cookie

ما از کوکی‌ها برای بهبود تجربه مرور شما استفاده می‌کنیم. با کلیک کردن بر روی «پذیرش همه»، شما با استفاده از کوکی‌ها موافقت می‌کنید.

avatar

HR_addict_Armenia

HR_addict, created by Magnus CEO Ani Meruzhan Margaryan and managed by Ani and Mary Stepanyan, offers daily HR tips, materials, certifications, courses, and more. Get your daily 'portion of HR' here :)

نمایش بیشتر
پست‌های تبلیغاتی
1 206
مشترکین
-124 ساعت
+107 روز
+430 روز

در حال بارگیری داده...

معدل نمو المشتركين

در حال بارگیری داده...

Ի դեպ, երեկ Թբիլիսում մասնակցում էի 500Global դեմո օրվան, որտեղ ստարտափերի հիմնադիրներ (այդ թվում` երկու հայ` Դավիթը Optimyzeeից և Խաչատուրը Trag-ից) ներկայացնում էին իրենց ստարտափները: Ահագին ինֆորմաշատ էր, շուրջը փայլուն, դրական մարդկանցով: Ծանոթացա Helio.ai ստարտափի թիմի հետ` Ռեքրութ ստարտափ է, որի հիմնական շեշտը թեկնածուների սոֆթային հմտությունների գնահատման վրա է` կարճ խաղի միջոցով: Խոսել եմ իրենց հետ, կհրավիրեմ Հայաստան, երևի իվենթային մի բան կանենք միասին 🚀 Ամեն դեպքում, հետևեք, ինձ թվում է լուրջ ապագա ունի այս պրոդուկտը` https://www.linkedin.com/company/helioai/ _ Իվենթի մասին կարճ ամփոփում եմ գրել նաև LinkedInում, այստեղ` https://bit.ly/4cIu2RN
نمایش همه...
9 2🔥 1💯 1
Մարդիկ ջան, բարի ուրբաթ։ Եվս մեկ լավ նյութ bambooHRից՝ 🚀 10 Onboarding Activities to Kickstart New Hire Success Օնբորդինգի 10 քայլ նոր աշխատակիցների հետ ի սկզբանե հաջող սկսելուն մկտված Հեռավար աշխատակիցներին վերաբերյալ էլ մի քանի խորհուրդ կա, արժի թերթել։
نمایش همه...
10-onboarding-activities.pdf1.32 KB
10🔥 2👍 1
Հարգելիներ, gg-ում հաստիք կա՝ Տաղանդների ներգրավման մասնագետ Կարող եք ծանոթանալ և դիմել այստեղ՝ https://www.linkedin.com/jobs/view/3955523430/
نمایش همه...
gg hiring Տաղանդների ներգրավման մասնագետ in Yerevan, Yerevan, Armenia | LinkedIn

Posted 6:29:43 AM. ggԹիմը փնտրում է միջավայրը ջերմացնող թիմակից, ով իր նվիրումն ու եռանդը կներդնի թիմային ոգու և…See this and similar jobs on LinkedIn.

6🔥 1🎉 1
Բարի առավոտ։ Օգտակար նյութ Bamboo HR-ից՝ ինչպե՞ս բարձրացնել աշխատակիցների արդյունավետությունը։ Սա ներկայիս ՄՌԿ թիմերից/մասնագետներից առաջին սպասելիքն է ընկերություններում։ Կից, կարող եք ներբեռնել. սիրուն/կոկիկ մշակված նյութ է։ Լավ օր բոլորիս, Անի
نمایش همه...
hr-unplugged-performance-management.pdf3.21 KB
6👍 4🔥 2
The future is here: https://how2b.am/formula-vc-has-invested-in-startup-starshunt/ Ու հենց մենք` հայերս ենք էս գործիքը ստեղծել: 🇦🇲Իրենց հետ շփվել եմ մի 2 շաբաթ առաջ` պայծառ, էներգաշատ ու խելացի մարդիկ են: Դեռ վստահ շատ ենք լսելու էս ընկերության մասին🔥
نمایش همه...
7🔥 3👏 2
Բարև բոլորին, ի հավելում Անիի երեկվա գրածին. 📌Գիրքը՝ https://www.amazon.com/Hire-Your-Head-Performance-Based-Hiring/dp/0470128356 📌Lou Adler Group՝ https://www.louadlergroup.com/ 📌Lou Adler-ը լինքդինում՝ https://www.linkedin.com/in/louadler/ Լավ օր, Հայկ
نمایش همه...
8🥰 3🔥 2
Հարգելիներ, բարի օր։ Հարցազրույցների մի քանի արդյունավետ հարց կգտնեք ինստագրամյան կարճ ռիլում՝ 🎥 https://www.instagram.com/p/C8XjW_GsbEL/ Տեքստում նաև պատմում եմ առաջիկա վորքշոփի մասին ու թե ինչու եմ խրախուսում մասնակցել։ Իսկ հարցազրույցի հարցերի ձևավորման իմ կողմից վստահելի մոդելը կոչվում է Performane based hiring model` իր հեղինակի, սքանչելիագույն մասնագետ՝ Lու Ադլերի կողմից մշակված։ Իմ առաջին թրեյնինգը հավաքագրման հենց իր մոտ եմ անցել։ ու գիրքն էլ կարդացել. Magnus-ի բոլոր սեղաններին այդ գիրքը կա։ Շատ եմ խոսել Լ. Ադլերի մասին, բայց եթե բաց եք թողել և Հավաքագրման ոլորտում եք, անխնա կարդացեք/հետևեք իրեն։ 🚀 Սիրով՝ Անի Մերուժանի
نمایش همه...
16💯 3🔥 2👏 2😁 1
Photo unavailable
#գիրք #bookreview Բարի չորեքշաբթի, հարգելիներ, Magnus թիմից Աշխեն Հովհաննիսյանը կիսվել է իր վերջերս կարդացած գրքերից մեկի՝ «The Coaching Mindset: 8 Ways to Think Like a Coach» գրքի մասին իր կարծիքով ու պատմել գրքի հիմնական ասելիքը։ — Պայմանավորված մասնագիտական հետաքրքրություններով, վերջերս սկսել էի ուսումնասիրել քոուչինգի թեման և դրա շրջանակներում կարդացի մի քանի գիրք, որոնցից մեկով այսօր կկիսվեմ։ 📚Գիրքը հետևյալն է՝ «Մարզչական մտածելակերպը՝ "The Coaching Mindset: 8 Ways to Think Like a Coach", որի հեղինակը Չադ Հոլլին է։ Հեղինակը կենտրոնանում է քոուչի մտածելակերպի զարգացման վրա, որն օգնում է բարելավել անձնական և մասնագիտական հարաբերությունները: Գիրքը ներկայացնում է 8 հիմնական սկզբունքներ, որոնք կարող են վերափոխել առաջնորդության, մենթորության և անձնական փոխհարաբերությունների մոտեցումը: 🗣Խոսքը գնում էր հետևյալ սկզբունքների մասին՝ - Լինել հետաքրքրասեր - Լինել այստեղ և հիմա - Տեսնել պոտենցիալը - Առաջնորդվել գործընկերության սկզբունքով - Չլինել դատողական - Կենտրոնանալ լուծումների վրա - Խրախուսել քայլերի ձեռնարկումը - Տոնել առաջընթացը Ինձ համար ամենակարևոր և հետաքրքրական սկզբունքը՝ հետաքրքրասիրության կարևորությունն էր՝ զարգացնելով անկեղծ հետաքրքրություն ուրիշների փորձի, տեսակետների և նպատակների նկատմամբ, մենք ձեռք ենք բերում ընդլայնված գիտելիքներ, ապրումակցման բարձրացում, անձնական աճ և խնդիրների լուծման ավելի ուժեղ կարողություններ: Հիմնական գործիքը՝ բաց հարցերն են, որոնց միջոցով հասկանում ենք դիմացինի մոտիվացիաներն և դժվարությունները: Գիրքն ուղղված է յուրաքանչյուր ոքի, ով շահագրգռված է զարգացնել իր առաջնորդության հմտությունները, բարելավել անձնական հարաբերությունները և զարգացնել քոուչի մտածելակերպը։ 🌱Քոուչի մտածելակերպը հնարավորություն է տալիս մեզ ոգեշնչել ուրիշներին իրենց ամբողջական պոտենցիալին հասնելու համար: — 🤗Մեզ մնաց շնորհակալություն հայտնել Աշխենին հետաքրքիր մեկնաբանման համար, իսկ գիրքը կարող եք պատվիրել այստեղից։ Արդյունավետ օր եմ մաղթում, Հայկ
نمایش همه...
14🔥 2🤩 2
Photo unavailable
#ՄՌԿ #վորքշոփ #հարցազրույցներ Բարի երկուշաբթի, մարդիկ ջան, հուսամ օրը լավ եք սկսել։ Այստեղ եմ կիսվելու մեր նոր, ինտենսիվ, 1-օրյա Interviewing for success վորքշոփով: Վորքշոփի ընթացքում Անի Մերուժանին կներկայացնի պրակտիկ գործիքներ՝ ուղղված հարցազրույցների արդի տեխնիկաների ներդրմանը, արդյունավետ հարցազրույցներ վարելու հմտությունների զարգացմանը։ Ու՞մ ենք սպասում վորքշոփի ընթացքում։ Իհարկե բոլորիդ,🙂 սակայն թիրախ լսարան հանդիսանում են հետևյալ մասնագետները. ▸ Հավաքագրման և տաղանդների ներգրավման մասնագետներ, ովքեր նպատակ ունեն զարգացնելու հարցազրույցների իրականացման հմտությունները՝ առավել համապատասխան թեկնածուների ընտրության նպատակով: ▸ ՄՌԿ մասնագետներ, ովքեր ձգտում են ներդնել արդյունավետ հարցազրույցների ռազմավարություններ՝ կազմակերպական մշակույթն ու կատարողականը բարելավելու նպատակով: ▸ Համալրման ղեկավարներ, ովքեր ցանկանում են օպտիմալացնել հարցազրույցների գործընթացները՝ կայացնելով առավել օբյեկտիվ ու արդյունավետ որոշումներ: ▸ Ոլորտի էնտուզիաստներ, ովքեր ցանկանում են պատկերացումներ ձեռք բերել հարցազրույցների հաջող փորձի վերաբերյալ: Արդյունքում կսովորենք՝ ▸ կատարողականի վրա հիմնված հարցազրույցների իրականացում, ▸ հարցազրույցի արդի տեխնիկաների, տեսակների և վերջիններիս կիրառությունների ուսումնասիրություն, ▸ «կարևոր և ճիշտ» հարցադրումների իրականացում, ▸ օբյեկտիվ գնահատման մեթոդներ, ▸ հարցազրույցներում սուբյեկտիվությունը հաղթահարելու տեխնիկաներ, ▸ հարցազրույցների ընթացքում թեկնածուների փորձի զարգացում։ Ի դեպ, լավ լուր՝ վորքշոփին կունենանք հատուկ հյուր՝ ոլորտի փորձագետ, ով կկիսվի հարցազրույցների արդյունավետ տեխնիկաների վերաբերյալ իր գիտելիքներով և փորձով: Կազմակերպական. ▸ Երբ՝ հունիսի 22-ին, ժամը 11:00-16:00 ▸ Տևողությունը՝ 5 ժամ ▸ Ձևաչափ՝ տեսություն, քննարկումներ + տեղում առաջադրանքներ և խմբային վարժություններ ▸ Վայր՝ 256 HUB, Ծիծեռնակաբերդի խճուղի ⅓ ▸ Ձեր ներդրումը՝ 24,000 ՀՀ դրամ Գրանցման հղումը՝ https://forms.gle/dgbDwjeogwj3Zwih8 Հարցերի դեպքում ազատ եղեք գրել մեր թիմից Աննային (https://t.me/ahayrapetyan) և/կամ զանգահարեք +374(33)624687 հեռախոսահամարով։ Սիրով՝ Հայկ
نمایش همه...
8🔥 3🥰 2👍 1
#ՄՌԿհաստիքներ Համայնք, բարի շաբաթ, Նորից ես եմ, և նորից այստեղ եմ նոր հնարավորությամբ🙂, այս մեկն առավել համապատասխան կլինի ՄՌԿ և հավաքագրման ոլորտում արդեն փորձառու մասնագետներիի համար։ Ընկերությունը, որին օգնում ենք համալրել հաստիքը՝ ՏՏ ոլորտից է, առաջարկում է ֆինթեք լուծումներ և բավականին սոլիդ ընկերություն է։ Այժմ համալրում են թիմը՝ փնտրում են միջին փորձառնության ՄՌԿ և հավաքագրման մասնագետ այլ կերպ ասած HR Generalist, ով ներգրավված կլինի և՛ ՄՌԿ և՛ հավաքագրման ողջ գործընթացներում։ Ընկերությունն այս պահին պատրաստ է վճարել մասնագետին առավելագույնը 400,000 ՀՀ դրամ աշխատավարձ։ Հարգելիներ, եթե հետաքրքրված եք՝ թողեք ձեր տվյալներն այստեղ՝ https://forms.gle/xM54JuTtXh1EaBacA կդիտարկենք և համապատասխանության դեպքում անպայման կուղղորդենք ընկերությանը։ Սիրով, Հայկ
نمایش همه...
6🔥 4🥰 2
یک طرح متفاوت انتخاب کنید

طرح فعلی شما تنها برای 5 کانال تجزیه و تحلیل را مجاز می کند. برای بیشتر، لطفا یک طرح دیگر انتخاب کنید.