782
Suscriptores
Sin datos24 horas
+17 días
-230 días
Archivo de publicaciones
782
Ես հասկացա,
որ ամենից քիչ
ինքներս հենց մենք գիտենք
և այդ պատճառով
մենք մեզ փնտրում ենք ուրիշների մեջ,
իսկ երբ գտնում ենք ինչ-որ չափով,
միայն կորուստն է դրանից դառնում ծանր ավելի…
| Արարատ Մկրտումյան |
782
Ինչ դու սիրում էիր, հիասթափեցրեց քեզ. հիասթափությունը ի վերջո դարձավ քո սովորությունը և քո վերջին սերը...
| Ֆրիդրիխ Նիցշե |
782
Հայրերից հետո մնում են դուստրեր,
ովքեր մինչև մահ փնտրում են «հայրերի»,
բայց իրենց թիկունքը չեն վստահում
ժայռերի՛ն անգամ...
Հայրերից հետո լուսանկարներ են մնում,
որտեղ նրանք, ինչպիսին էլ լինեն,
երջանիկ են թվում...
| Ադի Ալյեն |
782
Մեզ հետ մնում է
այն անունը, որը մոռացել ենք,
այն դեմքը, որից երես ենք թեքել,
այն բառը, որ չենք ասել...
Ի վերջո մենք ինքներս դառնում ենք
այդ անունը,
այդ դեմքը,
այդ բառը,
որն ինչ-որ մեկը մոռացել է,
որից ինչ-որ մեկը երես է թեքել,
որն ինչ-որ մեկը չի ասել...
| Ռազմիկ Գրիգորյան |
782
Ցույց տուր ինձ գոնե մի լավ բան, որը երբեք չի ավարտվում, և ես երջանիկ կլինեմ:
| Ռեյ Բրեդբերի |
782
Այն, ինչ սիրում ես, երբեք չի կորչում։ Այդպես է։ Քեզ հանդիպած բոլոր իրերն ու մարդիկ վաղ թե ուշ մի օր հեռանում են։ Դու չես կարող պահել նրանց, ինչպես որ չես կարող պահել լուսնի լույսը։ Բայց եթե մի օր նրանք դիպել են քեզ, եթե դեռ քո ներսում են, ուրեմն դեռ քոնն են։ Միակ բանը, որ ունես իրականում, այն է, ինչ պահում ես սրտումդ։
| Բրյուս Քովիլ |
782
Այդքան հոգնած ուսերդ, որ դեռ կանգուն են, հազարավոր նպատակներ վերցնելու են իրենց վրա,
Բայց մինչ դա պատրաստ եղիր հոգնելու։
Եվ հիշիր` կյանքը նաև սխալների և վատ զգացողությունների մասին է։
#Գայա
782
Աչքերի մեջ նայելը հետը զրուցելը չէ, ներսը տեսնելն է, դրա թույլտվությունը ստանալն է...
Երբ գնում են նրանք, որոնց աչքերի մեջ նայել ես, ցավը չի անցնում...
| Հովիկ Աֆյան |
782
Մենք իրերը չենք տեսնում այնպիսին, ինչպիսին կան, մենք դրանք տեսնում ենք այնպիսին, ինչպիսին կանք:
| Անաիս Նին |
782
Ինչ-որ բան անպայման կպատահի, որովհետև չի լինում այնպես, որ որևէ բան ձգվի հավերժորեն…
| Միխայիլ Բուլգակով |
782
Ի վերջո ամեն ինչ է անցնելու։
Ինչպե՞ս անցան լուսավոր պահերը, ահա, հենց այդպես այս զգացումները ևս մեռնելու են ժամերի արանքում։
#Գայա
¡Ya disponible! Investigación de Telegram 2025 — los principales insights del año 
