𝑠 𝑖 𝑚 𝑝 𝑙 𝑖 𝑐 𝑖 𝑡 𝑒́ 🪐
رفتن به کانال در Telegram
966
مشترکین
-124 ساعت
-47 روز
-630 روز
آرشیو پست ها
Էնքան վախենալու են երազներս վերջին օրերի, էն երազներից են, որ արթնանում ես ու շնչահեղձ լինում հետո դժվարությամբ քնում, բայց արթնանալուց հետո միշտ հիշում ես էդ երազները, միշտ դետալ առ դետալ հիշում ես, չես մոռանում ու մյուս օրերին հիշելով չես կարողանում հանգիստ քնել ...
Երեկ իմ 2023-ի վերջին մենակ օրն էր 😂 էսօր 2024-ի առաջինը ... հա, ես ահավոր ծանր եմ տանում մենակությունը, այսինքն սկսել եմ շա՜տ ծանր տանել, որովհետև ինքս իմ մեջ հասկանում եմ ինչքան ուրիշ եմ ես մենակ ժամանակ ու ինչքան շատ էր էսքան մենակությունը ինձ ...
Ինչևէ ...
Կներեք, ես ընդհանրապես թեմայի մեջ չեմ առհասարակ , փոստերս էլ թեմայից դուրս են ... Էսօր գործի տեղը բոլորը ամանորյա ուտելիքներ էին բերել, իսկ ես իմ ֆիրմային դաշիրակը 😂😂😂 համ խնդում էի համ մտածում լավ ինչի՞ էսքան նոր տարի չի իմ համար, ինչի՞ ա իմ համար էսքան սովորական, անցնող, հերթական տխուր օր 🤷🏼♀️
...
Իհարկե էսօր իմ Սեր մարդիկ հնարավորինս նենց են արել, որ ժպտամ, բայց օրվա վերջում անջատված, նստած էի գործի տեղը, ընկերներիցս մեկը եկավ ու խոսեցինք երկար, պատմեցի, որ մենակ եմ եղել գիշերը ու շատ վատ էմոցիաներով, իհարկե լիքը ջղայնացավ ու մի հատ բան ասեց 😂
- Շող գիտեմ, որ քո համար միշտ ուրիշ ձև հեքիաթ ա եղել էս օրը ու էս տարի մենակ ես եղել, հասկանում եմ քեզ, բայց արի խորանանք 😂 գիտե՞ս ինչն ենք մենք էսքան ոգևորված ու մեծ շուքով նշում
- ըըը հա, Նոր տարին 😂
- Չէ, մենք ԸՆԴԱՄԵՆԸ նշում ենք երկրի լիարժեք պտույտը արևի շուրջ 😂 ԸՆԴԱՄԵՆԸ երկիրը մեկ լրիվ պտույտ ա կատարել ու վերջ 😂 ոչ մի ուրիշ բաաաաաան, նենց որ մոռացի 😂
...
Էնքան թեթև ու խնդալու ասեց 😂 և իրոք ... Դժվարն առաջինն էր, դժվար էմոցիաներով, որ քո կյանքում էդ օրը միշտ ամենասպասվածն ա եղել ու ամենահեքիաթայինը ու հիմա իրա էսքան սովորական ու տխուր լինելը հեշտ չէր, հատկապես, երբ մենակ էդ չի, որ փորձում ես տանել, բայց հասկացա, որ ավելի ծանր բաներ էլ եմ ապրել ու էս ուղղակի սովորական մի բան էր ... կանցնի 🤍
Ուզում եմ երջանիկ օրեր ունենանք շա՜տ ու ինքներդ Ձեզ ամենաառաջինը ու ամենաշատը սիրեք 🤍 Ու հոգ տարեք Ձեր մասին 🫂
Իմ էս նոր տարին չի լինի հեքիաթային, ոնց ամեն տարի եղել ա... 🤍
...
Հիմա ես ամենաընտանեկան տոնի ժամանակ մենակ եմ, լրիվ մենակ ու խառը էմոցիաներով ) Պատրաստվում եմ մանդարին ուտեմ, քնեմ, մոռանամ, որ մի քանի ժամից տարին կփոխվի ու ընդհանուր ամեն ինչ մոռանամ, շնորհակալ լինեմ ու քնեմ ✨ Քնեմ, որ օրը շուտ փոխվի ու գնա ... էս տարվա իմ վերջին մենակ օրը 🫶🏻
Գնում ենք լիիիքը սրտիկելու ու սիրելու էս նկարները 🥹 մինչև գամ կիսվեմ սրտիկներս❣️
https://www.instagram.com/p/C1aAIdaslGR/?igsh=MWg1aW04Z3U3cjg2dA==
Շորիկս վերցրի, մոլում գտա մի հատիկ 37 համարի, սիրուն, սև կոշիկ 🫠 գնացի Kfc-ի նոր բուրգերը փորձելու, որ տրամադրությունս բարձրանա ) բայց չէ, մի 20 րոպե ուղղակի նստեցի լացեցի ... էնքան շատ էր կուտակվել ներսս էսօր ... Եթե պատմեմ ախր առավոտից ինչեր ա լինում հետս 🥲 ու էնքան եմ զսպել ինձ ամբողջ օրը, բայց չդիմացա ու լացեցի ... կպատմեմ երևի : Ֆիքսել եք չէ՞, որ իմ բոլոր լավ օրերից առաջ ես պետք ա բառի ամենաբուն իմաստով արնաքամ լինեմ, լացեմ, սպառվեմ նոր մի օր լինեմ ուրախ ... Ոտքս վնասել եմ էսօր ու մինչև հիմա արյուն ա գալիս ), բայց աշխարհի ամենալավ մարդիկ հայտնվում են տենց պահերի ... գնացել եմ ուշացած Մերիի մոտ, փոխանակ սկսենք գործը անել, որ չսպասեցնենք մյուս հաճախորդին, նստել ոտքիս վերքն էր մշակում ... էնքան զգուշությամբ, որ չցավացնի ) 2 ժամ ուղղակի ամեն ինչից պատմել եմ ու կիսվել, էնքան լավ բաներ ասեց, էնքան օգնեց իրոք, էնքան սիրուն բաներ իմ մասին, որ մոռանամ ամեն վատ բան ) Մարդիկ կան, որ իրանց մոտ լինելը ուղղակի թերապիա ա ... 🤍 Ու տենց էնքան լավ մարդիկ ունեմ ես, էնքա՜ն ... 🫂
اکنون در دسترس! پژوهش تلگرام ۲۰۲۵ — مهمترین بینشهای سال 
