Հետախույզ լրատվական/ Hetakhuyz.am
1 769
مشترکین
-424 ساعت
-197 روز
-7130 روز
- مشترکین
- پوشش پست
- ER - نسبت تعامل
در حال بارگیری داده...
معدل نمو المشتركين
در حال بارگیری داده...
🇬🇧Ընտրատեղամասերը բացվել են առավոտյան ժամը 7-ին եւ փակվել տեղական ժամանակով ժամը 22-ին։
Ընտրողների զգալի մասը արդեն քվեարկել է փոստով։ Մյուսները ընտրատեղամասերում, որտեղ առաջին անգամ համընդհանուր ընտրությունների ժամանակ պետք է ներկայացնեն անձը հաստատող փաստաթուղթ:
Նման կարգը ներդրվել է նախորդ տարվանից, սակայն փաստաթղթերի շրջանակը չափազանց լայն է՝ սկսած անձնագրերից (նույնիսկ ժամկետանց) մինչեւ թոշակառուների համար նախատեսված ավտոբուսի տոմսերը։
Խորհրդարանում կա 650 տեղ, պարզ մեծամասնության համար անհրաժեշտ է 326 մանդատ։
Տեղերի համար պայքարում են բրիտանական երկու հիմնական կուսակցությունները․ իշխող պահպանողականները եւ թագավորական ընդդիմությունը՝ ի դեմս լեյբորիստների:
Նրանց հետ նաեւ մրցակցում են Լիբերալ-դեմոկրատների, Կանաչների, Reform UK-ից ծայրահեղ աջերի, ինչպես նաեւ Շոտլանդիայի, Ուելսի ու Հյուսիսային Իռլանդիայի տեղական կուսակցությունները:
Photo unavailableShow in Telegram
🇬🇧Միացյալ թագավորությունում անցկացվում են խորհրդարանական ընտրություններ:
Ընտրվում է Համայնքների պալատի 650 պատգամավոր: Մեծամասնություն ստացած կուսակցության առաջնորդը կդառնա վարչապետ:
Photo unavailableShow in Telegram
🟥 Դրեզդենում գնդակոծվել է Գերմանիայի կանցլերի կուսակցության շտաբը: Հայտնում է BILD-ը։
Նշվում է, որ փամփուշտները մինչ օրս չեն հայտնաբերվել:
Միջադեպը հետաքննում է Գերմանիայի պետական անվտանգության ծառայությունը։
«Չի կարելի բացառել նման հանցագործության քաղաքական շարժառիթը, սա մեզ դրդում է դիտարկել անվտանգության լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու հարցը։ Բայց մի բան պարզ է՝ մեզ ոչ մի պարագայում չեն վախեցնի», - պարբերականին ասել է Սաքսոնիայում կուսակցության առաջնորդ Գեննինգ Գոմանը։
Photo unavailableShow in Telegram
🟥 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2024 թվականի հուլիսի 4-ի N 637-Ա որոշման համաձայն՝ Գևորգ Մելիքսեթյանը նշանակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ։
@Հետախույզ
🟥Շարունակվում են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային մեկշաբաթյա խաղերը:
Առաջին երեք օրերին անցկացվել են «Կողմնորոշում», «Քառամարտ» և հրաձգություն՝ «ԱԿ-103 ինքնաձիգից» ու «Դիպուկահար հրացանից» մրցաձևերը:
Մասնակից 18 թիմերում ակտիվորեն ներգրավված են կին զինծառայողները: Մասնակիցների ելույթներն արձանագրում է բոլոր կառույցների սպայակազմից ձևավորված հանձնաժողովը:
Նախորդ տարվա համեմատ՝ այս տարի խաղերին մասնակցող թիմերի քանակը կրկնապատկվել է:
Մրցումները կշարունակվեն հաջորդ օրերին, և հաղթողները հայտնի կդառնան հուլիսի 7-ին՝ բանակային խաղերի փակման հանդիսավոր արարողության ընթացքում: Լավագույն թիմերն ու անհատական անվանակարգերում գերազանց ելույթներ ունեցած մասնակիցները կարժանանան գավաթների և խրախուսական պարգևների:
ՀՀ ՊՆ
@Հետախույզ
Photo unavailableShow in Telegram
🟥 Այսօր ուրախացա, երբ տեսա Shell-ի նոր և ժամանակակից լցակայանը Իսակովի պողոտայի վրա.
Վահան Քերոբյան
Photo unavailableShow in Telegram
🟥 Ակնկալում ենք ՀՀ-ԱՄՆ ամուր ռազմավարական գործընկերություն՝ ի շահ կայուն Հարավային Կովկասի․ Միրզոյան
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Միացյալ Նահանգներին և նրա ժողովրդին շնորհավորել է Անկախության օրվա առթիվ։
Այս մասին ՀՀ ԱԳ նախարարը X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ կից հրապարակելով նաև տեսանյութ։
«Շնորհավորում եմ Միացյալ Նահանգներին և նրա ժողովրդին՝ Անկախության օրվա առթիվ։ ԱՄՆ-ի մեր բարեկամներին և գործընկերներին մաղթում ենք շարունակական հաջողություններ գալիք տարիներին՝ ակնկալելով կառուցել Հայաստան-ԱՄՆ ամուր ռազմավարական գործընկերություն՝ ի շահ մեր քաղաքացիների, ինչպես նաև ավելի կայուն և բարգավաճ Հարավային Կովկասի»,- իր գրառման մեջ նշել է Միրզոյանը։ @Հետախույզ
Photo unavailableShow in Telegram
🟥 Բելառուսը դարձավ ՇՀԿ-ի լիիրավ անդամ
Բելառուսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության լիիրավ անդամ։ Համապատասխան որոշումը ստորագրվել է Աստանայում կայացած ՇՀԿ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ։
Այսպիսով, Բելառուսը ՇՀԿ-ի տասներորդ լիիրավ անդամն է։ Կազմակերպությունում նման կարգավիճակ ունեն Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Պակիստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։
ՇՀԿ-ի դիտորդ երկրներն են Մոնղոլիան և Աֆղանստանը, երկխոսության գործընկերներն են Թուրքիան, Ադրբեջանը, Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը, Կատարը, Հայաստանը, Կամբոջան, Քուվեյթը, Մալդիվները, Մյանման, Նեպալը և Շրի Լանկան:
ՇՀԿ-ի հիմնական նպատակներն են անդամ երկրների միջև փոխվստահության ամրապնդումը, տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության պահպանման նպատակով համագործակցության զարգացումը, ահաբեկչության դեմ համատեղ պայքարը, տնտեսական համագործակցության զարգացումը և մշակութային փոխգործակցության ընդլայնումը:
@Հետախույզ
Photo unavailableShow in Telegram
🟥 Թուրքիայում ռադիոկայան է փակվում «Հայոց ցեղասպանություն» եզրույթն օգտագործելու համար
Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդի որոշմամբ չեղարկվել է Բաց Ռադիոյի (Açık Radyo) լիցենզիան․ պատճառն ապրիլի 24-ին ռադիոյի եթերում հնչած «Հայոց ցեղասպանություն» եզրույթն է։
Խորհուրդը «Հայոց ցեղասպանություն» եզրույթն օգտագործելու համար ռադիոյին տուգանելու և հեռարձակումը կասեցնելու որոշում էր ընդունել, իսկ լիցենզիան չեղարկելու որոշում է կայացրել այն բանից հետո, երբ Açık Radyo-ն հեռարձակման կասեցման որոշումը չի կատարել։
9 հոգուց բաղկացած խորհուրդը, որտեղ գերակշռում են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչները, ռադիոն փակելու որոշում է ընդունել, քանի որ չի դադարեցրել հաղորդման հեռարձակումը, որն, ըստ խորհրդի, խախտել է «հասարակությանը ատելության և թշնամանքի դրդել կամ ատելության զգացում առաջացնել հասարակության մեջ՝ անկախ ռասայից, լեզվից, կրոնից, սեռից, դասակարգից կամ աղանդից» հոդվածը։
@Հետախույզ
Photo unavailableShow in Telegram
🟥 Էրդողանը չեղարկել է Բաքու նախատեսած այցը, ներկա կգտնվի Թուրքիա - Նիդերլանդներ ֆուտբոլային հանդիպմանը
😁 2
یک طرح متفاوت انتخاب کنید
طرح فعلی شما تنها برای 5 کانال تجزیه و تحلیل را مجاز می کند. برای بیشتر، لطفا یک طرح دیگر انتخاب کنید.