780
Suscriptores
+224 horas
-47 días
-330 días
Archivo de publicaciones
780
Կան մարդիկ, որոնց անմարդկային ես կարոտում,
Կան մարդիկ, որոնց հետ մենակ ես.
Սովորաբար ընտրում ես վերջիններին, որովհետև իրենք քո կարիքն ունեն,
Իսկ դու կարիք ունես մեկի, ով քոնը չի.
| Նարինե Ապոյան |
780
Տեսնես ինչքա՞ն պիտի սպասեմ քեզ.
լույս կլինի՞, թե ոչ,
գարուն կլինի՞, թե ոչ,
անձրև կլինի՞, թե ոչ,
մարդկություն կլինի՞, թե ոչ.
Տեսնես ինչքա՞ն պիտի սպասեմ քեզ.
| Արփի Ստեփանյան |
780
Ու հանկարծակի,
վայրկյանի մեջ,
Ինչ-որ խրճիթում,
ինչ-որ պալատում
ինչ-որ մեկին կորցնում են.
Հավիտյան.
| Ադամյան Սվետլանա |
780
Վախս է՝
մի գիշեր որոշես երազիս գալ,
իսկ ես,
քեզ սպասելով, արթուն մնացած լինեմ.
| Սեյեդ Ալի Սալեհի |
780
Քեզ հետ հեշտ չէր լինի,
բայց առանց քեզ էլ մի բան չի,
ոչ մի բան չի,
դրա համար երկար եմ խոսում քո մասին,
շատ երկար,
որ քրքրվես,
բարակես,
փոշիանաս,
գնաս
մազանոթների միջից իմ բառերի,
լեզվի,
շուրթերի,
քթի,
գնաս հեռու,
գնաս։
Ուղղակի գնաս,
իմ մաշկ,
իմ ոսկոր,
իմ սրտամկանի ցավ ու բռնված ձեռք։
Չգնաս, բայց գնաս
չմնաս, բայց մնաս.
Ծածկեմ քեզ վերմակով,
համբուրեմ,
նոր գնաս.
| Հասմիկ Սիմոնյան |
780
Դուք հասկանո՞ւմ եք` ես հազար օր շարունակ սիրել եմ ձեզ.
Ես հիմա մենակ եմ շատ, բայց ոչ այն պատճառով, որ կորցրի ձեզ.
Ես կորցրի ձեր հանդեպ ունեցած աստվածայինը.
¡Ya disponible! Investigación de Telegram 2025 — los principales insights del año 
