𝑠 𝑖 𝑚 𝑝 𝑙 𝑖 𝑐 𝑖 𝑡 𝑒́ 🪐
Canal cerrado
886
Suscriptores
-224 horas
-97 días
-2030 días
Archivo de publicaciones
Երջանիկ լինելու բաղադրատոմս
Գրկել` բաց չթողնելու պայմանով, կրկնել նույն գործողությունը օրվա ընթացքում 8 անգամ ) 🫂
Ու ինչքան էլ մունաթ, նեղված առանց ձեն նստեմ սենց օրերի մեկ ա հասցնում եմ պահի տակ մի լավ բանի վրա կենտրոնանամ ու ժպտամ) Ու համ էլ, երբ ոչմիտեղ չկա կիսվելու ես գիտեմ, որ ուզածիս չափ ստեղ կարամ գրեմ, լացեմ, թեթևանամ քնեմ 🪄 Ես ախր ամենալավը գիտեմ, որ միշտ ամեն ինչ դժվար, մի ձև, հազիվ, բայց լավ ա լինում վերջում ) 🫂
Չեմ կարա բացատրեմ ամեն տարի Հունվարը ինչքան ծանր ա անցնում իմ մոտ: Ոնց ամեն տարի տենց էս տարի հիվանդանոցային բոլոր խնդիրները էլի Հունվարին են, չգիտեմ էդ ինչ կանոն ա, բայց ամեն տարի Հունվարին միշտ սենց մի բան լինում ա իմ կամ իմ ընտանիքի հետ: Նենց ահավոր ա, որ դու տեսակով անհանգիստ ու սնդիկ էս, որ օրերով ժամերով միշտ հաշվում ես ինչքան մնաց ծնունդիդ ու քո կյանքում էնքան բաներ են ամեն օր կատարվում, որ դու էդ էլ ես մոռանում ) Ամբողջ օֆիսին գժվացրել եմ ծնունդովս ու էսօր երեխեքից մեկը հարցրեց ինչքան մնաց ու ես հեռախոսին նայեցի, որովհետև ոչ գիտեի ամսի քանիսն ա ոչ էլ, թե քանի օր ա մնացել: Որովհետև լինում էն բաներ, որ քո էդ ամեն օրվա ուրախությունները մոռանում ես անգամ ու ուզում ես զուտ մինչև ամսվա վերջ խնդիրներդ լուծվեն կամ դու ինքդ գոնեեե լավանաս: Ու հա ես էնքան մնացի հիվանդ էս անգամ, որ իրական ձենս արդեն մոռացել եմ ոնց էր լինում: Ու ճնշում ա ինձ իմ վիճակը ու համ էլ էն, որ միշտ սենց պահերի մարդիկ չկան, սենց պահերի են որոշում նեղանան, գնան կամ ուղղակի չլինեն բան: Էդ էլ էսքանի մեջ իհարկե փոքրագույնն ա երեխեք )
Ու, որ էս սթրեսային վիճակս մի քիչ պատկերացնեք, ասեմ, որ էս գիշեր էլ պատրաստվում եմ չքնեմ, նոր սերիալ նայեմ 🫠
+1
Իմ mood-ը վերջին երկու օրերի🪄 Նախ ես անգամ կինո մենակ չեմ կարողանում նայեմ, հետս պետք ա միշտ մեկը նայի, բայց էս երկու օրվա ընթացքում սթրեսից էր ինչից էր սկսեցի մենակ մնալ ու Squid game-ի 2 սեզոնը մենակ նայել զարմանալի կերպով: Էդքան նայում էին չէ՞, ինձ երբեեեեք չէր ձգում 😂 ու միամիտ ասեցի սկսեմ նայել, տեսնեմ ինչ ա դա, որ էդքան ակտիվ քննարկում են: Ասեմ, որ առաջինը ավելի լարված եմ նայել, նու երկրորդն էլ: Ու ասեմ, որ էնքան ծանր էմոցիաներ եմ ապրեեեել, ահավոր փշաքաղ ա առաջանում մոտս երբ տենց տեսարաններ եմ տեսնում ու էս ֆիլմի ամեն րոպեն սպանություն, դաժանություն և այլն, առաջինի վերջում լավ լացեցի, իսկ երկրորդի վերջում նեռվերից լացեցի, որ տենց սխալ ժամանակ վերջացավ 🫠 երբեք չեմ հասկացել հիվանդագին կերպով սերիալի ինչ-որ սեզոնի սպասող մարդկանց, բայց հիմա ես եմ: Ե՞րբ դուրս կգա, գիտե՞ք 😂)) Չեմ կարա ասեմ, որ պրյամ շաաաաաաատ հավանել եմ: Հավանել եմ հա, բայց մենակ էդ ծանր, բացասական էմոցիաները մի տեսակ էնքան շատ են, էնքան շատ եմ ապրել վատ էմոցիա, որ մի տեսակ եսիիիիմ է, հասկասական ա շատ:
+4
Մեր աշխատանքային օրերը be like 🪄 Երեկ ուղղակի մուլտիկ էինք նայում ու մտածում ի՞նչ համով բան արժի անել 😂 կես րոպեում առաջացավ գուակամոլեի միտքը, արագ կազմակերպեցինք, գնացին եկան, պատրաստեցին երեխեքը ու վուալյա, ստացվեց համով կոմֆորտ մի օր 🎀
