Անցուդարձ
رفتن به کانال در Telegram
Մի աշխարհ, մի կյանք։ Ամենահետաքրքիր իրադարձություններն ու քննարկումները մեզ մոտ։
نمایش بیشتر879
مشترکین
اطلاعاتی وجود ندارد24 ساعت
-127 روز
-2930 روز
آرشیو پست ها
879
Repost from DOMUS / ԴՈՄՈՒՍ
ՄԵԾ ՄՐՑՈՒՅԹ DOMUS-Ի ՏԵԼԵԳՐԱՄՈՒՄ 🎁🎉
Հավատում ե՞ս քո հաջողությանը։ Այժմ ժամանակն է փորձելու, քանի որ Դոմուսը կազմակերպում է մեծ մրցույթ՝ հիանալի մրցանակներով։🤩
💛 Մասնակցելու համար՝
✔️ Սեղմի՛ր «Մասնակցում եմ» կոճակին
✔️ Ուղարկի՛ր այս հրապարակումը 5 ընկերոջ, ովքեր նույնպես կմիանան մեր ալիքին (@domus_stores)
🏆 Մրցանակներ՝
🥇 1-ին տեղ – Rikon հեռուստացույց
🥈 2-րդ տեղ – Toshiba ձեռքի փոշեկուլ
🥉 3-րդ տեղ – Kitfort բլենդեր
🎖 4-րդ տեղ – Kitfort արդուկ
📅 Մրցույթի ավարտը՝ 07․03
Միացի՛ր հիմա ու ստացի՛ր շանս ստանալու այս հրաշալի մրցանակներից մեկը 💥
879
Repost from Հայկական լուրեր
Ողորմելի ընդունելություն ԱՄՆ֊ում
Տնային աշխատանք բոլոր 5, 7, թե 10 միլիոն հայերին. գնացեք ու ամենքդ ձեզ համար մտածեք, թե ի՞նչու տարածքով, ճակատագրով, հարևանների որակով Հայաստանին համադրելի մի երկրի առաջնորդին աշխարհի համար 1 կայսրության առաջնորդն այսպիսի ջերմ ընդունելության է արժանացնում և նույնիսկ խոստումներ տալիս, որ նրանց համար ԱՄՆ-ը կմաքրի ողջ Գազան և կտրամադրի նրանց։
Երբ նույն ընթացքում վերջերս էթնիկ զտումների ու ցեղասպանության ենթարկված մեր ժողովուրդն ունի մի ողորմելի Գիքոր, ով 1 շաբաթ Վաշինգտոնում զվռնելուց հետո Թրամփի կողմից կազմակերպված ազգային աղոթքի նախաճաշին նույնիսկ նախաճաշի չարժանացավ ու սոված կողքից նստած դիտում էր, թե այլոք ինչպես են նախաճաշում (տես նկ. 2), և նրա առավելագույն արդյունքը եղավ փոխնախագահի աշխատասենյակում ֆորմալ meet & greet -ի ժամանակ մտնել նրա թևատակն ու նկարվելը (տես նկ. 3), ինչը Գիքորի ռեժիմը ներկայացնում է որպես լրջագույն ձեռքբերում։
Մեր այս ողորմելի վիճակն իրոք ողբերգություն է և նշան է առաջիկա գալիք ողբերգությունների։
879
Repost from Հայկական լուրեր
Փաշինյանի կույր քայլերը. Մոսկվայի համբերությունը սպառվում է
Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի միջազգային և հանրային իրավունքի ամբիոնի դոցենտ Իգոր Սեմենովսկին մեկնաբանել է հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամը Արևմուտքի հետ Երևանի մերձեցման ֆոնին։
📌Փորձագետի կարծիքով այս տարին բեկումնային չի լինի Մոսկվայի և Երևանի համար բազմաֆորմատ համագործակցության բեկման առումով։ Անդրկովկասյան այդ երկրի «թղթային» և այլ համագործակցության ամրապնդումն ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի և ԵՄ կառույցների հետ իրական աջակցություն չի տալիս հայկական պետության զարգացմանը, որի տնտեսությունը, պաշտպանական և հումանիտար ոլորտներն ամենաբնական, պատմական և հեռանկարային կերպով հիմնված են ներտարածաշրջանային քաղաքական լանդշաֆտի վրա։
Այդ առումով արևմտյան նման օտար տարրերի ընկղմումը նրանց համար անբնական միջավայր խմորումներ և գրգռում է առաջացնում հենց այդ միջավայրում: Միևնույն ժամանակ, այսօր կան մի շարք հրատապ և տագնապալի փոփոխություններ Հայաստանի ներկայիս իշխանության համար։
✅Նախ փոխվել է ԱՄՆ վարչակազմը, և նրա աշխատանքի վեկտորը չի կենտրոնանալու Հարավային Կովկասի վրա։ Դա, ըստ երևույթին, պատճառ դարձավ, որ դե ֆակտո ներկայումս հեռացած վարչակազմի հետ արագ երկկողմ համաձայնագիր կնքվեց, այսպես կոչված. «Ռազմավարական գործընկերության» համաձայնագիր, սակայն դա կնքվեց ոչ թե պետությունների, այլ միայն արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների մակարդակով։
✅Երկրորդ, իրավիճակը Կովկասում չի զարգանում այնպես, որ ձեռնտու լինի ներկայիս հայաստանյան արևմտամետ վարչակարգին: Եվրամիությունը ձախողել է իր քաղաքականությունը Վրաստանում, որտեղ իշխանության են սթափ մտածող մարդիկ, Ադրբեջանն ու Թուրքիան գործ չունեն ժողովրդավարության և մարդու իրավունքների հետ և շարունակում են ճնշում գործադրել Հայաստանի վրա, Իրանը շարունակում է ամուր կանգնած մնալ հակաարևմտյան, ավելի ճիշտ հակագլոբալիստական դիրքերում, էլ չխոսենք Ռուսաստանի Դաշնության մասին։
✅Երրորդ, Փաշինյան, Սիմոնյան, Միրզոյան թիմի առջև նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնելու խնդիր է դրված, որի համար անհրաժեշտ է ցույց տալ իշխանության որոշակի նշանակալի ձեռքբերումներ, որոնք տեսադաշտում չեն երևում։
Ինչ վերաբերում է ռուսական կողմին և նրա փոխգործակցությանը Հայաստանի հետ, ապա Ռուսաստանի հայտարարություններն ու գործողությունները սկսել են ավելի գիտակցված և շոշափելի բնույթ ստացել։ Նրանք սկսել են առարկել հայկական պետության ներկայիս իշխանությունների արևմտամետ և հակառուսական հայացքներին։ Միևնույն ժամանակ, ռուսական իշխանությունների ձեռնարկած քայլերը մնում են իրավիճակային, չեն փոխհատուցում երկկողմ հարաբերություններին արդեն հասցված վնասը և քիչ բան է արվում ապագայում դրանց վատթարացումը կանխելու համար։ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններն անցյալ տարեվերջին ՌԴ ԱԳՆ ղեկավարի կողմից «բարդ» են որակվել։
Այսպիսով, շարունակելով մանևրել արևմտյան կուրատորների հովանավորության և երկրի ու ժողովրդի ակնհայտ կարիքների միջև, Հայաստանի ներկայիս իշխանությունը վաղ թե ուշ պետք է վերջնականապես որոշի ուղին, քանի որ գնալով դժվարանում է միաժամանակ նստել երկու աթոռների վրա։ Հաշվի առնելով վերջին տարիների անբարյացակամ գործողությունները դժվար է պատկերացնել, որ Հայաստանի արտաքին քաղաքականության վերակողմնորոշման կույր քայլերը բարենպաստ ազդեցություն ունենան տնտեսության վրա։
❗️Արևմտյան երկրների քաղաքականությունը հիմնված է «բաժանիր, որ տիրես» սկզբունքի վրա, որից հետո «թեկուզ ջրհեղեղ»։ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի, բայց դրանից կարող են շահել ոչ թե Հայաստանի ժողովուրդը, այլ այդ երկրի ներկայիս ղեկավարության եվրատլանտյան կուրատորները։
879
Repost from Հայկական լուրեր
Ո՞վ կհաղթի Աբխազիայի նախագահական ընտրություններում, և ինչո՞ւ են ակտիվացել «ազգամիջյան» թեմաները
Աբխազիայի արտահերթ նախագահական ընտրություններին մնացել է մոտ 10 օր, և ընտրապայքարը գնալով ավելի է թեժանում: Հաշվի առնելով վերջին շրջանում աբխազահայերի հետ կապված մի շարք հայտարարություններ, ինչպես նաև այն հանգամանքը, որ, ըստ տարբեր տեղեկությունների, թեկնածուներից մեկը՝ Ադգուր Արձինբան, թուրքական լոբբիի ներկայացուցիչ է, ինչպես նաև այն, որ Աբխազիայում մեծ թվով էթնիկ հայեր են ապրում, այս ընտրությունների հետ կապված հայ հանրության հետաքրքրությունը պատահական չէ:
❗️Հիշեցնենք, որ վերջերս նույն Արձինբայի նախընտրական հանդիպումներից մեկի ժամանակ վիրավորական հայտարարություններ են հնչել հայերի մասին, որը չի կանխվել թեկնածուի կողմից: Եվ միայն մեծ աղմուկից հետո Արձինբան ու իր շտաբը ստիպված էին արդարացման հայտարարություններ անել:
✅Ինչ վերաբերում է թեկնածուների վարկանիշին, ապա մասնավորաբար վերջին հարցումների համաձայն, այս ընտրությունների ընդգծված առաջատարը Աբխազիայի փոխնախագահ, նախագահի պաշտոնակատար Բադրա Գունբան է: Նրա օգտին այս պահին պատրաստ է քվեարկել ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների մոտ 42 տոկոսը: Երկրորդ տեղում ընթացող Ադգուր Արձինբային քվե կտա կրկնակի պակաս ընտրող՝ մոտ 7,5 տոկոս: Երրորդը Օլեգ Բարցիցն է՝ մոտ 7 տոկոսով: Ըստ փորձագետների, առաջիկա տասն օրվա ընթացքում չկողմնորոշվածների զգալի մասը կարող է «թեքվել» դեպի Բադրա Գունբան:
📌Ի դեպ, ինչպես գրում է «Նոյյան տապան» թերթը, խմբագրությունը բազմաթիվ նամակներ է ստացել Ռուսաստանում բնակվող համշենահայերից, որոնք խնդրել են իրենց տեսակետը հրապարակել Աբխազիայի ապագայի հետ կապված:
Նրանք կոչ են արել Աբխազիայում ապրող բոլոր հայերին՝ իրենց քվեն տալ Գունբայի օգտին:
«Բադրա Գունբան առաջնորդ է, որը հասկանում է, թե ինչ խաղադրույք է դրված, և պատրաստ է Աբխազիան առաջնորդել դեպի պայծառ ապագա»,-նշել են համշենահայերը: Ի դեպ, Աբխազիայի հերոս Գալուստ Տրապիզոնյանը ևս կոչ է արել բոլոր աբխազահայերին՝ ակտիվորեն մասնակցել փետրվարի 15-ի ընտրություններին և քվեարկել Գունբայի օգտին: Նախօրեին տված հարցազրույցում Գունբան մեկ անգամ ևս անդրադարձել է այս թեմային՝ ասելով, որ անթույլատրելի է մարդկանց տարանջատել՝ ըստ իրենց քաղաքական, էթնիկ, ազգային կամ կրոնական պատկանելության:
879
Repost from Հայկական լուրեր
Եթե Աննա Հակոբյանը որոշի անդամագրվել ՔՊ-ին, վարչությունը կքննարկի այդ հարցը,֊ ասել է Նիկոլ Փաշինյանը։
Հետաքրքիր է, որտեղ չեն հասցրել պրավալ տալ, որ առանց Աննա Հակոբյանի անդամակցության գործը գլուխ չի գալիս։
879
Repost from Հայկական լուրեր
Ադրբեջանցիներ
կառավարության շենքում
Հանրապետության հրապարակում մի խումբ ադրբեջանցիներ ադրբեջաներեն երգում են «Ղարաբաղ», զարմանում ու փոթորկվում եք։
✅Այդ նույն հրապարակի կառավարական շենքերում արդեն յոթ տարի ադրբեջանաթուրքամետ թափառախումբը նստած է որպես Հայաստանի կառավարություն, և դուք հանգիստ ու անտարբեր եք տանում այդ փաստը։
Իսկ տարբերությունը միայն այն է, որ հրապարակում «Ղարաբաղ» երգելու փոխարեն ադրբեջանահպատակների այս թափառախումբը Արցախում գոռաց «Արցախը Հայաստան է և վերջ», ու սպանդի ենթարկելով մեր երեխաներին` դավադրաբար և ստոր անտարբերությամբ հանձբեց այն...
Հիմա փոթորկվել եք, հրապարակում ադրբեջանցիներ են երգում...
Կարծես դուք չէիք ձեր կոտրված ձեռքով քվեարկում այս ապագայի օգտին...879
Repost from Հայկական լուրեր
Ես և Պուտինն ապշած էինք, հարցրի՝ դո՞ւ ես դրդել, որ նման բան ասի, պատասխանեց՝ ո՛չ. Լուկաշենկոն՝ ԼՂ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարության մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինքն է հրաժարվել Լեռնային Ղարաբաղից. այս մասին մամուլի ասուլիսում ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Նա ընդգծել է, որ ինքն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ապշած էին, երբ պատերազմում պարտվելուց հետո Փաշինյանը հայտարարել է, թե Ստեփանակերտն ու ամբողջ Ղարաբաղը փաստացի Ադրբեջանի տարածքն են:
«Զանգեցի Պուտինին, ասացի՝ լսե՞լ ես՝ ինչ է ասել: Պատասխանեց՝ լսել եմ, բայց ո՞վ էր նրա լեզվից քաշում, որ նման բան ասի: Ես հարցրի՝ դո՞ւ ես դրդել, որ նման բան ասի: Պատասխանեց՝ ո՛չ, առհասարակ չեմ միջամտել, զարմացած եմ: Փաստացի Փաշինյանն ինքն է հրաժարվել Լեռնային Ղարաբաղից՝ չնայած այդ պահին Իլհամը (Ալիև) պատրաստ էր համաձայնել, որ այդ տարածքում Հայաստանը լուրջ ազդեցություն է ունենալու: Բայց հետո այդպիսի նվեր (նկատի ունի ՀՀ-ի կողմից Արցախի ճանաչումն Ադրբեջանի կազմում-Խմբ.) եղավ, և ո՞վ չէր օգտվի դրանից», - ասել է Բելառուսի նախագահը:
879
Repost from Հայկական լուրեր
Արդեն բոլորն են մեղավոր
Կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանը գործնականում անձնական խոր վիրավորանք հասցրեց բանակային ծառայության մեջ եղած, այժմ ծառայող, առաջիկայում զորակոչվելիք տղաներին, նրանց ծնողներին, հատկապես՝ մայրերին: Ի լրումն ամենի, Նիկոլ Փաշինյանի խոսքը սրբապղծություն ու աններելի վիրավորանք է իր իսկ մեղքով զոհված մեր հազարավոր տղաների լուսավոր հիշատակի հանդեպ:
📌Ի՞նչ է ստացվում: Փաստորեն, Փաշինյանը իր գործած աղետների նոր «մեղավորներ» է գտել: Սկզբում «մեղավոր» էին «նախկինները», ռուսները, գեներալները, այլ բարձրաստիճան զինվորականները: Հիմա արդեն Փաշինյանը որոշել է, որ մեղավոր են ծնողները, որոնք իրենց որդիներին սխալ են դաստիարակում: Միաժամանակ, Փաշինյանը մեղադրում է տղաներին՝ հայտարարելով, որ նրանք... տղա չեն, այլ, խոսակցականով ասած՝ «մամայի բալիկներ»:
✅Սա և՛ մեղադրանք է Փաշինյանի կողմից, և՛ խոր անձնական վիրավորանք: Այսինքն, Փաշինյանը «խլեշ է անում» տղաների հասցեին՝ վստահ, որ դրա համար էլ պատասխան չի ստանալու: Արդյո՞ք չի ստանալու: Բայց նույնիսկ դա՝ մի կողմ: Առանցքայինն այն է, որ Փաշինյանը համարձակվում է վիրավորել ու մեղադրել տասնյակ հազարավոր ծնողների ու հատկապես մայրերի, որ անասելի դժվարություններով մեծացրել են իրենց զավակներին, ուղարկել բանակ, իսկ հետո, Փաշինյանի վարած ձախավեր «քաղաքականության» պատճառով, նրանցից շատերը «սև թուղթ» են ստացել, շիրմաթումբ՝ «Եռաբլուրում», հիմա նաև՝ մեղադրանք ու վիրավորանք: Իսկ շատերն էլ արդեն քանի տարի է՝ կքած են հաշմանդամ դարձած զավակին խնամելու հոգսերի տակ:
Մի խոսքով, էլի մեղավոր են բոլորը: Դե, իրենից բացի: Իսկ Փաշինյանը մի հարցում իրավացի է. երևի իսկապես մեղավոր ենք բոլորս: Բայց միայն այն հարցում, որ դեռ ինքն ու իր խմբակն են Հայաստանում իշխանության:
879
Repost from ArmInfo
Բթամիտներով դեպի պատերազմ
🔴 ՔՊ֊ականները 44֊օրյա պատերազմից առաջ միաբերան պնդում էին Թուրքիան չի խառնվելու հակամարտությանը։
Հիմա էլ պաշտպանության նախարարն է պնդում էսկալացիայի հիմքեր չկան...
✅Իսկ միայն քաղաքականապես տհասները չգիտեն, որ էսկալացիայի հիմք չի լինում, լինում է նպատակ, իսկ եթե թիրախը ղեկավարվում է մի խումբ բթամիտների կողմից, ապա դրանից լավ հիմք ուղղակի չեն գտնի...
📌Ի դեպ, 44֊օրյայից առաջ Նիկոլ Փաշինյանը հոխորտում էր չկասկածեք իմ հրամանատարական հատկությեւնների վրա։ Չկասկածեցիք, արդյունքը տեսաք։
❗️Ու հիմա նույն հրամանատարով էլի նետվում եք եռացող կաթսայի մե՞ջ...
❓Լավ ե՞ք, ժողովուրդ...
879
Repost from Հայկական լուրեր
Առկա ստատուս-քվոն շուտով կարող է փոփոխության ենթարկվել
Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է. «
Լավ կլիներ, որ ՀՀ վարչապետն ընդուներ «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի ներկայացուցիչներին։ Որքան ինձ հայտնի է, նրանք պատրաստ են գնալ Երևան: Այդ հարցը օրակարգից չի հանվի այնքան ժամանակ, քանի դեռ ադրբեջանցիներն անվտանգ պայմաններում չեն տեղակայվել Արևմտյան Ադրբեջանում, այդ թվում ՝ Արևմտյան Զանգեզուրում»:Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունը նոր բան չէ, հարցն այն է, որ հակառակորդը գնալով ավելի է լկտիանում և ՀՀ իշխանությունների հետևողական զիջումների ֆոնին անընդհատ ավելացնում է պահանջները: Շատ փորձագետներ բարձրաձայնում են, որ Ադրբեջանը փաստացի պատրաստվում է ՀՀ-ի ապառազմականացմանն ու դեմոգրաֆիկ դեմքի փոփոխությանը։ Բաքուն նոր ռազմական ագրեսիայի համար քարոզչական հիմքեր է ստեղծում՝ մեղադրում է ՀՀ-ին զինվելու մեջ։
«Փաշինյանն ու իր թիմը չեն գիտակցում աշխարհաքաղաքական ստատուսքվոն՝ Ադրբեջանն անտեսելու է թե՛ Ֆրանսիայի, թե՛ ԱՄՆ-ի նախազգուշացումները. Բաքուն ցանկանում է վերացնել հայոց պետականությունն ու միանալ Թուրքիայի հետ՝ Մեծ Թուրանի շրջանակներում։ Հայոց պետականության վերացումից հետո Ադրբեջանն ու Թուրքիան, անգլո-սաքսոնական ուժերի, Իսրայելի հետ միասին, հարվածելու են Իրանին՝ փորձելով հասնել Իրանի կազմաքանդմանն էթնիկ-կրոնական սահմաններով»,-անդրադառնալով թեմային՝ գրում է «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը։ Հեղինակները ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանն ակտիվ զինվում է, նորանոր պահանջներ է առաջ քաշում՝ ՀՀ-ում ադրբեջանցիների վերադարձի և, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցում.
«ՀՀ գործող իշխանությունները պետք է ոչ թե ՀՀ քաղաքացիների զգոնությունը բթացնեն խաղաղության մասին թեզերով, այլ հայ ազգին ու հայոց բանակն ակտիվորեն պատրաստեն նոր պատերազմին։ Ալիևի հաջորդ թիրախը Սյունիքն է. նա չի էլ թաքցնում իր մտադրությունները։ Արցախի օկուպացիան Սյունիքի դեմ ագրեսիայի միայն առաջին փուլն էր»։ Նշվում է նաև, որ ՀՀ-ն պետք է խորացնի ռազմական կապերը ՌԴ-ի ու Իրանի հետ, քանի որ Մեծ Թուրանի ծրագիրն ուղղված է նաև այդ պետությունների դեմ։ «Իրանը հայամետ դիրքորոշում ունի «Զանգեզուրի միջանցքի» հարցով, սակայն Դոնալդ Թրամփի իշխանության գալով՝ ԱՄՆ-ն որդեգրելու է ավելի հակաիրանական և իսրայելամետ դիրքորոշում։ Ադրբեջանին ձեռնտու է լինելու Իրանի դեմ մեծ պատերազմը, քանի որ այդ պարագայում Բաքուն փորձելու է օկուպացնել Սյունիքը։ Հարավային Կովկասը մեծ տեմպերով գնում է դեպի նոր պատերազմ և առկա աշխարհաքաղաքական ստատուս-քվոն շուտով փոփոխության է ենթարկվելու»,-գրում է ալիքը։
879
Repost from Հայկական լուրեր
⛔️ Հայկական պետության ավարտը
Քանի որ նիկոլական թափառախումբը որոշել է հաճոյանալ իր օտարերկրյա տերերին և դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից
Ռուսաստանը հայտարարեց, թե որոնք կլինեն դրա հետևանքները։
Հիմա բթամիտների ականջներից կախվող լապշաներից անդին մի քանի հստակ հարց։
✅ Ո՞ւր են գնալու մեր սեզոնային աշխատողները (խոպանչիները) և ո՞վ է ամեն տարի տուն բերելու մոտավորապես 9 միլիարդ դոլար։ Եվրոպայի որևէ երկիր ասե՞լ է, որ հայերին աշխատանքային վիզաներ է տալու։
✅ Որտե՞ղ ենք արտահանելու մեր բանջարեղենն ու միրգը և այլ ապրանքներ, որոնք կազմում են մեր առևտրի 70-80%-ը: Եվրոպայում ո՞ր երկիրն է զոհաբերելու իր արտադրողներին՝ մեզ եվրոպական շուկայում իրենց տեղը տալու համար: Ռուսաստանի հետ առևտուրը վերջին տարիներին աճել է 4-6 անգամ և Հայաստանին տվել է 12 տոկոս տնտեսական աճ։ Պատրա՞ստ են հայերը կորցնել դա։
✅ Ո՞վ է վճարելու 1 խմ գազի դիմաց 480 դոլար՝ 180 դոլարի փոխարեն։ Ո՞վ եռակի կվճարի գազի, ջեռուցման, էլեկտրաէներգիայի համար։
✅Որտեղի՞ց է Հայաստանը ստանալու իր էլեկտրաէներգիան և գազը, և եթե այն Ադրբեջանից է, կարո՞ղ ենք վստահել Ալիևին, ով ասաց, որ մենք ֆաշիստական պետություն ենք, որը պետք է ոչնչացվի։ Ալիեւը ավելի շուտ մեր գազն ու լույսը կանջատի, ինչպես Արցախում։
✅ Եվրոպայում ո՞ր կառավարությունն ու քաղաքական գործիչն է ասել, որ Եվրամիությունը պատրաստ է ընդունել Հայաստանին։ Ե՞րբ դա տեղի կունենա, եթե Թուրքիան սպասել է 30 տարի, Վրաստանն ու Մոլդովան՝ 20 տարի, ու սայլը տեղից չի շարժվել։
✅ Եվրոպայի, ԱՄՆ-ի կամ ՆԱՏՕ-ի ո՞ր կառավարությունն է հայտարարել, որ եթե Հայաստանի վրա հարձակվեն նա պատժամիջոցներ կկիրառի, զենք կտրամադրի, անվտանգության երաշխիքներ կտա, դաշնակից կդառնա, թե՞ իր զինված ուժերը կուղարկի Հայաստանին օգնելու: Առանց այդ օգնության, ինչպե՞ս է Հայաստանը պաշտպանվելու, եթե հաշվի առնենք, որ Ադրբեջանն ու Թուրքիան ունեն 20-ը 1-ի առավելություն, և ըստ փորձագետների՝ Հայաստանը գրավելու համար նրանցից կպահանջվի առավելագույնը 2-3 օր։ Արդյո՞ք միջազգային հանրությունը որևէ բան անելու է ադրբեջանական հարձակումը կասեցնելու համար, եթե ոչինչ չի արել ԼՂ հայերի տեղահանությունից և Ջերմուկի և այլ քաղաքների վրա հարձակումներից հետո:
Յուրաքանչյուրը թող որոնի այդ հարցերի պատասխանները։ ՔՊ֊ական գայթակղիչ բթամիտ քարոզչությունը հայկական պետության դագաղի վերջին մեխն է լինելու։879
Repost from Հայկական լուրեր
Նիկոլը կրկին հիմարացնում է ժողովրդին
Հայաստանի Հանրապետությունը հայտարարում է Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկը:
«Այս որոշումը բառիս բուն իմաստով ԵՄ անդամակցություն չի նշանակում. դա կարող է լինել միմիայն հանրաքվեի ճանապարհով»,-քննարկման ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Եթե մի կառավարություն
իր ղեկավարով, այնքան է տարվել սեփական հանրությանը լկտի ստերով կերակրելու և հերթական անգամ հիմարացնելու օրակարգով, որ գեցղիական շուստրիություններով փորձում է համոզել, թե հանրաքվեով հնարավոր է ԵՄ անդամ դառնալ, ապա նույն հանրությանը մնում է երկու ճանապարհ
✅ վռնդել ստախոս իշխանությանը
✅ ուտել հերթական կուտը և դեբիլացման հերթական դոզայով գնալ նոր ընտրությունների
Խաղաղության պայմանագրի կուտը չաշխատեց. Ալիևը թիկունքից խփեց Նիկոլին։ Այժմ հրապարակ է նետվում հանրույթին մոլորեցնելու նոր սերիան ԵՄ անդամակցություն, այն էլ հանրաքվեի միջոցով...
Միայն տգետները չգիտեն, որ Եվրոպական Միությանը որևէ հանրաքվեով անդամակցել հնարավոր չէ։ ԵՄ֊ն մեզ չի հրավիրել, իսկ հրավիրելու համար տասնամյակների աշխատանք է պետք։
Հայ ժողովրդին հերթական երազախաբությունն է սպասվում` "թաց" հետևանքներով...879
Repost from Հայկական լուրեր
Ի՞նչ նոր բան է ասել Ալիևը
📣 Բայց Ալիևն ի՞նչ նոր բան է ասել, որ հայ հանրույթը խառնվել է իրար...
✅ Հավատացեք, ոչ մի նոր բան, այդ սպառնալիքները ժամ առ ժամ պետության գլխին առկախված են և ավելանում են անընդհատ...
🙊 Պարզապես Նիկոլը չի հասցրել իր հրեշավոր տգետ զանգվածին հերթական ստամոքսահեծանվային պրիմիտիվ շոուն ցուցադրել, և այդ ընթացքում հանրային միտքը հասցրել է բնազդային սարսափի ազդակներ ստանալ, ուրիշ ոչինչ...
👌 Հավատացեք, վաղը այս վտանգները հայ հանրույթի համար առ ոչինչ կդառնան, երբ Նիկոլը իր ամանորյա սեղանի ժամկետանց բդի կտորներից ժարկո կպատրաստի...
⛔️ Վերջ, թեման կփակվի, կգնա...
Երբ արդեն այլևս պետություն չենք ունենա, նույն հանրույթը մի երկու սրտհովանք քֆուր կշպրտի ֆեյսբուքում, հետո հերթական բունկերներից մեկից կստանա դոզա այն մասին, թե ինչպես մեր պետությունը նախկինները վաղուց կործանել էին, և պետք է պատրաստվել քաղաքացիական վրեժի...
📌 Հընթացս կստանա հաճելի խոհարարական գիտելիքներ, թե ինչպես բունկերում փչացած գինին օղու վերածել, և թեման կփակվի, կգնա...
📌 Սա է մեր հանրույթի քաղաքական հասունությունը, ֆիքսենք...
Վարուժան Բաբաջանյանի գրառումը
