887
مشترکین
+124 ساعت
-37 روز
-1530 روز
آرشیو پست ها
Ամեն օրվա վերջում, քնելուց, հեռախոսիս նկարներն եմ նայում: Օրը տենց եմ վերհիշում, որովհետև ամեն օր մի 100 նկար հաստատ նկարում եմ ) Նկարելու հետ մեծ սերս գիտեք ինչքան շատ ա ... ու տենց ամեն օրվա վերջում նայում եմ ու հասկանում ինչքա՜ն սիրուն օր եմ ապրել 🎀 ու քնում եմ ժպտալով: Մի քիչ առաջ էնքան գերհոգնած էի ու անտրամադիր, մինչև նկարներս նայելը: Նայեցի, հասկացա, որ անտրամադիր լինելու 1 հատիկ էլ պատճառ չունեմ, երևի խնդիր մենակ գերհոգնածությունն ա... Վերջին օրերին շուտ արթնանում եմ (5-ից) ու ամեն օր մի տեղ գնում եմ ու հոգնած գալիս քնում ու արթնանում էլի շուտ: Ու վաղն էլ 🫧 ու էլի տուն չեմ գալու: Մեկ-մեկ խիտ առօրյայից գերհոգնում եմ, արանքում միշտ մի օր գոնե պետք ա լինում հանգստանալու համար :
Ոչինչ բայց, չենք ընկճվում, 1 օր էլ ու սիրունագույն 3 օֆֆերը կսկսեն 🌟
Իսկ էս արև նկարը էնքան սիրեցի ☀️
+1
Good morning 🎀
Չգիտեմ ինչի եմ ժպտում, բայց ժպտում եմ առավոտ ժամը 7:50 և խենթանում մազերիս երկարության համաաար 😂, բայց էդ հեչ, բոլորիս սիրունագուուուույն օր եմ մաղթում ☁️
🧚🏻
Պրոդուկտիվ ու հավես օր եմ ունեցել : Ամեն օրս էնքան լեցուն ա, անբացատրելի ու ես էնքաաան եմ ուրախանում 🙈 Սեպտեմբերս լինելու ա ամենապրոդուկտիվ ամիսը, լիքը նոր ու հավես բաներ եմ սկսում Սեպտեմբերին ու հետաքրքիրն էն ա, որ Հոկտեմբերի մասով էլ փո՜քր երազանք ունեմ ու ուզում եմ ամեն ինչ անեմ, որ կատարվի: Ինչքան շատ ու մեծ երազես, էդքան ավելի շատ երազանքներ պծիչկա կլինեն 🫧
Իսկ դու ապրես, Շող, էսքան քո տեսակի լինելու համար 🫂
Ամենահավեսը օրվա վերջն ա, որ ոչ մեկից նեղացած չեմ քնելու ու շատ հանգիստ ու լավ եմ անկախ օրվա խառնաշփոթից: Ի դեպ վաղն էլ անելիքներ ունեմ 🧚🏻 Դուք արդեն հասկացել եք, որ սա իմ կյանքի էն փուլն ա, որ ես բացահայտում եմ ինձ հաճելի ու օգտակար բոլոր թերապիայի ձևերը, որ ինձ հնարավորինս կոմֆորտ ու սիրուն առօրյա ստեղծեմ: Ու դե մեկը մարզումների փաթեթն ա, որ գնել եմ, սեպտեմբերից արդեն կսկսեմ հաճախել կանոնավոր 🥹, իսկ երկրորդը անգլերենի պարապմունքներ են, որի համար վաղը երկրորդ փոքր թեստավորմանն եմ ու հետո արդեն կսկսեմ դա էլ ) Մամայիս եմ պատմում, ասում ա լավ Դու էդքան բանը ո՞նց ես միաժամանակ ուզում ու առանց ժամանակ կորցնելու կազմակերպում 😂 ինչ ուզում եմ մի քիչ, լինում ա է ) Ու էնքան հպարտանալու ա էս պահը : Ուզում եմ ուղղակի էս նոր բաները ոչ թե հավելյալ սթրես ու ծանրաբեռնվածություն բերեն այլ հակառակը, անկախ ծանրաբեռնվածությունից հանգստանամ ու սիրով անեմ բոլորը: Էդ դե ընթացում կկիսվեմ որը ոնց ա ընթանում 🎀 Իսկ հիմա կիսվելու կարիք ունեի էլի, ապրեք, որ կարդացիք 🫂
