cookie

Utilizamos cookies para mejorar tu experiencia de navegación. Al hacer clic en "Aceptar todo", aceptas el uso de cookies.

avatar

Հայաստան դաշինք

Դաշինքը ձևավորվել է հանուն Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության, հանուն հայ ժողովրդի հարատև անվտանգության, զարգացման և բարեկեցության:

Mostrar más
Publicaciones publicitarias
1 595
Suscriptores
-124 horas
-17 días
+930 días

Carga de datos en curso...

Tasa de crecimiento de suscriptores

Carga de datos en curso...

🗣 Կարևորը ԱԺ-ից. Մայիսի 3, 2024թ․ #ԱԺ #ՀայաստանԴաշինք 📌 Արթուր Խաչատրյան Հայաստանը մարդու իրավունքների պաշտպանության առումով հպարտանալու առիթ չունի։ «Freedom House»-ը Հայաստանին շատ հետաքրքքիր գնահատական է տվել՝ 3.07։ 2.99-ը դիկտատուրա է։ Այսինքն, ընդամենը 0.7 միավորով է Հայաստանը բարձր այդ շեմից: Ուշադրություն է դարձվել նաև ոստիկանների կողմից բռնի ուժի կիրառման հանգամանքին՝ արդեն ձերբակալված կամ կալանավորված անձի նկատմամբ։ 📌 Գեղամ Նազարյան Առաջարկում եմ Տավուշի մարզկենտրոնը Իջևան քաղաքից տեղափոխել Կիրանց։ Դա կօգնի Կիրանցի զարգացմանը, իսկ բնակիչները համոզված կլինեն, որ ապրում են մի այնպիսի անվտանգ տեղում, որտեղ աշխատում է Հայաստանի կառավարության մի մասը։ 📌 Էլինար Վարդանյան Տավուշում մարդուն ասում են՝ 2021 թ․-ին դու մեզ համար բարձրագույն արժեք էիր, որովհետև մեզ պետք էր քո քվեն, բայց այսօր քո տունը, հողը, պատմությունը, հիշողությունները սակարկելու և հանձնելու առարկա են։ 2021 թ․-ին, քարոզարշավի ժամանակ նրանց ասե՞լ եք, որ 2024 թ․-ին նրանց սպասում է ադրբեջանցու ուղիղ նշանառություն։ 📌 Արծվիկ Մինասյան Հայաստանում անազատության մեջ գտնվող անձանց 50 տոկոսը կալանավորված է առանց դատավճռի։ Անխուսափելի է այն գնահատականը, որ քաղաքական հետապնդման և քաղաքական հիմքով կալանավորված անձինք առկա են և հակառակի մասին որևէ հիմնավորում չի ներկայացվում: Տավուշում երիտասարդներ են կալանավորվել մարդկանց մեջ մխրճվող ԵԿՄ մեքենային բռունցքով հարվածելու համար։ 📌 Սեյրան Օհանյան Այսօր խախտվում են սահմանազատման և սահմանագծման միջազգային ընթացակարգերը, հերթականությունը և սկզբունքները։ Եթե այսօր իշխանությունն այս հերթականությամբ իրականացնի սահմանազատում և սահմանագծում, ապա հետագայում ինքն իր արմունկներն է կրծելու, որովհետև Խորհրդային միության ժամանակ ձևավորված սահմանները իրատեսական չեն և չեն համապատասխանում աշխարհագրական բնական արգելքներին։ 📌 Ագնեսա Խամոյան Հայաստանում կալանքը շարունակում է մնալ որպես պատժի միջոց։ Միայն մի դեպք է եղել, երբ դատախազությունը, պաշտպանելով իրավունքը, օգտվել է իր բացառիկ լիազորությունից և դատարանի կողմից ընտրված կալանքը որպես խափանման միջոց վերացնելու միջնորդություն է ներկայացրել։ Այդ դեպքը վերաբերվում է Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը և «Սիներջի» ընկերության գործադիր տնօրենին, որի համար անմիջական լոբինգ է իրականացրել ԱԺ փոխնախագահ Արշակ Հակոբյանը։ 📌 Արթուր Խաչատրյան Հարցումները ցույց են տալիս, որ ամենացածր հեղինակություն ունեցող ինստիտուտը Հայաստանում Ազգային Ժողովն է, և դրա մեջ իր մեծագույն դերն ունի ԱԺ նիստերի կառավարման պրակտիկան և ընտրողական մոտեցումը սանկցիաների կիրառման հարցում։ Ի տարբերություն ԱԺ-ի՝ ամենաբարձր հեղինակությունը վայելում է Հայ Առաքելական եկեղեցին։
Mostrar todo...
🗣 Կարևորը ԱԺ-ից. Մայիսի 2, 2024թ․ #ԱԺ #ՀայաստանԴաշինք 📌 Արծվիկ Մինասյան Կիրանցիներին ծեծելով և ջարդելով՝ տեղափոխել են ոստիկանական բաժանմունքներ, ինչը նշանակում է, որ գործ ունենք մի իշխանության հետ, որը ոչ մի բանի առաջ չի կանգնում․ սեփական ժողովրդին ահաբեկելով, ծեծելով, ջարդելով, զնդանները լցնելով՝ փորձում է իր հակապետական ծրագիրը կյանքի կոչել։ Սա ոչ միայն դատապարտելի է, սա ունենալու է նաև կոնկրետ հետևանքներ։ 📌 Գեղամ Նազարյան Ուզում եմ լսել՝ ՔՊ-ն արդարացնո՞ւմ է բռնությունը կիրանցիների նկատմամբ, թե՞ դատապարտում։ Կիրանցի մի երիտասարդ աղջիկ հարցնում էր ամիսներ առաջ իրենց երջանիկ ապագայից պատմող ՔՊ-ական պատգամավորներին՝ երջանկությունն այսպե՞ս է սկսվում՝ ծեծ ու ջարդո՞վ։ Կիրանցիները խնդրել են փոխանցել․ եթե քաղաքում հիշողությունը կարճ է, ապա գյուղում հիշողությունը դարերով մնում է։ 📌 Սեյրան Օհանյան Միջազգային հանրությանն ու Ադրբեջանին պետք է ներկայացնել, որ սահմանազատումն ու սահմանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով ու հերթականությամբ։ Դրա արդյունքը չի կարող հանդիսանալ հետագա ապակայունացման, լարվածության աղբյուր, դրա հատվածական իրականացման, միակողմանի զիջումների, սահմանամերձ բնակչության իրավունքների ոտնահարման վտանգները հետագայում տեսնելու ենք: 📌 Լիլիթ Գալստյան ՀՌՀ նախագահը, գերազանցելով իր լիազորությունները, Հանրայինի եթերում ստանձնել է պրոիշխանական լրագրողի, ՔՊ-ի քաղաքական նարատիվի մեկնաբանի առաքելությունը։ Չեք կարող որևէ կերպ հասարակությանը համոզել, որ ոչ իշխանական հեռուստաընկերությունները եթերից զրկելու որոշման մեջ քաղաքական պատվեր չկա։ 📌 Արմենուհի Կյուրեղյան Իշխանությունը շատ լավ հասկանում էր, որ երկիրը թշնամուն մաս-մաս հանձնելու ծրագիրը կյանքի կոչելու համար իր դավաճանական քայլերը վավերացնելու նպատակով պետք է հանրաքվեի անցկացման պահանջի առաջ կանգներ։ Հենց դրա համար էլ ՆՓ-ին պետք էր ԿԸՀ նախագահի պաշտոնում ունենալ իր հրահանգները հլու-հնազանդ կատարող մեկին՝ Վահագն Հովակիմյանին։
Mostrar todo...
🗣 Կարևորը ԱԺ-ից. Ապրիլի 30, 2024թ․ #ԱԺ #ՀայաստանԴաշինք 📌 ՔՊ-ն մերժեց Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև սահմանագծման և սահմանազատման վերաբերյալ «Հայաստան» խմբակցության հայտարարության նախագիծը 📌 Արթուր Խաչատրյան Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում և կոչվում է պիլոտային սահմանազատում, իրականում ՀՀ-ն, մաս-մաս կտրտելով, թշնամուն տալու գործընթաց է։ Առանց որևէ իրավական հիմնավորման այն սկսվեց Շուռնուխից, երբ տարածքները, որոնց վրա Հայաստանն ուներ տիտղոս, կային սեփականության վկայականներ, տրված հանուն Հայաստանի Հանրապետության, առանց որևէ հիմնավորման տվեցին թշնամուն: 📌 Արծվիկ Մինասյան ՔՊ-ն ևս մեկ անգամ մերժեց պետականանպաստ հայտարարության ընդունումը և, դրանով իսկ, ևս մեկ անգամ դրժելով իր նախընտրական խոստումները, ևս մեկ անգամ հաստատելով, որ ինքը, ըստ էության, հայ ժողովրդի ու հայկական պետականության հետ առնչություն չունի։ 📌 Գեղամ Նազարյան Չի կարելի տասնամյակներով սահմանին ապրող ու սահմանը պահող մարդկանց հոգեբանական կտտանքների ենթարկել։ Կիրանց գյուղի բնակիչների պահանջը մեկն է՝ իրենց օրինական պատկանող ոչ մի թիզ հող չհանձնել հարևան հանրապետությանը։ Կիրանցիները պատերազմի կողմնակից չեն և չեն էլ պատրաստվում գյուղը լքել ու փախչել։ 📌 Արմեն Ռուստամյան Տավուշում իրականացվող հատվածական սահմանազատում կոչվածը միջազգային պրակտիկայում գոյություն չունի։ Դա Ադրբեջանի հորինածն է և ՀՀ իշխանությանը պարտադրածը։ ՔՊ-ն դա չի էլ թաքցնում։ Մենք ունենք մի իշխանություն, որ լավ լինելը չի երաշխավորում, բայց վատ լինելը հաստատ երաշխավորում է։ Օր առաջ սրանցից ազատվել է պետք։ 📌 Գեղամ Մանուկյան Չի կարող լինել աշխարհում որևէ այլ խելագար կառավարություն, որ իր երկրի փոքրիկ մի քանի սահմաններում հետ քաշվի, երբ իր երկրի հսկայական հատվածներ օկուպացված են դիմացի կողմից։ Ցանկացած նորմալ երկրում, որտեղ ոչ խելագար կառավարություն է, այդ իրավապահ մարմինները կալանքի օրդերը կստորագրեին՝ հայրենիքի, անվտանգային, պետական շահերը դավաճանելու մեղադրանքով։ 📌 Թադևոս Ավետիսյան Այսօր թուրքն իր ողջ ներուժով փաստացի օրակարգ է թելադրում մեր երկրի տնտեսական տարածքում։ Թուրք-ադրբեջանական տանդեմը խնդիր ունի մեզ բնաջնջելու, ոչ թե մեզ հետ մրցակցելու կամ հարևանությամբ ապրելու, և դա նրանք իրականացում են ամեն պատեհ առիթի, ողջ ծավալով՝ ցեղասպանելու և հային հայրենազրկելու գնով։
Mostrar todo...
Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Mostrar todo...
Ծիծեռնակաբերդի բարձունքում աղոթք է հնչում Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի համար
Mostrar todo...
Հանրապետության հրապարակից մեկնարկում է ջահերով երթը
Mostrar todo...
Ջահերով երթ՝ Այսօր, 19:15 Մեկնարկը Հանրապետության Հրապարակից:
Mostrar todo...
Հայտարարություն Հայաստանի Հանրապետությունում ակնհայտ է մարդու իրավունքների ոտնահարումն ու ժողովրդավարության հետընթացը: Հայաստանի գործող իշխանությունը միջազգային հանրության առջև ձևացնում է ժողովրդավարության առաջընթաց, մինչդեռ կոպտորեն խախտում է մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները։ Հակառակ իշխանության փորձերի, միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն արձանագրում են Հայաստանում ժողովրդավարության անկումը կառավարության կողմից ուժի կոնսոլիդացիայի, ընդդիմադիր համայնքապետերին պաշտոնանկ անելու արդեն մի քանի տարի շարունակվող միտումների, և իշխող կուսակցության ֆինանսական միջոցների թափանցիկության պակասի պատճառով: Իշխանությունների կողմից լայն թափ են ստացել ազատ խոսքի և հավաքների ազատության նկատմամբ ոտնձգությունները: Թեև Հայաստանի օրենսդրությունը կալանքը դիտում է որպես խափանման ծայրահեղ միջոց և նախապատվություն է տալիս խափանման այլընտրանքային միջոցներին, կալանքը մնում է ամենատարածված պրակտիկան և կիրառվում է ընդդիմադիր գործիչների նկատմամբ։ Ընդդիմադիր քաղաքական գործիչներին, ընդդիմախոսներին շինծու քրեական գործերի հարուցմամբ հետապնդելը, ընդդիմախոսների նկատմամբ հնարավոր միջոցներով քաղաքական հաշվեհարդարներ տեսնելը դարձել են այս իշխանության գործելաոճն ու այցեքարտը։ Շինծու մեղադրանքներով տևական ժամանակ անազատության մեջ էին ընդդիմադիր պատգամավորներ, պատգամավորության ընդդիմադիր թեկնածուներ, ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչներ, մի շարք համայնքի ղեկավարներ և հանրային տասնյակ գործիչներ: Հարյուրավոր անձինք ապօրինաբար ձերբակալվել, միայն ոստիկանների ցուցմունքներով տևական ժամանակ անազատության մեջ են պահվել իրենց ընդդիմադիր գործունեության համար: Տասնյակ քրեական գործերով մեղադրանքներ են առաջադրված կամ հետապնդման են ենթարկվում հանրային, քաղաքական գործիչներ ու նրանց հարազատներ, զոհված զինծառայողների ծնողներ միայն այն պարզ պատճառով, որ քննադատում են Հայաստանի գործող իշխանությանը: Կիրառելով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի սահմանած չափանիշները հստակ է, որ ինչպես վերը նշված բազմաթիվ դեպքերում, այնպես էլ ներկայումս անազատության մեջ գտնվող շատ անձինք քաղաքական բանտարկյալներ են: Մարդու իրավունքների, ժողովրդավարության մասին խոսք չի կարող լինել մի երկրում, որտեղ այլակարծության դեմ պայքարի միջոց է կիրառվում կալանքը, ինչպես նաև նախաքննությամբ և դատական քննությամբ դրսևորած ռեպրեսիվ վերաբերմունքը, որն առանձին դեպքերում ընդհուպ հասցրել են «մեղադրյալ» հանրային գործիչների մահվան: Հասարակական և քաղաքական գործիչների հանդեպ նման վերաբերմունքը հետապնդում է մեկ նպատակ՝ ստեղծել խոսքի ազատության խոչընդոտման միջավայր և մթնոլորտ։ Ելնելով վերոգրյալից հրավիրում ենք մարդու իրավունքներով զբաղվող միջազգային կազմակերպությունների ուշադրությունը Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարության և մարդու իրավունքների ոտնահարման աղաղակող դեպքերի վրա: Կոչ ենք անում Եվրոպայի խորհրդին խստորեն դատապարտելու Հայաստանում ժողովրդավարության շարունակական հետընթացը և մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների կոպիտ խախտումները: ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցություն 16.04.24թ.
Mostrar todo...
🗣 Կարևորը ԱԺ արտահերթ նիստից. Ապրիլի 16, 2024թ․ #ԱԺ #ՀայաստանԴաշինք 📌«Հայաստան» խմբակցությունը կողմ քվեարկեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագծին 📌 Գեղամ Մանուկյան «Իսլամական պետությունը», որը կազմակերպել էր եզդիների ցեղասպանությունը 2014 թվականին, միայնակ չէր, նրա թիկունքին Թուրքիան էր։ Երբ 2006 թ․ ին Էրդողանին կոչ արեցի ունենալ խիզախություն և ճանաչել Հայոց ցեղասպանությունը, չէի պատկերացնում որ կունենանք մի իշխանություն, որը խիստ վտանգավոր ու կասկածելի թեզեր է հրապարակ նետում։ 📌 Զեմֆիրա Միրզոևա Հայաստանի Հանրապետությունը 2015 թ․ ճանաչել է ասորիների ցեղասպանությունը, բայց նշված չէ հիշատակի օրը։ Ասորական եկեղեցին և համայնքը որպես հիշատակի օր նշում են օգոստոսի 7-ը․ 1933 թ․ այդ օրը իրաքյան Սեմել քաղաքում սպանվել է մոտ 5000 ասորի։ Հանդես եմ գալու օրենսդրական նախաձեռնությամբ, որ օգոստոսի 7-ը նշվի որպես ասորիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր։ 📌 Արեգնազ Մանուկյան Երբ 2022 թվականին առաջարկել եմ ապրիլի 10-ը սահմանել Մարաղա գյուղի խաղաղ բնակչության ջարդի զոհերի հիշատակի օր, ՔՊԿ-ն մերժեց։ Մի ուժ, որը մերժել էր Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ընդունված «Շուշիի հռչակագրի» դեմ բերված մեր հայտարարությունը, ուժ, որն Արցախը հռչակեց ադրբեջանական և իր վարած քաղաքականությամբ նպաստեց Արցախի կործանմանը, ուժ, որը հիմա «խաղաղության դարաշրջանի» անվան տակ վտանգի է ենթարկում արդեն Հայաստանի գոյությունը, չէր կարող ընդունել Մարաղայում, հետանկախական Ադրբեջանի կողմից իրականացված ջարդի զոհերի հիշատակի օր սահմանելու և այդ ողբերգական դեպքերը դատապարտելու մեր առաջարկը։ 📌 Արթուր Խաչատրյան Ցեղասպանությունները կանխելու համար ցեղասպանները պետք է պատժվեն, ցեղասպանության ենթարկվածների հետևորդները և ժողովուրդները պետք է ստանան իրենց փոխհատուցումը։ Դա անժամանցելի և անօտարելի իրավունք է և երբեք չպետք է ստորադասվի այժմեական կոնյուկտուրային և քաղաքական նպատակներին։
Mostrar todo...
Մաս 2-րդ 📌 Արմենուհի Կյուրեղյան Օրվա իշխանությունը ցանկանում է հանրային կյանքի բոլոր ոլորտներում հասնել կյանքի որակի նվազման, չէ՞ որ այդ դեպքում կունենան իրենց համար ավելի հեշտ կառավարվող հանրություն։ Չլինի առողջ և կրթված հասարակություն, ավելի հեշտ կհասնեն երկիրը թշնամուն հանձնելու իրենց ծրագրի և խոստումների իրականացմանը։ 📌 Գառնիկ Դանիելյան Տավուշի գյուղերի մեր հայրենակիցներն այսօր անորոշության մեջ են, չգիտեն՝ ինչ անեն։ Սկսած վարուցանքից մինչև առօրյա՝ այդ մարդկանց կյանքը փոխվել է, որովհետև այդ տարածքները, որոնց մասին մենք խոսում ենք, նրանց համար կենսական և պատմական նշանակություն ունեցող տարածքներ են։ Այս հարցը միայն չորս գյուղի խնդիրը չէ, դա Հայաստանի Հանրապետության լինելիության հարցն է։ 📌 Արթուր Խաչատրյան Համեմատելով 2021-ից 2023 թվականների ծրագրերը և կատարողականը՝ հանգում ենք այն եզրակացության, որ կառավարության ամբողջ գործունեությունը ձախողումների մի երկար շղթա է, որը մեզ հանգեցրեց այս օրվան։ Երևի այս «հրաշալի» տնտեսական և քաղաքական պայմաններից է, որ 2023 թ․-ին Հայաստանից հեռացել է ՀՀ անձնագիր ունեցող ավելի քան 36,5 հազար քաղաքացի։ 📌 Էլինար Վարդանյան Առաջին անգամ Արցախն առանց հայ է, իսկ հայն՝ առանց Արցախ։ Դուք Արցախը դարձրեցիք պատմական հայրենիք, մինչդեռ այն եղել է իրական։ Արգելեցիք Սփյուռքի մեր բազմաթիվ հայրենակիցների մուտքը հայրենիք, հեռացրեցիք Սփյուռքը Հայաստանից։ Այս կառավարությունն իր խոստումների ճիշտ հակառակն է անում։ 📌 Աննա Գրիգորյան Ոչ մի սահմանագծում ու սահմանազատում տեղի չի ունենում․ հանձնաժողովը չունի որոշում, որ Տավուշի այդ տարածքները պետք է հանձնվեն։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթի նախնական տարբերակում խոսվում էր այդ տարածքների մասին, բայց Փաշինյանն ասել է՝ ձեռքս կկտրեմ, բայց դրանք չեմ տա։ Կա՛մ ասել եք, որ այդ կետը հանեն, բայց դրա ընդհանուր ընկալումն այս տարիներին պահպանվել է, կա՛մ այնպես եք բանակցել, որ ռազմական պարտության պահին մենք ավելի լավ վիճակում ենք եղել, քանի հիմա։ 📌 Արծվիկ Մինասյան Այս կառավարության անկեղծությունը մի տեղում է․ ամեն գնով պահպանել իր փոքրիկ իշխանությունը՝ առանց հաշվի առնելու և պատասխանատվություն զգալու։ Մինչդեռ պատասխանատու ուժը կկանգներ և այստեղից ներողություն կխնդրեր ու հրաժարական կտար։ Բայց դուք այդքան կամք էլ չունեք ձեր մեջ։ 📌 Սեյրան Օհանյան Հետպատերազմյան շրջանը, և հատկապես 2023 թվականը երկրի անվտանգային իրավիճակը շտկելու առումով անվերապահ կարելի է համարել բաց թողնված հնարավորությունների շրջան։ Միայն Արցախի հայաթափումը, և այդ ողբերգական իրադարձություններում Հայաստանի կառավարության կրավորական կեցվածքը, իսկ որոշ դեպքերում սեփական քայլերով կամ լռելայն անտարբերությամբ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության քաջալերումը բավական է ոչ միայն կառավարության գործունեությունն անբավարար համարելու, այլ նաև՝ նրան իր ամբողջ կազմով պաշտոնանկ անելու կամ պատասխանատվության ենթարկելու։
Mostrar todo...