fa
Feedback

فریب کلاهبرداران را نخورید! تل‌متریو این کانال‌ها را شناسایی و برچسب‌گذاری می‌کند 👉 برای مشاهده برچسب، اشتراک تهیه کنید

Gitakert

Gitakert

رفتن به کانال در Telegram

Գիտակցության կերտում՝ գիտելիքի միջոցով: Instagram: @gitakert

نمایش بیشتر
849
مشترکین
-124 ساعت
-47 روز
-1130 روز
آرشیو پست ها
Գոռը ասում է՝ ես ցանկանում եմ, որ մարդ իր գործը այնպես սիրի, որ դա փոխադարձ լինի։

Հայաստանը էնպիսի երկիր է, որ որքան էլ գնաս, նայես, ուսումնասիրես՝ էլի քիչ է թվում։ Էդ հարստությունը, որ մենք ունենք, ուրիշ ոչ
+3
Հայաստանը էնպիսի երկիր է, որ որքան էլ գնաս, նայես, ուսումնասիրես՝ էլի քիչ է թվում։ Էդ հարստությունը, որ մենք ունենք, ուրիշ ոչ մի երկիր չունի։ Անկեղծ ասում եմ՝ մեր բախտը բերել է, որ մեր շուրջը հավաքվել են սրտացավ, գիտակից ու Հայաստանն իրական ձեւով սիրող մարդիկ, ովքեր չեն գալիս պարզապես լավ ժամանակ անցկացնելու, այլ՝ հետազոտելու, նոր բան սովորելու։ Իսկ ընթացքում մեր բոլորի էմոցիաների բախումից ծնվում է ճանաչումը, ծանոթությունը ու ընկերությունը։ Մի խոսքով, մեր արշավները միայն գեղեցիկ վայրեր գտնելու մասին չեն, այլ նաև լավ մարդկանց։ Մի քանի օրից նորից գալու ենք Բերդ։ Ով ցանկանում է միանալ մեզ՝ անպայման գրեք Գիտակերին։ 👉🏻 @gitakertt

photo content

Անչափ շնորհակալ եմ Մանկավարժական համալսարանի ուսխորհրդին հրավերի համար։ Հուսով եմ՝ ես կարողացա կիսվել գիտելիքով, հուզմունքներով ու անհանգստացնող հարցերով, որոնք մեր ընդհանուրն են, և միայն փոխվստահության առկայության դեպքում մենք կունենանք ընդհանուր մեծ հաջողություններ։ Սիրեցի ձեր հզոր էներգիան

Գնում ենք Տավուշ )

Ճապոնացիները Յարխուշտա են պարում, ես սկի չեմ կարում էն հարսանիքներին, որ ձեռքերը վերև են հանում, պտտում են ու ոտքերը առաջ-հետ են անումը անեմ։😏

Ամեն անգամ, երբ ես գնում եմ այլ երկիր և տեսնում հայկական հետքը, ավելի ու ավելի եմ ապշում մեր օտար ափերում թողած ժառանգության
+4
Ամեն անգամ, երբ ես գնում եմ այլ երկիր և տեսնում հայկական հետքը, ավելի ու ավելի եմ ապշում մեր օտար ափերում թողած ժառանգության հզորությունից։ Հա, մենք շատ մինուսներ ունենք՝ թե մտածողության, թե պահվածքի տեսանկյունից։ Բայց ես միշտ իմ մեջ ունեցել եմ այն ներքին ձայնը, որ «Նարեկացի, Մաշտոց» ծնած ազգը չի կարող վատը լինել (չնայած՝ Նարեկացուն դեռ խորությամբ չեմ ուսումնասիրել։ Մտածում եմ՝ կյանքը պիտի բերի դրան, ու զգում եմ՝ կամաց-կամաց մոտենում եմ)։ Մյուս կողմից էլ մտածում եմ, որ մենք հաճախ մեր ուժերին չենք հավատում։ Իսկ ո՞վ է մեզ պատմել մեր ուժի մասին, ո՞վ է ցույց տվել, թե ինչով ենք օժտված, որ կարողանանք նորից արարել։ Մի խոսքով՝ մենք բոլորս մեր մեջ մի տաղանդ ունենք, որը գալիս է մեր գեներով։ Պարզապես պետք է այն մեր ներսում գտնենք և սկսենք հզորացնել մեր երկիրը ու փոխել աշխարհը։ Ես հպարտ եմ, որ Հայ եմ։ Սիրում եմ բոլորիդ։

Ինձ թվումա Կիպրոս արշավ ենք դնելու։ «Հայկական հետքերով»
Ինձ թվումա Կիպրոս արշավ ենք դնելու։ «Հայկական հետքերով»

Այ հիմա կարող եմ ասել, որ այս հարցում սիրտս ընկավ տեղը։ Երազանքս կատարվեց․ վերջապես բարձրացա Խուստուփ։ Կարծում եմ, բոլոր հայե
Այ հիմա կարող եմ ասել, որ այս հարցում սիրտս ընկավ տեղը։ Երազանքս կատարվեց․ վերջապես բարձրացա Խուստուփ։ Կարծում եմ, բոլոր հայերը պետք է բարձրանան, զգան ու թողեն, որ իրենց միջով անցնի Նժդեհյան շունչը։ Տավուշցի Սամվելը ճիշտ է ասում․ մենք անցնում ենք, գնում, իսկ սարերը մնում են՝ իրենց մեջ պահելով մեր պատմությունը։ Իսկ պատմությունը ճանաչել է պետք )

Շատ ժամանակ համագործակցության առաջարկով ինձ մարդիկ կարող են զանգել ոչ աշխատանքային օրերի կամ ոչ աշխատանքային ժամերի։ Հաճախ նրանք ներողություն են խնդրում, որ այդ ժամին են զանգում, իսկ ես իրենց ասում եմ՝ «ոչինչ, դուք որ ժամին ու որ օրը ուզում եք՝ զանգեք, մենք 25-ը 8-ի վրա աշխատում ենք»։ Իսկ նրանք ինձ պատասխանում են՝ «ինչ լավ ա, որովհետև մենք էլ ենք նույն սկզբունքով աշխատում», և ավելացնում են, որ ցավոք հիմա շատերը մեր ու ձեր պես չեն աշխատում, որ ավելի էֆեկտիվ լինենք ու օգնենք մեր ՀԱՅՐԵՆԻՔԻՆ։ Ու հետաքրքիրը այն է, որ ես փորձի համար իրենց զանգում եմ 13:30 — չեն վերցնում, որովհետև «պերերիվա»։ Զանգում եմ 17:03 — չեն վերցնում, որովհետև աշխատանքային օրը ավարտվել ա։ Շաբաթ-կիրակի էլ եմ զանգում — չեն վերցնում։ Մի խոսացեք այն արժեքի մասին, որի կրողը չեք։

Նոյեմբերի 22-ից 23-ը պլանավորում ենք արշավ դեպի Տավուշ, ավելի կոնկրետ՝ Բերդ։ Off-road ենք անելու, հետո կվերադառնանք տնակներ, որտեղ կլինեն հետաքրքիր դասախոսություններ ու հաճելի ժամանց։ Ավելի մանրամասն կգրեմ ուշ։ Ում հետաքրքիր է՝ կարող է գրել ինձ։ Սրա պես ա լինելու բայց կրթական բաղադրիչը ավելի շատ։ 👇🏼 https://www.instagram.com/reel/DLFnQrsMORH/?igsh=OG11bXVta203eDhx Մանրամասների համար գրեք 👇🏼 @gitakertt

Որոշել ենք Չարբախում McDonald’s բացենք, որ կենտրոնը բեռնաթափվի, էլ խցանում չլինի)

Տեղ չունենք ՊՐՈՎՈԴ կախելու
Տեղ չունենք ՊՐՈՎՈԴ կախելու

Մյուս անգամ, երբ լսեք, որ մեկը ասում ա՝ «Պատմության որ էջը թերթում ես սաղ դավաճան են», հարցրեք՝ պատմության ո՞ր էջն ա թերթել։

Տենաս էս բիզնես-տրեներները, որ փող աշխատելու ճանապարհները էսքան լավ գիտեն, ինչի իրանց բիզնեսը չեն դնում, դառնան միլիոնատեր։
Տենաս էս բիզնես-տրեներները, որ փող աշխատելու ճանապարհները էսքան լավ գիտեն, ինչի իրանց բիզնեսը չեն դնում, դառնան միլիոնատեր։

Մի քանի օր առաջ, երեկոյան, հրապարակում ինձ պարեկը կանգնացնում ա։ Սովորության համաձայն՝ միշտ առաջինը իջնում եմ մեքենայից՝ փաստ
Մի քանի օր առաջ, երեկոյան, հրապարակում ինձ պարեկը կանգնացնում ա։ Սովորության համաձայն՝ միշտ առաջինը իջնում եմ մեքենայից՝ փաստաթղթերը ձեռքիս։ Երկուսով մոտենում են, ներկայանում են, խնդրում են, որ տամ վարորդականն ու տեխպասպորտը։ Նայում են ու ինձ հարց են տալիս․ — Պարոն Արթուր, դուք երթևեկում էիք առանց ամրագոտի։ Ինչպե՞ս կմեկնաբանեք դա։ Պատասխանս՝ ռեմենս քցած էր։ Կողքինը ասում ա՝ քցած չէր։ Ասում եմ՝ քցած էր։ — Մենք երկուսով ասում ենք՝ քցած չէր, դու ասում ես՝ քցած էր։ — Ասենք, ո՞նց ասեմ… հորս արև՝ քցած էր ռեմենը։ Մի քանի վայրկյան նայում են իրար։ Մեկը ասում ա․ — Բեռնախցիկդ բացիր։ Բացում եմ։ Սաղ մեջը գիրք ա։ — «Այ մարդ, էս տղեն կարդացող տղա ա, ո՞նց կարա ամրագոտի չունենա։ Էս որսի ավտո՞յա»։ — Չէ, մենք դեմ ենք որսին։ Սրա նշանակություն Հայաստան բացահայտելնա։ — Դե բարի ճանապարհ ձեզ։ — Հաջողություն։ Կարգին տղերք են, հորս արև։ Տրամաբանություն են փոխում միշտ։

Ըստ Գիտակերտի տելեգրամ ալիքում կատարված քվեարկության արդյունքների, հաղթեց 2-րդ լուսանկարի հեղինակը։ Նկարը ստացավ ամենաբարձր թ
Ըստ Գիտակերտի տելեգրամ ալիքում կատարված քվեարկության արդյունքների, հաղթեց 2-րդ լուսանկարի հեղինակը։ Նկարը ստացավ ամենաբարձր թվով ձայները ու ճանաչվեց հաղթող։