878
مشترکین
اطلاعاتی وجود ندارد24 ساعت
-27 روز
-1630 روز
آرشیو پست ها
Բոլորս անցել ենք մեր սովորական կյանքին, ամեն մեկս իր չափով փորձում ա օգտակար լինել, հասնել, ինչ-որ չափով լավ բան անել բոլոր էն մարդկանց համար ովքեր էս պահին ունեն դրա կարիքը: Բոլորիս ներսում անբուժելի ցավ ա, կոտրված վիճակ, շատերիս մոտ տագնապ ու վախ դեռ կա, շատերիս մոտ էլ մեծ հույս, որ հետո կլինի ավելի լավ ... բոլորս նույն հոգեվիճակում ենք, բոլորս փորձելու ենք ապրել, աղոթել ու հավատալ, որ լավ կլինի, չգիտեմ երբ բայց կլինի 🤍 )
...
Կյանքն առաջ ա գնում հա, բոլորս էլ միասին առաջ ենք փորձում շարժվել, բայց մեր ներսում, ամենախորքերում էլի մի հարզատ մասնիկ պոկվեց ... էլի մի բան կիսատվեց մեր մեջ ու հիմա էդ մասնիկը հետ վերադարձնելու հավատով պիտի փորձենք ապրել 🫂
02 اکتبر 2023, 16:14
Պետք ա զգաս քեզ ինչքան են սիրում ... էդ Սերը ոչ լսելու ա, ոչ տեսնելու ) Պետք ա մարմնիդ ամեն բջիջով զգաս ու ապրես էդ Սերը ... 🫂
30 سپتامبر 2023, 17:14
Երանի բոլոր բարի լույսերը իսկապես բարի լինեին ) 🤎
...
Բարի լույս 🪽
27 سپتامبر 2023, 03:58
Էս ամեն ինչի մեջ ապրելով օրվա ընթացքում անընդհատ մեռնելս գալիս ա: Ու էս թուլություն չի, էս կոնկրետ հիասթափություն ա, զզվանք ա, վախ ա, սարսափ ա էս կյանքի հանդեպ ...
26 سپتامبر 2023, 15:18
▫️ Սննդի հավաքման կետեր
1. Տիկնիկային թատրոն (Սայաթ-Նովա 4)
https://instagram.com/anaissardaryan?igshid=MzRlODBiNWFlZA==
2. Armenian Food Bank (Թումանյան 35Գ)
https://instagram.com/armenianfoodbank?igshid=MzRlODBiNWFlZA==
3. Center-Up (Երիտասարդականի ՍԱՍ-ի հարևանությամբ)
https://instagram.com/center__up?igshid=MzRlODBiNWFlZA==
▫️ Տարատեսակ օգնություն` բնակարանից մինչև աշխատանք
https://t.me/irurhet
▫️ Աշխատանքի համար
https://t.me/forartsakhjob
▫️ Անվճար բուժօգնություն
https://t.me/+3rtzKOu3r_wxODUy26 سپتامبر 2023, 06:51
Բարի օր 🤎
Եկեք սկսենք ամեն մեկս մեր չափով օգտակար լինել : Ներքևում տեղադրում եմ լինկեր, որոնց շնորհիվ հնարավոր կլինի ստանալ տարատեսակ օգնություն, խնդրում եմ Դուք էլ տարածեք հնարավորինս և տեղեկացրեք բոլոր Արցախցիներին 🤍
26 سپتامبر 2023, 06:51
«Սերը երկայնամիտ է, քաղցր է. սերը չի նախանձում, սերը չի գոռոզանում, չի հպարտանում»
(Ա Կորնթացիս 13:4) 🤍
25 سپتامبر 2023, 17:39
Հիմա ավելի շատ իրար օգնեք … ավելի շատ միմյանց կողքի եղեք, որ կարողանանք ապրել ...
23 سپتامبر 2023, 16:59
Ես չգիտեմ իմ դժվարությունները ոնց էի անցնելու առանց Նարեկ ... Առանց էս երկար զրույցների, առանց իրար հետ անցկացրած ժամանակի, որի ամբողջ ընթացքում հնարավոր ամեն ինչ անում ա Նարեկը որ ժպտամ ... Առանց էդ հուսադրող նամակների ու ասած նախադասությունների, առանց ամեն հարցով միանգամից ինձ լսելու ու օգնելու ... Ես չգիտեմ էսքան ցավը ոնց էի հաղթահարելու ) Չգիտեմ ... ❤️🩹
բայց ... շնորհակալ եմ ...
ու շա՜տ 🫂
23 سپتامبر 2023, 16:58
