cookie

Utilizamos cookies para mejorar tu experiencia de navegación. Al hacer clic en "Aceptar todo", aceptas el uso de cookies.

avatar

Ա Մ Պ Ր Ո Պ

Ստեփան Զորյանի և Արամ Մանուկյանի անվան հասարակական-քաղաքական հարթակ։ Հեղափոխական սոցիալիզմ և հայ հեղափոխական ավանդույթներ։ Իմ երկրորդ ալիքը ռազմական թեմատիկայով՝ @hbgab։ Կապ հեղինակի հետ՝ @amprop52_bot

Mostrar más
Publicaciones publicitarias
332
Suscriptores
Sin datos24 horas
-27 días
-930 días

Carga de datos en curso...

Tasa de crecimiento de suscriptores

Carga de datos en curso...

Երեկ Փաշինյանը հայտարարեց ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցության հնարավոր դադարեցման մասին, իսկ արդեն այսօր թշնամական պաշտպանության նախարարությունը դիմեց նոր սադրանքների՝ հող նախապատրաստելով ռազմական ագրեսիայի համար։ Իհարկե, Ռուսաստանը չունի ընդհանուր սահման Հայաստանի հետ և ռուսական 102-րդ ռազմաբազայի զորքն ի զորու չէ որևէ ռազմական գործողություններ իրականացնել Հայաստանում ի պատասխան նման արտաքին քաղաքական վեկտորի, սակայն նա ունի գործընկեր, որը որոշ փոխհատուցման դեպքում կօգնի Ռուսաստանին այդ հարցում։ Խոսքը իհարկե թուրքական ռեժիմի մասին է։ @amprop52
Mostrar todo...
19 դարից ի վեր (մի շարք ռռւս-թուրքական և ռուս-պարսկական պատերազմներից) ներկայիս Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի տարածքները մտել են Ռուսական կայսրության կազմի մեջ կամ ուղղակի եղել են ռուսական ազդեցության գոտի։ Դրա հետևանքով պատմականորեն ստացվել է այնպես, որ Ռուսական կայսրությունը դիտարկել է այս երեք պետությունները որպես մեկ տարածքային միավոր՝ Անդրկովկաս (սրա մասին արդեն խոսվել է)։ ԽՍՀՄ ստեղծումից հետո "Անդրկովկաս" տերմինի փոխարեն սկսեցին օգտագործել "Հարավային Կովկաս" տերմինը։ Դա նշանակում է, որ ԽՍՀՄ ղեկավարության համար Կովկասը Կովկասյան լեռնաշղթայից մինչև Նախիջևան ընկած տարածքն է (աշխարհագրության առումով սխալ է դա թե ոչ, արդեն ասվել է նախորդ հրապարակման մեջ)։ Այս քայլի նպատակն էր երկրի կենտրոնացումը։ Հիմա պաշտոնական ռուսական դիրքորոշումը շատ չի փոխվել։ Քանի որ Ռուսաստանը նույն կերպ համարում է այս երեք պետությունները որպես իր ազդեցության գոտի, ամբողջ տարածաշրջանը նա դիտարկում է որպես մեկ տարածքային միավոր։ Իրականում Կովկաս կարելի է անվանել Կովկասյան լեռնաշղթան ընդգրկող հատվածը (Կաբարդինո-Բալկարիան, Կարաչաևա-Չերքեզիան, Հյուսիսային և Հարավային Օսիան, Աբխազիան, Դաղստանը, Չեչնիան, Ինգուշեթիան և Ստավրոպոլի կրայը)։ Տարածաշրջանները հիմնականում որոշվում են պետական սահմաններով։ Քանի որ այսօր ՀՀ սահմաններն արևմուտքից սահմանափակված են Ախուրյան և Արաքս գետերով, ներկայիս Հայաստանի, Վրաստանի (բացի Աբխազիայից և Հրվ. Օսիայից) և Ադրբեջանի տարածքները կարելի է դիտարկել որպես տարածաշրջան՝ Անդրկովկաս։ Այն չի կարող դիտարկվել որպես Կովկաս (չնայած նրան, որ Վրաստանում և Ադրբեջանում բնակվում են կովկասյան ընտանիքին պատկանող ժողովուրդներ)։ Հակառակ դեպքում ստացվում է այնպես, որ հաստատվում է այդ տարածքների պատկանելիությունը Ռուսաստանին (ինչն իհարկե այդպես չէ)։ Այսպիսով, դեռ 20-րդ դարի սկզբից ԽՍՀՄ և Ռուսաստանի իշխանությունները փորձում են հայ ժողովրդին և Հայաստանը միացնել իրենց ազդեցության գոտուն՝ քարոզելով, որ հայերը կովկասցիներ են, իսկ Հայաստանն էլ՝ Կովկասի մի մաս։ Սակայն մենք տեսանք, որ դա սուտ է։ Հայերը՝ չնայած քաղաքական և տնտեսական կապերին, չունեն ընդհանուր ծագում Կովկասի ժողովուրդների հետ, իսկ Հայաստանը Կովկասի մաս չի հանդիսանում։ @amprop52
Mostrar todo...
Photo unavailableShow in Telegram
Վստահ եմ, հաճախ եք նկատում, թե ինչպես են ոմանք հայերին կովկասցիների շարքին դասում և ինչպես են հենց հայերն իրենց Կովկասի ժողովուրդների շարքին դասում։ Սակայն սա կեղծիք է։ Հայ ժողովուրդը որպես մեկ ազգություն հայտնվել է Հայակական լեռնաշխարհում, որի տարածքի ճնշող մեծամասնությունն այսօր մտնում է ներկայիս թուրքական պետության կազմի մեջ։ Մեկ ազգության ձևավորման գործընթացն ավարտվել է մոտավորապես Քրիստոսից առաջ 6 դարում (համաձայն Բեհիսթունյան եռալեզու արձանագրության)։ Համաձայն ամենատարածված հիպոթեզի, հայ ժողովրդի էթնոգենեզում մասնակցել են հիմնականում 4 ժողովուրդներ. ուրարտացիները, հուրիները, լուվիացիները և խեթերը։ Այս ժողովուրդներն իրենց ծագումով Կովկասի հետ ոչ մի կապ չունեն։ Ինչպես տեսնում ենք այս հրապարակմանը կցված նկարում, ժամանակակից ՀՀ տարածքը հայերի ծագման տարածաշրջանի մի փոքրիկ մասն է կազմում։ Այսօր Կովկասի սահմանները քաղաքականացված են (դրանք չեն կրում աշխարհագրական բնույթ)։ Այսինքն դրանք հայտնվել են արհեստական ճանապարհով։ Ներկայիս Հայաստանի տարածքը 1921 թվականի Մոսկվայի պայմանագրով է հաստատված։ Այս սահմանները բաժանում են պատմական Հայաստանը երկու մասի։ Հենց դա է ապացուցում այս սահմանների արհեստական լինելու փաստը։ Հենց այս երկու պատճառներով (հայ ժողովրդի ոչ կովկասյան ծագման և ՀՀ ներկայիս տարածքի և Կովկասի միջև պատմա-աշխարհագրական կապի բացակայության) կարելի է ապացուցել այն, որ Հայաստանը աշխարհագրորեն ոչ մի կապ չունի Կովկասի հետ, իսկ հայերը կովկասցիներ չեն։ Այս հրապարակման մեջ կքննարկենք այն, թե ինչու են Հայաստանը, Վրաստանը ու Ադրբեջանը Կովկաս համարում։ @amprop52
Mostrar todo...
Repost from N/a
Ո՞րն է պատերազմի (ռազմական գործողությունների) գլխավոր նպատակը։ Հաճախ կարելի է լսել, որ ռազմական հաղթանակը հակառակորդի տարածքը գրավելն է։ Սակայն դա չէ պատերազմի գլխավոր նպատակը։ Ռազմական գործողությունների գլխավոր նպատակը թշնամու բանակի ջախջախումն է։ Կարելի է թշնամու տարածքը գրավել առանց զինված ուժերի ոչնչացման։ Սակայն այդ դեպքում թշնամին հնարավորություն կունենա վերախմբավորվել և նոր հարվածներ հասցնել։ Եվ քանի որ թշնամու բանակը դեռ ակտիվ է, գրավված տարածքներում բնակչությունը դիմադրություն կսկսի (բանակի գոյության և պայքարելու փաստը ժողովրդին հույս է տալիս)։ Կա մի շարք պատմական փաստեր, որոնք սա հաստատում են։ Օրինակ, 1941 թվականին <<Բարբարոսա>> գործողության շրջանակներում գերմանական զորքերը պետք է ջախջախեին Կարմիր բանակը և գրավեին ԽՍՀՄ եվրոպական մասը։ Սակայն դա նրանց չհաջողվեց։ Կարմիր բանակը դիմացավ 1941 թվականի հունիսի 22-ից հասցված հարվածներին և արդեն 1941 թվականի վերջին հետ շպրտեցին նացիստական զորքերին։ Մինչ այդ պահը Գերմանիան գրավել էր ԽՍՀՄ եվրոպական հատվածի մեծ մասը, սակայն այն պատճառով, որ Կարմիր բանակը ոչնչացնել չհաջողվեց, այդ նվաճումները շուտով կորցվեցին։ Պատերազմի հետագա ընթացքն արդեն պարզ էր։ Գերմանիան արդեն չէր կարող հաղթել ԽՍՀՄ-ի հետ պատերազմում, քանի որ ի սկզբանե Կարմիր բանակն ավելի ուժեղ էր և քանակով շատ։ Բացի այդ էլ Գերմանիան պատերազմում էր նաև Ատլանտյան օվկիանոսում և Աֆրիկայում։ Այսպիսով, պատերազմում հաղթանակ տանելու գլխավոր գրավականը թշնամու զինված ուժերի ջախջախումն է։ Այդ իսկ պատճառով մեր ռազմավարությունը պետք է կառուցվի այս հանգամանքի շուրջ։ Եվ նաև պետք է հաշվի առնել այն, որ սրա մասին տեղեկացված է նաև մեր թշնամին, ուստի հարկավոր է սեփական զինված ուժերը պաշտպանել ջախջախումից։ Սրա մասին կխոսենք ավելի ուշ։ Հ Բ Գ Ա Բ
Mostrar todo...
Repost from N/a
Photo unavailableShow in Telegram
В соответствии с узко расистским определением «турецких национальных интересов» все нетурецкие народы и меньшинства в Турции подвергаются культурным лишениям и жестким ограничительным мерам. Как известно, эти меры нередко принимают форму физических репрессий: тюремного заключения, пыток и даже расстрелов. Однако армяне в Турции подвергаются исключительно жестким репрессиям. Очевидно, что турецкое правительство проводит кампанию не только по политическому контролю над армянской общиной, но и по насильственной интеграции армян в турецкую нацию путем лишения их культурной и национальной идентичности. Благодаря давней политике «тюркизации» армян в Турции запугивают и даже наказывают, если они пытаются развивать свою культуру или сохранять свою национальную идентичность. Как официальные лица Анкары называют курдов «горными турками», так и армян называют «турками-христианами». Шовинизм турецкого государства в сочетании с жесткой классовой эксплуатацией, присущей капиталистической системе Турции, делают турецкий режим одновременно и национальным врагом армянского народа в целом, и классовым врагом армянских рабочих в Турции и тех немногих неассимилированных крестьян, которые могут там остаться. По этой причине значительная часть армян в Турции заинтересована в установлении прогрессивного социалистического режима, который ликвидирует классовую эксплуатацию и гарантирует их национальные права. Монте Мелконян
Mostrar todo...
1. Պատերազմելով Օսմանյան կայսրության դեմ, հայ քաղաքական գործիչներն ենթարկվել են ԱԺԴՀ կենտրոնական կառավարությանը, որն ընդհանրապես շահագրգռված չէր կռվել օսմանների դեմ։ Ստացվում է, որ պատերազմի ընթացքը (այլ կերպ ասած՝ հայակական տարածքների պահպանման հարցը) փաստացի որոշում էր Չխենկելիի կառավարությունը, իսկ վրացիներն և ադրբեջանցիները գրեթե չէին մասնակցում այդ պատերազմում։ 2. Հայ քաղաքական գործիչները չգիտես ինչու վախենում էին անկախություն հռչակել։ Հայաստանը կարելի է ասել ստիպված անկախություն հայտարարեց։ Հիմնականում այստեղից է բխում այսօրվա հայ հասարակության մի ստվար զանգվածի որևիցե մի երկրից կախյալ լինելու (ոմանք Ռուսաստանից կախյալ լինելուն են ձգտում, ոմանք էլ՝ Արևմուտքից) ձգտումը։ Անկախ երկիր ունենալն այդ անձանց համար ավելի շուտ ծանր բեռ է, քան մեծ փառք։ 3. 1919 թվականը յուրահատուկ տարի էր Հայաստանի համար։ Դա մի ժամանակ էր, երբ տարածաշրջանում թուրքական և ռուսական ազդեցությունը հավասարեցվել էր զրոյի։ Դա հրաշալի հնարավորություն էր ամրապնդել սեփական դիրքերը տարածաշրջանում։ Փոխարենը հայ քաղաքական գործիչները՝ հանձինս դաշնակների կառավարությունը, ոչինչ այդ ուղղությամբ չարեց և իր անվստահ քայլերով միայն դանդաղեցրեց նորաստեղծ հանրապետության զարգացումը։ @amprop52
Mostrar todo...
Այսօր՝ մայիսի 28-ին, լրանում է Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 106-րդ տարելիցը։ Հայ ժողովրդի համար սա շատ կարևոր իրադարձություն էր, քանի որ վերջապես բազում դարեր անց նա վերականգնեց իր անկախությունը։ Իսկ ինչպե՞ս այդ ամենը տեղի ունեցավ։ Դեռ 1918 թվականի փետրվարին ստեղծվեց Անդրկովկասի սեյմը։ Դա Անդրկովկասի ներկայացչուցական և օրենսդիր մարմին էր, որի կենտրոնը Թիֆլիս քաղաքն էր (այսօրվա Թբիլիսին)։ Մարտի սկզբին սեյմն Անդրկովկասը Ռուսաստանից անկախ հայտարարեց։ Ապրիլ ամսին՝ խորհրդային Ռուսաստանի և Գերմանիայի միջև կնքված Բրեստ-Լիտովսկի պայմանագրից հետո (համաձայն որի Անդրկովկասը դարձավ Գերմանիայի ազդեցության գոտին) հռչակվեց անկախ Անդրկովկասյան Ժողովրդավարական Դաշնային Հանրապետությունը (ԱԺԴՀ), որի մայրաքաղաքը դարձավ Թիֆլիսը։ Այս պետության մեջ մտնում էին ժամանակակից Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի տարածքները։ Նման կտրուկ քաղաքական փոփոխությունների ֆոնին օսմանյան բանակը, որի նպատակն էր Ռուսաստանի թուլացումից հետո հպատակեցնել Անդրկովկասը, շարունակում էր հարձակումը՝ բնականաբար Արևմտյան Հայաստանի տարածքում։ Հայերը հայտնվեցին ծանր վիճակում։ Ստացվում է, որ քաղաքական որոշումներն ԱԺԴՀ-ում ընդունում էր համատեղ կառավարությունը՝ կոմիսարիատը, որը գլխավորում էր վրացի մենշևիկ Չխենկելին։ Ոչ վրացիները, ոչ էլ Անդրկովկասի մահմեդականները (ներկայիս ադրբեջանցիները), որոնք կառավարությունում մեծամասնություն էին կազմում հայերի նկատմամբ, շահագրգռված չէին պատերազմ վարել օսմանների դեմ, իսկ անդրկովկասյան բանակի շարքերում գրեթե ամբողջությամբ հայեր էին։ Այս փաստը և այն, որ հայ ժողովրդի կողմից Արևմտյան Հայաստանում կազմակերպված դիմադրություն չցուցաբերվեց, բացատրում է հայերի պարտությունների պատճառը։ Մայիսի սկզբին օսմանյան բանակն արդեն Երևանի մատույցներում էր։ Եվ հենց այդ պահին Երևանում Ա. Մանուկյանի կողմից կազմակերպվեց դիմադրություն, որի արդյունքում Բաշ-Ապարանում, Ղարաքիլիսայում և Սարդարապատում հայերը հաղթանակ տարան։ Արևելյան Հայաստանը փրկվեց։ Մայիսի 26-ին իր անկախությունն հայտարարեց Վրաստանը, 28-ին՝ Ադրբեջանը և միայն երկար մտորումներից հետո (հայ քաղաքական գործիչներն եկան եզրակացության, որ ստիպված պետք է անկախություն ճանաչել)՝ Հայաստանը։ Այսպիսին էր առաջին հանրապետության հռչակման պատմությունը։ Հաջորդ հրապարակման մեջ կքննարկենք այն, թե ինչ սխալներ թույլ տվեցին հայ քաղաքական գործիչներն այս պայմաններում։ @amprop52
Mostrar todo...
Ինչևիցե։ Ռայիսին իրանական ծայրահեղ պահպանողական քաղաքական գործիչներից էր։ Նա Իսրայելի հանդեպ "ուժի լեզվով խոսելու" կողմնակիցն էր, գործող իսլամական վարչակարգի ամենաակնառու գործիչներից մեկը։ Նրա մահը կարող է փոխել Իրանի քաղաքականությունը կտրականապես։ Դա կարող է ազդել երկրի անվտանգության վրա, որն առանց այն էլ բավականին ծանր վիճակում է։ @amprop52
Mostrar todo...
Կանխամտածվա՞ծ էր Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և արտգործ նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլահիանի մահը։ Հստակ պատասխան չենք կարող տալ, սակայն կան փաստեր, որոնք մասնակիորեն ապացուցում են այդ վարկածի ճշգրտությունը։ Եթե ուշադրություն դարձնենք դեպքի վայրից տարածվող լուսանկարներին և տեսահոլովակներին, կնկատենք, որ ուղղաթիռի տարբեր մասեր տարբեր տեղերում են գտնվում։ Առաջին հոլովակում չկա երկրորդ նկարի վրա պատկերված ուղղաթիռի մասը։ Դա նշանակում է, որ ուղղաթիռը պայթել է օդում։ Նաև հաշվի առնելով այն, որ ուղղաթիռը բազում մանր կտորների է բաժանվել, կարող ենք կռահել, որ այն ոչնչացվել է այլ սարքի օգնությամբ, օրինակ, շարժական զենիթահրթիռային համալիրի։ Հիշեցնեմ, որ դեպքը տեղի է ունեցել իրանա-ադրբեջանական սահմանին։ Եվս մեկ փաստ։ Դեպքից անմիջապես հետո Իսրայելի 13 ալիքը՝ հղվելով պետական գործիչներին, հայտարարեց, որ Իսրայելը դեպքի հետ կապ չունի։ Ինչու՞ դա արվեց։ Ո՞րն էր այդ հայտարարության նպատակը։ Ի՞նչ իմաստ կար դա նշելու, եթե Իսրայելն այդ դեպքի հետ "կապ չունի"։ @amprop52
Mostrar todo...
12.89 MB
Repost from N/a
Photo unavailableShow in Telegram
Презентация книги Абдуллы Оджалана, переведенной на армянский язык 🔹 Первый том пятитомного Манифеста демократической цивилизации лидера Абдуллы Оджалана «Цивилизация, эпоха богов в масках и тайных королей» был переведен на армянский язык. Книга в переводе Забел Мартикян и под редакцией Погоса Погосяна была издана ереванской типографией «Геворг-Хирайр Лусакн». 🔹 С целью популяризации книги в столице Армении Ереване в Союзе писателей было проведено мероприятие. На торжественном мероприятии выступили депутат от Армении Князь Гасанов, сопредседатель комитета Курдистана Сило Дирбоян, член Союза курдских писателей Сейран Джелад, историк Геворг Худинян и исследователь и курдолог Карен Оганесян. Помимо выступавших, присутствовали также многие интеллектуалы и писатели.
Mostrar todo...