𝑠 𝑖 𝑚 𝑝 𝑙 𝑖 𝑐 𝑖 𝑡 𝑒́ 🪐
Canal cerrado
889
Suscriptores
-124 horas
-77 días
-1730 días
Archivo de publicaciones
Եկեք պատկերացնենք 🫶🏼
Դուք տխուր, նեղված հասել եք տուն, հեռախոսը մի կողմ եք դրել, որ գիրք կարդաք ու հնարավոր ամեն ինչից ու բոլորից կտրվեք, ոչմիբանի մասին չմտածեք, ու նույն ժամանակ մի հրաաաաաշք երեխա Ձեր նկարն ա նկարում ու ուղարկում 🥹
Նախ՝ հենց միտքը, որ քեզ նկարել են, արդեն ուրախանալու ա, ու համ էլ, որ շա՜տ սրտանց ա ու սիրուն։
Ըհն, փոխվեց էլի ամեն ինչ… ժպտալու պատճառ գտա 🎀
Երջանկությունն աստիճան է: Եթե տիրապետում ես դրան, հազվադեպ ես բացարձակ դժբախտ լինում:
.
Էլի ինչ-որ կետից սկսում եմ գրել, սիրելի օրագիր։ Ճիշտ ա, օրագիրը հիմա իմ համար ա մենակ, բայց ոչինչ, դուք ինձ ստեղ էլ կհանդուրժեք։ :դ
Ձեզ մոտ էլ ա՞ մեկ-մեկ զգացողություն, որ դուք էնտեղ չեք, ուր պիտի լինեիք, որ ձեր ուժերը, մտքերը, էներգիան, գաղափարները լիարժեք չեք կիրառում կամ ընդհանրապես չեք կիրառում։ Որ ձեր մեջ միշտ ինչ-որ լավ գաղափարներ են ծնվում, ապրում ու ինչ-որ պահի մեռնում՝ կիրառելու համար բավարար ուժ չունենալու կամ ուղղակի սխալ տեղում լինելու պատճառով։ Ու մեկ-մեկ ինչ-որ մեծ քայլեր ենք ձեռնարկում՝ մեզ երևի 1000-երորդ անգամ վերագտնելու, մեզ մեր ճիշտ տեղում դնելու համար, բայց միշտ չի, որ հեշտ ա, չէ՞։ Ավելին ասեմ՝ հիմնականում դժվար ա։
Ու էս բոլորի մեջ ամենավախենալուն էդ անվերջ փորձերը չեն է, այլ վախը՝ էդպես էլ չվերագտնվելու :)
Ինչ-որ պահի սենց մտքեր լինում են, չէ՞։ Մենակ իմ մոտ չի:
բայց անցնում են, հա։
Վայ մեռել եմ 😂 ես ու Սոսն ենք՝ երեկ:
Ասում աաա լսիիի մի հաաատ, ձեն ա գալիս էս ձմերուկից ու ականջիս ա դնում 😂😭 հետո տարբերում էինք աղջիկ ու տղա ձմերուկներին
S u p e r m a n 🦸🏼🛡️💥
Շատ արագ 1 րոպեում Սոսը եկավ, որոշեցինք կինո գտնենք, որ չենք նայել ու գնանք նայելու 🦦
երեխեեեեեք շատ եմ սիրուն էս դերասանուհուուուն ու չգիտեի, որ խաղացել ա էս ֆիլմում🥹🫶🏼
ֆիլմը երկաաաար էր շատ, բայց հավեսն էր հա ✨
Էնքան չփոստված content ունեմ, երեխեք 😂🫶🏼 կուզեի չալարեեել ու բոլոր սիրուն օրերի մասին, առաջվա նման, պատմել, նկարածներս փոստել։
Հիմա նկարում եմ ու պահում ինձ, ու 1%-ը փոստում, բայց էնքան լեցուն, ծիծաղելու, հավես դրվագներ կան էդ օրերում։
Ի դեպ, շատ հագեցած անցավ Հուլիսը ու շատ սիրուն 🤍
Մարդիկ կան, իրանց հանդեպ կարոտը անսահման ա, անբացատրելի ա, փշրվելու չափ ուժեղ ա… Երբ կապ չունի՝ կյանքիդ ամենասիրուն օրերն ես ապրում, հանգստանում ես, ուրախանում ես, միևնույն ա՝ դու ամեն տեղ գնալուց մտածում ես, որ երանի էդ մարդը կողքդ լիներ, իրար հետ էդ սիրուն փողոցներով քայլեիք, իրար հետ կիսեիք ամեն սիրուն բան ♥️
Ու պահի տակ քեզ կիսատ ես սկսում զգալ, որովհետև էնքաաաան շատ ես սիրում, որ ուզում ես ամեն նոր բան իրա հետ կիսես, ամեն սիրուն բան իրա հետ տեսնես, ամեն-ամեն ինչում իրան ես տեսնում, ու երբ չկա՝ կիսատվում ես։ Ոչ մի ձև ուրախությունդ մինչև վերջ չի հասնում հոգուդ, եթե ինչ-որ մեկին այ հենց էս չափ կարոտում ես…
Էս սովորականը չի, էս էն շաաաատ կարոտն ա, :դ
Բարի գիշեր 🌙
