Ալբերտիչ | հեղինակային ալիք
رفتن به کانال در Telegram
Բարի գալուստ բերձորցու հեղինակային ալիք։ Ալիքում էքզիստենցիալ և աշխարհաքաղաքական իրողությունների մասին տնայնագործական հեղինակային մտքեր և վերլուծություններ են։
نمایش بیشتر346
مشترکین
اطلاعاتی وجود ندارد24 ساعت
-27 روز
-330 روز
آرشیو پست ها
Երկիր դատապարտողաց, մտահոգվողաց եւ հանդուրժողաց…
[Կարող էր երկար-բարակ հուզումնալից, հոգեցունց տեքստ լինել էքզիստենցիալ սրտաճմլիկ իրողությունների մասին, բայց կարծեմ վերևի 4 բառն էլ բավարար է]
🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
ԻՆՉՈ՞Ւ Է ԱՂՄԿՈՒՄ ԴՐԱԾՈՆ
Նյութապաշտ փառամոլների վերջին խնջույքը
Դրածոն, ում դեռ համառորեն դավաճան են կոչում (թե ի սկզբանե արեալի գաղափարները չկիսողն ինչպե՞ս կարող է դավաճանել մի բան, որի հանդեպ մշտապես ատելությամբ է լցված եղել), ներդրվել էր բացառապես մեկ նպատակով՝ մարդկային ամենաստորին բնազդներով առաջնորդվողներին իշխանության լծակներ տալով՝ քանդել ցանկացած հենասյուն, որը պահում է ինքնությունը։ Չկա ինքնություն՝ չկա ինքնապահպանման բնազդ, հետևաբար՝ չկա խոչընդոտ։
Դրածոն հաջողեց քանդել և չեզոքացնել Արցախը, բանակը, պետական համակարգը՝ իր բոլոր ճյուղերով։ Նա հաջողեց ոչ թե որովհետև փայլուն ստրատեգ է, այլ պարզապես գործ ուներ ավազե աշտարակների հետ։ Նշածս հենասյունները բետոնե հիմք չունեին։ Դրանք կառուցված էին բառերի վրա։ Գոյություն չունի ավելի ժամանակավոր և ցնդող բան, քան բառերն են։
Իսկ ՀԱԵ հարցում դրածոն ձախողում է և վերջնական արդյունքով պարտվելու է։
Պարտվելու է ոչ թե այն պատճառով, որ Վեհափառն է այնքան ամուր կանգնած, որքան կանգուն էր Արշակ Բ-ն Շապուհի վրանում հայկական հողի վրա։ Թերևս հաշվի առնելով տիրադավների առկայությունը՝ պետք է ասել, որ հողը բավականին երերուն է ամենայն հայոց կաթողիկոսի ներքո։
Դրածոն պարտվելու է, որովհետև ի տարբերություն պետության, որը մարդուն նյութականին է կապում, եկեղեցին ինքնին հոգևոր կառույց է։ Խոսքս այն մասին չէ, թե եկեղեցին սրբագույն մի տեղ է։
Ցանկացած հոգևորական նույնքան մեղսավոր է, առնվազն՝ իր մտքերով, որքան ցանկացած միջին վիճակագրական մարդ աշխարհիկ կարգավիճակով։ Փոխարենը՝ «եկեղեցի» երևույթը մարդուն տալիս է միակ բանը, որը վերջինիս պահում է հողի վրա՝ հույս-հավատ։
Այդպիսով, դրածոն հաստատուն քայլերով մոտենալու է իր վերջին խնջույքին։ Այն լինելու է 2026-ի ընտրություններում հաղթելը։ Այո, ՀԱԵ հետ հակամարտության ելքը ոչ մի կերպ չի ազդելու ընտրությունների ելքի վրա:
Դրածոն ունի բավարար նյութական ռեսուրս, որպեսզի դրանցում իր և իրեն բերողն երի համար ցանկալի արդյունք ապահովվի, հատկապես՝ իր սրի դեմ ապակե բաժակը բարձրացրած մարտի դուրս եկած ինքնահռչակ ընդդիմության պայմաններում։
Բայց պատմական օրինաչափությունը թույլ չի տա վերջին խնջույքին փառքի մեջ ինքնամոռաց օրգիայում սեփական ոչնչությունից ուռչածներին ունենալու այլ ճակատագիր նրանցից, որը դաջվել էր այլ արեալներում նույն կերպարն ունեցող կերպարներին։
Իսկ մինչ այդ փառատոնասեր խմբակը կարմիր գույնը շատ տների դռներին կդրոշմի, բայց դա չի լինելու այն կարմիրը, որը Քրիստոսն իր վերջին ընտրիքին գինու ձևով մատուցեց…
🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Եվս մեկ նոր տարի։ Եվս նորից ու կրկին հերթական անգամ Հայաստանում բացահայտում են, որ իրավունքը գրված է թույլերին պատժելու և սաստելու համար։ Իսկ ուժեղներինը՝ ուժն է և անպատժելիությունը։
Եվս մեկ տարի, երբ հայաստանյան սեղաններին հնչում է «խաղաղություն լինի» բացարձակ պատրանքը։
Ինքս, վերջին մեկ-երկու տարիներին, ի հակառակ մարդկանց սին հույսով կերակրողներին՝ նախընտրում եմ գրել և խոսել շատերիդ համար թվացյալ հոռետեսության ակունքներից։
Չկա և չի լինելու խաղաղություն։ Լինելու է քաոս, լինելու են շատ խրթին ժամանակներ։
Նշանակո՞ւմ է արդյոք, որ պետք է նստել ու նվվալ կամ ապատիայի մեջ ընկնել։ Ո՛Չ։
Հիմա հենց այս դժվար ժամանակներում փորձվում է մարդուն մարդ դարձրած կարևոր մի առանձնահատկություն. հավատի ուժը՝ հոգևոր կարողությունը։
Այս իմաստով, միաժամանակ պետք է վերջնական հասկանալ մի պարզ բան. պետք չէ կառչել և փորձել փրկել այն, ինչը կապված է անցյալին (եթե կարծում եք, թե անցյալը միայն «նախկիններն են», ապա սխալվում եք. անցյալ են նաև«նախկիններից» ծնված «թավիշները»):
Ի վերջո, վերաիմաստավորեք ձեր կյանքն ու այն սկզբունքները, որոնցից սովորույթի ուժով կառչել եք։
Պինդ եղեք։ Հավատով։
- -
🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Կար պահ, երբ ես ՀԱԵ-ն՝ որպես հայ ինքնության հենասյուներից մեկի, ավելի ամուր էի կարծում։ Հետո մինչ սրբազանների ձերբակալությունները, հետաքրքիր մանրամասներ իմացա։ Դրանք ինձ ստիպեցին վերհիշել մի կարևոր բան։
Եկեղեցու սպասավոր հոգևորականները նախևառաջ մարդ են։ Ցանկացած մարդ ունի թուլություններ, վախեր, նախանձ, ամբիցիաներ։
Մենք առհասարակ մեր միջավայրի հանդեպ ունենք պղպջակային պատկերացումներ։
Օրինակ, 2020-ին կարծում էինք, թե 3 տասնամյակ թուրք-ադրբեջանական ագրեսիային դիմակայող Արցախի յուրաքանչյուր բնակիչ ավելի կարևորելու է օդից կախված վտանգին դիմակայումը, քան առօրյա հոգսերն ու վարկերը։ Ունեցանք այն, ինչ ունեցանք։
Հետո կարծում էինք, թե բանակը այն կառույցն է, որը հստակ կանգնած է պետականության թիկունքին։ Մինչդեռ հետո հայտնաբերեցինք, որ բանակը, այդ թվում՝ հանձնված Արցախից բազմաթիվ սպաներ պատրաստ են խոնարհվել նրա առջև, ով ամեն գնով և բացահայտ խորտակում է պետականությունը։
Այնուհետ լիահույս էինք, որ ազգային անվտանգությունը ազգին է ծառայում։ Մինչդեռ այն ըստ ամենայնի ծառայում է ում ասես, բացի գլխավոր սուբյեկտից՝ ազգից։
Մենք ճոռոմ ելույթ էինք ունենում ՀԱԵ դերի և կարևորության մասին, բայց ինչպես տեսնում ենք՝ ՀԱԵ-ն բավականին թուլացած հիմքեր ունի։ Ավելին՝ պահը գա, կուլ ենք տալու նաև այդ կառույցի վերջնական պառակտումը։
Հայաստանում չկա՛ պետություն, չկա՛ ազգ, չկա՛ էլիտա։ Մենք սովորական զանգվածի ենք վերածվել, որին բզկտում են։ Մեր հաշվին ինքնահաստատվում են նույնիսկ նրանք, ովքեր տակավին 100-150 տարի առաջ չգիտեին ինչ բան է ինքնությունը։ Փոխարենը՝ նրանք շատ հաջող կերպով գողանում և յուրացնում են մեր ինքնությունը։
Իսկ մենք նմանվել ենք տնական թռչնի՝ աքլորի, որին գլխատում են, նրա մարմինը դեռ որոշ ժամանակ շարունակում է թփրտալ։ Մենք էլ ենք հիմա նույն կարգավիճակում՝ կիսահիստերիկ կերպով արձագանքում ենք սոց.ցանցերում։
Բարեբախտաբար հիմա ամբողջ աշխարհում է վերաիմաստավորման, ինքնամաքրման, սեփական տեղը գտնելու մաքառումը։ Բարեբախտաբար մեր այս իներտ վիճակը գերազանցապես նման է հիպնոսի։ Մենք էլ կանցնենք այս դժվարին ժամանակները։ Իհարկե, դուրս չենք գալու որպես ծովից ծով երկիր։ Դուրս կգանք բզկտված, բայց մեր պատմությունը բազմիցս է ծնել դավաճանների ու դրածոների, իսկ մեր ինքնությունը շարունակ վերածնվել է։
🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
ԴԵԿՈՐԱՏԻՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ԿԱՐԾՐ ՊԱՏՐԱՆՔՆԵՐ
«Wag the Dog», «Don’t Look Up», «Слуга народа», «One Battle After Another», ֆեյսբուք, ինստագրամ… սրանք վիզուալ էֆեկտներ են, որոնք մեր շուրջ ձևավորում են դեկորացիաներ։ Այսպիսի դեկորատիվ ներկայացում էր նաև 2018-ին Հայաստանում տեղի ունեցածը։
Այդպիսի դեկորացիաների շնորհիվ, կախված այս կամ այն խմբի ինտելեկտուալ մակարդակից՝ ձևավորվում են որոշակի պատրանքներ։
Սրան զուգահեռ շատ հետաքրքիր իրադարձություններ են մեր շուրջ։
Մի կողմից, թվում է՝ ինքնությունը ինքնաքանդվում է, զի ունակ չէ դիմադրելու ուռուցքի մետաստազներին։ Ազգ, բանակ, եկեղեցի…
Մյուս կողմից, այդ նույն երևույթների մասին իդեալականացված պատկերացումներ ունեցող զանգվածը բախվում է իրականությանը, ուր այդ երևույթները փաստացի մարդկային թուլություններից կախում ունեն և բացարձակ կատարյալ և աստվածային չեն։
Եվ կա երրորդ կողմ։
Դրածոյի գործողությունները ինքնամաքրման գործընթաց են ձևավորում, որի արդյունքում զտվում են, օրինակ, նույն ՀԱԵ շարքերը։
Այնպես որ, իհարկե, ամեն ինչ ծանր է, էլ ավելի ծանր է լինելու, դեռ ամբողջ կեղտը չէ, որ ջրի երեսին է, բայց ինձ անհասկանալի է շարունակական ողբը, խուճապն ու ելքը չտեսնելու հետևանքով պատված ապատիան։ Իսկ ո՞վ է ասել, որ մենք նստելու էինք տանը, մեր փոխարեն՝ Աստված գործն աներ, մենք էլ վերջում գինի խմեինք…
🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Հոչանցի սուր գագաթի մոտ մեկ անգամ եմ եղել, բայց չբարձրացա։
Չհաշված Բերձորի մեր տան վերևի սարը, շրջանում մի անգամ եմ մինչև գագաթ հասել։
Վերնիշեն գյուղն էր։ Ես ու Անահիտը Անիի հետ գնացել էինք վերջինիս տուն։ Իր հոր ու Հայկի հետ առավոտ կանուխ, քանի դեռ գյուղն արդեն արթուն էր, բացի երկու հոգուց՝ Անիից ու Անահիտից, գնացինք անտառ։ Անիի հայրը համենայն դեպս հույս ուներ ճանապարհին վարազ կամ եղնիկ հանդիպելու։ Հանդիպեցինք… հետքերին։ Մոտ մեկուկես ժամ երևի բարձրացանք։
Եթե դուք երբևէ բարձրացել եք որևէ սարի գագաթին, ապա ձեզ ծանոթ է զգացողությունը։
Կարծես ներքևում թոքերդ թթվածին չէր լցվում, իսկ վերևում թթվածինն օրգանիզմիդ մեջ ճախրում է այնպես, ինչպես արծիվն է թևերը տարածում օդի իր արքայության մեջ։
Իսկ տեսարանը… քո՝ քաղաքի ամենօրյա հոգսերի, վարկադարդերի, քաղաքական կեղծ օրակարգերի, հանապազօրյա սքրոլինգի ճահճից սարի վրա դուրս պրծնելուց հետո ես հասկանում, թե որքան խորը և համապարփակ մատրիցայի մեջ ես ապրում՝ պարզապես չնկատելով շուրջդ։
Եթե դուք չեք եղել Արցախում կամ եղել եք միայն Շուշիում, Գանձասարում, Ամարասում և մեկ փողոցի շուրջ սփռված Ստեփանակերտում, ապա «կորցրածը գնահատելու մասին» հին իմաստնությունը հավանաբար նոր եք ընկալում… կամ՝ չեք էլ ընկալում։
Դեհ… էդ ո՞ր մեկն է ներկա պահը գնահատում։ Մենք ապրում ենք կա՛մ անցյալում՝ կարոտով երանի տալով հին օրերը («բա լավ չէր մեր ժամանակ»), կա՛մ երազում ենք ինչ-որ ապագայի մասին, որը կհասնի երկնքից թափվող մանանայի պես…
Երկու թե երեք օր մնացինք Վերնիշենում։ 4-5 ընտանիք։ Լիքը փլատակ։ Մարդիկ ու մարդկայնություն։ Ես գյուղում չէի ապրի, որովհետև չունեմ մինիմալ հմտություն բահ բռնելու, անասուն պահելու, ծառ աճեցնելու։
Բայց քաղաքի ու գյուղի առօրյաների մեջ հասկանում ես, որ միջիդ մարդը կենդանանում, շունչ է առնում գյուղամեջում, սարերի լանջերին, գյուղի ծայրին թառած անտառով դեպի գագաթը բարձրանալիս։
Իսկ քաղաքում միապաղաղ, հոգնեցնող, ինտրիգներով, ծերը ծերին հասցնելու կենսակերպը քեզ վերածում է ռոբոտի։ Իսկ մինչ դու փախչում ես ուրբանիզացիայի ավտոմատացված լճից, հեռու գյուղում մեծացող երեխան երազում է քաղաքի «առավելություններից» օգտվելու մասին։
Այդպես են լքվում գյուղերը։ Այդպես լքվում են նաև երկրները. սկզբից՝ մտքում, ապա նաև ֆիզիկապես…
🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Երիտասարդականին հարակից մետրոնոմում դրված խաչքարների նկարի դիմաց եմ նստել։ Այս նկարն ինձ համար ինքնության բոլոր վիճակների համալիր է։
Այստեղ տեսնում ես ճգնաժամ, վեհություն, ոգի, հիշողություն, քայքայում, լքվածություն, ավերվածություն, ծնկից կանգնելու մղում…
Եվ լռություն։ Նվվոցից, ողբից, ատելությունից, թուլամորթությունից ու թուլակամությունից զատված խորհրդավորություն։ Ինքնամաքրվելու խորհուրդ, որը միայն լսողին ու տեսնողին է հասու։
🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Թարմացում ալիքի աշխատանքի վերաբերյալ.
Չնայած զբաղվածությանս և նրան, որ տաղտկալի, միապաղաղ ու խիստ կանխատեսելի հայաստանյան իրողության պայմաններում քաղաքականության համատեքստում գրառումների արդիականությունն ինձ համար սպառված է, այսուհանդերձ ժամանակ առ ժամանակ կշարունակեմ կիսել ձեզ հետ մերձքաղաքական բաների մասին մտքերս։
Գրելու եմ Արցախի մասին (կորստի չէ. հնարավոր է, ձեզ համար է այն կորսված, ոչ ինձ համար), էքզիստենցիալ մանրուքների շուրջ, արձակից կտորներ։
Մի խոսքով, եթե մնացել եք այստեղ՝ քաղաքական թեմաներով տեսակետս կարդալու նպատակով, ապա ցավում եմ, ես «վա՜յ, կործանվում ենք» ողբացող կամ կեղծ հույսի կտեր տվող և անցյալից կառչած զանգվածից ինձ պոկել եմ։
🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Հռետորական հարց.
Ինչի՞ է, որ Ադրբեջանի հետ «խաղաղությունը» դրածոների շքախումբը հիմնավորում է միմիայն «առևտրով»։
Այլ բառ չունեն. առաջին բառը՝ «խաղաղություն», երկրորդը՝ «առևտուր». «խաղաղություն կլինի, առևտուր կանենք»։
Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
ԵՐԿՆՔԻՑ ԸՆԿԱԾ ՄԱՆԱՆԱՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱԳԵՑՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
🇦🇲 Մաս II. Հայաստան
👉 [Մաս I]
📌 100 տարի առաջ մենք պետություն ունեցանք մեծապես մեզնից չկախված հանգամանքների դրդմամբ, որոշ չափով՝ առանձին անհատների ոգու և կամքի շնորհիվ։
📌 Դրանից 100 տարի անց էլ անկախություն ստացանք գրեթե նույն սցենարով։
❗️Առաջին դեպքում նաև ժամանակի տեսանկյունից անկախության պահպանման համար ռեսուրսները խիստ նվազ էին և օբյեկտիվորեն հնարավոր չէր այդպիսի պայմաններում զերծ մնալ խորհրդայնացումից և պահպանել անկախությունը։
❓Իսկ ի՞նչը բերեց երկրորդ ձախողմանը։
👉 Եթե շատ պարզ ժողովրդական լեզվով ասենք, ապա պատասխանն է՝ վերնախավի և հանրային կարծիքի վրա ազդեցություն ունեզող անձանց ագահությունն ու ժլատությունը։
👉 Եթե ավելի լայն դիտանկյունից հարցին նայենք, ապա ձախողել ենք, որովհետև՝
📌 Հենց սկզբից անկախության ակունքներում կանգնած պետության կառավարիչների և Հայաստանի համար կարևոր աշխարհաքաղաքական նշանակությամբ երկրներում ազդեցիկ հայկական համայնքների միջև հորիզոնական կապեր չեն ձևավորվել։
📌 Պատերազմող երկրում օրենսդրությունը չի կարգավորել և կամ արգելել օտարերկրյա ֆինանսավորումներով գործող ՀԿ-ների, լրագրողների գործունեությունը։
📌 Լինելով մի երկիր, ուր բնակչության թվի համեմատ շախմատային գրոսմայստերների քանակը բավական մեծ էր, ինչը վկայում է ինտելեկտի բարձր մակարդակի պոտենցիալի մասին, այսինքն՝ պետությունն ունեցել է մարդկային հսկայական պոտենցիալ, ուղեղների զարգացման հաշվին տնտեսության աճ ապահովելու փոխարեն՝ Հայաստանում հարգի էր «շուստրի» մարդն ու «շատ փողով ոլորտ մտնելու», բայց տվյալ ոլորտի համար միջակ կամ ցածր մակարդակի մասնագետը։
❗️Մենք մեր այս մի «մանանան» էլ մսխել ենք։ Մեր դեպքում քաղաքական համակարգի, ընդդիմության հույսով փոփոխությունների սպասելը սին զբաղմունք է։
❓Նոր մանանայի հույս կա՞։
👉 Նախ, մեկ այլ հարցին պատասխանեք՝ ի՞նչն է պահել մի ժողովրդի, ավելին՝ քանիցս պատմության մեջ օժտել սեփական պետություն ունենալու հնարավորությամբ, այն դեպքում, որ տրամաբանությամբ դա անհնար է բացատրել։
‼️ Ուստի կլինեն համապատասխան պայմաններ՝ կլինի նոր մանանա։
Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
[ՍՈՒԲՅԵԿՏԻՎ ԿԱՐԾԻՔ՝ հիմնված անձնական դիտարկումների վրա]
ԱՐՑԱԽԻ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Արցախի հայաթափումը տեղի հայերի զգալի մասի մեջ ներկա դեպրեսիոն, հացուկացի խնդրի լուծման կենցաղային հարցի շրջանից հետո ձևավորելու է ոչ թե վրեժի, վերադարձի համակարգային և համընդհանուր ձգտում, այլ պրիմիտիվ համակերպվածության զգացողություն՝ հագեցած.
կարոտակեզ երգերով,
տեղահանվածներով բնակեցված փողոցին, թաղամասին արցախյան անվանումներ տալով,
աղջիկ երեխաներին Շուշի անունը դնելու մոդայով։
Ես՝ ի տարբերություն շատերի, չունեմ պատրանք նման սցենարի համար երեք պատերազմում մոտիկ ու հեռու հարազատ ու բարեկամ կորցրած մարդկանց, տարեցների, միայնակ երկու-երեք երեխու հոգս տանող մայրերի վրա ազգային վրեժով տարվելու պատասխանատվություն դնելու։
❗️Ավելին՝ վստահ եմ, որ Արցախի նախագահներին, մի քանի կարևոր դեմքերի ձերբակալելու պատճառներից մեկը նաև արցախցիների իշխանությունը գլխատելն էր այն նույն սկզբունքով, որով 600 մարդու Կ. Պոլսից արտաքսեցին և սպանեցին։
Սակայն այստեղ տեսնում եմ նույն խնդիրը, որի համար Հայաստանում դրածոների կողմից իշխանության դյուրին զավթման մեջ «պատերազմի կուսակցության» առաջնորդների մեղքի բաժին եմ տեսնում՝ իրենց սխալ կամ բացակայող մոտեցումներով։
❓Ի՞նչ մոտեցման մասին եմ։
Ցանկացած իշխանության գլխավոր խնդիրը վերարտադրվելն է (եկեք մեզ չկերակրենք էլի դեմոկրատական հեքիաթներով)։ Ըստ որում՝ արդյունավետ վերարտադրումը չի ենթադրում չորս-հինգ տարին մեկ նույն դեմքերով և ցանկացած գնով հաղթանակ ընտրություններում կամ հորից որդի փոխանցվող նախագահական պաշտոն։
Ճկուն վերնախավը, որի խնդիրը արտաքին ճնշումներին և սպառնալիքներին դիմակայելուն զուգահեռ քաղաքական հենարանի ամրության ապահովումն է, ստեղծում է այնպիսի համակարգ, որ
ա/ դեմքերի փոփոխությունը չխեղի համակարգը և սողանքի չենթարկի իշխանական լծակները,
բ/ պարբերաբար տեղի ունենա քաղաքական որակյալ սերնդափոխություն։
Կարելի է հօգուտ «պատերազմի կուսակցության» առաջնորդների գտնել և կամ հորինել հազար ու մի օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառ այս մոտեցումները չկիրառելու համար նրանց արդարացնելու, սակայն փաստն այն է, որ պարզապես Հայաստանում խորքային համակարգ չեն ձևավորել, իսկ մնացյալն այդ բացթողումների հետևանքն է։
Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
ԵՐԿՆՔԻՑ ԸՆԿԱԾ ՄԱՆԱՆԱՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱԳԵՑՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
🇦🇿 Մաս I. Ադրբեջան
Վերջին հարյուր տարում ռուսական կենտրոնով երկու կայսրության կազմաքանդումը երկնքից ընկած մանանա էր փոքր ու միջին ժողովուրդների համար՝ սեփական պետություն ունենալու։
❗️Օբյեկտիվ աշխարհաքաղաքական իրողություններից ելնելով՝ առաջին փորձը ձախողեցին նշված ժողովուրդներից յուրաքանչյուրը։
❓Ինչո՞ւ է տապալվում երկրորդ փորձը։
👉 Եկեք հասկանանք Հայաստանի և Ադրբեջանի օրինակով։
📌 Ադրբեջանին պետական կազմավորման տեսքով մանանայապարգևը բաժին հասավ, որովհետև այդ տարածքում առկա էին ռեսուրսներ, որոնք աշխարհաքաղաքական մեծ նշանակություն էին ունենալու դրանից հարյուր տարի անց էլ։
📌 Ադրբեջանական էլիտան՝ թուրքերին հատուկ դիվանագիտական ավանդույթներին հավատարիմ կերպով, տևական ժամանակ օգտվում էին այդ առավելությունից՝ «նստելով երկու աթոռին միաժամանակ»։
❗️Հիմա, երբ կարծես մեր դիտանկյունից թվում է, թե Ադրբեջանը շահեկան դիրքում է, իրականությունը մի փոքր այլ է։
📌 Այո՛, մեր ջանքերով այս արհեստածին պետության դիրքերը նոր աշխարհակարգի շեմին մեր համեմատ շատ ավելի բարվոք են, բայց… որպեսզի ստանա այն ամենը, ինչ նրան գերտերությունները նվիրել են՝ փաստացի չմիջամտությամբ, Ադրբեջանը զիջել է իր սուվերենության զգալի մասը։
❓Կասեք՝ ինչպե՞ս։
👉 Եթե կարծում եք, թե պատերազմ սանձազերծելու դիմաց լռությունը, զենքի այդքան մեծ քանակի վաճառքը արվել է Ադրբեջան պետության և Ալիևի խորունկ աչքերի-մեծ քթի համար, ապա լավ է՝ ծայրից ծայր լսեք դրածոյի բոլոր ասուլիսների հարցուպատասխանները։
📌 Եթե Հայաստանի սուվերենությունը սպառնալիք է բրիտանա-թուրքական շահերի (այդ թվում՝ այո, ՌԴ-ում ազդեցիկ պրոթուրքական թևի) համար, ապա Ադրբեջանը սպառնալիք է Իրանի (և, այո՛, ՌԴ-ում փոքր-ինչ թուլացած հակաթուրքական թևի) համար։
❗️Ուկրաինան վառ օրինակն է նրա, որ քեզ օգտագործելու են, քեզ թվա, թե Պուշկինի հեքիաթի խրճիթում ապրող կոտրած տաշտակով պառավից վերածվել ես ապարանքում ապրող թագուհու, մինչդեռ կարճ ժամանակ անց քեզ գտնելու ես նույն կոտրած տաշտակի առջև։
Նույնը սպասվում է Ադրբեջանին։
Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Հոկտեմբերից արդեն տարբեր ձևաչափերով հստակ նշաններ կան, որ Ուկրաինան որպես պետություն տանելու է տրվելու Ռուսաստանի և Ուկրաինային հարակից երկրների միջև։ Դա ժամանակի հարց է։
Մյուս կողմից, Հայաստանում դրածոն դանդաղ քանդում է պետականության վերջին սյունները։
Արդեն իսկ պարզ է, որ 2024-ին Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս է գալու։
Պարզ է, որ Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղությունը փակուղում է։
Հստակ է, որ ինչ-որ պահի Իսրայելը հոկտեմբերի 7-ի համար Իրանի դեմ պրոքսի գործողություններ է սկսելու։
🗣«Ընդդիմադիրները գիտակցում են, որ իրենց համարելով ընդդիմադիր՝ ջուր են լցնում Հայաստանի կառավարիչների ջրաղացին». Այսպես արձագանքեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը իրեն և ՀՀԿ–ին թիրախավորելու վերաբերյալ հարցին։
Ուստի ծագում է հարց.
Որքա՞ն ժամանակ կպահանջվի Հայաստանի ողջ տարածքը պոլիգոնի վերածելու համար, իսկ դա, ցավոք, անխուսափելի է՝ նույնիսկ եթե շարունակում ենք մեծիմասամբ կույր մնալ ձնահյուսի առջև՝ ապրելով օրվա հացի հոգսով։
Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
🇦🇲 Հայաստանում արդեն պաշտոնական մակարդակով բողոքում են, որ Ադրբեջանը արհամարհում է եվրոպական հարթակները։
Միևնույն ժամանակ դրածոների իշխանությունն էլ արհամարհում է ռուսական հարթակները։
❗️Այս մասին նախորդ գրածներում անդրադարձել էի, նաև նշել էի, որ միակ բանը, որը մնացել է որպես հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հիմնաքարային խոչընդոտ՝ հարցն է, թե ո՞ր ուժային կենտրոնի վերահսկողության ներքո է ընթանալու, այսպես կոչված, կարգավորման գործընթացը։
Տարբերությունն այս է։
1️⃣ Եթե ի վերջո խնդիրը մնում է «եվրասիականության գոտիում», ապա ռուսները իրենց վրա ուղիղ և բացահայտ վերցնելու են մետրոպոլիայի/արբիտրաժի դերը։
2️⃣ Արևմուտքը, որտեղ սիրում են իրենց դեմոկրատականության մասին շոուներ անել, այդ ամենը փաթաթելու է «կողմերի միջև ուղիղ բանակցություններ» անվամբ, իրականում՝ կուլիսային կառավարման ներքո։
Դժբախտաբար երկու դեպքում էլ Հայաստանը լինելու է կախյալ և վերահսկելի։ Եվ քանի որ ոչ մեկ իր վրա չցանկացավ վերցնել ծանր բեռը, այն է՝ մեծ կորուստներով, բայց ազատել Հայաստանը դրածոներից և ձևավորել հիմքեր նոր, առավել ամուր համակարգով պետության համար, կցանկանանք մենք ընդունել իրականությունը, թե ոչ, բայց այն մեզ համար լինելու է ճիշտ այնպիսին, ինչպես նկարագրված է այս պարբերության առաջին նախադասության մեջ։
Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich
«Չափազանց կարևոր է, որ մենք վերսկսենք ուղիղ ռազմական շփումները։ Կողմերի թյուրըմբռնումները կարող են հանգեցնել իրական խնդիրների այնպիսի պետության հետ, ինչպիսին է Չինաստանն է կամ որևէ այլ մեծ երկրի հետ, այնպես որ, ես կարծում եմ, որ մենք իրական առաջընթաց ենք գրանցել այս տիրույթում». ՉԺՀ առաջնորդի հետ հանդիպումից հետո ասել է ԱՄՆ-ի նախագահ Բայդենը։Տարօրինակ զուգադիպությամբ ԱՄՆ-ի և ՌԴ միջև փոխհարաբերություններում լարվածությունը սկսեց աճել հենց դեմոկրատների վարչակազմի օրոք։ Երբ պետքարտուղար Քլինթոնն իր պաշտոնակցի՝ Լավրովի հետ հարաբերությունների «перезагрузка» խորհրդանշող կոճակ էին սեղմում միասին։ Միայն թե «պատահաբար» «перезагрузка»-ն ամերիկացիները «перегрузка» էին գրել։ Ալբերտիչ | հեղինակային ալիք @albertich_notes
ՀԱԵ-ն, դարերով լինելով հայկականության պահպանման «ատլանտը» (հին հունական դիցաբանության մեջ երկնակամարն իր ուսերին պահող միֆական տիտանն էր), մեր օրերում հասարակության մեջ ճիշտ այնպիսին է, ինչպիսին այս վիդեոյում։ Այն կա, լսելի է, բայց տեսանելի չէ։
Հետաքրքիր իրականության մեջ է այժմ հայկական ամենահին պետականակերտ կառույցը։ Մի կողմից, երկրում սոցիալական ծանր պայմաններ են։ Մյուս կողմից, գայթակղությունները, որոնք եկեղեցու դավանանքի կողմից հռչակված են չարիք, լայն տարածում են գտնում զանգվածների շրջանում։
Այսպիսի պայմաններում, հատկապես երբ պետական լծակները գտնվում են փաստացի հակաեկեղեցականների ձեռքում, ՀԱԵ-ն ստիպված է լինել միաժամանակ և՛ դիվանագիտորեն զուսպ, և՛ դուրս գալ վերոնշյալ գայթակղությունների տարածման հիմնական աղբյուր դարձած սոցիալական ցանցեր՝ զանգվածին իր մասին հիշեցնելու, արժեհամակարգը տարածելու և խրախուսելու։
Իրադարձությունների ընթացքին հետևելով՝ ինձ թույլ կտամ կանխատեսել, որ ՀԱԵ փափուկ ուժը ծանրաքայլ, դանդաղ, բայց արդյունք տալու է։
Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
⚔️ ԻՆՉՈ՞Ւ ՊԱՐՏՎԵՑ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
📌 «Պատերազմի կուսակցությունը» չի կատարել իր բուն գործառույթն այն ծավալով, որն անհրաժեշտ էր կայուն պետություն ունենալու համար։
📌 Պերմանենտ պատերազմական վիճակում գտնվող հասարակությունը չդարձավ ռազմականացված։
📌 Մնացած արդարացումները, «դրածոյի» գործունեությունը, այդ թվում՝ հարկադրած իշխանափոխությունը, պարզապես հետևանք են, ոչ թե պատճառ։
Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
🇦🇲Ի դեպ, նկատի ունենալով, որ ՀԱԵ-ն ինքնին հենց ինստիտուտ է, հետևաբար իր կառույցներն էլ դրա մասն են, չեմ զարմանա, եթե Արցախի թեմը պահպանելու կաթողիկոսի որոշումը հետևանքներ ունենա դրածո իշխանության կողմից ՀԱԵ-ին հերթական անգամ հարվածելու առումով։
Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
🇦🇲🇦🇿 «Հայաստանի Հանրապետությունում Արցախի ոչ մի ինստիտուտ չի գործելու, սա ազգային անվտանգության խնդիր է». Էդմոն ՄարուքյանՔանի դեռ Հայաստանը զավթված է դրածո իշխանությունների կողմից, Հայաստանում գործող ցանկացած ինստիտուտ, համակարգ, խումբ, որը գործելու է Հայաստանի ազգային-պետական շահերի պրիզմայում, այս իշխանության կողմից հետապնդվելու է և կամ չեզոքացվելու որպես «ազգային անվտանգության խնդիր»։ Նրանք լինելու են հետևողական և նույնքան անտրամաբանական, որքան տրոյկաներն ու չեկիստներն էին գործում։ Ալբերտիչ | հեղինակային ալիք @albertich_notes
