879
Suscriptores
Sin datos24 horas
-27 días
-1730 días
Archivo de publicaciones
Я невозможно скучаю
Я очень болен, я почти умираю
А где-то ты и ничего не узнаешь
И я боюсь, что потерял тебя … 🫂
17 dic 2023, 16:41
3:30
...
23:20 դուրս եմ եկել օֆիսից ուժեղ գլխացավով : Ամեն տեղս ցավում էր, թույլ էի ու դեղ էի խմել դուրս գալուց առաջ ... Մամայիս ու քուրիկիս հետ չէի լինելու էսօր ու էդ մտքից մեղադրում էի ինձ : Համ հիվանդ էի ու վատ , համ էլ ուզում էի գնայի մամայիս մոտ : Գիտեի, որ եթե էս վիճակով չգնամ մաման չի նեղանա, բայց ես ինքս ինձնից կնեղանայի, եթե չգնայի ... Նույն պահին որոշեցի ու հասկացա, որ ինչքան էլ վատ լինեմ պետք ա գնամ ու գնացի 🤍 Սկզբում եկա տուն, 23:40 էր արդեն, վերցրի անլար լիցքավորիչս, որ հեռախոսս չանջատվի ու կարողանամ տաքսի կանչել : Ու վազեցիիի ... Գնացի տորթ ու մոմեր առա, նստեցի տաքսի ու պապիկին խնդրեցի հնարավորինս արագ վարել :
- Հաստատ ճիշտ ժամանակին կհասնենք, հեսա տես արագ նենց հասնենննք …
Ամբողջ ճանապարհին սենց բաներ էր ասում ու շատ արագ քշում 😂
00:00 հասաաանք, էս պապին իջավ հետս բացեց մոմերի տուփը, շարեցինք տորթի վրա, մոմերը վառեց, որովհետև Շողերս 18 տարեկան ա արդեն, բայց կրակայրիչից օգտվել չի կարողանում 😂😂😂 Մի խոսքով օգնեց ինձ ու գնաց, իսկ ես արագ մտա տուն ու մենակ մամայիս էդ ժպիտը աշխարհ արժեր ... չգիտեր, որ սենց վիճակով, էդ ժամին, մենակ կհասնեմ իրանց ..., բայց հասա 🤍 էնքան հպարտ եմ ինձնով երեխեք, էնքան ուրախ եմ, որ էս տեսակ եմ մեծացել 🫂
…
Ժամը 2-ին տուն եկա, լողացա, թեյ խմեցի ու սենյակս հավաքեցի ) Որտեղի՞ց ինձ էսքան ուժ ու էներգիա ... Չգիտեմ, ես էլ չգիտեմ ...
…
Դեղերս խմեմ ու թեյս, հետո քնեմ 🪄 Ամբողջ մարմինս ցավում ա, հոգնած եմ ու թույլ էլի ... Պետք ա փորձեմ շուտ արթնանալ, որ գնամ աշխատանքի 🫂
16 dic 2023, 18:31
Մամ 🫶🏻
…
Իմ կյանքում ամենաթանկ, ամենակարևոր, ամենաբարձր տեղում ես դու: Իմ կյանքում ամենասիրելին ես դու, ամենասուրբը, ամենաուրիշը, ամենաուժեղը, ամենաամենան ես Դու ... 🫂 Դու գիտե՞ս, որ ամեն օրվա իմ մտքերի ամենամեծ մասը Դու ես կազում Մամ, գիտե՞ս, որ իմ ամեն օրը քեզնից հեռու փորձություն ա ու դու գիտես, որ ես դրան ամեն օր դիմանում եմ Մամ, որովհետև դու ինձ ամենաուժեղն ես դաստիարակել Մամ : Դու գիտես, որ քեզ ամենանմանը ես եմ ... Դու գիտես, որ քո պես գիժ եմ, խենթ եմ, քո պես դիմացկուն եմ, քո պես ուժեղ եմ, համառ եմ ... Դու գիտես, որ իմ կյանքում ամենաշատը քեզ եմ սիրում, ամենաշատը քեզնից եմ սովորում Մամ ... Սովորում եմ ուժեղ մնալ, ամուր մնալ, դիմանալ եմ սովորում Մամ, ամենաաաաշատը քեզ եմ ես սիրում ) Էնքան դժվարությունների միջով անցանք ու դեռ անցնում ենք .. էնքան պինդ մնացինք, էնքան ուժեղ ու դեռ մնում ենք Մամ : Ժպտում ենք, ապրում ենք, սիրում ենք դեռ ես կյանքը Մամ ... Ուզում եմ անսպառ լինի ուժդ, ժպիտդ, կյանքդ ... Ուզում եմ առողջ լինես Մամ ... ուզում եմ մենակ երջանկությունից լացենք, ոնց հիմա եմ լացում Մամ, որովհետև հասկանում եմ ինչքան շատ եմ քեզ սիրում ու ինչքան երջանիկ եմ, որ Դու ես իմ Մաման ... ինչքան երջանիկ եմ Մամ ... 🫂
…
Շնորհավոր իմ ամենամեծ, ամենաիսկական Սեր, ես քեզ պաշտում եմ 🤍
...
Նամակ, որը մամայիս եմ գրել … Հասկացա, որ ուզում եմ լացեմ հիմա ուժեղ ու մի հատ էլ նամակով շնորհավորեմ 🫂
16 dic 2023, 18:29
Ունեի 20 րոպե տորթ ու մոմեր առնելու ու քաղաքից դուրս գալու համար )
Մնաց 5 րոպե ...Դուք էլ եք չէ՞ վստահ, որ ես կհասցնեմ ... Էս տաքսիի վարորդին խնդրել եմ սլանա ...
16 dic 2023, 14:56
Today’s mood 🍊
…
Շատ բան չեմ ուզում ձյուն գա, լավանամ ու լիքը մանդարին ) 🪄
16 dic 2023, 11:52
Հնարավոր ամեն ինչ անում եմ, որ օրս անցնի ☁️ Կակտուսն էլ մատս ծակեց 😂 լավ իմ վրա մի հատ չցավացող տեղ մնալու՞ ա էսօր, թե չէ ամեն դեպքում 🥲
16 dic 2023, 09:52
Աշխատանքի եմ 🪄
…
Էս մարդկանց հետ տրամադրությունս բարձրացավ, բայց վիճակս ավելի վատ ա քան առավոտյան 🫠
16 dic 2023, 08:16
