879
مشترکین
اطلاعاتی وجود ندارد24 ساعت
-27 روز
-1730 روز
آرشیو پست ها
Բարի լույս ... 🤍
…
Էնքան բարի չի ախր 😂🥹 Էնքան Ես ես չեմ էսօր ))
Արթնացել եմ շատ շուտ ու մի կերպ ու ինձ համոզել եմ, խնդրել եմ, որ վեր կենեմ ու գամ աշխատանքի ) Հագնվել եմ առանց երկար մտածելու, ինչ առաջինը եկավ մտքիս դա ... հետո սովորությանս համաձայն բարձր երաժշտություն չեմ միացրել ու երգել/պարելով պատրաստվել, այլ ուղղակի ուռած ու կարմրած աչքերով անիմաստ կանգնել եմ հայելու առաջ ու մտածել ... Հետո էլ հասել եմ աշխատանքի խցանումներով ու լիքը նեռվայնանալով )
Պատահում են նաև սենց օրեր, հա ... 🫠 Թող գոնե օրվա շարունակությունը բարի լինի )
26 اکتبر 2023, 01:52
Ինչ-որ մեկը լացելը նոր վերջացրեց, պիտի քնի, որ կարողանա շուտ արթնանա, գնա աշխատանքի ) ❤️🩹
25 اکتبر 2023, 18:10
Չգիտեմ մարդ ինչքան կարա դիմանա ... ուզում եմ հավատամ, որ իմ կյանքում լինող ոչ մի բան մեծ հետք չի թողի իմ կյանքում, ուզում եմ հավատամ որ ես վատը չեմ դառնա էս ամեն ինչից հետո, ուզում եմ հավատամ որ անկախ հոգեկան անկայուն վիճակի ես չեմ փոխվի դեպի ավելի վատը : Ուզում եմ հավատամ, որ ինձ էս ամեն ինչը վերջնականապես չի փոխի մի օր ու իմ կյանքի վրա մեծ սև բիծ չի թողի ... Հոգնել եմ ինձ հույս տալուց արդեն ) շատ եմ հոգնել ...
25 اکتبر 2023, 16:17
Մի քանի օր տանից դուրս չգալու տրամադրությամբ եմ ... Էլի մտքերս են եկել ճնշող, ներսից քայքայող ) Էլի անիմաստ ու ծանր մտքեր, որոնք սովորաբար լուծում չունեն ... իրանց ուղղակի դիմանալ ա պետք ու թույլ չտալ որ կառավարեն էմոցիաներս 🤍 Ու ես էլի հոգնել եմ, հոգեպես, ֆիզիկապես ու բոլոր ձևերով էս պահին հոգնել եմ ... Երևի հեշտ կլիներ էս աշխարհն առանց կյանքը բարդացնող մարդկանց : Հեշտ կլիներ երբ ամեն մեկը պատասխանատու լիներ իր արածների համար ու բոլոր էն հետքերի, որ թողում են մեր կյանքում ) Հեշտ կլիներ երբ մտածեին մարդիկ իրար մասին ու ամեն բառից ու գործողությունից առաջ մի քանի անգամ մտածեին, երկար մտածեին... Հեշտ կլիներ ուղղակի երբ մարդիկ սևագրություն չանեին ուրիշի կյանքում, երբ մարդիկ հասկանային ինչքան չի կարելի փչացնել ուրիշի աշխարհը ... ինչքան զգույշ պետք ա լինել ... Ինչի՞ ենք էսքան սառել, ինչի ենք էսքան անտարբեր մարդկանց ներաշխարհի հանդեպ, ինչի՞ ենք էսքան անջատ իրարից, էսքան հոգնած իրարից, էսքան հեռվացած, սառած, զզված իրարից ) ... Լավ ինչի՞ ենք մենք բոլորս էսքան վատը դառնում իրար հանդեպ: Ինչի՞ չի ստացվում սիրել իրար ...
25 اکتبر 2023, 16:12
