիրողական մրցաշարերի շարք, այդ թվում՝ խճուղային հեծանվավազքից, որն այս տարվանից կանցկացվի դպրոցականների համար: 🚵Բազմօրյա խճուղային հեծանվավազքի մրցաշարը, ըստ նախնական դիտարկումների, կընդգրկի ՀՀ բոլոր մարզերը՝ ավելի քան 130 կմ մրցատարածությամբ: Նախատեսվում է, որ Հայաստանում բազմօրյա մրցաշարը կանցկացվի 2026 թվականին, իսկ մինչ այդ՝ 2025 թվականին, կողմերը կքննարկեն մեկօրյա ձևաչափով միջազգային մրցաշարի անցկացման հնարավորությունը: Մանրամասն՝ https://escs.am/am/news/23386
نمایش همه...
Քննարկվել է Հայաստանում բազմօրյա խճուղային հեծանվավազքի մրցաշարի անցկացման հնարավորությունը - ՀՀ ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է RCS Sports and Events DMCC ընկերության գործադիր տնօրեն Միշել Նապոլիի գլխավորած պատվիրակությանը: Միջազգային կազմակերպությունը մասնագիտացած է խոշոր մարզական միջոցառումների՝ այդ թվում բազմօրյա խճուղային հեծանվավազքի մրցաշարերի…

📣🎗ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է «ԿրթաԲ․Ա․Ց Ապարան» մեծահասակների ուսումնառության և կրթության կենտրոնի բացման արարողությանը։ ☝Կենտրոնը գործելու է «Ապարան համայնքի սոցիալական կենտրոն» ՀՈԱԿ-ի ներքո և ֆինանսավորվելու է «Դի-Վի-Վի ինթերնեյշնալի» հայաստանյան գրասենյակի կողմից՝ Ապարանի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ: 👏Արաքսիա Սվաջյանը շնորհավորել է ներկաներին կենտրոնի բացման առիթով՝ կարևորելով այն՝ որպես համայնքային կյանքի աշխուժացման ազդակ: ☝Արաքսիա Սվաջյանը նշել է, որ մեծահասակների կրթությունն այսօր ամենակարևոր ուղղություններից մեկն է, և նրանց հմտությունների, նոր կարողությունների կատարելագործումը շատ լայն դաշտ կարող է բացել նաև զբաղվածության ապահովման առումով՝ հաղթահարելով առկա մարտահրավերները: 💬ԿԳՄՍ նախարարի տեղակալի ընդգծմամբ՝ մեծահասակների ոչ ֆորմալ կրթությունն արտացոլված է նաև պետական քաղաքականության մեջ. «Կրթության ռազմավարությունում առանձին հատված հատկացված է ոչ ֆորմալ կրթության ընթացակարգերի կարգավորմանը, որոնք հնարավորություն են տալու մեծահասակների կրթությունն ավելի կանոնարկված իրականացնել»: Մանրամասն՝ https://escs.am/am/news/23379
نمایش همه...

1
🇦🇲✍️🇷🇴ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Ռումինիայի կրթության նախարարության միջև ստորագրվել է կրթության ոլորտում համագործակցության շարունակության վերաբերյալ ծրագիր: 🤝Համագործակցության ծրագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ու ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կորնել Իոնեսկուն: ☝Ինչպես նախորդ, այնպես էլ նոր ծրագրով նախատեսվում է կրթաթոշակային ծրագրի իրականացում, որի շրջանակում յուրաքանչյուր տարի Ռումինիան բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանելու նպատակով ՀՀ-ին է հատկացնում 8 կրթաթոշակային տեղ: 📜Ստորագրվող ծրագրով նախատեսվում է նաև 5 փորձագետների փոխանակում՝ կրթության ոլորտում տեղեկատվության և լավագույն փորձի փոխանակման, ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համատեղ նախագծերի նպատակով: 🙌ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել Ռումինիայի կառավարությանը՝ մարդկային կապիտալի զարգացման հարցում ցուցաբերած աջակցության համար: 💬«Ռումինիայի լավագույն բուհերում ուսանելու՝ հայ երիտասարդներին ընձեռած հնարավորությունը, անկասկած, շատ գնահատելի է և նպաստելու է մարդկային կապիտալի զարգացմանը մեր երկրում: Վստահաբար, երիտասարդները կամուրջ կհանդիսանան երկու բարեկամ երկրների միջև՝ ամրացնելով երկկողմ հարաբերությունները»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը: Մանրամասն՝ https://escs.am/am/news/23375
نمایش همه...

👩‍🎓🧑‍🎓Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի 2023-2024 ուսումնական տարվա շրջանավարտները հանդիսավոր միջոցառման ժամանակ ստացել են իրենց ավարտական վկայականները📜 🙌Միջոցառմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարար, ՀՊՄՀ խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը։ Նա շրջանավարտներին դիմել է որպես գործընկերներ՝ ընդգծելով, որ նրանցից յուրաքանչյուրի հաջողությունը լինելու է պետության ու երեխաների ձեռքբերումը։ 💬«Մանկավարժի որակավորումը սովորական մասնագիտություն չէ. դա աշխատանք է, որը ենթադրում է սրտացավություն, հետևողականություն, հոգատարություն: Տարիների հետ այդ աշխատանքը դառնում է կյանքի գործ։ Երբեմն այդ գործը վախեցնող է, բայց պետք է հասկանալ՝ մանկավարժի աշխատանքի արդյունքով կարելի է ոգևորել կամ թևաթափ անել, խրախուսել կամ կոտրել»,-նշել նախարարը շրջանավարտներին ուղղված շնորհավորանքի խոսքում։ ❗️Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ կրթական համակարգը պատրաստ է ընդունելու երիտասարդ մասնագետներին. շրջանավարտներին սպասում են դպրոցներում, մանկապարտեզներում, այլ հաստատություններում: 💬«Վստահ եմ, որ ձեր ներգրավվածությամբ մեր երեխաների կրթությունը դարձնելու եք առավել որակյալ․ մի՛ վախեցեք երազել, սխալվել և այդ սխալների վրա սովորել։ Դուք արդեն մասնագետներ եք, և մենք նաև ձեզնից սովորելու բան ունենք»,- ասել է նա: 👏Շրջանավարտներին շնորհավորել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ նրանց մաղթելով լուսավոր, հետաքրքիր և արդյունավետ ճանապարհ․ «Մենք անհամբեր սպասում ենք նոր ու երիտասարդ մասնագետների»։ Մանրամասն՝ https://escs.am/am/news/23371
نمایش همه...

📣🤩Խանտի Մանսիյսկում տեղի ունեցած ֆիզիկայի միջազգային գիտական օլիմպիադային Հայաստանի հավաքականն արժանացել է 2 արծաթե և 6 բրոնզե մեդալների👏 👌Բոլոր աշակերտները Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոցի աշակերտներն են։ Օլիմպիադային մասնակցում էր 19 երկրի 108 աշակերտ։ 🥈Արծաթե մեդալի են արժանացել ֆիզմաթ դպրոցի աշակերտ Արսեն Աղայանը և ՀԱՊՀ-ի ավագ դպրոցի սան Արտյոմ Գասպարյանը: 🥉Բրոնզե մեդալի են արժանացել ՀԱՊՀ-ի ավագ դպրոցի սաներ Արմեն Գազազյանը, Նարեկ Մովսիսյանը և Արսեն Ասատրյանը, իսկ ֆիզմաթ դպրոցից՝ Նարեկ Գալստյանը, Սմբատ Պողոսյանը և Գոռ Հասրաթյանը: https://escs.am/am/news/23364
نمایش همه...

📣ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում միջազգային և սփյուռքի հետ համագործակցության զարգացում» ծրագրի «Կրթամշակութային աջակցություն սփյուռքի համայնքներին» միջոցառման շրջանակում հայտարարում է դրամաշնորհային մրցույթ՝ սփյուռքում գործող կրթական կառույցներին կրթամշակութային, գիտահրատարակչական ծրագրեր իրականացնելու նպատակով աջակցություն տրամադրելու նպատակով: ☝📧Սփյուռքում գործող կրթամշակութային կառույցների կողմից մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ձևով` էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգի միջոցով՝ մինչև 2024 թվականի հուլիսի 22-ը՝ ժամը 14:00-ն: Մանրամասները՝ https://escs.am/am/news/23349
نمایش همه...

👍 1
📣🧑‍🎓👩‍🎓Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի պատվիրակությունը հուլիսի 12-24-ը Հունգարիայի Դեբրեցեն և Միշկոլց քաղաքներում կմասնակցի Եվրոպական համալսարանական խաղերին: 🎙Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ, Հայաստանի պատվիրակության ղեկավար Հովհաննես Գաբրիելյանի խոսքով՝ խաղերին կմասնակցեն Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողները: ☝🏆ՀՊՏՀ-ի ուսանողները հանդես կգան աղջիկների սեղանի թենիս, իսկ ՀՖԿՍՊԻ ուսանողները՝ պարա սեղանի թենիս, շախմատ և թաեքվոնդո մարզաձևերում: 💬«Սպասելիքները մեծ են, քանի որ մասնակցելու են Հայաստանի հավաքականների կազմերը համալրած ուսանող մարզիկները, որոնք մեր երկրի անունը բարձր են պահում նաև տարբեր միջազգային մրցաշարերում»,- ասում է Հովհաննես Գաբրիելյանը: ☝Եվրոպական համալսարանական խաղերին կմասնակցի 36 երկրի շուրջ 5000 պատվիրակ: Մրցաշարը կանցկացվի 20 մարզաձևից: Մանրամասն՝ https://escs.am/am/news/23360
نمایش همه...

یک طرح متفاوت انتخاب کنید

طرح فعلی شما تنها برای 5 کانال تجزیه و تحلیل را مجاز می کند. برای بیشتر، لطفا یک طرح دیگر انتخاب کنید.