cookie

Utilizamos cookies para mejorar tu experiencia de navegación. Al hacer clic en "Aceptar todo", aceptas el uso de cookies.

avatar

Ոսկանապատ

Mostrar más
Publicaciones publicitarias
1 013
Suscriptores
+124 horas
+17 días
+530 días

Carga de datos en curso...

Tasa de crecimiento de suscriptores

Carga de datos en curso...

Սիրելի ընկերներ, Կարեն Կարապետյանի հետ որոշել ենք կրկին ակտիվացնել «Երևանի Ձայնը» Youtube և Telegram ալիքները՝ դրանք վերածելով տեղեկատվության և քննարկումների նոր հարթակի։ Քիչ առաջ մենք ձայնագրեցինք առաջին քննարկումը, որը բնականաբար վերաբերվում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը, դրա պոտենցիալին ու նաև առկա խնդիրներին։ Այսուհետ ամենօրյա ռեժիմով, հիմնականում ուղիղ եթերում, աշխատելու ենք նաև այս հարթակներում։ Ակնկալում եմ բոլորիդ աջակցությունը։ Միացեք քննարկումներին, բաժանորդագրվեք, տարածեք և այլն։ Դե իսկ առաջարկներն ու առողջ քննադատությունն էլ միշտ ողջունվում են։ https://www.youtube.com/watch?v=bp6jwwcLinE
Mostrar todo...
Հայաստանի պայքարը Նիկոլի դեմ։ Ինչպե՞ս հասնել հաղթանակի

Հրանտ Մելիք-Շահնազարյանն ու Կարեն Կարապետյանը քննարկում են Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ սկիզբ առած շարժման ընթացքը։

👍 7 2
Repost from N/a
Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումն առաջիկա գործողություններն ու ակցիաները համակարգող Telegram ալիք է ստեղծել։ @srbazan_payqar Միացեք և մասնակցեք անհնազանդության գործողություններին։ ReArtsakh
Mostrar todo...
👍 6 1
5👍 1
Հանրապետության Հրապարակում մեկնարկում է համազգային հանրահավաքը Բագրատ Սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման մասնակիցները մոտենում են Հանրապետության Հրապարակին։ Շուտով այստեղ կմեկնարկի համազգային հանրահավաքը։ Հանրահավաքին ուղիղ միացմամբ կարող եք հետևել այստեղ։
Mostrar todo...
#Հիմա։ Հանրապետության Հրապարակում մեկնարկում է համազգային հանրահավաքը

Երևանում մեկնարկում է Բագրատ Սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման հանրահավաքը։

4
Քանի դեռ Նիկոլ Փաշինյանը, «Ալմա-Աթայի հռչակագիր» աղաղակելով, հանձնում է Տավուշի պաշտպանական գիծը, նրա կաբինետի ԱԳ նախարարը բաց տեքստով խոստովանում է, որ Ադրբեջանը հրաժարվում է Ալմա-Աթայի հռչակագրից: Սա նշանակում է այն նույն պայմանավորվածությունից, որով Փաշինյանը Արցախի Հանրապետության տարածքը հրապարակավ ճանաչեց Ադրբեջանի կազմում: Առավել հստակ՝ Ալիևը հրաժարվում է պայմանավորվածության իր մասը կատարելուց: https://voskanapat.info/47905/
Mostrar todo...
Տավուշյան գործընթացը դադարեցնելու լեգիտիմ հիմքեր՝ տրված Բաքվից - Voskanapat

Այն, որ Բաքվում Արցախը ստանալուց հետո այլևս, մեղմ ասած, չեն կարևորում Ալմա-Աթայի հռչակագիրը, Փաշինյանի համար նորություն չէ:

👍 4
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ իշխանությունը նպատակաուղղված ձևով սահմանների ճշգրտման թեման տանում է խաղաղություն կամ պատերազմ դիլեմայով, մի քանի դիտարկումներ այս թեմայով: Առաջին, հարցն այն չէ, որ սահմանների ճշգրտման խնդիր չկա, դա մի օր տեղի էր ունենալու, մանավանդ, որ Ադրբեջանը օկուպացրել է ՀՀ տարածքի էական հատվածներ, սակայն դա պետք է տեղի ունենա միջազգային պրակտիկայի, նախադեպերի, միջազգային իրավունքի և ուժի կիրառման շանտաժի բացակայության պայմաններում: Բայց հարցն այն է, թե ի՞նչ են այս գործընթացից ուզում ստանալ Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները: Ադրբեջանը իր նախընտրած քարտեզներով ու սկզբունքներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել բոլոր այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում: Երկրորդ, Ադրբեջանի առաջնային նպատակը 5,6 կամ նույնիսկ 50 մարտական դիրքի վրա վերահսկողությունը չէ, ոչ էլ նույնիսկ 2000 ՀԱ կամ ավելին հողային բարելավում ստանալը, նրա համար թիվ մեկ խնդիրը ՀՀ այնպիսի հատվածներում մխրճվելն է, որից հետո Հայաստանի պաշտպանողականությունն ու դիմադրողականությունը բոլոր առումներով կփլվի: Այս տեսանկյունից Տավուշն առաջին թիրախն է, երկրորդն արդեն Արարատը կլինի: Սա է նաև պատճառը, որ ադրբեջանցիները սահմանային ճշգրտումների դեպքում, նույնիսկ ամենաանընդունելի քարտեզների պարագայում, Տավուշում տարածքային փոխանակության չեն գնում, ինչն, ի դեպ, լրիվ տեղավորվում է դեմարկացիայի կանոններում: Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի: Իսկ ի՞նչ է այս պայմաններում ուզում ՀՀ իշխանությունը: Միանգամից ասեմ, որ գոնե վերևի էշելոններում ՀՀ-ին սպասվող աղետը ընկալում են, սակայն այս դեպքում իշխանության պահպանման թեման նրանց համար կյանքի ու մահի հարց է և դա երկարաձգելու համար զոհաբերվում է Հայաստան պետությունը: Տիգրան Աբրահամյան
Mostrar todo...
👍 4 1
Repost from N/a
Այս տեսանյութն ավելի քան պարզ ձևով ցույց է տալիս, այն իրականությունը, որին բախվել էր Արցախը։ Թուրք-ադրբեջանական դաշինքը՝ Փաշինյանի անունը շուրթերին, հակահայկական արշավ է անում ու այդ ամենին դիմակայում է միայն Արցախը։ Ասենք ավելին՝ չափազանցություն չի լինի պնդելը, որ հիմա էլ է Արցախը դիմադրում։ Ավելի ճիշտ՝ Արցախի ստվերը։ Առաջին հայացքից դա այնքան էլ ակնհայտ չէ, բայց վստահ ենք՝ հարցի խորքն իմացող մեր ընթերցողները կհասկանան՝ ինչի մասին ենք խոսում։ ReArtsakh
Mostrar todo...
👍 2
Repost from N/a
Բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայասպան նիկոլը երեկ ասել է, թե ներկա պայմաններում հայերի վերադարձն Արցախ ինքը իրատեսական չի համարում։ Ընդ որում, որպես պատճառ նա նշել է թե՛ Ադրբեջանում և թե՛ արցախցիների շրջանում առկա «ընկալումները»։ Այսինքն՝ հավասարության նշան է դնում՝ գրեթե ուղիղ խոսքով ասելով, թե արցախցիներն էլ պակաս մեղավոր չեն, որ այսօր հայրենիք գնալու հնարավորություն չունեն։ Նույն հարցազրույցի ընթացքում հայասպանն ասել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է քայլեր ձեռնարկել, որպեսզի «ադրբեջանական գյուղերում, որտեղ հիմա մարդիկ չեն ապրում, մարդկանց կյանքը հնարավոր դառնա, ապրելը հնարավոր դառնա»։ Այսինքն, նա ամեն ինչ անում է, որպեսզի ադրբեջանցիները կարողանան հանգիստ ապրել, իսկ արցախցիները՝ ոչ։ Իսկ ի՞նչ եղան հայասպանի հիշատակած «ընկալումները»։ Արդյո՞ք դրանք չեն խանգարելու ադրբեջանցիներին ապրել Տավուշի հողում։ Հարցը, իհարկե, հռետորական է։ Ճշմարտությունն այն է, որ հայասպանն այսօր էլ Հայաստանն է թշնամուն հանձնում։ Ի դեպ, ճիշտ նույն մեխանիզմներով, ինչ ժամանակին Արցախը հանձնելու համար էր կրառում։ Աղավնոն վկա։ ReArtsakh
Mostrar todo...
👍 13
Ամեն գնով Ռուսաստանի շահերը պաշտպանողների համար ինֆորմացիոն «լավ» առիթ կա։ Կարող են այս լուրը տարածել հետևյալ վերնագրով՝ Ռուսաստանն ու Թուրքիան դադարեցնում են ռազմական համագործակցությունը։ P.S. Մոտ ժամանակներս կաշխատեմ այս թեմային ավելի մանրամասն անդրադառնալ։ https://times.am/986566/
Mostrar todo...
Ակնայում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնն ավարտում է աշխատանքը

Ակնայում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգային կենտրոնն ավարտում է իր աշխատանքը

👍 10
Արցախի ժամանակավոր կորուստն ունեցավ երեք հիմնական փուլ: Առաջինը պատերազմն էր: Երկրորդը՝ սեպտեմբերի 19-ի վերջին հարձակումն ու բռնագաղթը: Երրորդը ռուս խաղաղապահների դուրսբերումն է Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներից: https://voskanapat.info/47899/
Mostrar todo...
Բրյուսելի առաջին հետևանքը. Ռուսները հեռացան, թուրքերը մնացին Արցախում - Voskanapat

Արցախի ժամանակավոր կորուստն ունեցավ երեք հիմնական փուլ: Առաջինը պատերազմն էր: Երկրորդը՝ սեպտեմբերի 19-ի վերջին հարձակումն ու բռնագաղթը: Երրորդը ռուս խաղաղապահների ...