𝑠 𝑖 𝑚 𝑝 𝑙 𝑖 𝑐 𝑖 𝑡 𝑒́ 🪐
کانال بسته
893
مشترکین
-224 ساعت
-67 روز
-1630 روز
آرشیو پست ها
Շաատ հաճելի դեռ ինչ-որ տեղեր տեսնել Արարատի պատկերը, բայց նույնչափ տխուր ա հասկանալ, որ դա արդեն հազվադեպ տեղերում ա մեզ հանդիպելու։
2020-ի սեպտեմբերը վաղուց անցել է, զենքերը լռել են… բայց զենքերի թողած ցավը դեռ չի սպիացել։
Հավերժ պարտական ենք Ձեզ, տղե՛րք…
Ձեր սխրանքն ու հիշատակը հավերժ կմնան մեր սրտերում🕊️
+4
Համբերություն․ սերը համբերատար է։
Բարություն․ սերը քաղցր է։
Մեծահոգություն․ սերը չի այրվում նախանձից։
Համեստություն․ սերը չի գոռոզանում, չի հպարտանում։
Նրբանկատություն․ սերն իրեն անվայել չի պահում։
Անձնվիրություն․ սերը սեփական շահ չունի։
Հանդուրժողականություն․ սերը չի զայրանում։
Անմեղություն․ չարիք չի մտմտում։
Անկեղծություն․ չի ուրախանում անարդարությունից, այլ ցնծում է ճշմարտությունից։
Երկնքում խաղաղություն գտնելու համար հարկավոր է Սեր գտնել երկրի վրա 🤍
+1
Որովհետև Աստծու սերը մեր հանդեպ նույնպես անհնարին է։ Երբեք չենք կարողանա ըստ արժանվույն փոխադարձել, իսկ Նա, միևնույն է, սիրում է մեզ։
+8
Պաուլու Կոելյու
«Անհավատարմություն»
Անունը հուշում ա, թե գիրքն ինչի մասին ա լինելու՝ անհավատարմության։ Ամենաառաջինը ուզում եմ ասել, որ նախատեսված ա չափահասների համար։ Շատ-շատ հեշտ ընթերցվող գիրք ա, մոտ 300 էջ։ Ես կարդացել եմ 3 օրում, չնայած կարելի ա համարել 1, որովհետև հիմնական մասը էսօր կարդացի՝ մինչև էս ժամը 🫠, բայց լավն էր, չեմ փոշմանում։
Իրականում ապրել եմ ամենահակասական էմոցիաները։ Բայց ընդհանուր միտքը, գաղափարը ու ասելիքը շատ հավանեցի էս գրքի։ Կոելյուն փորձել ա կնոջ անունից ու կնոջ հոգեբանությամբ վերլուծել իրերն ու երևույթները։ Հերոսուհին անցնում ա հոգեբանական բարդագույն փուլերով, որ վերջում կարողանա վերագտնի իրեն։
Եթե թվերի սանդղակով փորձենք գնահատել՝ 10/8, բայց առանձնացրել եմ գրքից շատ ձևակերպումներ սիրո ու սիրո դրսևորման մասին, որոնք հաստատ արժեր առանձնացնել։
Ներքևում կթողնեմ, անպայման կարդացեք 🤍
+1
Պաուլու Կոելյուից ուրիշ գործ էի ուզում, չկար։ Գրադարանավարուհին ասեց՝ «Պետք ա սա կարդաս, սա ա իսկական գործը»։ Լուռ համաձայնվեցի 🫠 Տեսնենք՝ ինչ ա դուրս գալիս։
Մեր հաջորդ սերիալը, որ սկսեցինք, Սոսի հաջորդ սիրելի սերիալն ա🧑🏼🩰, որը ես էլի չեմ նայել) Բայց սա լրիվ ուրիշ սերիալ ա․ Բրիգադան ենք նայում, երեխեք 😂 Այո, կոնտրաստը մեծ ա, ու հուսով եմ՝ կհավանեմ։
Վերջացրինք էսօր GOT-ը 🥲
Ու ասել էի, որ կկիսվեմ էմոցիաներով ու կարծիքով, բայց վերջը էնքան դատարկ էր, որ բան չմնաց ասելու։ Հնարավոր ա՝ շատ տրամաբանական ավարտ էր, բայց ինձ համար անսպասելի, մասնատված, անկապ վերջաբան էր։ Չգիտեմմմ։ Իմ սիրած հերոսուհուն վերջում ոչ կարողացա հասկանալ, ոչ արդարացնել իմ մեջ, ու դրա հետ մեկտեղ շաաատ նեղվեցի վերջաբանից:
Ես ամբողջ 74 սերիան նայել եմ շաաատ ոգևորված, շա՜տ մեծ սպասումով ու տենց մեծ սպասումներով եմ եկել վերջին հասել, որ ինչ-որ բում տեսնեմ, ինչ-որ հետաքրքիր ավարտ, ինչ-որ լիարժեք ավարտ գոնե, բայց ինձ համար ուղղակի վերջը տրամաբանության սահմաններում էին տվել ու սենց՝ շա՜տ ավելի թույլ, քան սկիզբն ու ընթացքն էր։
Հնարավոր ա՝ սպասումներից էր, բայց իրոք ընթացքի զարգացումները շատ ուրիշ էին ու ինձ լարված էին պահել, մտածում էի՝ ոչ էս տեսակի վերջաբանի համար։
Ինչևէ, լավ, անկախ ամեն ինչից շատ սիրել ու հավանել եմ, favourite персонажներ ունեմ ու ամբողջ ընթացքում էդ կերպարների էդիթներով եմ ապրեել 🙂↕️
Սա իմ առաջին երկար սերիալն էր, փորձառությունը՝ 10/10, հենց բուն սերիալը՝ 10/8 երևի։
Առաջարկում եմ Դուք գրեք, ես էլ էս անգամ չմոռանամ ու պատասխանեմ, շփվենք 💗
https://ngl.link/yerremyann2
My two personalities 😂🫴🏻
Ariana, The weeknd and Mambaaaa
Իրականում ես ունեմ ամենաբազմազաաան երաժշտական ճաշակը 😶🌫️ ու սենց անթաքույց երգում եմ իմ սիրած բոլոոոր երգերը 🧑🏼🩰
My two personalities 😂🫴🏻
Ariana, The weeknd and Mambaaaa
Իրականում ես ունեմ ամենաբազմազաաան երաժշտական ճաշակը 😶🌫️ ու սենց անթաքույց երգում եմ իմ սիրած բոլոոոր երգերը 🧑🏼🩰
