cookie

Utilizamos cookies para mejorar tu experiencia de navegación. Al hacer clic en "Aceptar todo", aceptas el uso de cookies.

avatar

ՍԵՐ`սրտից🧬

Publicaciones publicitarias
1 200
Suscriptores
-224 horas
-137 días
-5730 días

Carga de datos en curso...

Tasa de crecimiento de suscriptores

Carga de datos en curso...

01:00
Video unavailableShow in Telegram
Բագրատ Սրբազանի կոչը ժողովրդին
Mostrar todo...
IMG_6226.MP419.37 MB
Repost from N/a
Մի խնդիր ունենք, այս իշխանության հեռացնելը, ծրագիրը մանրակրկիտ ներկայացրել եմ Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ 24News-ին ասաց Բագրատ Սրբազանը։ Մանրամասները՝ տեսանյութում։ https://www.youtube.com/watch?v=0cw6GmOCTBg&ab_channel=HermineMikaelyan
Mostrar todo...
Մի խնդիր ունենք, այս իշխանության հեռացնելը, ծրագիրը մանրակրկիտ ներկայացրել եմ

Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ 24News-ին ասաց Բագրատ Սրբազանը։

Մի խնդիր ունենք, այս իշխանության հեռացնելը, ծրագիրը մանրակրկիտ ներկայացրել եմ Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ 24News-ին ասաց Բագրատ Սրբազանը։ Մանրամասները՝ տեսանյութում։ https://www.youtube.com/watch?v=0cw6GmOCTBg&ab_channel=HermineMikaelyan
Mostrar todo...
Մի խնդիր ունենք, այս իշխանության հեռացնելը, ծրագիրը մանրակրկիտ ներկայացրել եմ

Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ 24News-ին ասաց Բագրատ Սրբազանը։

Photo unavailableShow in Telegram
Այսօր Պուշկինի ծննդյան օրն է 1799 թվականի հունիսի 6-ին ծնվել է ռուս մենածանուն բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինը Հողմը մեգով երկինքն առնում, Գալարում է բուքը ձյան, Մին՝ մանկան պես լաց է լինում, Մին՝ ոռնում է զերթ գազան. Մին՝ վայրենի սուլում պես-պես, Աղմըկում է տանիքում, Մին՝ ուշացած ճամփորդ, ասես, Լուսամուտն է նա թակում։ Ալեքսանդր Պուշկին (թարգմանությունը՝ Հովհաննես Թումանյանի)
Mostrar todo...
01:50
Video unavailableShow in Telegram
Պատերազմում ոտքերը կորցրած Արամն ամուսնացավ. խոստացավ տեր լինել Արևիկին, այնպես, ինչպես խոստացավ ու տեր եղավ երկրին Զույգ ոտքերի ամպուտացիայով Արամն ամուսնացել է, այս մասին հայտնում են Զինվորի տուն վերականգնողական կենտրոնից։ «Երջանկություն մաղթենք նրան ու իր ընտրյալին։ Խորանի առջև Արամը խոստացավ տեր և պաշտպան լինել Արևիկին: Ճիշտ նույնպես 2020-ի պատերազմից առաջ՝ զորակոչվելիս երդվել էր տեր լինել իր երկրին: Երդումը կատարել էր, պատերազմի ժամանակ էլ զույգ ոտքերը «նվիրել» հայրենիքին»,- ասվում է հաղորդագրությունում։
Mostrar todo...
447577470_377413018668262_2551410079952771985_n.mp45.85 MB
1
Repost from Yerevan Live!
Photo unavailableShow in Telegram
Անշարժ գույքի շուկա՝ մարտահրավերներ և զարգացման հեռանկարներ Աղվերանում տեղի է ունեցել «ՀՀ անշարժ գույքի ոլորտի մարրտահրավերները և զարգացման ուղիները» խորագրով աշխատաժողով։ Երկու օր տևած աշխատաժողովի ընթացքում քննարկվել են անշարժ գույքի շուկայում հանդիպող բազում խնդիրներ, ներկայացվել են անշարժ գույքի շուկայի դերն ու կշիռը, ազդեցությունը երկրի տնտեսության վրա, ոլորտային իրավակարգավորումների ու վարչարարական խնդիրների վերաբերյալ առաջարկներ: Մանրամասները՝ տեսանյութում. https://www.youtube.com/watch?v=RvQGV5l4ROY @liveYerevan
Mostrar todo...
Repost from Yerevan Live!
Իշխանական բուրգը կանգնած է փլուզման եզրին․ Փաշինյանը փորձում է գոտեպնդել թիրախում հայտնված պաշտոնյաներին YerevanLive-ի տեղեկություններով՝ բոլոր այն պաշտոնյաները, որոնք հայտնվում են Բագրատ Սրբազանի թիրախում, իրականում շատ ծանր են տանում քննադատությունները, ինչը չի վրիպում Նիկոլ Փաշինյանի աչքից։ Այս օրերին հատկապես ծանր ապրումների մեջ են ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ՔԿ պետ Արգիշտի Քյարամյանը։ Նշենք, որ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման՝ ԱԳ նախարարություն և ՔԿ այցելելուց առաջ, Փաշինյանը զրուցել է վերջիններիս ղեկավարների հետ, խոստանալով, որ կօգտագործի ոստիկանական ողջ ռեսուրսը, որպեսզի կանխի Սրբազանի ու շարժման մասնակիցների մուտքը նրանց ղեկավարած գերատեսչություններ։ YerevanLive-ի տեղեկություններով, թեպետ այն հանգամանքին, որ Աննա Հակոբյանը չի սիրում Արարատ Միրզոյանին, Նիկոլ Փաշինյանը վերջինս ու ՆԳ նախարար Վահե Ղազարյանին հրավիրել է իր ծննդյան տարեդարձին և ամբողջ ընթացքում զրուցել է նրանց հետ, փորձելով գոտեպնդել, հույս տալ, որ ամեն ինչ լավ է լինելու, որպեսզի վերջիններս թուլություն հանդես չբերեն ու չհանգեցնեն իշխանական բուրգի փլուզմանը։ Հատկանշական է, որ Փաշինյանի ծննդյան տարեդարձին քաղաքական թիմի այլ ներկայացուցիչներ չեն հրավիրվել։ Մեր աղբյուրը տեղեկացնում է, որ Փաշինյանն այդկերպ փորձել է թիմից կոծկել Արարատ Միրզոյանի ու Վահե Ղազարյանի թուլությունը։ @liveYerevan
Mostrar todo...
Repost from Yerevan Live!
Photo unavailableShow in Telegram
Այսօր Սուրբ Նունե և Սուրբ Մանե կույսերի հիշատակության օրն է Ս. Նունեն և Ս. Մանեն Հռիփսիմյանց կույսերի խմբից էին, որ Դիոկղետիանոս կայսեր հալածանքների ժամանակ թողել էին Հռոմն ու եկել Հայաստան: Սակայն այս երկու կույսերին Տիրոջ կողմից նախախնամված չէր նահատակվել իրենց հավատակիցների հետ: Մանրամասները՝ հղմամբ։ @liveYerevan
Mostrar todo...
Photo unavailableShow in Telegram
Հագուստը, հեռախոսը, անձնական իրերը կան, ինքը` չկա. մայիսի 31-ի գիշերվանից որոնվում է կոմպոզիտոր Անահիտ Մնացականյանը Մայիսի 31-ի գիշերվանից Սեւանի ափից որպես անհետ կորած որոնվում է 25-ամյա կոմպոզիտոր Անահիտ Հակոբի Մնացականյանը: NEWS.am-ի հետ զրույցում Անահիտի քրոջ ամուսինը` Վահան Ազիբեկյանը պատմեց, որ Անահիտին վերջին անգամ տեսել են մայիսի 31-ին Սեւանի ափին նստած: «Նրան վերջին անգամ մայիսի 31-ի գիշերը` 22:30-ի կողմերն են տեսել` ափին նստած: Հագուստը, հեռախոսը, անձնական իրերը կան, ինքը չկա: Փրկարարները ասում են, որ բավական խորացել են լճում, ստուգել են, եթե խեղդված լիներ, կտեսնեին, ոստիկանությունն էլ հակված է խեղդվելու վարկածին, բայց այլ տարբերակներ էլ են քննարկում»,-ասաց նա: Ազիբեկյանը հայտնեց, որ Անահիտը հանգստանալու նպատակով էր մեկնել, ընկերուհու հետ պետք է գնար, սակայն ընկերուհու գնալը չի ստացվել, երկու օրից պետք է հետ վերադառնար: Վահան Ազիբեկյանը քաղաքացիներին խնդրում է յուրաքանչյուր տեղեկատվության համար զանգահարել իրեն հետեւյալ հեռախոսահամարով` 094952527:
Mostrar todo...
Photo unavailableShow in Telegram
Ո՞վ է հրապարակում ֆուրոր առաջացրած «հրեշտակը» և որտեղ է աշխատում Bavnews.am-ը պարզել է՝ ով էր Հանրապետության հրապարակում հայտնված հրեշտակը, ով այդքան հետաքրքրություն էր առաջացրել հանրության շրջանում։ Երևանի փողոցներով քայլող «հրեշտակ»-ի անունը Ուլյանա է։ Նա ամիսներ առաջ է ժամանել Երևան՝ Կրասնոդարից։ Նա իր քայլը մեկնաբանել էր այսպես, որ ոչ մի քաղաքական միտում չունի և պարզապես ֆոտոսեսիայի համար էր հագել հրեշտակի հանդերձանքը: Ուլյանան մոդել է, նա աշխատում է հայտնի մոդելային կազմակերպությունում։ Նրա ինստագրամյան էջում շատ են համարձակ ֆոտոսեսիաները։ Նա իր էջում շնորհակալություն է հայտնել հայերին, այսպիսի ջերմ ընդունելության համար։
Mostrar todo...
2