cookie

Utilizamos cookies para mejorar tu experiencia de navegación. Al hacer clic en "Aceptar todo", aceptas el uso de cookies.

avatar

Միասնական հայեր

Կապի միջոց մեզ հետ - @contactwithadminsbot

Mostrar más
Publicaciones publicitarias
1 568
Suscriptores
Sin datos24 horas
Sin datos7 días
Sin datos30 días

Carga de datos en curso...

Tasa de crecimiento de suscriptores

Carga de datos en curso...

Իսրայելում ծավալվող գործողությունների ընթացքում հայկական կազմակերպություններ չեն տուժել: ՀՀ քաղաքացիներ տուժածների շրջանում չկան: ՀՀ ԱԳՆ
Mostrar todo...
🇦🇲🇷🇺 Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանությունից հետո ստեղծված իրավիճակը, երկկողմ օրակարգի մի շարք հարցեր: Վարչապետ Փաշինյանը ՌԴ նախագահին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով:
Mostrar todo...
👎 9
Իսրայելական բանակը կորցրել է վերահսկողությունը Գազայի հետ սահմանին գտնվող իր բազաներից մեկի վրա: Al Jazeera
Mostrar todo...
👍 9
Իսրայելը հայտարարում է, որ պաղեստինյան կողմը հարձակում է սկսել՝ Գազայի հատվածից արձակելով հրթիռներ, ինչպես նաև ներթափանցելով սահմանային բնակավայրեր։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է պատերազմին պատրաստ վիճակում լինելու մասին։ Պաշտպանության նախարար Գալանտը պահեստազորայինների մասսայական հավաք է հայտարարել։ ՀԱՄԱՍ-ի ռազմական հրամանատարը իր հերթին հայտարարել է ռազմական գործողության մեկնարկի մասին՝ նշելով, որ արդեն իսկ արձակվել է 5000 հրթիռ։ Reuters.com
Mostrar todo...
👍 2
Երևանը երբևէ չի դիմել Մոսկվային` դիզվառելիք կամ բենզին անհատույց մատակարարելու խնդրանքով: Ընդամենը առկա քվոտաները 2023թ. հոկտեմբերի սկզբին սպառվել են, և հայկական կողմը դիմել է ավելացման խնդրանքով, որը մասնակի բավարարվել է, իսկ ՀՀ ներմուծողները հնարավորություն են ստացել ՌԴ-ից գնել և ՀՀ ներմուծել բենզին և դիզվառելիք: ՀՀ ՏԿԵՆ
Mostrar todo...
👍 2
ТАСС-ին ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանում նավթամթերքի պակաս է առաջացել, ինչի կապակցությամբ Երևանի դիմումի հիման վրա ՌԴ-ն սկսել է 15 հազար տոննա բենզինի և 20 հազար տոննա դիզվառելիքի մատակարարում իրականացնել։
Mostrar todo...
🤬 2
Քիչ առաջ խոստացված 100 հազարական դրամները փոխանցվեցին ԼՂ-ից բռնի տեղահանված մեր շուրջ 50 հազար քույրերին և եղբայրներին, ովքեր տեղահանման պահին արդեն իսկ ունեցել են բանկային քարտեր: Նիկոլ Փաշինյան
Mostrar todo...
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 18-ին Ստրասբուրգում ելույթ կունենա Եվրախորհրդարանի (ԵԽ) լիագումար նիստում։ Այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլան Գրանադայում ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում կայացած մամուլի ասուլիսում։
Mostrar todo...
👎 2👍 1
Հոկտեմբերի 12-ին Հաագայի Միջազգային դատարանում լսումներ կանցկացվեն Հայաստանի հայցի վերաբերյալ՝ ընդդեմ Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի պատճառով ռասայական խտրականության գործով, ասվում է կառույցի հաղորդագրության մեջ։
Mostrar todo...
«Որևէ տեղեկություն չունենք, նման հանդիպում պլանավորված չէ». ՀՀ ՊՆ-ն՝ ռուսական պատվիրակության այցի մասին։
Mostrar todo...