cookie

ما از کوکی‌ها برای بهبود تجربه مرور شما استفاده می‌کنیم. با کلیک کردن بر روی «پذیرش همه»، شما با استفاده از کوکی‌ها موافقت می‌کنید.

avatar

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

Նաիրի Հոխիկյանը հեռուստամեկնաբան է, մեդիափորձագետ և կինովավերագրող

نمایش بیشتر
پست‌های تبلیغاتی
7 532
مشترکین
+224 ساعت
+257 روز
+22230 روز

در حال بارگیری داده...

معدل نمو المشتركين

در حال بارگیری داده...

Ալեն Սիմոնյանը ասում է, թե Հայաստանը կրոնապետություն չի, որ հոգևորականները զբաղվեն քաղաքական հարցերով։ Հայաստանը, այո, կրոնապետություն չի, բայց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևորականները մեր ազգի խիղճը, հոգին ու պատիվն են, որոնք ոտքի են կանգնել հանուն պետականության փրկության։ Այո, կրոնապետություն չենք, բայց պոռնկապետություն էլ չպետք է լինենք։ Ազգային պետություն. ահա մեր պայքարի նպատակը։
نمایش همه...
🔥 107 60👍 33
80👍 29🤔 2
Ժողովրդի դուռը պետք է գնալ ու նույնիսկ մեկ առ մեկ հանդիպել և ներկայացնել իրականությունը։ Այս ընթացքում, երբ իմ ընկերները' Գառնիկ Դանիելյանը, Հայաքվեն և մյուսները, մեր Սրբազանի գլխավորությամբ կենաց պայքար էին մղում Կիրանցում, Ոսկեպարում ու Տավուշի մյուս վայրերում, ինձ հաջողվեց հանդիպել ու արդյունավետ զրույցներ ունենալ Շիրակի, Լոռու, Արարատի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մեր բազմաթիվ հայրենակիցների հետ, բաց խոսել հարցերի և դրանց լուծումների շուրջ, պատմել իրական վտանգների ու հնարավորությունների մասին։ Ես շնորհակալ եմ այն մարդկանցից, որոնք օգնեցին այդ հանդիպումների կազմակերպման հարցերում' հույսով, որ գոնե այս անգամ կկարողանանք ազատվել հրեշից ու կանխել Հայոց պետականության մոտալուտ կործանումը։ Հիմա եկել է ցանածը հնձելու ժամանակը։ Սիրելի եղբայրներ և քույրեր, ձեզանից շատերը արդեն լավ գիտեն ինչպես գլոբալ քաղաքական ներկա գործընթացների, աշխարհի 5-րդ վերաբաժանման, Արցախի վաճառքի կեղտոտ գործարքի մանրամասների, մեր ունեցած հանքահումքային անսահման ռեսուրսների' ջրի, պղնձի, մոլիբդենի, ոսկու, ուրանի և դրանց տիրանալու թշնամու անհագ ձգտումների մասին։ Ձեզնից շատերը նաև լավ գիտեն Կիևի Իրպեն այգու առանձնատանը տեղի ունեցած Իլհամի հետ այս հրեշի հանդիպման և դրանով ուկրաինական ու բրիտանական հատուկ ծառայությունների կողմից սրանց ծուղակը գցելու մանրամասների մասին։ Մենք խոսել ենք նաև Հայաստանի բանակի ունեցած իրական ռազմական հնարավորությունների մասին, որոնք ամենևին էլ այն չեն, ինչ ասում են թրքահպատակ իշխանությունները, և մեր զորքն ունակ է պահել երկիրն ու դեռ մի բան էլ ավելին, եթե նահանջի դավաճանական հրամաններ չտրվեն։ Դուք նաև գիտեք, թե ես ինչպես եմ պատկերացնում այս քաոսային վիճակից ելքն ու ինչ քաղաքական, ռազմական, սոցիալական, կրթական և այլ ծրագրեր ունենք։ Հետևաբար արդեն ժամանակն է ձեր իմացածն ու պատկերացրածը կյանքի կոչելու։ Ես կանգնած եմ Բագրատ Սրբազանի կողքին' նրա առաջնորդած սրբազան շարժման շարքում։ Եթե դուք էլ իմ կողքին եք, ոտքի ելեք։ Եթե չգիտեք' ինչ անել, ուղիղ կապ հաստատեք ինձ հետ, գիտեք, որ բոլոր զանգերին ու նամակներին պատասխանում եմ, հանդիպում եմ, խոսում եմ։ Եկեք միասին պայքարենք։
نمایش همه...
130👍 40👏 6
Վաղը' մայիսի 6-ի առավոտյան 10:30-ից հավաքվում ենք Մարտունու Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ' ավտոերթով շարժվելու դեպի Սևան ու այնտեղ միանալու Բագրատ Սրբազանի առաջնորդած սրբազան շարժմանը։ Սիրելի Մարտունեցիներ, այսօր Իջևանից մինչև Սևան մեր երթը թեպետ դժվար էր և ուղեկցվում էր հորդառատ անձրևներով ու նույնիսկ կարկուտով, բայց դա չէր խանգարում, որ հազարավոր մարդիկ մասնակից դառնան այս երթին, որտեղ տիրում է հանունի գաղափարը։ Ես վստահ եմ, որ իմ ծննդավայր Գեղարքունիքի' Մարտունու, Վարդենիսի, Գավառի, Ճամբարակի ու Սևանի մեր հայրենակիցները պակաս հայրենասեր չեն, ուստի ինքս առավոտյան մեկնելու եմ Մարտունի' այնտեղից մեծ ավտոերթով Մարտունու, Վարդենիսի, Գավառի և այդ շրջանների գյուղերի նվիրյալների հետ շարժվելու դեպի Սևան։
نمایش همه...
125👍 56👏 4🤔 1
Վաղը' կիրակի օրը, բազմաթիվ մեքենաներով Երևանից ու տարբեր մարզերից մեկնում ենք Տավուշ' միանալու Բագրատ Սրբազանի առաջնորդած մեծ երթին։ Եթե կան մարդիկ, որոնք գալու ցանկություն ունեն, խնդրում եմ գրել, կկազմակերպեմ տրանսպորտի հարցերը։ @Nhokhikyan
نمایش همه...
158👍 44👏 1
Այսօր ևս Հայաստանի մի շարք վայրերի մեր հայրենակիցների ներկայացրի երկրի իրական վիճակը և ողբերգության իրական չափերը։ Մարդկանց հետ պետք է խոսել, որ իմանան, ինչ անել։ Շատ են մարդիկ, որոնք ուզում են միանալ սրբազան պայքարին, բայց չունեն տրանսպորտի և այլ հնարավորություններ, ուստի ինքս առաջարկում եմ' եթե պատրաստ եք մեզ հետ ոտքի կանգնել և օր առաջ մեր հայրենիքը ազատագրել թշնամու կամակատարներից, ապա գրեք անձնական նամակով, ես կկազմակերպեմ նաև տեղափոխման հարցերը, որպեսզի կարողանաք հասնել, միանալ Բագրատ Սրբազանի առաջնորդած մեծ երթին։ Միաժամանակ Հայաստանի տարբեր վայրերում եթե կան մարդիկ, որոնք պատրաստ են օգտակար լինել իրենց ավտոմեքենաներով, ևս խնդրում եմ ինձ հետ կապ հաստատել։ Օգնենք իրար, որ շուտ ազատվենք հրեշից և մեր երկիրը հանենք այս վիճակից, մեջքներս շտկենք։
نمایش همه...
104👍 26👏 1
Կիրանցի մեր Լենա տատիկը օրհնեց Բագրատ Սրբազանին ու երթի մյուս մասնակիցներին' մաղթելով հաղթական ավարտ հայրենիքի համար սրբազան պայքարում։ Այս պատմությունը հիշեցնում է հայկական հինավուրց հեքիաթները, երբ ժողովուրդը հավատով ճամփի է դնում իր քաջորդիներին, որ գնան ու կտրեն հրեշի գլուխը։ Հրեշը հիմա Երևանում նստած է։
نمایش همه...
161👍 31🤔 2
Կարևոր փաստ ոստիկանության կարմիր ու սև բերետավորների մասին, թե ինչու են դրանք այդքան ոգևորված ծեծում ու քաշքշում մարդկանց։ Սրանց միջին բազային աշխատավարձը 220.000 դրամ է, բայց յուրաքանչյուր կանչի, այսինքն' ինչ-որ տեղ մեկնելու և մարդկանց ծեծելու, բերման ենթարկելու դեպքում ավելանում է 40.000 դրամ, առավել ագրեսիվներին լինում են պարգևավճաըներ։ Այսինքն եթե կարմիր բերետավոր Մայիս Այվազյանը ամսվա ընթացքում 4 անգամ մասնակցում է մարդկանց նկատմամբ բռնություն գործադրելու հրամաններին և հնարավորինս գազազած է կծում, ապա ամսվա վերջում ստանում է 220.000+160.000 (4*40.000 արտահերթ կանչ)+100.000 (պարգևավճար) =460.000 դրամ։ Տվեք Մայիս Այվազյանին և նրա նման մյուս կարմիր կամ սև բերետավորներին ավելի շատ փող, և նրանք կսկսեն կատարել ձեր հրամանները։
نمایش همه...
👍 82🔥 13🤔 1
Ամեն անգամ, երբ խոսում եմ Նիկոլի կամ նրա կողքի մանկլավիկներից որևէ մեկի կողմից նախկինում արված այս կամ այն արտահայտության, հայրենիքի դավաճանության պատրաստության պլանի, կամ այդ թեմայով խոսակցության մասին, անպայման հայտնվում են մարդիկ, որոնք մեղադրում են, թե ինչու ավելի վաղ չեմ ասել, ինչու են իրենք նոր իմանում, ինչու եմ լռել կամ ինչու համարձակ չեմ եղել։ Եվ այսպիսի բաներ հիմնականում ասում են մարդիկ, որոնք հիմա էլ խուսափում են հանուն հայրենիքի պայքարի դուրս գալուց' պատճառաբանելով, թե աշխատում են, թե իրենց գործից կհանեն, թե վախենում են իշխանության թիրախում հայտնվել։ Նույնիսկ վախենում են մի հասարակ ֆեյսբուքյան ստատուս գրելուց, ուր մնաց համարձակորեն պայքարեն Նիկոլի դեմ։ Այսինքն' ուրիշներից քաջություն պահանջող մարդիկ իրենք չունեն քաջություն։ Բայց պիտի ասեմ, որ տարիներ շարունակ խոսել եմ իմ լսածի ու տեսածի մասին, խոսել եմ ինչպես հրապարակային կերպով, այնպես էլ երկրի տարբեր անվտանգային ու քաղաքական կառավարման մարմինների հետ, բայց ինչպես սովորական քաղաքացիների, այնպես էլ պաշտոնյաների կողմից ասածներս ընդունվել են լավագույն դեպքում հեգնանքով, թե ինչպես եմ համարձակվում "փրկիչ Նիկոլի" մասին նման բան ասել։ Դե մարդիկ էլ հիմա որ նոր-նոր են լսում ասածներս, իրենց թվում է, թե նոր եմ ասում։ Հայտնի անեկդոտի նման. Մեկը նստում է տաքսի ու բարկացած ասում. -Քշի Թուրքիա։ -Ինչի՞ էդպես կտրուկ ու նեղված,- զարմացած հարցնում է վարորդը։ -Նոր իմացա, որ 100 տարի առաջ դրանք հայերի ցեղասպանություն են արել։ Քշի գնանք դրանց դեմքին ասեմ, ինչ մտածում եմ...
نمایش همه...
👍 83