cookie

Utilizamos cookies para mejorar tu experiencia de navegación. Al hacer clic en "Aceptar todo", aceptas el uso de cookies.

avatar

Արարատյան Հայրապետական Թեմ

Publicaciones publicitarias
1 931
Suscriptores
-124 horas
-87 días
-1630 días

Carga de datos en curso...

Tasa de crecimiento de suscriptores

Carga de datos en curso...

Հայաստանում նշվում է Վարդավառը՝ ժողովրդի սիրելի տոներից մեկը, երբ մարդիկ միմյանց վրա ջուր են լցնում: Սա օրվա ժողովրդական սովորությունն է, սակայն առավել կարևոր է հոգևոր խորհուրդը: Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանի խոսքով՝ Թաբոր լեռան վրա պայծառակերպվելով՝ Հիսուսը բացահայտեց Իր աստվածությունը, որ Աստծո Որդին է, Սուրբ Երրորդության 3-րդ անձը: Ավետարանում նկարագրվում է, որ աշակերտներին են երևում Մովսեսն ու Եղիան, որ խոսում էին Նրա հետ: Այնուհետև լուսավոր մի ամպ է գալիս, որից հնչող Հայր Աստծո ձայնն ասում է. «Դա՛ է իմ սիրելի Որդին, որը ստացավ իմ բարեհաճությունը, դրա՛ն լսեք» (Մատթեոս 17:5): https://qahana.am/post/4974
Mostrar todo...
Վերահաստատում ենք, որ իրապես Քրիստոսն է Մեսիան, փրկիչը. Պայծառակերպության տոն, Վարդավառ

Նշվում է Վարդավառը։

6🙏 4
Photo unavailableShow in Telegram
Օրվա խորհուրդ Հուլիսի 7 «Մեր Փրկիչ Քրիստոս Աստվա՛ծ, Դու ես մարգարեների և օրենքների ամբողջացումը, որ լիովին կատարեցիր Քո հայրական տնօրինությունը, մե՛զ էլ լցրու Քո Սուրբ Հոգով»: Այսօր կիրակի է, բոլոր եկեղեցիներում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ:
Mostrar todo...
🙏 34 24🥰 2👍 1
Ինքնություն. Ինչո՞վ է կարևոր Սուրբ Գրիգոր Նարեկացին —————————— https://www.youtube.com/watch?v=bmDvgjg9bVE
Mostrar todo...
Ինքնություն. Ինչո՞վ է կարևոր Սուրբ Գրիգոր Նարեկացին

Սուրբ Գրիգոր Նարեկացին իր աստվածային շնորհով ստեղծել է այնպիսի մի աղոթամատյան, որտեղ կյանքի բոլոր ոլորտների մասին կա։ Սա նաև առաջ զրույց է Աստծո հետ։ Նաև հոգու ու մարմնի բժշկարան է, ապա նաև հոգեբանությունը քննող աշխատանք։ Իսկ ի՞նչ կարող է բացահայտել Մատյան ողբերգությունը, եթե այն վերլուծի քաղաքագետը։ «Ինքնություն» հաղորդումն այս անգամ ինքն է հյուր գնացել։ Մեզ հյուրընկալել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի հոգեբանության եւ քաղաքագիտության ամբիոնի պրոֆեսոր, քաղ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, փիլ. գիտ. թեկնածու Մարիամ Մարգարյանը։ Հետևեք մեզ⬇️ ⏩️Facebook:

https://www.facebook.com/temtv.aht

⏩️Instagram:

https://www.instagram.com/temtv/

⏩️TikTok:

https://www.tiktok.com/@temtv_aht

⏩️Telegram:

https://t.me/AraratyanTemTV

#ԹեմTVTemTV #Ինքնություն #ՄարիամՄարգարյան #Նարեկացի #աղոթամատյան #Մատյանողբերգություն #քաղաքագետ ©ԹեմTV/TemTV (Արարատյան Հայրապետական Թեմ)

🙏 10 2
Photo unavailableShow in Telegram
Օրվա խորհուրդ Հուլիսի 6 Աստծո ճշմարտության վերլուծությունը թույլ է տալիս մեզ չխաբնվել այս աշխարհի ստին և չտրվել պատրանքներին, որովհետև մեկ է Լույսը, մեկ է Կյանքը, մեկ է Ճշմարտությունը:
Mostrar todo...
53🙏 22
Photo unavailableShow in Telegram
Աղոթք 🙏 Ով Սուրբ Հոգի, Իջի՜ր մեզ վրա՝ նորոգելով մեզ, Լցրու Քո սիրով մեր հոգիները, Հանգչի՜ր Դու մեր չարչարված հոգում՝ Տալով մեզ խաղաղություն: Ծածկի՜ր մեզ Քո թևերով՝ Պատսպարելով ամենայն չարից, Խոնարհեցրու՛ մեզ, Առաջնորդիր մեզ Քո լույսով, Որ կարողանանք տեսնել Քո բաղձանքները, Եվ այդպիսով իրագործել դրանք:
Mostrar todo...
54🙏 23
Մէկ կադր. Կողք կողքի ———————— https://www.youtube.com/watch?v=LtFTPdHJKck
Mostrar todo...
Մէկ կադր. Կողք կողքի

Ֆիլմը ցույց է տալիս, որ Եկեղեցին կարող է մեզ համախմբել: Հերոսին կանչում է եկեղեցին, հերոսն ընդունում է հրավերն ու կանգնում իր հայրենակիցների հետ կողք կողքի: Ֆիլմի հեղինակ՝ Անի Ավագյան Հետևեք մեզ⬇️ ⏩️Facebook:

https://www.facebook.com/temtv.aht

⏩️Instagram:

https://www.instagram.com/temtv/

⏩️TikTok:

https://www.tiktok.com/@temtv_aht

⏩️Telegram:

https://t.me/AraratyanTemTV

#ԹեմTVTemTV #Մէկկադր #Կողքկողքի

🙏 5 2👍 1
Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցում ամեն կիրակի հնչում է Կոմիտասի «Պատարագ»-ը: Հանդես է գալիս եկեղեցու արական երգչախումբը, որը չնայած երիտասարդ է, իր արհեստավարժությամբ լուրջ հայտ է ներկայացնում։ Ձևավորվել է 6 տարի առաջ՝ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ: «Սկզբում ժողովրդի համար խորթ էր լսել կոմիտասյան Պատարագ: Որոշ ժամանակ անց մարդկանց ականջը սովորեց: Այժմ սպասում են: Ուրախալի է, որ որոշակի մշակույթ ենք ձևավորել»,- պատմում է երգչախմբի գեղարվեստական ղեկավար Շահե Քեշիշյանը: https://qahana.am/post/4973
Mostrar todo...
Արական երգչախումբը, որը կատարում է Կոմիտասի Պատարագը

Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցում ամեն կիրակի հնչում է Կոմիտասի «Պատարագ»-ը:

🙏 10 4
Օրվա ընթերցվածք Պողոս առաքյալի թուղթը հռոմեացիներին 16.17-27, Ավետարան ըստ Մատթեոսի 15.39-16.12: https://qahana.am/read_of_the_day/573
Mostrar todo...
Օրվա ընթերցվածը 2024-07-05 | ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ

ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ ԱՐԱՐԱՏՅԱՆ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ԹԵՄ Օրվա ընթերցվածը - Օրվա ընթերցվածք

🙏 7 2
Էրեբունի վարչական շրջանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում քրիստոնեական դաստիարակության դասընթացների մասնակցող խմբերը մրցել են աստվածաշնչյան գիտելիքների իմացությամբ: Մրցույթին մասնակցել են նկարչության, գեղանկարչության, դիզայնի, հելունագործության խմբակների, «Մուշ» երգի ստուդիայի սաները: Երեխաների հետ մրցույթին մասնակցել են նաև խմբավարները: Սուրբ Գրքի իմացությունը ստուգվել է 4 փուլով: Վերջին փուլը հաղթահարել են կենտրոնի դիզայնի խմբի սաները: Մասնակիցները ստացել են նվերներ: Գնահատվել է նաև խմբավարների աշխատանքը: Մրցողների գիտելիքները գնահատել են մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի տնօրեն Ռուբեն Խնկոյանը, Էրեբունի համայնքի հոգևոր հովիվ Տեր Ղուկաս քահանա Բալայանը, Արարատյան Հայրապետական թեմի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հասմիկ Նալբանդյանը: https://qahana.am/post/4972
Mostrar todo...
Երեխաները մրցել են աստվածաշնչյան գիտելիքների իմացությամբ

Էրեբունի վարչական շրջանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում քրիստոնեական դաստիարակության դասընթացների մասնակցող խմբերը մրցել են աստվածաշնչյան գիտելիքների իմացությամբ:

🙏 10👍 1
Photo unavailableShow in Telegram
Օրվա խորհուրդ Հուլիսի 5 Յուրաքանչյուր իրողության ներքո կան շատ տարբեր երանգներ, որոնք պետք է վերլուծել և որոնց մասին պետք է մտածել, և Տերը, ի հեճուկս սրանց, անում է անկարելին, մեր կողքին է լինում, ապրում է մեզ հետ՝ առանց բարձրաձայնելու: Սա է պատճառը, որ յուրաքանչյուրս յուրովի ենք ընկալում Տիրոջ ներկայությունը մեր կյանքում:
Mostrar todo...
54🙏 23🕊 2
Elige un Plan Diferente

Tu plan actual sólo permite el análisis de 5 canales. Para obtener más, elige otro plan.