fa
Feedback
ԻԿՄ ԻՆՖՈ

ԻԿՄ ԻՆՖՈ

رفتن به کانال در Telegram
749
مشترکین
+124 ساعت
+27 روز
+3830 روز
آرشیو پست ها
🔔 Սիրելի՜ ուսանողներ, մեկնարկում է ծրագրավորման C++ Basics դասընթացների շարքը։ ℹ️ Ծրագրին կարող են մասնակցել բոլոր ուսանողնե
🔔 Սիրելի՜ ուսանողներ, մեկնարկում է ծրագրավորման C++ Basics դասընթացների շարքը։ ℹ️ Ծրագրին կարող են մասնակցել բոլոր ուսանողները, այնպես որ արի՜ և հարստացրու գիտելիքներիդ պաշարը։ 📣 Դասընթացները անցկացվելու են շաբաթական 2 օր, ժամը 14։30-ին 1.5-2 ժամ տևողությամբ։ 🔗 Հայտերը կարող եք լրացնել մինչև նոյեմբերի 20-ը՝ երկուշաբթի, ժամը 23։59-ը. https://vk.cc/csuhHZ

👋 Սիրելի' կիրառականցիներ, 🫶 Անցկացվելու է դասընթաց Multiprocessing և Multithreading-ի վերաբերյալ։ Դասընթացին կարող են մասնա
👋 Սիրելի' կիրառականցիներ, 🫶 Անցկացվելու է դասընթաց Multiprocessing և Multithreading-ի վերաբերյալ։ Դասընթացին կարող են մասնակցել C++ ծրագրավորման լեզվին տիրապետող բոլոր ցանկացողները։ 🏃‍♀️ YSU-Krisp AI lab, 11։45 ✅ Մեկնարկը՝ նոյեմբերի 18, իսկ հաճախությունը յուրաքանչյուր շաբաթ 👍 Դասընթացավար՝ Արտյոմ Սիրեկանյան

🔔 Մեր ֆակուլտետում շարունակվում է հետաքրքիր միջոցառումներով գերհագեցած նոյեմբերը։ ☄️ Այս անգամ ԻԿՄ ուսանողական խորհրդի գիտակ
🔔 Մեր ֆակուլտետում շարունակվում է հետաքրքիր միջոցառումներով գերհագեցած նոյեմբերը։ ☄️ Այս անգամ ԻԿՄ ուսանողական խորհրդի գիտակրթական հանձնաժողովը կազմակերպում է ինտելեկտուալ բախումներով լի «3 OFF» խաղը։ ➡️ Խաղի հարցերը նման են հանրահայտ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղի հարցերին, բայց փուլային կանոնները փոքր-ինչ այլ են (ավելի հետաքրքիր): 🔍 Այն թիմային է. յուրաքանչյուր թիմ՝ կազմված 5-6 խաղացողից։ Խաղին կարող են մասնակցել բոլորը անկախ ֆակուլտետից: 🔥 Խաղը տեղի կունենա նոյեմբերի 23-ին, 🖥 ժամը 15։00-ին, 📌 Պալեանների անվան դահլիճում։ 🔗 Տեղերը սահմանափակ են, շտապի'ր գրանցվել. https://vk.cc/cslyuU

📣 Հարգելի' կիրառականցիներ, ԻԿՄ ՈՒԳԸ-ն ունի երկու նորություն. 1️⃣ Անցկացվելու է տևական դասընթաց կոմպիլյատորների վերաբերյալ։ Դասընթացին կարող են մասնակցել C++ ծրագրավորման լեզվին տիրապետող բոլոր ցանկացողները։ 🏃‍♀️ YSU-Krisp AI lab, 13։00 ✅ Մեկնարկը՝ նոյեմբերի 11, իսկ հաճախությունը յուրաքանչյուր շաբաթ 👍 Դասընթացավար՝ մագիստր Լիլիթ Բարեղամյան 2️⃣ Կազմակերպվում է սեմինար Reverse Engineering թեմայով։ Սեմինարին կարող են մասնակցել Software Engineering-ով հետաքրքրված և assembler, C (C++) լեզուներին տիրապետող ցանկացած անձ: 🏃‍♀️ YSU-Krisp AI lab ✅ Անցկացման օրը՝ նոյեմբերի 10, 14:00 👍 Դասընթացավար՝ Հրանտ Թադևոսյան

📣 Հարգելի' կիրառականցիներ, ԻԿՄ ՈՒԳԸ-ն ունի երկու նորություն. 1️⃣ Անցկացվելու է տևական դասընթաց կոմպիլյատորների վերաբերյալ։ Դ
📣 Հարգելի' կիրառականցիներ, ԻԿՄ ՈՒԳԸ-ն ունի երկու նորություն. 1️⃣ Անցկացվելու է տևական դասընթաց կոմպիլյատորների վերաբերյալ։ Դասընթացին կարող են մասնակցել C++ ծրագրավորման լեզվին տիրապետող բոլոր ցանկացողները։ 🏃‍♀️ YSU-Krisp AI lab, 13։00 ✅ Մեկնարկը՝ նոյեմբերի 11, իսկ հաճախությունը յուրաքանչյուր շաբաթ 👍 Դասընթացավար՝ մագիստր Լիլիթ Բարեղամյան 2️⃣ Կազմակերպվում է սեմինար Reverse Engineering թեմայով։ Սեմինարին կարող են մասնակցել Software Engineering-ով հետաքրքրված և assembler, C (C++) լեզուներին տիրապետող ցանկացած անձ: 🏃‍♀️ YSU-Krisp AI lab ✅ Անցկացման օրը՝ նոյեմբերի 10, 14:00 👍 Դասընթացավար՝ Հրանտ Թադևոսյան

⚡️ Սիրելի' ուսանողներ, հետքննական լավ նորություն ենք բերում: ❗️ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի կրթաթոշակի հայտերն այժմ բաց են։ Կրթ
⚡️ Սիրելի' ուսանողներ, հետքննական լավ նորություն ենք բերում: ❗️ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի կրթաթոշակի հայտերն այժմ բաց են։ Կրթաթոշակը նախատեսված է թե՛ անվճար և թե՛ վճարովի համակարգում սովորող ուսանողների համար։ 💵 Դիմեք կրթաթոշակի համար այստեղ՝ https://vk.cc/cs6Qmc ➡️ Դիմելու վերջնաժամկետը նոյեմբերի 20-ն է։

❗️Սիրելի՛ ուսանողներ, Տեղեկացնում ենք, որ ՀՀ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հայտարարում է լավագույն առաջադիմությամ
❗️Սիրելի՛ ուսանողներ, Տեղեկացնում ենք, որ ՀՀ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հայտարարում է լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման մրցույթ: ➡️ Հայտադիմումներն անհրաժեշտ է ներկայացնել ԵՊՀ պրոռեկտորների ընդունարան (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 5-րդ հարկ) մինչև ս.թ. հոկտեմբերի 18-ը՝ ժամը 16:00-ն: 🌐 Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ. https://vk.cc/crGXtr

🇦🇲ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 🇦🇲 ❗️Սիրելի՛ ուսանողներ, ՀՀ-ում և Արցախում ստեղծված իրադրությամբ պայմանավորված՝ Ուսանողական խորհուրդը ն
🇦🇲ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 🇦🇲 ❗️Սիրելի՛ ուսանողներ, ՀՀ-ում և Արցախում ստեղծված իրադրությամբ պայմանավորված՝ Ուսանողական խորհուրդը նախաձեռնում է անհրաժեշտ պարագաների` սննդի (նպարեղեն, շաքարավազ, ձեթ, ալյուր, քաղցրավենիք և այլն), գրենական պիտույքների և հիգիենայի պարագաների հավաքագրում՝ մեր հայրենակիցներին օգնություն տրամադրելու համար: Մեր նախաձեռնությանը միանալու համար անհրաժեշտ պարագաները կարող եք մոտեցնել ԵՊՀ կենտրոնական մասնաշենք՝ 6-րդ հարկ՝ ՈւԽ սենյակ, վաղը՝ 10:00-ից մինչև 18:00-ն:

❗️Հարգելի՛ համալսարանականներ, ԵՊՀ ուսանողների ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցման վերաբերյալ դիմումներն ընդունվում են միայ
❗️Հարգելի՛ համալսարանականներ, ԵՊՀ ուսանողների ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցման վերաբերյալ դիմումներն ընդունվում են միայն առցանց եղանակով e-request.ysu.am համակարգի միջոցով: ➡️ 2023-2024 ուստարվա 1-ին կիսամյակի համար առկա ուսուցման համակարգում սովորող ուսանողների դիմումներն ընդունվելու են՝ 2023 թ․ սեպտեմբերի 1-ից մինչև սեպտեմբերի 28-ը ներառյալ։ Հեռակա ուսուցման համակարգում սովորող ուսանողների դիմումներն ընդունվելու են 2023 թ․ հոկտեմբերի 18-ից մինչև նոյեմբերի 14-ը ներառյալ:

Հարգելի' ԵՊՀականներ, ունենք մի քանի կարևոր հայտարարություններ։ 1️⃣ Վաղը` ժամը 9:30-ից, ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի դիմաց հավաք
Հարգելի' ԵՊՀականներ, ունենք մի քանի կարևոր հայտարարություններ։ 1️⃣ Վաղը` ժամը 9:30-ից, ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի դիմաց հավաքվելու են ցանկացած մակուլատուրա (գիրք, թուղթ և այլն), որպեսզի ի կատար ածվի ՈՄԱ«Գմբեթ» նախագիծը (տեղեկություններ կարող եք ստանալ մեկնաբանություններում)։ Հնարավորություն կա նաև նվիրաբել գումար։ 2️⃣ Ժամը 10:00-ից անցկացվելու է կամավորների հավաքագրում՝ Արցախին վերաբերող հարցերով աշխատանքների կազմակերպման համար։ Բոլոր ցանկացողները կարող են մոտենալ ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի առաջին հարկում աշխատող մեր տեղեկատվական թիմի անդամներին՝ գրանցման և աշխատանքային խմբերին միանալու համար։

📣 Սիրելի' կիրառականցիներ, հորդորում ենք միանալ միայն և միայն այն ակցիաներին, որոնք ունեն կոնկրետ պահանջ և նպատակ: Այն չպետք
📣 Սիրելի' կիրառականցիներ, հորդորում ենք միանալ միայն և միայն այն ակցիաներին, որոնք ունեն կոնկրետ պահանջ և նպատակ: Այն չպետք է հակասի Ձեր անվտանգությանը: 🔴 Զինվենք համբերությամբ և հավատով...

‼️ ԱՆՎՃԱՐԻ ՇԵՄԵՐ ➡️ԻՀԳ *️⃣Երկրորդ կուրսի անվճարի շեմը 14.37 *️⃣Երրորդ կուրսի անվճարի շեմը 14.86 *️⃣Չորրորդ կուրսի անվճարի շեմը 15.16 ➡️ՏԱ *️⃣Երկրորդ կուրսի անվճարի շեմը 11.7 *️⃣Երրորդ կուրսի անվճարի շեմը 10.93 *️⃣Չորրորդ կուրսի անվճարի շեմը 11.48

🔔 Վաղը` 18.09.2023, ժամը` 14:30, Ֆիզիկայի կոնֆերենց դահլիճում տեղի կունենա «Ուսանողական խորհրդի իրազեկում» ծրագիրը: Սա բոլոր նրանց համար է, ովքեր ցանկանում են ծանոթանալ ՈՒԽ-ի գործունեությունը և ինչու ոչ, անդամագրվել ուսանողական խորհրդին:

📌 «Քեն Կակոսյան ընտանիք» կրթաթոշակային հիմնադրամը կրթաթոշակ է տրամադրում Երևանի պետական համալսարանի, Հայաստանի ամերիկյան համալսարանի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի մարզաբնակ ուսանողներին՝ փոխհատուցելով չորս տարիների ուսման վարձավճարը. https://vk.cc/cqVFCu

‼️ Այս տարվանից սկսած բակալավրատի ու մագիստրատուրայի առաջին կուրս անվճար ընդունվածներին այլևս պետական կրթաթոշակ չի տրամադրվելու։ ՀՀ կառավարության նոր որոշում 👀

❗️Սիրելի' կիրառականցիներ, այն ուսանողները, ովքեր չեն ցանկանում մասնակցել փոխատեղմանը (ռոտացիա), պետք է այսօր մոտենան կենտրոնական մասնաշենքի 206 սենյակ և ներկայացնեն դիմում համապատասխան գրությամբ։

Repost from ԻԿՄ ԻՆՖՈ
⭐️ Դասացուցակը բոտում թարմացվել է: 😊 Ստացեք այն ավելի պարզ և հարմար եղանակով։ Այլևս պետք չի լինի ամեն անգամ բացել PDF ֆայլը և որոնել խմբի դասատախտակը: 🔤🔤🔤 բոտը միացնելու համար անցեք այս հղումով -> @ysu_bot Խնդիրների և առաջարկությունների դեպքում կապվեք @zzeindal-ի հետ:

⚡️ Կից ներկայացնում ենք առաջին կուրսեցիների ցուցակը և խմբերի լինքերը. ԻՀԳ 🔸 301 - https://t.me/+Yq_UmbMyXFYwM2Ri 🔸 302 - https://t.me/+F3YkZ8LhSaQyNGI6 🔸 303 - https://t.me/+vbsmFd7QiEIxMjAy 🔸 304 - https://t.me/+nlsIQC4-MA41MjFi 🔸 305 - https://t.me/+nxSTr4bo7o4zNTBi 🔸 306 - https://t.me/+3eG1PXjdZxhhYjcy 🔸 307 - https://t.me/+kEzQciMokfliMGFi 🔸 308 - https://t.me/+018EbLM8eXozODFi 🔸 309 - https://t.me/+l4cxTFnXPfNhMGEy 🔸 310 - https://t.me/+70aFe_4CM3JhOTBi 🔸 311 - https://t.me/+XVYL_oIl_qAyZTcy 🔸 312 - https://t.me/+tgBtXR-V67U2ZDYy ՏԱ 🔹 3.1 - https://t.me/+KLuWg-0Y-wIyOGYy 🔹 3.2 - https://t.me/+6xf2zN3SHK85MDNi

photo content
+9

photo content
+3