𝑠 𝑖 𝑚 𝑝 𝑙 𝑖 𝑐 𝑖 𝑡 𝑒́ 🪐
رفتن به کانال در Telegram
969
مشترکین
+124 ساعت
+27 روز
-330 روز
آرشیو پست ها
Իսկ վաղն իմ ամբողջ օրն անցնելու ա հիվանդանոցում ... ու ես պատկերացնում եմ ինչքան եմ ժամանակ եմ էնտեղ մնալու ու ինչքան եմ ճնշվելու ... Դրա համար վաղը հայտարարում ենք հարցերի օր 🤍 կարծում եմ լի՜քը հարցեր կուտակված կլինեն, վաղուց չենք շփվել ...
https://ngl.link/ssiimpllee1
Դե՜ կսպասեմ ձեզ ու ձեր սիրուն, բարի, հետաքրքիր հարցերին 🫂
Գրում եմ ու Նարեկը ջղայնանում ա, որ ես իմ էս վիճակում դրա մասին եմ մտածում... ու խելոք չեմ նստում տեղս, որ լավանամ ) Իհարկե վիճում ենք, մինչև գիշերվա հազարը : Ես լացում եմ, համոզում եմ, որ շատ եմ սպասել ու որ երկար եմ պլանավորել էս երեկոն մեր համար իսկ Նարեկը շատ հանգիստ բացատրում ա թե ոնց ա անդրադառնալու իմ վրա մեր էս մի քանի ժամվա ուրախությունը ու թե ինչի չի թողնում ... Ասում ա, որ շաաատ հպարտանում ա ինձնով ու որ շատ ուրախ ա իմ նման նվերից, բայց չի կարա տեսնի ու երջանկանա էն ժամանակ երբ ես լացակումած կանգնած լինեմ ու իմ ինչ-որ տեղը ցավի ուժեղ ... Ես բնականաբար չեմ հանձնվում, որովհետև ուղղակի էմոցիաների տակ էի, բայց Նարեկը շատ ադեկվատ ա պահում իրան ու ժամերով բացատրում ինչի հիմա ինձ չի կարելի մի հատ էլ էդ ծանրաբեռնվածությունը ))) Ես հասկանում եմ 😂 բայց բնականաբար հաշտ չեմ ապրում էն մտքի հետ, որ պիտի չգնանք ու փոխարենը Նարեկը խոստանում ա, որ Օգոստոսին կայանալիք ոչ մի հավես միջոցառում/համերգ բաց չենք թողնի, եթե իհարկե վատ չլինեմ հանկարծ :
...
Իսկ էսօր ես իրոք նորից շատ վատ ու թույլ եմ արթնանում, էլի չեմ կարողանում նորմալ ոտքի վրա կանգնել, էլի քնում եմ ամբողջ օրը ու մնում պառկած ... Անկողնուց վեր եմ կանում ժամը 8-ին ու խնդրում, որ մաման ինձ այգի տանի, որովհետև արդեն ավելի էի վատանում տանը : Տենց մամայի թևն ընկած քայլում եմ այգի, նստում եմ ու նույն ձև մամայի թևն ընկած էլ գալիս տուն 😂 բայց իհարկե մամայի հետ անցկացրած երեկոները ամենահանգիստն ու սիրունն են լինուն ... իսկ: վիդոները միացնելուց ես համեմատաբար ավելի նորմալ եմ փորձել քայլել, բայց անջատելուց հետո սկսում էի էլի նվնվալ ու դանդաղ, հազիվ քայլել ...
...
Էս ամենը պատմում եմ, որ հասկանաք ինչքա՜ն կարևոր ա, որ ձեր կողքին լինի ադեկվատ մարդ, ով էմոցիաները կառավարել գիտի, իրավիճակը ճիշտ ու հասուն ձևով գնահատել ու ձեր մասին ավելի շատ մտածել ու հոգալ քան դուք ... 🫂 այ սրա համար եմ Նարեկին սիրում անկեղծ )) Երեկ գիշեր չէի հասկանում, լացում էի, բայց հիմա շնորհակալ եմ, որ չթողեց մի քանի ժամվա համար ինձ ավելի տանջեմ ու վնասեմ .... որովհետև ես հաստատ տենց էի անելու )) 😂🥲
Եկեք կիսվեմ էլի🫀
…
Երկու օր ա տանն եմ ... նախորդ շաբաթ էդ խիտ գրաֆիկի պատճառով երազում էի մի օր պառկեմ տանն ու ոտքերս հանգստանան ) Ու ես հասկացել եմ, որ ինձ մի օրից ավել հանգիստ պետք չի, կամ առհասարակ ես լավ եմ, երբ գերզբաղված եմ, նու ֆիզիկապես վատ եմ լինում, բայց տխրելու, նեղվելու ժամանակ չի մնում ... իհարկե բացառում ենք էս դեպքը, որովհետև էս անգամ իմ զբաղվածությունը հասավ պիկին ու ես մեղմ ասած վնասեցի ինձ 😅 : Երեկ պառկել եմ տանն ամբողջ օրն ու լացել, որ ի վիճակի չեմ նույնիսկ քայլել, որովհետև ամբողջ ոտքերիս վերքեր են ու էնքան շատ ցավ, որ քայլելուց քիչ ա մնում ընկնեմ ... Երեկ մնացել եմ տանը էն հույսով, որ էսօր էնքաաան լավ կլինեմ, որ կգնամ համերգի, որովհետև շատ սպասված էր ինձ համար ու բացի էդ էս Նարեկի ծնունդի նվերի երկրորդ մասն էր կազմում ✨ ու էս շատ երկար էի սպասել սրան ... ու ըստ իմ պլանների ես նախորդ գիշերը Նարեկին պիտի գրեմ, ասեմ համերգի մասին ու գնանք ) 🌕այսինքն երեկ գիշեր էլի :
Մի խոսքով դու լավ գիտես ես քեզ/մեզ ինչ եմ ցանկանում 😂 երեկ լիքը ասել եմ ... Իսկ էս փոստը պիտի գիշերը լիներ, ուղղակի մենք շատ խմած էինք արդեն 😂🍷
…
այսքանը 🫂
Հենց գտա քեզ հասկացա, որ իմ հոգուն ամենապակասող մասնիկը դու էիր ու որ ինձ լիրաժեք ուրախ, երջանիկ, անհոգ դարձնել մենակ դու կարաս նույնիսկ իմ կյանքի ամենաաավատ շրջաններում : Ես գիտեմ, որ դու զգում են էն մեծ Սերը, որ ես ունեմ քո նկատմամբ ու ես գիտեմ, որ դու բացի տեսնելը, զգալը, նաև ապրում ես էդ մեծ սիրո մեջ 🤍 Ես ուզում եմ դու սիրես քո ծնունդը այսուհետ, որովհետև ես նույնիսկ ամենաքիչ ռեսուրսներն ունենալու դեպքում հնարավոր ամեն ինչ անելու եմ, որ դու ուրախանաս, ժպտաս ու հասկանաս թե ինչքա՜ն կարևոր օր ա էս, ինչքան լուսավոր ու սպասված ... Ամեն օր շնորհակալ եմ լինում, որ դու կաս ու որ քեզնով էսքան սիրուն ու ներդաշնակ ա իմ կյանքը : Դու էն բալանսն ես, որ պետք ա լինի իմ կյանքում, էն կայունությունը, որ պակասում ա ինձ, էն հանգստությունը, որ կորում ա երբեմն, դու իմ բաց ու դատարկ տեղերը լցնող ու լրացնող մարդն ես ում ես անսահմաաաաան շատ սիրում եմ ... Ու ես ուզում եմ դու էդ ամեն օր հիշես 🤍
...
Ու ես ուզում եմ մենք հավերժ լինենք ու ես ուզում եմ մենք հասնենք մեր բոլոր նպատակներին հատիկ-հատիկ, ու էդ ճանապարհը միասին անցնենք ) 🫀
💚’s Birthday ✨
…
Իմացաք չէ՞ ում հրաշքի ծնունդն ա էսօօօօր : Իմմմմմ ✨ Անկախ նրանից, որ Նարեկը բացարձա՜կ չի սիրում էս օրը, ես իմ ծնունդին հավասար սիրում եմ ու սպասում շաաաատ : Էս ամենասիրուն օրն ա, որովհետև ծնվել ա աշխարհի ամենաբարի սրտով, ամենահանգիստ, ամենաանկեղծ, ամենանպատակասլաց ու ամենաաշխատասեր մարդը ... մեկ-մեկ շատ շուտ բռնկվող, մեկ-մեկ շատ նեռվայն, մեկ-մեկ հիստերիկ, բայց միևնույն ժամանակ ամենաաաՍերը ... Ամենանվիրվածը, ամենասիրունը, ամենալուսավորը, մի խոսքով ամենից՝ ամենան 🫂
...
Ու ես ուղղակի չէի թողնի էս հրաշք օրով ինքը աշխատանքի լիներ 😂 այսինքն դասավորել էր, որ մինչև 1-ը աշխատանքի լիներ, հետո գնար քներ բան, բայց ես կթողնեի՞ 😂 իհարկե ոչ ))
Վերցնում եմ գինի, մոմեր, բաժակներ, պիցցա, սալյուտ ( հայերենը մոռացա սրա 😂 ) ու աշխատանքից հոգնած, սոված 😂 ու էլի ուժեղ ցավացող ոտքերով գնում եմ, Նարեկին հանում եմ աշխատանքից ու տանում ամենահանգիստ ու սիրուն տեղը ... որ խմենք, ուրախանանք, ժպտանք, երազանք պահենք ու փչենք մոմերը ) Ու ամենասիրունը էն ա, երբ մեր Երազանքը, ավելի ճիշտ գրեթե բոլոոո՜ր երազանքները նույնն են ...🫂
Մեկ էլ մաման քնեց ...
Ո՞վ ա գալիս հոգնի հյուրասենակից-սենյակ ճանապարհը առանց ընկնելու անցնեմ 😂 ծիծաղում եմ, բայց լացելու վիճակում ա ձեր արևը մարդիկ ջան 🧚🏻
...
Ես հոգնել եմ ... Ֆիզիկապես, հոգեպես, զգայապես ու դրա մասին կփաստեն իմ ուռած ու կարմրած ոտքերը, նորից 47-ի իջած իմ քաշը, աչքերի փոսիկները ու էս շատ գերհոգնածությունը, ինչին արդեն դիմանալ չի լինում ... ✨
...
Լավ բաներն ուղղակի հեշտ չեն տրվում, դրանց համար պայքարել ա պետք ու էդ պարտադիր ա, հա : Եթե դու ուզում ես արդյունքը քեզ գոհացնի ուրեմն պատրաստ պիտի լինես այ էսքան սպառվելու ... Ես հասել եմ էն վիճակի, որ կանգառից տուն հասնելու համար ինձ մամայի ձեռքն ա պետք, որ քայլելուց բռնվեմ, չընկնեմ ... բայց էս ամեն ինչի հետ մեկտեղ ես ուրախանում եմ, որովհետև երբ վերջին ուժերովդ պայքարում ես ինչ-որ բանի հասնելու համար, ամեն ինչ ավելի լավ ա ստացվում, քան սպասում էիր ... 🫶🏼
Իսկ էս նկարները նորից խորանալու մասին էն, ով ոնց ուզում ա 🫂
Էս ալիքն իմ հիշողությունների ամենամեծ դարակն ա ) Ուրախ ու տխուր հիշողությունների ամենամեծ պահեստը ... ու իրականում էդ էնքան վատ ա երբեմն ... լացելու աստիճան վատ ) բայց կանցնի նորից 🪄
اکنون در دسترس! پژوهش تلگرام ۲۰۲۵ — مهمترین بینشهای سال 
