𝑠 𝑖 𝑚 𝑝 𝑙 𝑖 𝑐 𝑖 𝑡 𝑒́ 🪐
رفتن به کانال در Telegram
966
مشترکین
-224 ساعت
-37 روز
-630 روز
آرشیو پست ها
Ինչի՞ց կարայիր ժպտայի էս ժամին ես ... ասեմ ) Միամիտ իմացա, որ Ladanivan-ն ա մասնակցելու 2024-ի Եվրատեսլին )) 🤍 Գժվելու !
Ինձ թվում ա ես էնքան դրական էներգիա եմ սպառում ցերեկները, որ գիշերը ուշ էս բացասականը պետք ա մի ձև դուրս գա ... չթողնի քնեմ նորմալ, որ էլի դրական օր սկսեմ ...
Ու հիմա էլի ցավը կա ... հիմա էլ լրիվ ուրիշ ...ինչքան լիքը լինեմ, պետք ա օրս վերջանա սենց մտքերի մեջ ու էսքան ծանր 💁🏼♀️
Էսօր Հունվար ամսի խնդիրներիցս էի խոսում ... էնքան վերացական ոնց որ ես չեմ ապրել էդ օրերի սթրեսն ու ցավը 🫴🏻 այլ ուրիշ մարդ ինչ-որ ուժեղ ) պատմում էի բաներ ուղղակի, սենց վերացական, առանց խորանալու, հիմա ուզում եմ ասեմ ինչի՞ են երբեմն հեշտ թվում մեր արդեն անցած խնդիրները ... ինչքան ուրիշ հանգստությամբ ենք հիշում, բայց ինչքան ուրիշ ցավ ենք ապրել ամեն խնդրի, ամեն մարդու ու ամեն ցավի համար: Երևի միշտ ավելի շատ տանջվում ես դիմացինիդ, հարազատիդ համար, քան քո ... երևի միշտ քո ցավը էնքան արժեզրկված ա եղել դիմացինի մոտ, որ դու ինքդ էլ սկսել ես դրան նշանակություն չտալ, մտածել, որ դիմացինինն ա ցավը ... մտածել, որ հնարավո՞ր ա քոնը չէր ցավում, ուրիշ էր քոնը, ցավ չէր, չգիտեմ ... բայց չէ երեխեք ) Ցավը երբեք մեծ ու փոքր չի, ցավը ցավ ա, բոլորի մոտ շա՜տ տարբեր ու բոլորի մոտ շատ ուրիշ : Ցավը անհամեմատելի ա, երբեք քոնը ավելի քիչ չի քան մյուսինը ու երբեք քոնը ավելի շատ չի ... Քոնը ցավ ա քո ժամանակ, քո վիճակում, քո կյանքում ու քո մեջ, յուրովի, առանձին մի բան որը քոնն ա մենակ ու տարբեր բոլորից ... շատ վատ բանի մասին եմ խոսում, հա ... ուղղակի մի պահ հասկացա, որ ես էլ, եթե փորձեմ էլի մի օր նկարագրեմ իմ ներսի ցավը կանեմ էդ էսօրվա պես ուղղակի, վերացական, առանց խորանալու ... որ չարժեզրկեմ իմ զգացածը ու, որ չհամեմատեմ երբեք ոչ ոքի զգացածի հետ ...
Ու կուզեի, որ օրվա վերջում տրամադրությունս լիներ նենց, ոնց սկզբում ա: Ու չէի ուզի ամեն ինչից էսքան շուտ նեղվեի կամ տխրեի ... ու հիմա էլի քունս չի տանի գիտեք չէ՞ ) 💁🏼♀️
Կուզեի վաղվա օրն էլ լիներ էսքան լեցուն, բայց ոնց հասկացա քնելու եմ, արթնանամ գնամ գնումների, գամ տուն գիրք կարդամ ու քնեմ ... 🫴🏻 չգիտեմ է )
Հավես օրերիցս էր 🌙
…
Արթնացել եմ ու գնացել գործերով, շատ եմ սիրում խառը ու զբաղված օրեր, շա՜տ: Գնացել եմ մի հատ փոքր ու լավ բանի համար մի տեղ, հետո գնացել եմ ընկերուհուս նվերն եմ գնել, որ օֆիս տանեմ: Հետո ընկերներիս փո՜քր նվերիկներ եմ գնել երեկոյան տարել եմ նախկին աշխատանքիս վայր ու տվել 🥹 ) Էսօր լիքը ժպիտ եմ փորձել տալ մարդկանց ... ես երջանկանում եմ դրանից շա՜տ ու ժպտում անսահման 🥹 գրադարան եմ գնացել հետո, վերագրանցվել եմ ( էս տարի առաջին անգամ էի դե ) վերցրել եմ գրքեր ու էլի չկար իմ ուզած ոչ մի գիրք ինչ ընտրել էի, էլի դետեկտիվ վերցրի 😂 վերջին տարբերակս դա ա միշտ ու գնացի ընկերուհուս օֆիս, գրկեցի իրան պինդ, նվերիկ ուներ տվեցի, որ ժպտա շա՜տ ու հետո ծաղիկներ էինք պատվիրել վերցրի ու գնացի օֆիս ընկերներիս մոտ : Մեր սրտիկներից մեկին ծաղկեփունջ ու նվեր էինք գնել տվեցինք, ժպտաց լի՜քը ու ես էլ մնացի օֆիսում 😂 ինձ հաց տվեց օֆիսի ընտանիքս 😂 պեչենի, աղի ձողիկ բան ու մնացի տենց մի քանի ժամ, ամեեեեն ինչից խոսեցինք, ժամանակս հավես անցավ շատ : Օֆիս չի, ընտանիք ու տուն ա երկրորդ 🫴🏻 : Հետոոոոո գնացի ընկերուհուս մոտ ու շատ սիրուն ու ջերմ երեկո ունեցանք : 🫶🏻
Սենց օրեր ինձ շատ են պետք իրոք ... շա՜տ 🤍
Նեեեենց լավ օր ա 🩶
…
Ուշ եմ քնել, բայց էնքան ինչքան ուզում էի ու արթնացել եմ առանց բուձիլնիկի 😂🤌🏻 էդ ամենահավես բանն ա ) Աշխատավարձ եմ ստացել ու զարմանալի շատ, որովհետև էս ամիս քիչ եմ աշխատել էլի, արձակուրդ եմ գնացել բան ու տենց ... հավես ա էդ պահը շատ : Հիմա մնում ա գնամ գրադարան ու լույս ունենան գրադարանում 🫠 հետո նվերիկ գնելու, հետո օֆֆիս ու հետո էլ մի հատ շատ կարևոր տեղ 😂🫂
Լավ օր բոլորիիիիի՜ս 🥹
اکنون در دسترس! پژوهش تلگرام ۲۰۲۵ — مهمترین بینشهای سال 
