𝑠 𝑖 𝑚 𝑝 𝑙 𝑖 𝑐 𝑖 𝑡 𝑒́ 🪐
Ir al canal en Telegram
965
Suscriptores
Sin datos24 horas
-27 días
-430 días
Archivo de publicaciones
Մեկ-մեկ էն վիճակում եմ լինում, որ ուզում եմ լսեն ինձ, կարդան, հասկանան, խոսեն հետս, ասեն, որ նորից էն "մազը գերանի տակ տանելու" պահն ա, որ ոչմիբան չկա սարսափելի ու ամեն ինչ լավ ա ։ Ես բոլորին կարողանում եմ հանել սենց վիճակից, մոռացնել տալ ամեն վատ բան ու կենտրոնացնել էս կյանքի սիրուն ու լավ կողմերի վրա, բայց գրողը տանի, հենց հերթը ինձ ա հասնում ես թուլանում եմ, կորցնում եմ ինձ, դժվարանում եմ, օգնության եմ սպասում բոլորից բայց ինքս ինձ օգնել չեմ կարողանում։
Բարի գիշեր է ... եթե բարի ա🌛
Հենց տխրում եմ սկսում եմ օրերը հաշվել ) ինձ հույս եմ տալիս, որ տենց ավելի շուտ են անցնում։ Սկսել եմ անիմաստ շատ քնել, որ ժամերն էլ շուտ անցնեն, սկսել եմ ավելի շատ աշխատանքի գնալ, որ օրերը շուտ անցնեն, չզգամ ) սկսել եմ լացել, մեկ-մեկ անիմաստ, որովհետև ինձ թվում ա տենց մի քիչ իմ ներսի խառնաշփոթը անցնում ա, հանգստանում եմ ։ Ու էս ամեն ինչը կանցնի, երբ գա մեկը ում հետ օրերն ու ժամերը ավելի սիրուն կլինեն, մեկն ով բոլոր անիմաստ թափված արցունքները կհավաքի ու ժպիտ կնկարի, ով կօգնի, որ սիրեմ էս կյանքը էսքան հիասթափություններից հետո ... Ես սպասել չեմ սիրում ) բայց սկսել եմ դրան էլ դիմանալ, սկսել եմ սպասել, հաշվել, հուսալ որ օրերը շուտ կանցնեն ու հուսալ, որ էսքաաաան զզվելի ու տխուր օրերից հետո նոր ու սիրուն օրեր են գալու ։ Հուսալ, որ էսքան դժվարություններից հետո ի վերջո մի օր ժպտալու եմ, ոչ թե ներսի տխրությունը բոլորից թաքցնելու համար, այլ ուղղակի, առանց պատճառ ու շատ ուրախ եմ ժպտալու, շատ անհոգ )
Չգիտեմ ինչի են էսքան տխուր վերջին մի քանի օրը, էսքան ճնշող, բայց թող անցնեն էլի շուտ ... ոչմիբան չեմ կարողանում նորմալ անել, փոստեր էլ չեմ կարողանում անել, կարդում եմ հարցերը չեմ կարողանում պատասխանել, չեմ տրամադրվում։ Ուզում եմ խոսեմ, կիսվեմ, հանգստանամ, լացեմ, ուրիշ ոչմիբան անել չեմ ուզում։
Եկեք շփվենք մի քիչ ) 🤎
Հարցեր, ենթադրություններ, բողոքներ, առաջարկներ ։ Ինչ գա առաջինը ձեր մտքին, գրեք ☁️ http://ngl.link/ssiimpllee ✨
Երբ արթնանում, կողքիդ դրված մանդարինները տեսնում ես ու աշխարհով մեկ լինում, հասկանում ես, որ չէ, դու նույն էն 6 տարեկանն ես, ով ամեն մանդարինից աշխարհով մեկ ա լինում, ամեեեեն ) 🍊
Բարի լույս ☁️
Ճիշտ օրը պիտի մանդարինով սկսվի, չգիտեմ 😂
Երեխեեե՜ք
Գնահատեք էս արվեստի գործը 🥺 11 տարեկան Աստղիկս ա նկարել ու Ֆեյսբուք ունեցողներին պիտի խնդրեմ, որ հնարավորինս տարածեք ու լայքեք հա՞ ... ուրախացնենք պստիկին 🤍
Սեղմեք լինկին ու լայքե՜ք
https://m.facebook.com/photo
Վերջը միշտ լավ ա լինում, սա բացարձակ ճշմարտություն ա, ապացուցման կարիք չունեցող ) 🤍
Կյանքը անվերջ պրոգրեսիա ա, քո ներկա տխրությունը ավելի քիչ ա, քան անցածում էր, իսկ հիմա դու պակաս երջանիկ ես, քան լինելու ես ... Ճանապարհները երկար են ու դրանց ավարտները մի քանի մետր բարձր սկզբնակետից` ավելի հասուն, ավելի փորձով ու կոփված։ Վերջը միշտ լավ ա լինում, որովհետև վերջում դու ազատ ես ... ✨
