cookie

ما از کوکی‌ها برای بهبود تجربه مرور شما استفاده می‌کنیم. با کلیک کردن بر روی «پذیرش همه»، شما با استفاده از کوکی‌ها موافقت می‌کنید.

avatar

Իրանի և Հայաստանի մշակույթ, արվեստ և գրականություն(فرهنگ، هنر و ادبیات ایران و ارمنستان)

نمایش بیشتر
پست‌های تبلیغاتی
404
مشترکین
اطلاعاتی وجود ندارد24 ساعت
+37 روز
+530 روز

در حال بارگیری داده...

معدل نمو المشتركين

در حال بارگیری داده...

https://t.me/RayzaniArmenia/3141 ♾ Այսօր իրանում նշվում է մարդկության պատմության մեջ մեծագույն մաթեմատիկոսներից մեկի՝ Մոհամմադ իբն Մուսա ալ-Խվարազմիի ծննդյան օրը։ 🔎Եթե երբևէ մտորել եք «ալգորիթմ» և «ալգեբրա» բառերի ստուգաբանության մասին, ապա նշենք որ այս երկու տերմիններն էլ իրենց ծագմամբ պարտական են ալ-Խվարազմիին։ 🔹 «Ալգորիթմը» Խվարազմի անվան լատինականացված տեսքն է, որը գալիս է 820թ․ գրված «Հաշվելու հնդկական մեթոդը» տրակտատից։ Այն լատիներեն է թարգմանվել որպես Algoritmi de numero Indorum՝ «Ալ-Խվարազմին հաշվելու հնդկական մեթոդի մասին», ինչի արդյունքում «ալգորիթմ» բառը, միջնադարյան եվրոպայի լեզուներում աստիճանական տարածում գտնելով, սկսվել է գործածվել «խնդրի լուծման մաթեմատիկական գործողությունների ամբողջություն» իմաստով։ Ուշագրավ է, որ վերոնշյալ աշխատությունը ոչ միայն հանգեցրել է ալգորիթմ բառի գոյացմանը, այլ նաև առաջին անգամ արևմտյան աշխարհին է ներկայացրել թվի գրառման տասական համակարգը։ 🔻 «Ալգեբրա» բառն իր հերթին ծագում է ալ-Խվարազմիի հայտնի «ալ-Ջաբր» աշխատության անվանումից՝ ամբողջական անվանումը արաբերեն al-Kitāb al-Mukhtaṣar fī Ḥisāb al-Jabr wal-Muqābalah, թարգմանաբար՝ «Լրացման և հավասարակշռման միջոցով հաշվարկների վերաբերյալ համապարփակ աշխատություն»։ Վերջինիս լատիներեն թարգմանությունը, կարելի է ասել, միջնադարում ապրող յուրաքանչյուր եվրոպացի մաթեմատիկոսի սեղանի դասագիրքն է եղել և օգտագործվել է եվրոպական բուհերում ընդհուպ մինչև 16-րդ․դ․։ 🆔@RayzaniArmenia
نمایش همه...
Իրանի և Հայաստանի մշակույթ, արվեստ և գրականություն(فرهنگ، هنر و ادبیات ایران و ارمنستان)

2
🇦🇲🇮🇷 ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակութային հարցերով խորհրդական պարոն Ասադի Մովահեդը հանդիպել է Հայաստանի գրողների միությում նախագահ պարոն Է․ Միլիտոնյանին։ Հանդիպմանը ներկա է գտնվել նաև հայտնի թարգմանիչ Գևորգ Ասատրյանը։ Իրանը և Հայաստանը մշակութային համագործակցության ընդլայնման ուղու վրա․ 📌Սեպտեմբերի 25-ին տեղի կունենա Գևորգ Ասատրյանի թարգմանությամբ հեղինակած «Հրեշի ստվերը» վեպի շնորհանդեսը, որի հեղինակն է Աբբաս Ջահանգիրիանը։ 📌Մանկական «Աղբյուր» հանդեսի լուսընծայումը, որի համարներից մեկը նվիրված կլինի իրանցի մանուկների կրթությանն ու դաստիարակությանը։ 📌Հովանավորություն «Իրանի արևը» ժողովածուի պարսկերենով լույսընծայման գործում։ Հիշեցնենք, որ վերոնշյալ ժողովածուն, որը «Մենք և աշխարհի» շարքի առաջին գիրքն է, ընդգրկում է հայ դասական և ժամանակակից գրողների՝ Իրանի վերաբերյալ ստեղծագործությունները։ 📌Հովանավորություն Գարուն Սարգսյանի «Զահակը» պատմվածքի պարսկերեն թարգմանության և տպագրության հարցում։ 🆔@RayzaniArmenia
نمایش همه...
👍 1
Photo unavailableShow in Telegram
🇮🇷Հյուսիսային Խորասանը հյուրընկալելու է Իրանի կերպարվեստի երիտասարդական փառատոնը 🔹Թեհրանի ժամանակակից արվեստների թանգարանի տեսուչ և կերպարվեստի գլխավոր ղեկավար Մոհամմադ Խորասանիզադեն իրանական Իռնա գործակալությանը տված հարցազրույցում նշել է, որ առաջիկայում մի քանի հանդիսավոր միջոցառումներ է նախատեսվում անցկացնել։ Ներկայումս հայտարարվել է Իրանի կերպարվեստի երիտասարդական փառատոնը, որը կանցկացվի սեպտեմբեր ամսվա առաջին կեսին Հյուսիսային Խորասան նահանգում։ «Այս անգամ տեղի կունենա տարբերվող մի իրադարձություն, որին կմասնակցեն 18-25 տարեկան երիտասարդներ՝ անցնելով ընտրության մի քանի փուլ»․ ասել է նա։ 🆔@RayzaniArmenia
نمایش همه...
❤‍🔥 1
🇦🇲🇮🇷 ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակութային հարցերով խորհրդական պարոն Ասադի Մովահեդը հանդիպել է Արամ Աբրահամայանի հետ, ով Վայոց Ձորի Մալիշկա գյուղում մշակութային գործունեություն է ծավալում։ Մալիշկա գյուղը կրթական և մշակութային միջոցառումների անցկացման համար բարենպաստ պայմաններ և լայն հնարավորություններ ունեցող վայր է։ Հանդպիման ընթացքում քննարկվել են հետևյալ հարցերը՝ 📌կրթության և մշակույթի ոլորտում համագործակցության ընդլանում 📌Մալիշկա գյուղում մշակութային գործունեության առանձնահատկությունները 📌Կրթական և մշակութային ծրագրերի իրականացման ուղղությամբ ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի աջակցության պատրաստակամությունը: 🆔@RayzaniArmenia
نمایش همه...
👍 1
Photo unavailableShow in Telegram
🎒Թեհրանի Ամիր Քաբիր համալսարանը հայտարարում է ամառային դպրոց ինժեներական և տեխնոլոգիաների մասնագիտությամբ բակալավրի ուսանողների, ասպիրանտների և պրոֆեսորադասախոսական կազմի անդմաների համար։ Ամառային դպրոցը կտևի 3 շաբաթ՝ ս․թ․ հուլիսի 20-ից օգոստոսի 9-ը։ Ծրագրում նախատեսված են՝ - Հագեցած մասնագիտական դասընթաց - Շրջագայություններ արդյունաբերական կենտրոններով - Ճարտարագիտության ոլորտում հիմնարար հետազոտություններ 📌Մասնակցության վարձը կազմում է 600 եվրո, ինչը ներառում է նաև Թեհրանում երկուշաբաթյա կացության, սննդի, ապահովագրության և ներքին ճանապարհորդական ծախսերը։ Կացարանները ընդհանուր են և մասնակցի՝ առանձին սենյակ ունենալու ցանկության դեպքում անհրաժեշտ կլինի վճարել հավելյալ 100 եվրո։ 📌Ամառային դպրոցի շրջանակում կկազմակերպվի նաև երեքօրյա շրջագայություն դեպի Մաշհադ քաղաք, որը կարժենա 250 եվրո։ Գրանցման համար անցնել հետևյալ հղմամբ՝ summerschool.aut.ac.ir/registration Մանրամասն տեղեկատվությունը ներկայացված է պաշտոնական կայքում՝ https://summerschool.aut.ac.ir/aut-summer-school-2024/ 🆔@RayzaniArmenia
نمایش همه...
Photo unavailableShow in Telegram
Հայտնի են դարձել գրքի մեծարման ամենամյա մրցանակաբաշխության 41-րդ․ շրջանի նոմինանտները։ Լեզվաբանւթյան թեմայով մրցանակի է արժանացել իրանցի հայտնի լեզվաբան Քուրոշ Սաֆավիի հեղինակած «Ֆորմալ իմաստաբանության ներածություն» գիրքը։ Նշենք նաև, որ Ք․ Սաֆավին պարսկերեն է թարգմանել այնպիսի հսկաների աշխատություններ, ինչպիսիք են Նոամ Խոմսկին, Ռոման Յակոբսոնը, Ֆերդինանդ դե Սոսյուռը և այլք։ Հատևեք մեզ նաև ֆեյսբուքում՝ https://www.facebook.com/iranculturearmenia 🆔@RayzaniArmenia
نمایش همه...
👍 1 1
🔹#آراکس_نیوز: "نیکول پاشینیان"، نخست‌وزیر جمهوری ارمنستان ضمن ارسال پیامی انتخاب "مسعود پزشکیان"، به عنوان رئیس‌جمهور جدید ایران را تبریک گفت. 🔺 در پیام نخست‌وزیر ارمنستان آمده است: "عالیجناب، انتخاب جنابعالی را به عنوان رئیس جمهوری اسلامی ایران صمیمانه تبریک گفته و برای شما موفقیت‌های روزافزون آرزو می‌کنم. روابط با کشور برادر جمهوری اسلامی ایران برای دولت و مردم جمهوری ارمنستان که از زمان اعلام استقلال ارمنستان پیوسته در حال توسعه بوده است از اهمیت ویژه‌ای برخوردار است. تعمیق مستمر روابط گرم بین ارمنستان و ایران در زمینه همکاری‌های دوجانبه و ثبات و رفاه منطقه از اهمیت ویژه‌ای برخوردار است. من اطمینان دارم که با تلاش مشترک دولت‌هایمان، توافقات صورت گرفته بین جمهوری ارمنستان و جمهوری اسلامی ایران اجرایی خواهد شد و ما به طور مشترک تعدادی برنامه جدید را برای رفاه مردمان دوست ارمنستان و ایران اجرا خواهیم کرد". 🔹#Արաքս_նյուզ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մասուդ Փեզեշքիանին՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով: 🔺 Ուղերձում ասված է. «Ձերդ Գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով շարունակական ձեռքբերումներ և նորանոր հաջողություններ: Հայաստանի Հանրապետության կառավարության և ժողովրդի համար առանձնահատուկ նշանակություն ունեն եղբայրական Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերությունները, որոնք անշեղորեն զարգանում են Հայաստանի անկախության հռչակումից ի վեր: Հայաստանի և Իրանի ջերմ հարաբերությունների շարունակական խորացումն առանձնահատուկ նշանակություն ունի ինչպես երկկողմ համագործակցության, այնպես էլ տարածաշրջանային կայունության և բարգավաճման համատեքստում: Համոզված եմ, որ մեր կառավարությունների համատեղ ջանքերի շնորհիվ կյանքի կկոչվեն Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաև համատեղ ուժերով ձեռնամուխ կլինենք մի շարք նոր ծրագրերի՝ հանուն Հայաստանի և Իրանի բարեկամական ժողովուրդների բարօրության»: #ارمنستان #ایران telegram.me/araxnews Միացեք մեզ
نمایش همه...
Photo unavailableShow in Telegram
🌸Այսօր հինիրանական «Թիրեգան» տոնն է Այն ամենակարևոր ավանդական տոներից մեկն է՝ նվիրված մազդայասնական կրոնական համակարգում անձրևի, և երկնակամարի ամենավառ աստղի՝ Սիրիուսի հովանավոր Tir աստվածությանը։ Կարծում ենք բոլորի հիշողության մեջ անմիջապես արթնացավ հին հայոց Տիր աստվածությունը, ով դպրության (այդպիսին էր նաև Մերկուրիի հովանավոր Տիրիա աստվածությունը արևմտյան Իրանում), ճարտասանության, արվեստների և գիտության դից էր։ Սա, իհարկե, պատահական չէ։ Հայտնի է, որ հայոց հին տոմարի 4-րդ․ ամիսը, ինչպես իրանականի դեպքում, Տիրի անունն էր կրում, (հիշեցնենք, որ իրանական օրացույցով այսօր Թիր ամսվա 13-ն է): Նաև հատկանշական է, որ այս աստվածության հետ է կապվում բնության գեղեցկագույն երևույթներից մեկը՝ ծիածանը։ Թերևս սա է պատճառը, որ հայկական ավանդույթում ծիածանը Տիրական կամ Տրական գոտի է անվանվում, իսկ իրանական տոնի ժամանակ երեխաներն իրար վրա ջուր են շփել, բազուկներին 10 օր ծիածանագույն ապարանջաններ են կապել, իսկ այնուհետև դրանք նետել գետը։ 🇮🇷🇦🇲Այսպիսով, Թիրեգան տոնը մեծամասամբ համապատասխանում է հայոց վարդավառին։
نمایش همه...
2
Photo unavailableShow in Telegram
🔷Իսկ դուք գիտե՞ք, թե որն է աշխարհի ամենահին թվագրված գորգը։ 💠 «Արդաբիլի գորգը» ամբողջ աշխարհում մեծ հռչակ վայելող գորգի տեսակ է։ Հատկանշական է, որ այս գորգի կաղապարները փոխառվել են բազմաթիվ գորգ արտադրող ընկերությունների կողմից, և այսօր էլ Արդաբիլյան գորգի պատճենները սփռված են աշխարհով մեկ։ Այս պատճեններից մեկը զարդարում է «10 Դոունինգ սթրիթ»-ը՝ Մեծ Բրիտանիայի վարչապետի նստավայրը։ Ասում են, որ Ա․ Հիտլերը Բեռլինի իր գրասենյակում նույնպես ուներ այս գորգից (Hillyer, Pretzel 2005), իսկ համաձայն մեկ այլ պատմության ամերիկացի-անգլիացի հայտնի բարեգործ Փոլ Գեթթին Արդաբիլի գորգը նվիրել է Լոս Անջելեսի արվեստի թանգարանին, քանի որ ինքն իրեն արժանի չէր համարում այս գորգի վրա ոտք դնել (Armstrong 2018; 14)։ Ավելի մանրամասն այս մասին կարող եք կարդալ մեր պաշտոնական կայքում⬇️ 🔗 https://bit.ly/3RMZLJt Հատևեք մեզ նաև ֆեյսբուքում՝ https://www.facebook.com/iranculturearmenia
نمایش همه...
3👍 1
یک طرح متفاوت انتخاب کنید

طرح فعلی شما تنها برای 5 کانال تجزیه و تحلیل را مجاز می کند. برای بیشتر، لطفا یک طرح دیگر انتخاب کنید.