cookie

Utilizamos cookies para mejorar tu experiencia de navegación. Al hacer clic en "Aceptar todo", aceptas el uso de cookies.

avatar

Vardan Voskanyan's Channel

Opinion and analysis Կարծիք և վերլուծություն Мнение и анализ

Mostrar más
Publicaciones publicitarias
4 544
Suscriptores
-524 horas
+157 días
+14530 días
Distribuciones de tiempo de publicación

Carga de datos en curso...

Find out who reads your channel

This graph will show you who besides your subscribers reads your channel and learn about other sources of traffic.
Views Sources
Análisis de publicación
MensajesVistas
Acciones
Ver dinámicas
01
Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ Սրբազանը րոպեներ առաջ հստակորեն ցույց տվեց, որ ոչ միայն ունակ է խաղաղ կառավարելու բազմահազար մարդկանց, այլ նաև անզիջում, բայց հաջողությամբ բանակցելու ոստիկանական ուժերի հետ։ Առաջնորդության նման որակները նրան անշուշտ դարձնում են կարեորագույն հանրային դերակատար ոչ միայն ներհայաստանյան ակնդրի աչքերում, այլ նաև, որ շատ կարևոր է, արտաքին լսարանների առջև։ Այս հանգամանքը ոչ միայն կարևոր է Սրբազան պայքարի առումով, այլ նաև արտաքին աշխարհում սնանկ է դսրձնում այն ընկալումը, թե Հայաստանում առաջնորդության այլընտրանք չկա։ #հավերժականՀայաստանը 🆔 @vardan_voskanyan
1 1286Loading...
02
Գիտե՞ք, նաև թե ինչո՞ւ Բաքվի բարբարոսական վարչախումբը չի կարող էությամբ և գործելաոճով չլինել հայատյաց։ Որովհետև հենց հայատյացությունից է սնվում այս վարչախմբի իշխանության շարունակականության ապահովումը։ Հայերիս և Հայաստանի հանդեպ ատելության և թշնամանքի պետական քարոզչության դադարեցումը, բերելու է նրան, որ ուղեղի հայատյաց լվացում անցած ադրբեջանական հասարակության զգալի մասը հանկարծ հիշի, որ իր խնդիրների պատճառը ոչ թե հայերն և Հայաստանը, այլ հենց անձամբ Բաքվի բռնապետը և նրա գլխավորած բարբարոսական վարչախումբը։ Ուստի թշնամանքի, իբր, հաղթահարման վերաբերյալ բոլոր ներհայաստանյան «զրույցները» պարզունակ պատրանքներ են, քանի որ Բաքվի բարբարոսական վարչախումբը ոչ մի պարագայում չի գնա իր իսկ մահվան ուղով։ #թշնամու_իրական_վիճակը 🆔 @vardan_voskanyan
4 4555Loading...
03
Սրբազան պայքարի՝ տասնյակ հազարավոր մարդկանցով երեկվա հրապարակը կոտրել է կարևոր հոգեբանական կարծրատիպ երկրորդ անգամ հրապարակը լցնելու, իբր, անհնարինության մասին։ Փաստն այն է, որ դա հաջողվել է, ընդ որում՝ դրան նախորդած տեսանելի նահանջից հետո, որի մասին գրել եմ։ Երկրորդ հաջողությունն այն է, որ նույն հանրահավաքում ամբողջովին կոտրվել է նաև արհեստականորեն ուռճացվող՝ հրապարակի առաջնորդության ծրագիր չունենալու մասին դրույթը։ Ներկայացված ծրագրային դրույթները կարելի է համարել կարևոր, անթերի, ընդունելի, վիճելի, առարկելի, խոցելի, անընդունելի և այլն, սակայն «ծրագիր չունեն» թեզն այլևս զրկվել է բանական որևէ հիմնավորումից։ #հավերժականՀայաստանը 🆔 @vardan_voskanyan
1 7103Loading...
04
Իրանից փորձագիտական մակարդակով սկսեցին հնչել առաջին արձագանքները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Հայաստանում ընթացող Սրբազան պայքարին։ Իրանցի գիտնական և ճանաչված վերլուծաբան Ահմադ Քազեմին «X»-ի միկրոբլոգում հրապարակել է Երևանի Հանրապետության հրապարակի բազմահազարանոց հանրահավաքի լուսանկար հետևյալ պարսկերեն գրառմամբ՝ «Հայաստանի ժողովրդի տասնյակ հազարներերով ցույցը։ Իրանը չի միջամտում ոչ մի երկրի ներքին գործերին, սակայն կտրականապես չի թույլատրելու Բաքվի, Անկարայի և այլոց միջամտությունը Հայաստանում։ Հարատևության և մասնատման միջև այս պատմական հոլովույթում Հայաստանի ժողովուրդն իրավունք ունի քաղաքացիական եղանակներով որոշելու իր ճակատագիրը»։ #հարափոփոխ_տարածաշրջանը 🆔 @vardan_voskanyan
1 93810Loading...
05
Հուսահատվելը կամ հուսալաքվելը շատ մարդկային է և նորմալ։ Ի վերջո, մարդը զգացմուքնային էակ է, բայց միևնույն ժամանակ՝ բանական։ Իսկ բանականությունը պնդում է, որ հուսալքությամբ ոչինչ չես փոխում և ոչնչի չես հասնում նույնիսկ սովորական կյանքում։ Այս լուսանկարը հենց չհուսալքվելու և պայքարով, ի վերջո, տասնյակ հազարավոր մարդկանց մեջ բանականությունն արթնացնելու մասին է։ #հավերժականՀայաստանը 🆔 @vardan_voskanyan
1 8721Loading...
06
Այս օրերին արձանագրվել է նաև շատ հետաքրքրական լեզվաբանական մի փաստ։ Շնորհիվ Բագրատ Սրբազանի և նրա առաջնորդած պայքարի, հայերեն «Սրբազան» տիտղոսն այլևս մուտք է գործել ադրբեջաներեն՝ համալրելով այս լեզվում հայերենից փոխառությունների առանց այն էլ շոշափելի շերտը։ #հավերժականՀայաստանը 🆔 @vardan_voskanyan
2 3827Loading...
07
Հընթացս վերլուծելով Ճշմարտության երթը և Սրբազան պայքարի վերջին երկու օրը, կարծում եմ՝ պետք է արձանագրել, որ գրանցվել են և հաջողություններ և անհաջողություններ, որոնցից կթվարկեմ մեկական բաղադրիչ։ Ակնհայտ հաջողություն է, որ Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք, որը կարող է հավաքել և կառավարել տասնյակ հազարավոր մարդկանցով լեցուն հրապարակ և որի խոսքն ու գործն սյս օրերին համահայաստանյան հանրային ամենապահանջված օրակարգերը կերտողն են։ Այս առումով 2018 թվականին նրա նետած մարտահրավերը պսակվել է լիակատար հաջողությամբ կամ, պատկերավոր ասած, դրա «դարաշրջանի» ավարտն այլևս փաստ է՝ անկախ նրանից այդ հանգամանքը կբարձրաձայնվի դերակատարներից որևէ մեկի կողմից, թե ոչ։ Մայիսի 9-ի բարձրակետից հետո Սրբազան պայքարի երկրորդ օրվա որոշակի նահանջն, անշուշտ, անհաջողություն է, բայց ամենևին ոչ հուսահատեցնող վերջնարդյունք կամ, որ ավելի վատ է, իբր, դատավճիռ։ Պայքարի հաջորդ փուլերում հատկապես դրա քաղաքական բաղադրիչի հստակեցումը՝ նաև ներքին և արտաքին լսարաններին տրվող ուղերձների մակարդակում, քաղաքական գործընթացին բնորոշ ջենտլմենական պայմանավորվածությունների ձեռքբերումը ներհայաստանյան մակարդակում և այլ հստակորեն ծրագրված քաղաքական քայլեր ոչ միայն կարող են կոմպենսացնել նահանջը, այլ նաև դուռ բացել հետագա հաջողությունների համար։ Այս ամենը սակայն պետք է մշակի և իրականացնի Սրբազան պայքարի քաղաքական և փորձագիտական թիմը՝ Բագրատ Սրբազանին թողնելով հիմնականում հրապարակի հետ հաղորդակցման և դրա ոգին ու գործողությունները կառավարելու գործառույթը, որն, ի դեպ, նա անում է շատերի համար նույնիսկ անսպասելի անթերի հաջողությամբ և անսահման անկեղծությամբ։ #հավերժականՀայաստանը 🆔 @vardan_voskanyan
2 5796Loading...
08
Հայաստանը դրել են այնպիսի անարգ վիճակում, որ Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենան լկտիորեն համարձակվում է սպառնալ «կարգուկանոն հաստատել» մեր իսկ երկրում, եթե այստեղ տեղի ունենա իշխանափոխություն։ Ի դեպ, նույնիսկ թշնամու քարոզչամեքենան է խուսափում Առաքելական մեր եկեղեցու արքեպիսկոպոսին փորձել թիրախավորել, նրան կոչելով ավազանի անունով, և կիրառում է նաև հայերեն Սրբազան տիտղոսը։ #թշնամու_իրական_վիճակը 🆔 @vardan_voskanyan
7 46941Loading...
09
«Մենք հավատում ենք՝ Գողգոթայից հետո Հարություն կա: Եվ արդար է մեր հավատքը: Մենք զգում ենք մեծ ապագան հայ Հայրենիքի, և երկյուղածորեն ծնրադրում նրա աստվածային տեսիլքի առջև: Մենք նախաճաշակում ենք նրա գալիք երջանկությունը: Եվ յոթնիցս հպարտ ենք, որ հայ ենք: Համբու՛յր ձեր անարգած Հայաստանին»: Գարեգին Նժդեհ #հավերժականՀայաստանը 🆔 @vardan_voskanyan
2 3423Loading...
10
Ճշմարտության երթը նաև հստակ ուղերձ է աշխարհին առ այն, որ Հայաստանը ծնկի եկած, հուսալքված և հանձնված չէ։ Սբ. Մեսրոպի քաղաքակրթական ճիգով դեռևս 1600 տարի առաջ վերընձյուղված մեր ազգը պայքարում է իր արժանապատիվ հայրենիքի ու ինքնության համար Աստծո կամոք և Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ։ #հավերժականՀայաստանը 🆔 @vardan_voskanyan
2 3351Loading...
11
Զրույցի ձևաչափով փորձել ենք ներկայացնել Իրանը՝ հազարամյակների պատմություն և քաղաքակրթություն, որը բազմաթիվ հատվածներով սերտորեն միահյուսված է մեր պատմության և քաղաքակրթության հետ։ #գիտահանրամատչելի 🆔 @vardan_voskanyan
2 2796Loading...
12
Միմյանց պատվի արժանացնելու և համեստության ամենավեհ օրինակներից՝ մեր Վարպետն ու Սրբազանը։ #հավերժականՀայաստանը 🆔 @vardan_voskanyan
2 2388Loading...
13
Հայ կամավորականների կողմից հայկական բնակավայրերի անվտանգության ապահովման նպատակով թշնամական նախկին հենակետերի չեզոքացումն, իբր, «ադրբեջանական գյուղերի օկուպացիա» և «բնակիչներից դատարկում» անվանողների վրա պետք է դրվի նրանց, մեղմ ասած, անպատասխանտու հայտարարությունների հետևանքով թշնամու կողմից պոտենցիալ առաջ քաշվելիք, դիցուք, ռազմատուգանքի ողջ բեռը։ Այսպիսի «խոսույթը» հայկական դաշտ բերելը Հայաստանի դեմ անթաքույց թշնամական գործողություն է, ուստի պետք չէ զարմանալ, երբ նման «հանճարեղ մտքեր» տարածողներին սկսեն պիտակավորել հայերենում նաև ածականաբար կիրառվող «թուրք» բառով։ #չՀայաստանը 🆔 @vardan_voskanyan
2 4833Loading...
14
Ճշմարտության երթն արդեն չորրորդ օրն առաջնորդող Բագրատ Սրբազանն իր շարունակական խաղաղ ու պարզ խոսքով նույնիսկ այսօր մնաց հիմնական հանրային օրակարգ թելադրողը։ Ընդ որում, Սրբազանի հենց պարզ և անկեղծ խոսքն էլ նրա հիմնական զենքն է, որովհետև, դիցուք, միջին վիճակագրական հայաստանցու համար շատ հասկանալի և ընկալելի է, ասենք, «ճշմարտություն» բառը, բայց նկատելիորեն դժվարըմբռնելի և բացատրության կարիք ունեցող՝ «տեսլականը»՝ առավել ևս, եթե այդ տեսլականը խիստ հեղհեղուկ է։ #հավերժականՀայաստանը 🆔 @vardan_voskanyan
2 5205Loading...
15
Մեր բանակի սակրավորն արդեն երկրորդ անգամ վիրավորում է ստանում մեր իսկ բանակի կողմից թշնամու դեմ դրված ականը հանելիս։ Սա իրոք անպատվության դարաշրջան է, որովհետև մեր զինվորի առողջությունը և կյանքը վտանգելու գնով թշնամու առաջ բացում են Հայաստանի դարպասները՝ ճոռոմաբանելով ինչ-որ տարօրինակ «ստոլբի» մասին։ #չՀայաստանը 🆔 @vardan_voskanyan
2 5493Loading...
16
«Ոմանք փորձում են մոռանալ մեր պատմական անցյալը, մշակույթն ու ավանդույթները։ Առանց այդ արժեքների, ես իմաստ չեմ տեսնում ապրելու և ստեղծագործելու», - ՀՀ վաստակավոր արտիստ Սերգեյ Խաչատրյան։ #հավերժականՀայաստանը #մտավորականը 🆔 @vardan_voskanyan
2 7775Loading...
17
Իմիջիայլոց, հայկական Բագ(ա)րատ անունն ունի միջին իրանական ծագում և հանգում է հին իրանական *bagadāta- բռց.՝ «աստվածատուր» (*baga- «Աստված», *dāta- «տված, ստեղծած») նշանակությամբ ձևին։ Այժմ նոր իրանական լեզուներից և ոչ մեկը, այդ թվում՝ պարսկերենը՝ որպես գործածական անձնանուն, այս ձևը չի պահպանել և հայերենն այս առումով յուրօրինակ է։ #հավերժականՀայաստանը #դարձիր_իրանագետ 🆔 @vardan_voskanyan
2 61411Loading...
18
Արդեն երկրորդ օրն է Հայաստանում հասարակական բովանդակություն ստեղծող միակ իրադարձությունը Տավուշից դեպի Երևան մեկնարկած Ճշմարտության երթն է, իսկ հանրային խոսույթը ձևավորող միակ անձը՝ երթի առաջնորդ Բագրատ Սրբազանը։ Տեղեկատվական բոլոր հոսքերը թե՛ դրական, թե՛ չեզոք, և թե՛ թիրախավորող միևնույն է պտտվում են այս իրադարձության և այս առաջնորդի շուրջ, ինչն արդեն ինքնին խոսուն փաստ է։ #հավերժականՀայաստանը 🆔 @vardan_voskanyan
3 3033Loading...
19
«Այս Շարժումը պատճառ ու միջոց պետք է դառնա՝ հասնելու հասարակական լայն հաշտության։ Շատ մեծ հաշտության», - Բագրատ Սրբազան։ #հավերժականՀայաստանը 🆔 @vardan_voskanyan
2 7256Loading...
20
Այս պահի դրությամբ Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենան քար լռություն է պահպանում Բագրատ Սրբազանի հոգևոր առաջնորդությամբ Տավուշից դեպի Երևան մեկնարկած՝ միակողմանի զիջումները կասեցնելու շարժման վերաբերյալ։ Չկան նույնիսկ սովորական լրատվական նյութեր, ինչ ցուցիչ է, որ թշնամական քարոզչամեքենան անակնկալի է եկել և առայժմ չի ստացել քարոզչական հիմնական ուղղությունների վերաբերյալ կենտրոնացված հրահանագավորում։ #թշնամու_իրական_վիճակը 🆔 @vardan_voskanyan
2 6618Loading...
21
«Միակողմանի զիջումների այս ընթացքը, որը վերջ ու սահման չունի, պետք է դադարեցվի և կասեցվի», - Բագրատ Սրբազան։ #հավերժականՀայաստանը 🆔 @vardan_voskanyan
5 8778Loading...
22
«Միակողմանի զիջումների այս ընթացքը, որը վերջ ու սահման չունի, պետք է դադարեցվի և կասեցվի», - Բագրատ Սրբազան։ #հավերժականՀայաստանը 🆔 @vardan_voskanyan
10Loading...
23
Վերջին շրջանում «խոսույթ» կա այն մասին, թե, իբր, առաջնորդությունը Հայաստանը առկա իրողություններին «ադապտացնելն» է։ Ընդ որում, հատուկ ընտրվել է «տպավորիչ» և մարդկանց մի մասի համար անհասկանալի եզրույթ, որպեսզի չօգտագործվի պարզ «հարմարվել» կամ «հարմարեցնել» տարբերակը՝ հանրային բացասական ընկալումից խուսափելու նպատակով։ Եթե նույն միտքը փորձենք ձևակերպել շատ ավելի հասկանալի տարբերակով, ապա ստացվում է, որ «առաջնորդություն» է կոչվում սեփական պետությունը, մեղմ ասած, ոչ ձեռնտու պայմաններին հարմարեցնելը։ Մինչդեռ սա դասական հարմարվողականություն է՝ կոմֆորմիզմ, այլ ոչ թե առաջնորդություն, քանի որ իրական առաջնորդությունը ենթադրում է ոչ թե հարմարվելուն, այլ ոչ ձեռնտու պայմանները փոխելուն միտված կամք և գործողություններ։ Սա նույնն է, թե գարաշահոտության պայմաններում փորձես ապրել մշտապես քիթդ փակելով, այլ ոչ թե ջանաս վերացնել գարաշահոտի աղբյուրը։ #չՀայաստանը 🆔 @vardan_voskanyan
5 1252Loading...
24
Սա, ըստ Google Earth-ի, Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքի մոտավոր հեռավորությունն է այնտեղից, որտեղ «սահմանազատումից» հետո կանգնելու են թշնամու զինված բաշիբոզուկները։ Վաղը գնացեք ձեր երեխայի հաճախած դպրոց և ժամանակը պահելով, միջին տեմպի քայլքով հեռացեք դպրոցից մոտ 150-160 մետր։ Կտեսենք, որ դա կտևի մոտավորապես մեկուկես-երկու րոպե։ Հետո մտովի պատկերացրեք, որ ձեր գտնված տեղում զինված թշնամին է կանգնելու և կհասկանաք կիրանցեցու վիճակը։ Դրանից հետո էլի կարող եք շարունակել լռել՝ ձևացնելով, թե արտառոց ոչինչ չկա։ #չՀայաստանը 🆔 @vardan_voskanyan
6 44811Loading...
25
Այսօր Կիրանցում «գործողություն» իրականացրած ամեն ոստիկան պետք է գիտակցի, որ վաղը եթե թշնամու բաշիբոզուկը, Աստված մի արասցե, որոշի մոտ 150 մետրից ուղիղ նշանառությամբ թիրախավորել գյուղի նորակառույց դպրոցը, հենց ինքն է մեղսակից լինելու դրան։ #չՀայաստանը 🆔 @vardan_voskanyan
3 0903Loading...
26
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է՝ «ՀՀ իշխանությունը Կիրանցում փաստացի պատրաստ են հանձնել Ադրբեջանին մոտ 180 մլրդ քառ. մմ ՀՀ տարածք Քանի որ իշխանության ներկայացուցիչները սիրում են կրկնել, որ «Տավուշում ՀՀ-ից ոչ մի մմ տարածք չի զիջվում», ապա հաշվենք հենց մմ-ով։ * ՀՀ իշխանությունը հայտարարում է, որ Տավուշում վերականգնվում են խորհրդային սահմանները։ * Դրանք այս հատվածում համապատասխանում են ՀՀ Կադաստրի կոմիտեի քարտեզին։ Դա գիտե իշխանության վերնախավը, դա շատ ավելի լավ գիտեն Կիրանցի բնակիչները։ * Նույն Կադաստրի կոմիտեի տվյալներին է հղում անում իշխանությունը՝ պնդելով, որ նախկին ադրբեջանական գյուղերի տարածքը ՀՀ-ինը չէ։ * Մանուշակագույնը՝ Կադաստրի կոմիտեի տվյալներով ՀՀ տարածքն է, որը «դելիմիտացիայից» հետո մնում է Ադրբեջանի վերահսկողության տակ (կապտավունի հետ միասին)։ Այդ մանուշակագույն հատվածը կազմում է մոտ 0,18 քառ. կմ կամ 180 մլրդ. քառ. մմ։ P.S. Քանի որ կառավարության քարտեզում սահմանը շատ «հաստ» գծով է, կներեք, կարող է մի քանի մլրդ քառ. մմ այս կամ այն կողմ լինել»։ #չՀայաստանը 🆔 @vardan_voskanyan
2 9894Loading...
27
Բագրատ Սրբազանին թիրախավորելուն միտված ստի, կեղծիքի և ապատեղեկատվության հեղեղը կողմնակի ցուցիչ է այն բանի, որ նրան վարկաբեկող և ոչ մի իրական հանգամանք կամ փաստ գոյություն չունի։ Այս ամենն էլ ավելի է ամրացնում Սրբազանի հանրային դիրքը և նրան դարձնում էլ ավելի անխոցելի զանգվածային ընկալումներում։ #հավերժականՀայաստանը 🆔 @vardan_voskanyan
3 1918Loading...
28
«Քաղաքականությամբ չեմ զբաղվում» արգահատելի արտահայտությունը դարձել է մերօրյա հարմարվողականության կեղծ կարգախոս։ Այդ արտահայտությունը «վահան» դարձնողներն իրականում զբաղվում են քաղաքականությամբ, ուղղակի դա թշնամուն վաղ, թե ուշ իրենց իսկ տունը հանձնելու քաղաքականություն է։ #չՀայաստանը 🆔 @vardan_voskanyan
3 2265Loading...
29
Թիկունքումս մեր նախնիների քաղաքակրթական ջանքի հերթական գլուխգործոցն է՝ Աղջոց վանքի՝ առաքյալների պատկերաքանդակներով մուտքերից մեկը։ Այս վանքի վիճակներից են եղել նաև Մեծ և Փոքր Գլան գյուղերը, որոնց անվանումն ապահայկականացումից հետո բարբարոսական աղճատմամբ մի կարժ ժամանակ դարձել է ինչ-որ «Գիլանլար»։ Նաև քաղաքակրթական Հայաստանի սրբազան տարածքներին հավակնող բարբարոսները և ոչ մի իրավունք չունեն՝ նույնիսկ մեկ թիզ հողի կամ մեկ քարի, քանի որ այստեղի ողջ քաղաքակրթությունը օծված է մեր նախնիների քրտինքով և արյամբ։ #հավերժականՀայաստանը 🆔 @vardan_voskanyan
3 7547Loading...
30
Բագրատ Սրբազանի կոչը. «Ձեր ձայնը բարձրացրե՛ք, խոսե՛ք ճշմարտության մասին»։ #հավերժականՀայաստանը 🆔 @vardan_voskanyan
3 03911Loading...
31
Ոչ թե ողորմելի լինելիության, այլ զարգացման և հզորացման ու թշնամու նկատմամբ գերակայության նպատակ հետապնդող գալիքի Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս՝ յուրօրինակ բանակային «կաստա», որի անդամ դառնալը պետք է լինի դժվար, բայց սոցիալապես ամենապատվաբեր և ամենաապահով կարգավիճակը։ Կիսազինվորական-կիասաբիզնեսմեն կամ, պատկերավոր ասած, այգեգործությունից ազատ ժամանակ և ոստիկանից պակաս սոցիալական ապահովության մակարդակ ունեցող սպան օբյեկտիվորեն չի կարող ձևավորել զինվորականության բարձրագույն պատվի սկզբունքների հիման վրա ապրող և գործող օրինակելի այդ «կաստան», ուստի և չի կարող ունենալ ինքնուրույն դիմագիծ։ #հավերժականՀայաստանը 🆔 @vardan_voskanyan
2 9144Loading...
32
Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք։ Իրենց հայրենիքի հանձմանը դեմ խաղաղ բնակչության հանդեպ սև բերետավորների գործողությունը ոչ միայն առաջին անգամ տապալվեց, այլ նաև Բագրատ Սրբազանը հանրայնորեն պարսավեց նրանց՝ «Գնացեք այս ժողովրդի ոտքերը լվացեք, և ջուրը, էլ չասեմ, ինչ արեք...»: #հավերժականՀայաստսնը 🆔 @vardan_voskanyan
6 97031Loading...
33
2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք» հռչակվածում կային, Արցախի, Ռուսաստանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների զինված ուժեր։ Այժմ դրանցից և ոչ մեկը չկա։ Նույն ժամանակ Հայաստանի Հանրապետությունում երկողմ պայմանագրի համաձայն կար միայն ռուսական ռազմակայան, որը մնացել էր դեռևս ԽՍՀՄ ժամանակներից։ Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի վերնոշյալ զինված ուժ, իսկ Հայաստանում կան, ռուսական զինված ուժերի աշխարհագրության ընդլայնում, ադրբեջանական թշնամական օկուպացիոն ուժեր և եվրոպական դիտորդներ։ Պարադոքս է, բայց փաստ, որ մեր երկրի այսքան պակաս ինքնիշխանության պատսսխանատուներն օրն ի բուն բարբաջում են հենց ինքնիշխանությունից՝ Հայաստանը փաստացիորեն հասցնելով անդունդի եզրին և դարձնելով Բաքվի բռնապետի թելադրանքից կախյալ պետություն։ #չՀայաստանը 🆔 @vardan_voskanyan
2 9781Loading...
34
Սլավիկ Ալավերդյանի պատրաստած այս նյութի համաձայն՝ շատ հստակ է, որ Կիրանցի հատվածում թշնամուն հանձնվում են Հայաստանի Հանրապետության տարածքներ։ Սա է ճշմարտությունն այն մասին, թե ինչ է կատարվում իրականում։ #չՀայաստանը 🆔 @vardan_voskanyan
2 81915Loading...
35
Սա գրում է հենց Կիրանց գյուղի բնակչուհին, և իրավիճակն այսպիսին է, որովհետև մենք գտնվում ենք շարունակական պարտության շղթայում, համազգային ամոթի և նվաստացման շրջափուլում, որն անվերջորեն մաշում է ոչ միայն մեր պետության իրական տարածքը, այլ նաև մեր հոգին։ #չՀայաստանը 🆔 @vardan_voskanyan
8 69117Loading...
36
Սա Հայաստան - Վրաստան միջպետական մայրուղու՝ Կիրանցի կամրջի հատվածն է։ Եթե այստեղ տեղի ունենա, այսպես, կոչված, «սահմանազատումը», ապա իբր «այլընտրանքային» հռչակվող ճանապարհից մինչև թշնամին կլինի մոտ 20 մետր։ Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ։ #չՀայաստանը 🆔 @vardan_voskanyan
2 74111Loading...
37
Սա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց, եթե այս հատվածում տեղի ունենա «սահմանազատում» կոչեցյալը։ Ուղիղ գծով մոտ 170 մետր և ամբողջությամբ դիտարկվող, ինչը նշանակում է, որ այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում։ #չՀայաստանը 🆔 @vardan_voskanyan
8 41025Loading...
38
Եթե ՀՀ ոստիկանությունը իրավազոր է Տիգրանաշենի տարածքում գործելու, իսկ այն այդտեղ գործում է, ուրեմն դա մեր երկրի ինքնիշխան տարածքն է։ Ուստի, ոչ ոք իրավունք չի ունենալու այն հանձնելու թշնամուն, իսկ նման մտադրության դեպքում ոստիկանությունը կրկին պետք է գործի։ #հավերժականՀայաստանը 🆔 @vardan_voskanyan
2 6495Loading...
39
Բագրատ Սրբազանն այսօրվա իր հարցազրույցում երկու կարևորագույն գաղափարական առանցքի բանաձևմամբ, ըստ էության, նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին։ Նրա խոսքով՝ այժմ ի փառս Հայաստսնի մղվող պայքարը պայքար է հանուն ճշմարտության ու ընդդեմ ստի, և այդ պայքարը նաև Սրբազանի անձի միջոցով առաջնորդում է Աստված։ #հավերժականՀայաստանը 🆔 @vardan_voskanyan
2 6956Loading...
40
Մինչ հայության մի հատվածը ցնծում է իր իսկ պետության իրական տարածքի կրճատումը նվիրագործող ինչ-որ «ստոլբով» (այո՛, «ստոլբա», որովհետև հայերենի ոսկեղենիկ «սյուն» բառը այս դեպքում գործածելը մեղք է), որը փոխարինելու է եկել իրական պաշտպանություն ապահովող կահավորված ամրությանը և տարածքին, Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը կրկին սպառնալիքներ և վիրավորանքներ է հնչեցրել Հայաստանի և հայության հասցեին՝ ընդ որում՝ օտարերկրացի հյուրերի ներկայությամբ, վերհաստատելով նաև բոլոր հակահայկական նախապայմանները։ Հայերիս անվանելով «հոգեբանական շեղումներ» ունեցողներ, ինչն ակնհայտ ատելության խոսք է, ժառանգական այս բռնապետը, կրկնել է իբր խաղաղության հասնելու համար իր առաջ քաշած բոլոր նախապայմանները՝ այսպես կոչված «թուրանական միջանցք», Հայաստանի սահմանադրության և զինանշանի փոփոխություն, Հայաստանի, ըստ էության, զինաթափում և այլն։ Սա է թշնամու իրական վիճակը և մտադրությունը, իսկ մնացած ամեն ինչ պատրանք է՝ հերթական կոտորածի դուռ բացող պատրանք։ #չՀայաստանը 🆔 @vardan_voskanyan
2 9338Loading...
Photo unavailableShow in Telegram
Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ Սրբազանը րոպեներ առաջ հստակորեն ցույց տվեց, որ ոչ միայն ունակ է խաղաղ կառավարելու բազմահազար մարդկանց, այլ նաև անզիջում, բայց հաջողությամբ բանակցելու ոստիկանական ուժերի հետ։ Առաջնորդության նման որակները նրան անշուշտ դարձնում են կարեորագույն հանրային դերակատար ոչ միայն ներհայաստանյան ակնդրի աչքերում, այլ նաև, որ շատ կարևոր է, արտաքին լսարանների առջև։ Այս հանգամանքը ոչ միայն կարևոր է Սրբազան պայքարի առումով, այլ նաև արտաքին աշխարհում սնանկ է դսրձնում այն ընկալումը, թե Հայաստանում առաջնորդության այլընտրանք չկա։ #հավերժականՀայաստանը 🆔 @vardan_voskanyan
Mostrar todo...
103👍 22👏 4🔥 1
Գիտե՞ք, նաև թե ինչո՞ւ Բաքվի բարբարոսական վարչախումբը չի կարող էությամբ և գործելաոճով չլինել հայատյաց։ Որովհետև հենց հայատյացությունից է սնվում այս վարչախմբի իշխանության շարունակականության ապահովումը։ Հայերիս և Հայաստանի հանդեպ ատելության և թշնամանքի պետական քարոզչության դադարեցումը, բերելու է նրան, որ ուղեղի հայատյաց լվացում անցած ադրբեջանական հասարակության զգալի մասը հանկարծ հիշի, որ իր խնդիրների պատճառը ոչ թե հայերն և Հայաստանը, այլ հենց անձամբ Բաքվի բռնապետը և նրա գլխավորած բարբարոսական վարչախումբը։ Ուստի թշնամանքի, իբր, հաղթահարման վերաբերյալ բոլոր ներհայաստանյան «զրույցները» պարզունակ պատրանքներ են, քանի որ Բաքվի բարբարոսական վարչախումբը ոչ մի պարագայում չի գնա իր իսկ մահվան ուղով։ #թշնամու_իրական_վիճակը 🆔 @vardan_voskanyan
Mostrar todo...
👍 61 33🔥 2👏 1
Photo unavailableShow in Telegram
Սրբազան պայքարի՝ տասնյակ հազարավոր մարդկանցով երեկվա հրապարակը կոտրել է կարևոր հոգեբանական կարծրատիպ երկրորդ անգամ հրապարակը լցնելու, իբր, անհնարինության մասին։ Փաստն այն է, որ դա հաջողվել է, ընդ որում՝ դրան նախորդած տեսանելի նահանջից հետո, որի մասին գրել եմ։ Երկրորդ հաջողությունն այն է, որ նույն հանրահավաքում ամբողջովին կոտրվել է նաև արհեստականորեն ուռճացվող՝ հրապարակի առաջնորդության ծրագիր չունենալու մասին դրույթը։ Ներկայացված ծրագրային դրույթները կարելի է համարել կարևոր, անթերի, ընդունելի, վիճելի, առարկելի, խոցելի, անընդունելի և այլն, սակայն «ծրագիր չունեն» թեզն այլևս զրկվել է բանական որևէ հիմնավորումից։ #հավերժականՀայաստանը 🆔 @vardan_voskanyan
Mostrar todo...
81👍 45
Photo unavailableShow in Telegram
Իրանից փորձագիտական մակարդակով սկսեցին հնչել առաջին արձագանքները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Հայաստանում ընթացող Սրբազան պայքարին։ Իրանցի գիտնական և ճանաչված վերլուծաբան Ահմադ Քազեմին «X»-ի միկրոբլոգում հրապարակել է Երևանի Հանրապետության հրապարակի բազմահազարանոց հանրահավաքի լուսանկար հետևյալ պարսկերեն գրառմամբ՝ «Հայաստանի ժողովրդի տասնյակ հազարներերով ցույցը։ Իրանը չի միջամտում ոչ մի երկրի ներքին գործերին, սակայն կտրականապես չի թույլատրելու Բաքվի, Անկարայի և այլոց միջամտությունը Հայաստանում։ Հարատևության և մասնատման միջև այս պատմական հոլովույթում Հայաստանի ժողովուրդն իրավունք ունի քաղաքացիական եղանակներով որոշելու իր ճակատագիրը»։ #հարափոփոխ_տարածաշրջանը 🆔 @vardan_voskanyan
Mostrar todo...
106👍 38
Photo unavailableShow in Telegram
Հուսահատվելը կամ հուսալաքվելը շատ մարդկային է և նորմալ։ Ի վերջո, մարդը զգացմուքնային էակ է, բայց միևնույն ժամանակ՝ բանական։ Իսկ բանականությունը պնդում է, որ հուսալքությամբ ոչինչ չես փոխում և ոչնչի չես հասնում նույնիսկ սովորական կյանքում։ Այս լուսանկարը հենց չհուսալքվելու և պայքարով, ի վերջո, տասնյակ հազարավոր մարդկանց մեջ բանականությունն արթնացնելու մասին է։ #հավերժականՀայաստանը 🆔 @vardan_voskanyan
Mostrar todo...
136👍 9
Photo unavailableShow in Telegram
Այս օրերին արձանագրվել է նաև շատ հետաքրքրական լեզվաբանական մի փաստ։ Շնորհիվ Բագրատ Սրբազանի և նրա առաջնորդած պայքարի, հայերեն «Սրբազան» տիտղոսն այլևս մուտք է գործել ադրբեջաներեն՝ համալրելով այս լեզվում հայերենից փոխառությունների առանց այն էլ շոշափելի շերտը։ #հավերժականՀայաստանը 🆔 @vardan_voskanyan
Mostrar todo...
🔥 62👍 27 3
Հընթացս վերլուծելով Ճշմարտության երթը և Սրբազան պայքարի վերջին երկու օրը, կարծում եմ՝ պետք է արձանագրել, որ գրանցվել են և հաջողություններ և անհաջողություններ, որոնցից կթվարկեմ մեկական բաղադրիչ։ Ակնհայտ հաջողություն է, որ Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք, որը կարող է հավաքել և կառավարել տասնյակ հազարավոր մարդկանցով լեցուն հրապարակ և որի խոսքն ու գործն սյս օրերին համահայաստանյան հանրային ամենապահանջված օրակարգերը կերտողն են։ Այս առումով 2018 թվականին նրա նետած մարտահրավերը պսակվել է լիակատար հաջողությամբ կամ, պատկերավոր ասած, դրա «դարաշրջանի» ավարտն այլևս փաստ է՝ անկախ նրանից այդ հանգամանքը կբարձրաձայնվի դերակատարներից որևէ մեկի կողմից, թե ոչ։ Մայիսի 9-ի բարձրակետից հետո Սրբազան պայքարի երկրորդ օրվա որոշակի նահանջն, անշուշտ, անհաջողություն է, բայց ամենևին ոչ հուսահատեցնող վերջնարդյունք կամ, որ ավելի վատ է, իբր, դատավճիռ։ Պայքարի հաջորդ փուլերում հատկապես դրա քաղաքական բաղադրիչի հստակեցումը՝ նաև ներքին և արտաքին լսարաններին տրվող ուղերձների մակարդակում, քաղաքական գործընթացին բնորոշ ջենտլմենական պայմանավորվածությունների ձեռքբերումը ներհայաստանյան մակարդակում և այլ հստակորեն ծրագրված քաղաքական քայլեր ոչ միայն կարող են կոմպենսացնել նահանջը, այլ նաև դուռ բացել հետագա հաջողությունների համար։ Այս ամենը սակայն պետք է մշակի և իրականացնի Սրբազան պայքարի քաղաքական և փորձագիտական թիմը՝ Բագրատ Սրբազանին թողնելով հիմնականում հրապարակի հետ հաղորդակցման և դրա ոգին ու գործողությունները կառավարելու գործառույթը, որն, ի դեպ, նա անում է շատերի համար նույնիսկ անսպասելի անթերի հաջողությամբ և անսահման անկեղծությամբ։ #հավերժականՀայաստանը 🆔 @vardan_voskanyan
Mostrar todo...
👍 54 22
Photo unavailableShow in Telegram
Հայաստանը դրել են այնպիսի անարգ վիճակում, որ Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենան լկտիորեն համարձակվում է սպառնալ «կարգուկանոն հաստատել» մեր իսկ երկրում, եթե այստեղ տեղի ունենա իշխանափոխություն։ Ի դեպ, նույնիսկ թշնամու քարոզչամեքենան է խուսափում Առաքելական մեր եկեղեցու արքեպիսկոպոսին փորձել թիրախավորել, նրան կոչելով ավազանի անունով, և կիրառում է նաև հայերեն Սրբազան տիտղոսը։ #թշնամու_իրական_վիճակը 🆔 @vardan_voskanyan
Mostrar todo...
👍 51
«Մենք հավատում ենք՝ Գողգոթայից հետո Հարություն կա: Եվ արդար է մեր հավատքը: Մենք զգում ենք մեծ ապագան հայ Հայրենիքի, և երկյուղածորեն ծնրադրում նրա աստվածային տեսիլքի առջև: Մենք նախաճաշակում ենք նրա գալիք երջանկությունը: Եվ յոթնիցս հպարտ ենք, որ հայ ենք: Համբու՛յր ձեր անարգած Հայաստանին»: Գարեգին Նժդեհ #հավերժականՀայաստանը 🆔 @vardan_voskanyan
Mostrar todo...
98👍 16

106👍 14