𝑠 𝑖 𝑚 𝑝 𝑙 𝑖 𝑐 𝑖 𝑡 𝑒́ 🪐
رفتن به کانال در Telegram
970
مشترکین
اطلاعاتی وجود ندارد24 ساعت
+27 روز
+330 روز
آرشیو پست ها
.
Էլի ինչ-որ կետից սկսում եմ մտքերս գրել ստեղ ու հասկանում եմ, որ գրել էլ չեմ ուզում: Ես ուղղակի անսահման հոգնել եմ էն գիշերներից, երբ պետք ա համոզեմ ինքս ինձ, որ քնեմ ..., որ պետք ա հաշվեմ, թե քանի ժամ եմ քնելու մինչև զարթուցիչը կամ ավելի ճիշտ, թե քանի ժամ դեռ չեմ քնելու ) Դու էմոցիաներդ փորձում ես կառավարել երբ մի կողմից կան մեծ ճնշումներ, դու կենտրոնանում ես դրա վրա ու անցնում ես էդ "դժվարը", բայց երբ էդ մի քանի հազար կողմից ա, սկսում էն ուժերդ չհերիքել կամ սկսում էս բոլոր հնարավոր ձևերով սպառվել: Ու էդ ամեն ինչի մեջ դու էլի քեզ համոզում ես քնել, չմտածել, չլացել, արթնանալ ու լինել սովորական մեկը, ով շատ անգիր գիտի ոնց կարելի ա լինել ուրախ զվարթ մեկը մյուսների աչքերում )
Ահավոր ա էս լավ ու վատ էմոցիաների հակասությունը, իրոք ահավոր ա ու դու էլի էմոցիոնալ առումով քամվում ես .... Չգիտեմ վերջում ինչ կստացվի ու չգիտեմ էս խառը մտքերիցս ինչ հասկացաք, բայց ապրեք, որ կարդացիք:
Ինձ երևի կիսվել էր պետք, գոնե մի քիչ ♥️
Շա՜տ հակասական էմոցիաների օրեր են... պահի տակ ստացվում ա թաքցնել դրանք, պահի տակ կողքդ նստած մարդիկ զգում են, որ օդերով ես, տեղում չես ու մի բան կատարվում ա հետդ) Մի բան եղավ իմ կյանքում, որը շա՜տ սպասված էր, շա՜տ եմ ուզել, էն, որ ամեն ինչից շատ եմ դա ուզել ու, որ ինձնից կախված չէր մտածել եմ մի քիչ հրաշք կլինի, եթե լինի ու վերջին օրերին լինում ա դա իմ հետ .... Ու իմ էմոցիաները լրիվ իրար են խառնվում: Ես եկել եմ էսօր տուն աշխարհի երջանիկն եմ զգացել ինձ, հետո աշխարհի ամենադժբախտը, հետո էլի ուրախ էի շատ, համովիկներ պատրաստեցի ու էլի պահի տակ էնքան վատ էմոցիաներ ապրեցի սկսեցի լացել: Հա էս էն ա, որ ես շատ էի ուզում, իսկապես շատ, բայց գինը սրա չէի պատկերացնում երբեք կամ վախենում էի պատկերացնել երևի ... պատկերացրեք հասել եք Ձեր ամենանվիրական երազանքին, բայց դրա համար վճարել եք շատ թանկ ու էս ամենևին էլ փողի մասին չի ... Էնքան թանկ եք վճարել, որ ամեն անգամ ուրախանալուց ուղղակի սկսում եք հիշել դա ու լիարժեք էլ չեք լինում, հա էդ էլի Ձեր ուրախությունն ա, բայց միշտ տանջում ա մի հարց... բայց արժե՞ր ...)
+1
Նեեեենց քյութ ա ♥️
Բացի իրական Սանտաներիցս ունենք թաքուն Սանտա, որ բոլորիս թաքուն-թաքուն նվերիկներ ա բերում ամեն օր 🙈 էնքա՜ն երջանկանալու ա էս միամիտ նվերիկներ ստանալու պահը )) 🪄
Բարի լույս սրտիկներս 🫶🏼
Ես պաշտու՜մ եմ կոմֆորտ օրերը էս ... Ամեն տեղ սիրուն փայլիկներ, լույսիկներ, տաքուկ զբոսանքներ էս նոր տարվա շնչով լցված քաղաքում: Ու ամենահավե՜սը մեքենայով պտտվելն ու սրտիդ մոտ երաժշտություն լսելն ա) Էս ամենը իմ էսօրվա ու բոլոր խաղաղ երեկոների մասին են ♥️ Ու երբ էսքանը կա, ավել բան էլ պետք չի, իրոք 🫂
اکنون در دسترس! پژوهش تلگرام ۲۰۲۵ — مهمترین بینشهای سال 
