cookie

Utilizamos cookies para mejorar tu experiencia de navegación. Al hacer clic en "Aceptar todo", aceptas el uso de cookies.

avatar

ՀՀ ԷՆ/Ministry of Economy of the Republic of Armenia

Mostrar más
Advertising posts
3 537Suscriptores
-324 hours
-97 days
-130 days
Distribuciones de tiempo de publicación

Carga de datos en curso...

Find out who reads your channel

This graph will show you who besides your subscribers reads your channel and learn about other sources of traffic.
Views Sources
Análisis de publicación
MensajesVistasAccionesVer dinámicas
01
📌 Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 27-ին Կոտայքի մարզում հանդիպում է ունեցել «Հայաստանի գինիներ» ՀԿ-ի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը։ 🖇 Հանդիպման ընթացքում ներկայացվել են «Հայաստանի գինիներ» ՀԿ-ի գործունեությունն ու հիմնական նպատակները, կազմակերպության անդամների կողմից արտադրվող գինու արտահանման խթանմանն ուղղված քայլերն ու համատեղ իրականացվող միջոցառումները։ 🍇 Այնուհետև քննարկվել են ՀՀ-ում խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերներն ու դրանց հաղթահարման հնարավոր ուղիները։ ▪️ Անդրադարձ է կատարվել նաև  արտահանման այլընտրանքային շուկաների դիվերսիֆիկացմանը, պետության կողմից տրամադրվող աջակցության գործիքակազմին, հայկական խաղողի սորտերի պահպանմանն ու ոլորտային այլ թեմաների:
4382Loading...
02
📌 ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 27-ին այցելել է Կոտայքի մարզում գործող «Սարանիստ» ընկերություն, որը զբաղվում է ապակե տարաների արտադրությամբ: Շրջայցին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը: 🖇️ «Սարանիստ» ընկերությունը դեռևս 2005թ.-ից սկսել է արտադրել տարաներ՝ գինու, կոնյակի, գարեջրի, հանքային ջրի, հյութերի համար։ ⚙️ Ընկերությունը հագեցած է ժամանակակից տեխնոլոգիաներով ու սարքավորումներով, որոնք հնարավորություն են տալիս միաժամանակ արտադրել տարբեր գույների և նշանակության ապակի, այդպիսով բավարարելով շուկայում առկա պահանջարկը։ 🤝 Հանդիպման ընթացքում նախարարին է ներկայացվել ապակու, այնուհետև կոնյակի արտադրության գործընթացն ու զարգացման ծրագրերը: Նախարարը ողջունել է ընկերության գործունեության ընդլայնման, նոր ներդրումային ծրագրեր իրականացնելու նախաձեռնությունները:
5132Loading...
03
📌 Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 27-ին Կոտայքի մարզում գործող «Մանուկյան կոնյակի գործարան» ընկերությունում հանդիպում է ունեցել «Հայաստանի գինիներ» ՀԿ-ի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը։ 🖇 Հանդիպման ընթացքում ներկայացվել են «Հայաստանի գինիներ» ՀԿ-ի գործունեությունն ու հիմնական նպատակները, կազմակերպության անդամների կողմից արտադրվող գինու արտահանման խթանմանն ուղղված քայլերն ու համատեղ իրականացվող միջոցառումները։ 🍇 Այնուհետև քննարկվել են ՀՀ-ում խաղողագործության և գինեգործության ոլորտի առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները։ ⚙️ Այցի ընթացքում Գևորգ Պապոյանը շրջել է Մանուկյան կոնյակի գործարանում, ծանոթացել արտադրական կարողություններին։
1631Loading...
04
🎥 Աննա Դանիելյանի հարցազրույցը ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանի հետ
5910Loading...
05
ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակը շնորհավորում է Մտավոր սեփականության միջազգային օրվա կապակցությամբ։ Մտավոր սեփականությունը, լինելով երկրի տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացման կարևորագույն գործոններից մեկը, ապահովում է կայուն նախադրյալներ՝ նորարարության, ստեղծագործ գործունեության և մտավոր արժեքներ ստեղծելու համար, որոնք անհրաժեշտ են կայուն զարգացման նպատակներին հասնելու և կայուն ապագա կերտելու համար:
6440Loading...
06
📢 ՀՀ-ում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագիր Ծրագրի հիմնական նպատակն է՝ ▪Նպաստել ՀՀ-ում ջերմատնային տնտեսությունների մակերեսի ավելացմանը ▪Արտադրության և արտահանման ծավալների ավելացմանը ▪Արտադրանքի մրցունակության մակարդակի բարձրացմանը ▪Գյուղատնտեսությունում տնտեսավարողների եկամուտների ավելացմանը Առաջարկվող պայմաններն են՝ 🔹յուրաքանչյուր շահառուի ջերմատան կառուցման համար տրամադրել վարկ՝ առավելագույնը 3 մլրդ դրամի չափով, 🔹յուրաքանչյուր շահառուի կողմից կառուցվող յուրաքանչյուր մեկ ամբողջական ջերմատան մակերեսը պետք է կազմի 1 հա և ավելի․ 🔹տրամադրվող վարկի տոկոսադրույքը կսուբսիդավորվի 10 տոկոսային կետով, 🔹վարկի մարման առավելագույն ժամկետը 8 տարի է, 🔹ջերմատան կառուցման համար սահմանված առավելագույն ժամկետը 1․5 տարի է։ 📞 Խորհրդատվություն ստանալու համար կարող եք զանգահարել 011 597 120 հեռախոսահամարով Հետևեք մեզ նաև այլ սոցիալական հարթակներում👇🏻 Instagram | TikTok | Facebook | Youtube
6462Loading...
07
🔹 Արմենպրես-ի հետ զրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանն անդրադարձել է գյուղատնտեսության ոլորտում արձանագրված ցուցանիշներին, ձեռքբերումներին, պետական աջակցությամբ իրականացվող և նախատեսվող ծրագրերին
5320Loading...
08
📌 էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Նարեկ Տերյանն ու Նարեկ Հովակիմյանը, ինչպես նաև Հայաստանում ՌԴ առևտրական ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն։ 🔹 Քննարկվել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանը, առևտրաշրջանառության ավելացմանը, արտահանումների արդյունավետ իրականացմանը վերաբերող մի շարք հարցեր։ 🚛 Անդրադարձ է կատարվել Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների կազմակերպմանը, առաջացող խնդիրներին և հնարավոր լուծումներին։ 🔸 Կողմերը մտքեր են փոխանակել նաև թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության խթանման, գործարար կապերի ամրապնդման թեմաների վերաբերյալ։ 🖇 Կարևորվել է թվայնացման և կիբերանվտանգության ոլորտում հարաբերութունների խորացումը։
4551Loading...
09
📊2024թ. մարտի մակրոտնտեսական օպերատիվ ցուցանիշներ 📊2024թ․ հունվար-մարտը 2023թ․ հունվար-մարտի համեմատությամբ ✅Տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 14.3% 📈Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 30․4%–ով 📈Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալն աճել է 3․7%-ով 📈Ծառայությունների ծավալն աճել է 5.0%–ով 📈Առևտրի շրջանառությունն աճել է 26.5%–ով 📈Շինարարության ծավալն աճել է 11․7%–ով 📈Արտահանման ծավալն աճել է 170.0%–ով 📈Ներմուծման ծավալն աճել է 75.8%–ով։ 📊2024թ․ մարտը 2023թ․ մարտի համեմատությամբ ✅Տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 15.3% 📈Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 33․5%–ով 📈Ծառայությունների ծավալն աճել է 4․7%–ով 📈Առևտրի շրջանառությունն աճել է 30․4%–ով Շինարարության ծավալն աճել է 13․1%–ով Արտահանման ծավալն աճել է 200.0%–ով Ներմուծման ծավալն աճել է 56․2%–ով։
5653Loading...
10
📌 Նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 25-ին ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատին, ՀԲ աղետների ռիսկի կառավարման ավագ մասնագետ Թաֆաձվա Դուբեին և քաղաքաշինության գծով մասնագետ Նորա Միրզոյանին: Հանդիպմանը ներկա են եղել նաև Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը և նրա տեղակալ Սուսաննա Հակոբյանը։ 🔹 Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները, գործողությունների շրջանակը, բաղադրիչներն ու առաջնահերթ գործողությունները: 🔸Անդրադարձ է կատարվել նաև Համաշխարհային բանկի հետ համագործակցության ընդլայնման հնարավորություններին։
2531Loading...
11
🎥 Լուրեր-ի անդրադարձը բուսաբուծության աջակցության ծրագրին, որի նպատակն է գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն մշակաբույսերի և բազմամյա խոտաբույսերի ցանքատարածությունների ընդլայնումը
7831Loading...
12
🇦🇲🇯🇵 Նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 19-ին ընդունել է Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտակային։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։ 🔹 Կարևորելով երկու երկրների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ Գևորգ Պապոյանն առաջարկել է ճապոնական կողմին դիտարկել հարաբերությունների ընդլայնման հնարավորությունը մասնավորապես գյուղատնտեսության, զբոսաշրջության և ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման ոլորտներում։ 🤝 Նախարարը հեռանկարային է համարել նաև գործակցությունը շինարարարության և ենթակառուցվածքների ապահովման, ինչպես նաև «Ակադեմիական քաղաք»-ի ստեղծման ուղղությամբ։ 🔸Դեսպանը նշել է, որ ճապոնական շուկային կարող է հետաքրքրել, մասնավորապես, Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքը, հայկական մշակույթն ու պատմությունը։ 🖇 Անդրադարձ է կատարվել նաև «ԷՔՍՊՈ 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությանը։
3882Loading...
13
Մշակող արդյունաբերության ոլորտում աշխատողների ներգրավման միջոցառման նպատակն է նպաստել ՀՀ տարածքում գործող մշակող արդյունաբերությամբ զբաղվող տնտեսավարողների կողմից նոր աշխատողների, աշխատանքային փորձ չունեցող կամ վերաորակավորման կարիք ունեցող անձանց ներգրավմանը, աշխատանքային պայմաններում արդյունավետ ուսուցմանը և գործատուի համար կայուն աշխատուժի ներգրավմանը: Փոխհատուցում կտրամադրվի մշակող արդյունաբերության ոլորտի տնտեսավարողներին՝ ՀՀ այն քաղաքացիների համար, որոնք ✅ 12 ամիս անընդմեջ տնտեսավարողի հետ գտնվել են աշխատանքային հարաբերությունների մեջ ✅ աշխատանքային հարաբերությունների մեջ մտնելուն նախորդող 3 տարվա ընթացքում չեն աշխատել մշակող արդյունաբերության ոլորտում ✅ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց դեպքում չափորոշիչներ չեն սահմանվում
6581Loading...
14
🎥 Լուրեր-ի անդրադարձը գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի մեջ կատարված փոփոխություններին և լրացումներին
6271Loading...
15
📌 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Սպիտակի «Հակոբ Կարապետյան» ՍՊԸ-ի ֆերմային տնտեսություն և սպանդանոց, ծանոթացել ներդրումային ծրագրին և ընկերության գործունեությանը: Այցի ընթացքում վարչապետին ուղեկցել է նաև Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Ընկերության ղեկավարները նշել են, որ տնտեսությունն ունի 350 գլուխ խոշոր եղջերավոր անասուն, իսկ սպանդանոցը ծառայություններ է մատուցում նաև տարածաշրջանի այլ ֆերմերային տնտեսություններին: Վարչապետը ողջունել է ընկերության գործունեությունը և հայտնել ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ աջակցություն ցուցաբերելու վերջինիս զարգացմանը:
2732Loading...
16
📌 Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 21-ին Ծաղկաձորում «Mantashyants Business Weekend»-ի շրջանակում հանդիպել է Մանթաշյանց գործարարների միության անդամների հետ։ 🔹 Հանդիպման ընթացքում, որին ներկա է գտնվել նաև նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը, այլ թեմաներին զուգահեռ, քննարկվել են ՀՀ տնտեսության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությանը, աջակցության գործիքակազմին, միջազգային համագործակցությանը, լոգիստիկ հնարավորությունների զարգացմանը վերաբերող հարցեր։ 🔸Նախարարն ու իր տեղակալը պատասխանել են ներկաներին հուզող հարցերին, լսել նրանց բարձրաձայնած խնդիրներն ու առաջարկները հնարավոր լուծումների վերաբերյալ։ Ընդհանուր առմամբ, «Business Weekend»-ին մասնակցել են մոտ 300 գործարարներ, ինչպես ՀՀ-ից, այնպես էլ ՌԴ-ից, ԱՄՆ-ից, Նիդերլանդներից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից և այլ երկրներից։
1341Loading...
17
💎 Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու նրա տեղակալ Նարեկ Տերյանն ապրիլի 19-ին այցելել են Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում գործող KGK Group և «ԷՅ ԴԻ ԷՄ ԴԱՅՄՈՆԴՍ» ընկերություններ։ Գևորգ Պապոյանը շրջել է ընկերություններում, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին և նախատեսվող  ծրագրերին:
8523Loading...
18
🇦🇲🇿🇦 Նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 19-ին ընդունել է Հարավաֆրիկյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Շոայբ Կասուին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։ 🔹 Քննարկվել են երկկողմ առևտրատնտեսական համագործակցությանը, ադամանդագործության, ոսկեգործության ոլորտում երկկողմ հարաբերությունների զարգացմանը, գյուղատնտեսության, մասնավորապես՝ գինեգործության ոլորտում գործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր։ 🤝 Հանդիպման ընթացքում Գևորգ Պապոյանը հրավիրել է ՀԱՀ ընկերություններին մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տարբեր տնտեսական ծրագրերին։ Մտքեր են փոխանակվել նաև ՀՀ և ՀԱՀ գործարար առաքելությունների կազմակերպման վերաբերյալ։ 🔸 Նախարարը դեսպանի ուշադրությանն է ներկայացրել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը:
9032Loading...
19
🇦🇲🇦🇪 Նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 19-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլային: Քննարկվել են երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների ավելացման հեռանկարները, երկու երկրների գործարար համայնքների համագործակցության հնարավորությունները։ 🖇Բարձր է գնահատվել հատկապես վերջին տարիներին էմիրաթական ընկերությունների կողմից Հայաստանի տնտեսությունում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը։ Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների և գործարար համաժողովի կազմակերպման հնարավորություններին, ինչը նոր հարթակներ կստեղծի գործարարների համագործակցության համար։ Երկուստեք կարևորվել է ՀՀ-ԱՄԷ միջկառավարական համատեղ հանձնաժողովի հարթակը՝ երկկողմ տնտեսական հարաբերություններն առավել զարգացնելու նպատակով։ 📌 Նախարարը հյուրերին ներկայացրել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա սկզբունքները:
7613Loading...
📌 Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 27-ին Կոտայքի մարզում հանդիպում է ունեցել «Հայաստանի գինիներ» ՀԿ-ի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը։ 🖇 Հանդիպման ընթացքում ներկայացվել են «Հայաստանի գինիներ» ՀԿ-ի գործունեությունն ու հիմնական նպատակները, կազմակերպության անդամների կողմից արտադրվող գինու արտահանման խթանմանն ուղղված քայլերն ու համատեղ իրականացվող միջոցառումները։ 🍇 Այնուհետև քննարկվել են ՀՀ-ում խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերներն ու դրանց հաղթահարման հնարավոր ուղիները։ ▪️ Անդրադարձ է կատարվել նաև  արտահանման այլընտրանքային շուկաների դիվերսիֆիկացմանը, պետության կողմից տրամադրվող աջակցության գործիքակազմին, հայկական խաղողի սորտերի պահպանմանն ու ոլորտային այլ թեմաների:
Mostrar todo...
1
📌 ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 27-ին այցելել է Կոտայքի մարզում գործող «Սարանիստ» ընկերություն, որը զբաղվում է ապակե տարաների արտադրությամբ: Շրջայցին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը: 🖇️ «Սարանիստ» ընկերությունը դեռևս 2005թ.-ից սկսել է արտադրել տարաներ՝ գինու, կոնյակի, գարեջրի, հանքային ջրի, հյութերի համար։ ⚙️ Ընկերությունը հագեցած է ժամանակակից տեխնոլոգիաներով ու սարքավորումներով, որոնք հնարավորություն են տալիս միաժամանակ արտադրել տարբեր գույների և նշանակության ապակի, այդպիսով բավարարելով շուկայում առկա պահանջարկը։ 🤝 Հանդիպման ընթացքում նախարարին է ներկայացվել ապակու, այնուհետև կոնյակի արտադրության գործընթացն ու զարգացման ծրագրերը: Նախարարը ողջունել է ընկերության գործունեության ընդլայնման, նոր ներդրումային ծրագրեր իրականացնելու նախաձեռնությունները:
Mostrar todo...
1
📌 Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 27-ին Կոտայքի մարզում գործող «Մանուկյան կոնյակի գործարան» ընկերությունում հանդիպում է ունեցել «Հայաստանի գինիներ» ՀԿ-ի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը։ 🖇 Հանդիպման ընթացքում ներկայացվել են «Հայաստանի գինիներ» ՀԿ-ի գործունեությունն ու հիմնական նպատակները, կազմակերպության անդամների կողմից արտադրվող գինու արտահանման խթանմանն ուղղված քայլերն ու համատեղ իրականացվող միջոցառումները։ 🍇 Այնուհետև քննարկվել են ՀՀ-ում խաղողագործության և գինեգործության ոլորտի առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները։ ⚙️ Այցի ընթացքում Գևորգ Պապոյանը շրջել է Մանուկյան կոնյակի գործարանում, ծանոթացել արտադրական կարողություններին։
Mostrar todo...
6🔥 1
🎥 Աննա Դանիելյանի հարցազրույցը ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանի հետ
Mostrar todo...
ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակը շնորհավորում է Մտավոր սեփականության միջազգային օրվա կապակցությամբ։ Մտավոր սեփականությունը, լինելով երկրի տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացման կարևորագույն գործոններից մեկը, ապահովում է կայուն նախադրյալներ՝ նորարարության, ստեղծագործ գործունեության և մտավոր արժեքներ ստեղծելու համար, որոնք անհրաժեշտ են կայուն զարգացման նպատակներին հասնելու և կայուն ապագա կերտելու համար:
Mostrar todo...
5🔥 2
📢 ՀՀ-ում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագիր Ծրագրի հիմնական նպատակն է՝ ▪Նպաստել ՀՀ-ում ջերմատնային տնտեսությունների մակերեսի ավելացմանը ▪Արտադրության և արտահանման ծավալների ավելացմանը ▪Արտադրանքի մրցունակության մակարդակի բարձրացմանը ▪Գյուղատնտեսությունում տնտեսավարողների եկամուտների ավելացմանը Առաջարկվող պայմաններն են՝ 🔹յուրաքանչյուր շահառուի ջերմատան կառուցման համար տրամադրել վարկ՝ առավելագույնը 3 մլրդ դրամի չափով, 🔹յուրաքանչյուր շահառուի կողմից կառուցվող յուրաքանչյուր մեկ ամբողջական ջերմատան մակերեսը պետք է կազմի 1 հա և ավելի․ 🔹տրամադրվող վարկի տոկոսադրույքը կսուբսիդավորվի 10 տոկոսային կետով, 🔹վարկի մարման առավելագույն ժամկետը 8 տարի է, 🔹ջերմատան կառուցման համար սահմանված առավելագույն ժամկետը 1․5 տարի է։ 📞 Խորհրդատվություն ստանալու համար կարող եք զանգահարել 011 597 120 հեռախոսահամարով Հետևեք մեզ նաև այլ սոցիալական հարթակներում👇🏻 Instagram | TikTok | Facebook | Youtube
Mostrar todo...
🔹 Արմենպրես-ի հետ զրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանն անդրադարձել է գյուղատնտեսության ոլորտում արձանագրված ցուցանիշներին, ձեռքբերումներին, պետական աջակցությամբ իրականացվող և նախատեսվող ծրագրերին
Mostrar todo...
👍 2
📌 էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Նարեկ Տերյանն ու Նարեկ Հովակիմյանը, ինչպես նաև Հայաստանում ՌԴ առևտրական ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն։ 🔹 Քննարկվել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանը, առևտրաշրջանառության ավելացմանը, արտահանումների արդյունավետ իրականացմանը վերաբերող մի շարք հարցեր։ 🚛 Անդրադարձ է կատարվել Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների կազմակերպմանը, առաջացող խնդիրներին և հնարավոր լուծումներին։ 🔸 Կողմերը մտքեր են փոխանակել նաև թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության խթանման, գործարար կապերի ամրապնդման թեմաների վերաբերյալ։ 🖇 Կարևորվել է թվայնացման և կիբերանվտանգության ոլորտում հարաբերութունների խորացումը։
Mostrar todo...
👍 2
📊2024թ. մարտի մակրոտնտեսական օպերատիվ ցուցանիշներ 📊2024թ․ հունվար-մարտը 2023թ․ հունվար-մարտի համեմատությամբ ✅Տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 14.3% 📈Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 30․4%–ով 📈Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալն աճել է 3․7%-ով 📈Ծառայությունների ծավալն աճել է 5.0%–ով 📈Առևտրի շրջանառությունն աճել է 26.5%–ով 📈Շինարարության ծավալն աճել է 11․7%–ով 📈Արտահանման ծավալն աճել է 170.0%–ով 📈Ներմուծման ծավալն աճել է 75.8%–ով։ 📊2024թ․ մարտը 2023թ․ մարտի համեմատությամբ ✅Տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 15.3% 📈Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 33․5%–ով 📈Ծառայությունների ծավալն աճել է 4․7%–ով 📈Առևտրի շրջանառությունն աճել է 30․4%–ով Շինարարության ծավալն աճել է 13․1%–ով Արտահանման ծավալն աճել է 200.0%–ով Ներմուծման ծավալն աճել է 56․2%–ով։
Mostrar todo...
6

👍 1