AmeriaStudent
رفتن به کانال در Telegram
🎓 Բարի գալուստ ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր, որտեղ հեշտ է սովորել, փորձել և բարելավել կյանքդ: Այստեղ կսովորես ֆինանսական գրագիտություն, կբացահայտես թվային բանկինգի աշխարհը 010/012 561111 https://ameriabank.am info@ameriabank.am https://ameria.me/m/bio
نمایش بیشتر5 224
مشترکین
-324 ساعت
-87 روز
-5030 روز
آرشیو پست ها
5 224
👨🎓 Ինչպե՞ս պատրաստվել քննություններին
Եթե դեղատներում սկսում են երկրաչափական պրոգրեսիայով պակասել աչքի կաթիլներն ու ձկան յուղը, ուրեմն մոտեցել է քննական շրջանը։ 🫣
Թեև քննություններն ու դրանց ժամկետները հայտնի են դեռ ուսումնական տարվա սկզբից, բայց ի՞նչ ուսանող, եթե քննություններին չի պատրաստվում դրանցից մեկ օր առաջ։ 🙈Մի քանի հոգեբանական խորհուրդ՝ ինչպես պատրաստվել քննություններին։
Նախ, առաջին հոգեբանական խոչընդոտը, որն անհրաժեշտ է հաղթահարել։ Օրն ունի ոչ թե ընդամենը 24 ժամ, այլ 24 երկար ու ձիգ ժամ։😅
5 224
🚉 4 թիփ և հավելված, որոնք օգնում են Ագնեսին ճամփորդելիս
Երբ հերթը հասնում է ճամփորդելուն, ամենակարևոր կետերից մեկը, որը հեշտացնում կամ, հակառակը, ավելի սթրեսային է դարձնում ճամփորդությունը, ֆինանսների կառավարումն է: 💸 Դրա համար սթրեսից խուսափելու ու ճամփորդությունն ավելի կազմակերպված դարձնելու համար մի քանի հասարակ, բայց նաև օգտակար կետեր եմ առանձնացրել:
✨ Թիփ 1: Գիտեմ, որ շատ բացահայտ բան եմ ասելու, բայց մինչև ճամպրուկդ դասավորելը, նստիˊր ու փորձիˊր մոտավոր հաշվարկել քո ապագա ծախսերն ըստ օրերի: 🤔 Ներառիˊր թեˊ հյուրանոցին ու սնունդին հատկացվող գումարը, թեˊ թանգարանների և ակումբների մուտքավճարները: Հավատաˊ, որ նախօրոք պլանավորելն ու հաշվարկելը հետագայում քեզ շատ է օգնելու, բացի այդ, ավելի քիչ հավանական են դառնալու չպլանավորված գերածախսերը:
✨ Թիփ 2: Հիմա կիսվելու եմ մի հավելվածով, որը քեզ շատ-շատ է օգնելու, եթե մենակ չես ճամփորդում:🫰
Tricount հավելվածն ընկերական ճամփորդությունների ժամանակ օգնում է հաշվել ու կիսել ծախսերը: Օգտվելը շատ պարզ է: 🤳 Գրում եք անունները, թե ով որքան և ում համար է վճարել, իսկ վերջում արդեն տեսնում եք, թե ով ում ինչքան գումար է պարտք: Ընկերությունը` ընկերություն, փողը` փող:
✨Թիփ 3: Հիմա արիˊ ուսումնասիրենք տրանսպորտի ծախսերն ու հասկանանք, թե ինչպես կարելի է խնայել:
Նախօրոք գուգլիր, թե տվյալ երկրում որ տարբերակն է ամենահարմար տրանսպորտային միջոցը` 🚋 մետրո, գնացք, տրոլեյբուս, ավտոբուս, տաքսի, թե բոլորը միասին:
Հիմնականում տուրիստական քաղաքներն ունենում են երթևեկության օրական/շաբաթական քարտեր, որոնք ավելի մատչելի են, քան մեկանգամյա տոմսերը:
Դրանից զատ, եթե օգտվում ես տաքսիներից, տեˊս, թե տվյալ քաղաքում ինչ տեղական տաքսիներ կան: Համեմատիˊր Uber-ի, Bolt-ի ու տեղական տաքսիների սակագները: ⚖
Մի օրինակ բերեմ, որն ինձ զարմացրել էր: Ընկերներով գնացել էինք Պորտուգալիա, ու ես արդեն ավտոմատ հաշվարկել էի մեր երթուղին. իջնենք օդանավակայանից ու ավտոբուսով կամ գնացքով գնանք կենտրոն: Մտածում էի, որ բոլոր եվրոպական երկրներում տաքսիները թանկ են: Մինչդեռ 5 հոգով օդանավակայանից կենտրոն գնալու համար տաքսիի համար վճարեցինք 10€: 🤗
✨ Թիփ 4: Հիմա բլոգերներից շատերը գովազդում են հավելվածներ, օրինակ` airalo կամ holafly, որոնք հնարավորություն են տալիս ճամփորդելիս ունենալ eSim քարտ ու մշտապես հասանելի լինել: Ես էլ շատ դեպքերում ընտրում էի այդ տարբերակը: 📱 Բայց հիմա նախընտրում եմ գնալ տվյալ երկիր ու գնել հենց տեղական քարտը` բնականաբար նախապես համեմատելով բջջային օպերատորների ծառայությունների արժեքները: 80% դեպքերում նույն գնի դիմաց 3-4 անգամ ավելի շատ ինտերնետ են առաջարկում, քան, օրինակ, holafly-ը:
Ու մի փոքրիկ լայֆհաք էլ: Եվրոպայում ճամփորդելիս կարող ես գտնել բջջային օպերատորներ, որ 1-ից ավելի 🌍 երկրներում են աշխատում: Սա շատ լավ տարբերակ է, եթե մի քանի երկրում ես ճամփորդելու: Օրինակ` նախորդ ճամփորդության ժամանակ, երբ Հոլանդիայում էի, գնել էի Lyca mobile քարտը, որը, պարզվեց, աշխատում է 10-ից ավելի երկրներում: Այդ քարտս ես կարողացա օգտագործել նաև Բելգիայում ու Իսպանիայում:
Այսօր` այսքանը: Եթե էլի լայֆհաքեր հիշեմ, սիրով կկիսվեմ քեզ հետ: 🫰
5 224
🧳 Ի՞նչ է խորհուրդ տալիս Ագնեսը ճանապարհորդներին
Մենք գիտենք, որ դու սիրում ես ճամփորդել, ու ճանապարհները դեռ քեզ շատ ու շատ երկրներ են տանելու: ✈
Այս անգամ մեր ալիքում ճամփորդական իր խորհուրդներով է կիսվում բլոգեր Ագնեսը: Կարդաˊ նյութն ու սկսիˊր պլանավորել քո ընտանեկան կամ ընկերովի հաջորդ ճամփորդությունը: 😍
5 224
🎓GLOBAL UGRAD
Սա ուսանողական փոխանակման 📚 ծրագիր է, որը կազմակերպվում և ֆինանսավորվում է ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից: Այս ծրագրի շնորհիվ բակալավրի ուսանողները հնարավորություն ունեն մեկ կիսամյակ սովորելու ԱՄՆ համալսարաններում, ծանոթանալու ԱՄՆ մշակույթին ու արժեքներին
ԾՐԱԳԻՐՆ ԱՆՎՃԱՐ է և ամեն ամիս կրթաթոշակ է տրամադրում:💸
🎓SUSI
Կրկին ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից ֆինանսավորվող, ուսանողների համար ստեղծված 🆓ԱՆՎՃԱՐ ծրագիր է, որը տևում է 5-6 շաբաթ և անցկացվում է ամռանը: Այս շաբաթների ընթացքում ուսանողները հնարավորություն են ստանում սովորելու ԱՄՆ-ի լավագույն համալսարաններից մեկում` University of Washington-ում, մի քանի օր բնակվում են ամերիկացի հյուրընկալ ընտանիքում, ✈ ճանապարհորդում ԱՄՆ-ով, ստանում ակադեմիական խորը գիտելիքներ:
🎓Summer Work and Travel
Այս ծրագիրը ևս ֆինանսավորվում է ԱՄՆ պետդեպարրամենտի կողմից և կրկին ԱՆՎՃԱՐ Է:
Սա 18-28 տարեկան երիտասարդների համար ճանապարհորդելու հրաշալի հնարավորություն է. եռօրյա դասընթաց` Նյու Յորքում, ապա 4-ամսյա 👝աշխատանք ԱՄՆ-ում որևէ նահանգում: Ծրագիրը հոգում է կեցության և ճանապարհի ծախսերը, բժշկական ապահովագրությունը, վիզայի ծախսերը և տրամադրում մենթորային վստահելի ծառայություններ:
Արդեն գիտե՞ք, թե ինչ եք անելու ամռանը: 🎓☀
5 224
👩🎓 ԱՆՎՃԱՐ ծրագրեր ԱՄՆ-ՈւՄ ՀԱՏՈւԿ ուսանողների համար
Այս անգամ մեր ուսանողական ալիքում միջազգային կրթական ծրագրերին մասնակցելու իր փորձով է կիսվել Աննա Բաղդասարյանը: Չեք հավատա, բայց Աննան 19 տարեկանում հասցրել է լինել 😲10 երկրում ու մասնակցել մոտ 30 կրթական ծրագրի:
5 224
🌟Լայֆհաք № 1․ ռեժիմ
Որպեսզի ռեժիմը հնարավոր լինի, այսպես ասած, վերաձևակերպել և սովորել ավելի վաղ վերկացին, անհրաժեշտ է հետևել քնի 😴 հիգիենային ոչ միայն աշխատանքային, այլև հանգստյան օրերին։ Ինչքան էլ մեծ լինի ցանկությունը շաբաթ և կիրակի օրերին անկողնում թավալ գալու, անհրաժեշտ է արթնանալ օրգանիզմի համար սովորական ժամին։ ☀Իրականում դա ամենահեշտ գործը չէ, քանի որ ամբողջությամբ կախված չէ քո ընտրությունից։ Բժշկության մեջ վաղուց կան «բու» և «արտույտ» հասկացությունները։ Սակայն կյանքը հաշվի չի նստում օրգանիզմի առանձնահատկությունների հետ, այնպես որ պետք է հստակեցնել գրաֆիկը. քնել նույն ժամին, արթնանալ նույն ժամին։
🌟Լայֆհաք № 2․ գաջեթներ
Անհրաժեշտ է գնել համապատասխան 🧑💻 սարքավորումներ, որոնք շուկայում արդեն լայն տարածում ունեն։ Դրանք քնի ընթացքում կֆիքսեն բոլոր պրոցեսները, կվերլուծեն դրանք ու տվյալները կփոխանցեն սմարթֆոնին։ Ավելին, այդ գաջեթները կվերլուծեն ու կհասկանան օրգանիզմի համար արթնանալու ամենաօպտիմալ ժամը։
🌟Լայֆհաք № 3․ հեռախոսը` հեռու, զարթուցիչի ձայնը՝ բարձր
Էկրանի 📱 կապույտ լույսը քայքայում է մելատոնինը, ինչն էլ իր հերթին ուղիղ ազդեցություն է ունենում քնի ցիկլի կարգավորման վրա։ Երբ որոշում ես քնելուց առաջ ֆիլմ նայել, դու հաստատ կքնես պլանավորածից ավելի վաղ և կարթնանաս ավելի ուշ։ 😃 Ու ևս մի հետաքրքիր լայֆհաք, որը շատ պարզ է, բայց աշխատում է։ Զարթուցիչը դիˊր այն հեռավորության վրա, ասենք՝ պահարանին, որպեսզի անջատելու համար ստիպված լինես վեր կենալ անկողնուց։ Մի քանի անգամ այս հնարքը կրկնելուց հետո էլ անկողին վերադառնալու ցանկություն չի լինի։
🌟Լայֆհաք № 4․ ավելի շատ գույներ
Գույնի ազդեցությունը մեր կյանքում դժվար է գերագնահատել։ Գիտնականներն ու թերապևտները տարիներ շարունակ տարբեր փորձակումներ ու թերապիաներ են անցկացնում, որոնց հիմքում հենց գույնի 🎨 հոգեբանական ազդեցությունն է։ Ու կա նման եզրակացություն, որին հանգել են հոգեբանները։ Եթե նախաճաշը պատրաստես վառ գունավորված սպասքով, ապա ավելի հեշտ ու արագ կարթնանաս։
🌟Լայֆհաք № 5․ մոտիվացիա
Ճիշտ մոտիվացիան կարող է սարեր շուռ տալ։ Փորձիˊր արթնանալ ավելի շուտ, քան քո ընկերները, 😜ու քանի դեռ նրանք քնաթաթախ նախաճաշում են, դու մի քանի կարևոր գործ ավարտին հասցրած կլինես։
5 224
⏰5 լայֆհաք
Ինչպե՞ս շուտ արթնանալ նոր ուսումնական տարում
📆Սեպտեմբեր, նոր ուսումնական տարի. այս ամենին պատրաստվել է պետք։ Առաջին ու ամենամեծ հարցը. ինչպե՞ս ամառային արձակուրդներից հետո կրկին շուտ արթնանալ։
Մենք գտել ենք հինգ լայֆհաք՝ ինչպես շուտ արթնանալ առավոտյան։
Թվում է, թե հասարակ բան է, սակայն դա մարզավիճակի 🏃♂ պես մի բան է, որն անհրաժեշտ է հղկել ու միշտ պահել տոնուսի մեջ։
5 224
⚡ Անվճար սպասարկում
Հատկապես ուսանողական տարիքում ֆինանսական միջոցները պետք է խելամիտ տնօրինել: Ֆինանսական անկախության ճանապարհին Visa Student քարտը կդառնա քո լավագույն ուղեկիցը: Պարզապես պատվիրիˊր քո քարտն օնլայն և օգտվիˊր դրանից 🆓անվճար գործողության ողջ ժամկետի` 4 տարվա ընթացքում:
⚡ Փողն աշխատում է հօգուտ 🪙 քեզ մինչ դու կենտրոնացած ես ուսմանդ վրա: Ինչպե՞ս: Տարեկան 3% կուտակվում է քո Visa Student քարտային հաշվի դրական մնացորդի վրա: Լավ է, չէ՞:
⚡ Անվճար կանխիկացում
Հուսով ենք քեշի💵 կարիք չես ունենա, իսկ եթե ունենաս էլ, իմացիˊր, որ քո Visa Student ուսանողական քարտով կարող ես միջոցներդ անվճար կանխիկացնել Ամերիաբանկի և HSBC Հայաստանի բոլոր 🏧 բանկոմատներից: Այսպիսով` քո ֆինանսները հասանելի են քեզ ցանկացած պահի:
⚡ Օգտվիˊր Visa-ի կողմից քեզ առաջարկվող մի շարք հատուկ առաջարկներից: Դե տեˊս, թե այս պահին ինչ աննախադեպ զեղչեր և քեշբեքեր ունես.
☄ Մինչև 40% զեղչ ուսուցման լավագույն օնլայն հարթակներում: Ֆորմալ կրթությանը զուգահեռ միշտ պետք է զարգացնել 👩🏫 մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները: Այս առաջարկի շնորհիվ դու կարող ես դա անել ավելի քիչ գումար ծախսելով:
☄ 10% զեղչ Cinema Star-ի 🎦 տոմսերի համար Visa քարտով վճարելիս: Էլ ի՞նչ ուսանողական կյանք` առանց ընկերական հավաքների ու հետաքրքիր ժամանցի: Շտապիˊր դիտել ամենավերջին ֆիլմերն ու մուլտֆիլմերը: Visa Student քարտով հիմա դա ավելի մատչելի կլինի:
☄ Մինչև 10% քեշբեք Booking.com-ում: Եթե որոշես ուսանողական ծանրաբեռնված գրաֆիկում ժամանակ հատկացնել նաև 🧳 ճամփորդությանը, չմոռանաս որ քո ուսանողական քարտով վճարում կատարելիս Booking.com-ում կստանաս մինչև 10% քեշբեք:
Եթե դեռ չունես Visa Student քարտ, ուրեմն ժամանակն է այն պատվիրելու: Համամիտ ես, չէ՞:
5 224
💳 👩🎓4 պատճառ Visa Student քարտ պատվիրելու համար
Նոր ուսանողական տարին ամեն ինչ մաքուր էջից սկսելու, նպատակներ սահմանելու, ավելին իրագործելու նոր հնարավորություն է: 😍
Արիˊ սկսենք Visa Student քարտից: Այս քարտը հնարավորություն է տալու քեզ ձեռք բերելու քո ֆինանսների կառավարման նոր հմտություններ և միաժամանակ վայելելու հատուկ քեզ համար ստեղծված արտոնությունները: 🤟
5 224
🤩 Առաջին անգամ Հայաստանում կանցկացվի մարքեթինգային հաքաթոն, որին որպես գործընկեր միացել է նաև Ամերիաբանկը:
Հիմա երևի հարցնում ես՝ ինչ է դա ու ինչու No Bla!Bla 🤔
Անունից արդեն հասկացա՞ր, չէ՞, որ այս հաքաթոնին ոչ մի բլա-բլա չի լինելու 🤭
No Bla!Bla Marketing Hackathon-ը միավորելու է բիզնեսին և մարքեթինգի մասնագետներին՝ լուծելու իրական մարքեթինգային մարտահրավերներ:
Այս հաքաթոնին բիզնեսները կկիսվեն այն մարտահրավերով, որոնց բախվում են մարքեթինգ իրականացնելիս: Իսկ մարքեթինգի մասնագետները կմիավորվեն, կընդունեն մարտահրավերը և միասին կաշխատեն՝ առաջադրված մարտահրավերին ստեղծագործ և արդյունավետ լուծումներ գտնելու համար 📈
Դու ևս կարող ես դառնալ Հայաստանում առաջին անգամ անցկացվող No Bla!Bla մարքեթինգային հաքաթոնի մասնակիցը 😉
Մասնակցելով հաքաթոնին՝ դու կզարգացնես հաղորդակցման քո հմտությունները, կներգրավվես թիմային որոշումների կայացմանը, կբարելավես մասնագիտական հմտություններդ, կշփվես ոլորտի մի շարք մասնագետների հետ ու կմասնակցես փորձի փոխանակմանը:
Ի դեպ, մենք ևս մասնակիցների համար հետաքրքիր առաջադրանքներ ունենք, իսկ հաղթողների համար՝ անակնկալներ 💚
Դե ինչ, գրանցումն արդեն բաց է:
Արի՛ միայնակ կամ քո թիմով:
🔗 Շտապի՛ր լրացնել հայտը հենց հիմա՝ https://ameria.me/47TAKCQ
5 224
✏ Նախապատրաստիˊր այն տարածքը, որտեղ սովորելու ես: Լուսավոր ☀🪟 սենյակը, ճիշտ տեղում դրված գրասեղանն աշխատունակության և արդյունավետության գրավականներից են:
✏ Ծանոթացիˊր կրթական 📄 ծրագրին, եթե քո ուսումնական հաստատությունն իր կայքէջում տեղադրել է այն: Նախապես ուսումնասիրիˊր, թե ինչ առարկաներ ու թեմաներ ես ուսումնասիրելու այս կիսամյակ: Սա կօգնի հասկանալ` ինչ սպասել այս տարուց:
✏ Նպատակնեˊր 🎯 սահմանիր: Քո առջև դիˊր նպատակներ, որոնք ամեն անգամ կմղեն քեզ առաջ, երբ որոշես թուլանալ կամ ընկրկել:
✏ Պլանավորիˊր: Ստեղծիր պլան, որտեղ նշված կլինի, թե ամեն առարկային որքան ժամանակ պետք է հատկացնես: Սա կօգնի նաև պահպանել համալսարան-կյանք բալանսը:
✏ Եթե նոր ես առաջին կուրս գնալու, ապա ծանոթացիˊր 🏫համալսարանի կառուցվածքին և հնարավորություններին` գրադարան, ուսանողական խորհուրդ, համակարգչային սենյակ և այլն:
✏ Պլանավորի'ր ֆինանսներդ:💸 Սկսիˊր Ամերիայի ուսանողական քարտը պատվիրելուց: Մանրամասներն այստեղ են:
5 224
🎓 Ինչպե՞ս պատրաստվել սեպտեմբերի 1-ին
Գրենական պարագաների կամ նորաձև լուքեր գնելու մասին արդեն խոսել ենք ու կազմել չեքլիստ: 👆🏻Հիմա ուսումնական տարին արդյունավետ սկսելու, ժամանակը ճիշտ օգտագործելու և հստակ նպատակներ սահմանելու մասին պատմելու ժամանակն է: 😍
5 224
📗 Գրենական պարագաներ
✔ Նոթատետր
✔ Գրիչ, մատիտ, մարկեր
✔ Կպչուն թղթեր
✔ Ամրակ, թղթապանակ
✔ Օրացույց կամ թվային Planner
💻 Համակարգիչ
Համոզվիˊր , որ նոր ուսումնական տարուն ընդառաջ համակարգիչդ սարքին է և աշխատում է անխափան: Չէ՞ որ դա քո հետազոտական աշխատանքների անդավաճան ընկերն է:
🎒Ուսապարկ կամ համակարգչի պայուսակ
Եթե դեռ չունես, ապա նորաոճ տարբերակներ կարող ես գտնել այստեղ:
🎧 Աքսեսուարներ
✔ Power bank
✔ Ականջակալներ
💺 Հարմարավետ տարածք
✔ Սեղան ու հարմարավետ աթոռ
✔ Լուսավոր տարածք` կարդալու և սովորելու պրոցեսը հաճելի և արդյունավետ դարձնելու համար
👗 Հագուստ և կոշիկ
Ընտրիˊր այնպիսի հագուստ, որը կընդգծի քո ոճը, բայց միևնույն ժամանակ կհամապատասխանի քո ուսանողական կյանքի ռիթմին: Թեթև շապիկներ, հարմարավետ զգեստներ կարող ես գտնել liooli-ում: Ի դեպ, այստեղ նաև գործում են զեղչեր Converse կեդերի համար:
🍶 Առողջ մարմին, առողջ միտք
✔ Ջրի շիշ, որ միշտ քեզ հետ կլինի
✔ Լանչ բոքս, եթե ընդմիջումդ համալսարանում ես անելու
5 224
📄 Սեպտեմբերմեկյան չեքլիստ
Նոր ուսումնական տարուն մնացին հաշված օրեր: 🫣Մենք կազմել ենք քեզ անհրաժեշտ իրերի չեքլիստ:😍
5 224
Եթե դեռ չգիտես, Instagram-ում խաղարկում ենք թռիչք Armenian Helicopters ուղղաթիռով: 🚁😍
Պայմանները շաաա՜տ պարզ են. անցի'ր հղումով և դու էլ մասնակցիր մրցույթին՝ 👉https://www.instagram.com/p/Cu34Vg5ItmF/
Մնաց մեկ օր 🚨
5 224
🫴🏻 mubert-ը երգահանների ու կոմպոզիտորների թշնամին է։ Այս գործիքի միջոցով կարող ես երգերի համար տեքստեր ու երաժշտություն գեներացնել: 😅
🫴🏻 uberduck նեյրոցանցը կարող է ձայնագրել ցանկացած տեքստ ցանկացած ձայնով ու տոնայնությամբ։ 😲
🫴🏻 Vocal Remover-ը կարաոկեի անփոխարինելի գործիք է։ Այն կստեղծի ցանկացած երգի մինուս տարբերակը։ 😍 Նեյրոցանցը երգը բաժանում է երկու առանձին մասերի՝ մաքուր վոկալ և գործիքավորում։
🫴🏻 CyberVoice-ը ձայնի գեներատոր է։ Կկարդա ցանկացած տեքստ հայտնի մարդկանց ձայներով։ 😂
🫴🏻 imaginarysoundscape–ը ճապոնական բավականին յուրօրինակ նեյրոցանց է։ Ցանկացած նկարի համար տրամադրում է ձայնային ուղեկցում։ Դրանք կարող են լինել բնության ու կենդանիների ձայներ, քաղաքային աղմուկ, ձայներ դժոխքից և այլն։ Պարզապես ներբեռնիր լուսանկարը։ Նեյրոցանցը կստուգի նկարի պարունակությունը, նույնիսկ կհասկանա տեղանքը ու կտրամադրի համապատասխան ձայնային շերտը։
🫴🏻 Enhance Speech-ն իսկական նվեր է։ 🎁 Adobe ընկերության անվճար ծառայություններից է: Ընդամենը մի քանի քլիք, և դու ունես տաղավարային պրոֆեսիոնալ ձայնագրություն։ Միակ պայմանը, որ անհրաժեշտ է շատ հստակ խոսել ու բառերն արտասանել ճշգրիտ, այլապես կարող են լինել կիքսեր, հատկապես հայերենի դեպքում։
5 224
Պատմենք, թե որ նեյրոցանցերը կարող են օգնել ձայնային ֆայլերը մշակելու, դրանց հետ աշխատելու գործում։😊
5 224
3D օբյեկտների ու լուսանկարների հետ աշխատելու AI գործիքներ
☑️ GigapixelAI-ը կփոփոխի նկարի թողունակությունը` ըստ քո նախընտրությունների (upscale):
☑️MyHeritage-ը գունային մշակման համար նախատեսված նեյրոցանց է։
☑️Removebg-ը մեկ վայրկյանում մաքրում է լուսանկարի ֆոնը։ Առաջին լուսանկարը տալիս է բարձր թողունակությամբ ու որակով, հաջորդների համար պետք է բաժանորդագրվել կամ էլ ստիպված ես բավարարվել փրեվյու տարբերակով։
☑️Clipdrop.co -այս ծառայությունը հնարավորություն ունի․
· մաքրելու ֆոնը
· հեռացնելու անցանկալի օբյեկտները
· բարելավելու որակը
· լույսի աղբյուր ավելացնելու
☑️ Colorize - Սա տելեգրամյան բոտ է, որը կբարձրացնի լուսանկարի որակը, կհեռացնի գունային աղմուկը
☑️ Convert.leiapix - Այս ծառայության շնորհիվ կարող եք իլյուստրացիաները կամ լուսանկարները վերածել անիմացիների։
5 224
🔗Pictory նեյրոցանցի միջոցով հնարավոր է տեքստային հրամաններով ուզածդ հոլովակը ստանալ։ Բայց սա այս գործիքի միակ առավելությունը չէ։ Այն բազում այլ հնարավորություններ ունի.
▪️Շատ արագ կֆիլտրի քո հոլովակները ու կստեղծի նոր հոլովակ
▪️կգտնի հոլովակի թիրախային կետերն ու կկրճատի այն
▪️կգրի սցենար ու այն կտրոհի ըստ տեսարանների
🔗Studio.d-Id- ը տեքստային հրամանով կստեղծի ավատար, կանիմացնի, անգամ վիդեոյի վրա ձայն կտեղադրի
🔗synthesia -ն փաստացի օնլայն ստուդիա է` համալրված արհեստական բանականությամբ։ Սա հսկայական գումար կխնայի բոլոր նրանց համար, ովքեր տեսանյութերի պատրաստմամբ են զբաղվում։ Միակ թերությունն այն է, որ ամբողջ ֆունկցիոնալից հնարավոր է օգտվել միայն վճարելուց հետո:
🔗 Colorlab.ai -ն կատարում է վիդեոյի գունային մշակում գույների ավտոմատ ընտրության ու բալանսավորման հաշվին։
🔗Video Enganse AI գործիքը կբարձրացնի վիդեոյի որակն ու թողունակությունը կամ էլ կփոքրացնի` կախված ցանկությունից։
🔗 Colorize-ը գունավորում է սև ու սպիտակ վիդեոներն ու ֆոտոները:
🔗 neural.love-ը կօգնի մեծացնել վիդեոյի, ֆոտոյի և աուդիոֆայլերի որակը:
🔗 Runway-ով հնարավորություն ունեք մաքրելու ֆոնն ու ավելորդ դետալները, նաև ավելացնելու ինչ-որ դետալներ կամ օբյեկտներ։t
