Բաց նամակ 📜
رفتن به کانال در Telegram
1 313
مشترکین
-2324 ساعت
-347 روز
-34330 روز
آرشیو پست ها
1 313
Բաց նամակ աղջիկներին, ովքեր ասում են՝ «բոլոր տղաները նույնն են»։
Գուցե բոլորն էլ տարբեր են, բայց դու դեռ չափանիշներդ կառուցում ես այն մարդու շուրջ, ով վաղուց պետք է մնար անցյալում։
Չի՜ կարելի նախկինին դարձնել մարդկության պաշտոնական ներկայացուցիչը։🤩
1 313
Բաց նամակ տղաներին, ովքեր ասում են՝ «աղջիկն իրեն է թանկացնում»։
Աղջիկը ապրանք չէ, որ զեղչի սպասես։ Իսկ եթե ամեն ինչ գնի տեսանկյունից ես գնահատում, մի՛ զարմացիր, եթե հարաբերության փոխարեն միայն գործարքներ ստանաս։🤝
1 313
Բաց նամակ տղաներին, ովքեր ասում են՝ «աղջիկն իրեն է թանկացնում»։
Եթե աղջկա ինքնահարգանքն ու սահմանները քեզ թանկ են թվում, հնարավոր է՝ խնդիրը գնաճը չէ, այլ քո բյուջեն։🤩
1 313
Բաց նամակ տղաներին, ովքեր ասում են՝ «եթե սիրում է, կների»։
Հետաքրքիր տրամաբանություն է․ դու սխալվում ես, նա ներում է, դու կրկնում ես, նա հոգնում է, իսկ վերջում մեղավոր է դառնում նրա սե՞րը, որ չդիմացավ։🌟🌟
1 313
Բաց նամակ տղաներին, ովքեր ասում են՝ «եթե սիրում է, կների»։
Եթե ներելու նրա պատրաստակամությունը քո սխալների թույլտվությունն է, դու ոչ թե նրա սերն ես գնահատում, այլ փորձում ես պարզել՝ քանի անգամ կարելի է չգնահատել այն։🤤
1 313
Բաց նամակ աղջիկներին, ովքեր ասում են՝ «եթե չի խանդում, չի սիրում»։
Խանդ առաջացնելու համար հատուկ ջանքեր գործադրելուց հետո նրա հանգիստ արձագանքը մի՛ համարիր քո գեղեցկության պարտությունը։ Հնարավոր է՝ նա պարզապես հասուն է։🕷️
1 313
Բաց նամակ աղջիկներին, ովքեր ասում են՝ «եթե չի խանդում, ուրեմն չի սիրում»։
Սիրելի՜ս, եթե ամեն օր ստիպված ես ապացուցել, որ նա քեզ խանդում է, վաղը ստիպված կլինես ապացուցել նաև, որ քեզ սիրում է։ Իսկ մյուս օրը՝ որ ընդհանրապես գոյություն ունես։🤩
1 313
Բաց նամակ տղաներին, ովքեր ասում են «աղջիկները բարդ են»։ Դուք պարզապես չեք կարդում subtitler-ը։🗣️
1 313
Քիչ տեղեր են մնացել, արի որ հասցնես վայելես ժամանակի ամենահայտնի ֆիլմերից մեկը` այն էլ անվճար😊
