es
Feedback

¡No caigas en manos de tramposos! Telemetrio encuentra y marca estos canales 👉 Si quieres ver la etiqueta, suscríbete

Ameriabank CJSC

Ameriabank CJSC

Ir al canal en Telegram

Բարի գալուստ ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր, ուր կգտնես կյանքի որակը բարելավելու թվային լուծումներ, մեզ հետ նաև կբացահայտես ֆինանսական գրագիտության աշխարհը 💚 📞 010/012 561111 🔗 https://ameriabank.am ✉️ info@ameriabank.am ℹ️ https://ameria.me/m/bio

Mostrar más
7 739
Suscriptores
+124 horas
+17 días
+830 días
Archivo de publicaciones
Մենք մեկնարկեցինք «Իմ Ամերիա, իմ Հայաստան» նախագիծը, որով բոլորին միավորելու ենք մեր առաքելության՝ կյանքի որակը բարելավելու շուրջ 🌿 Այն բոլորին ուղղված յուրահատուկ շնորհակալություն է և Հայաստանը՝ մեր տունը, միասին զարգացնելու առանձնահատուկ հրավեր։ 🇦🇲 «Իմ Ամերիա, իմ Հայաստան» ԿՍՊ ուղղության ընտրություն Կարևոր որոշումները կայացվում են միասին, ամբողջ 👪 ընտանիքով։ Ամերիաբանկի հաճախորդները և հաճախորդ չհանդիսացող մեր հայրենակիցներն ընտրելու են, թե Հայաստանում որ ոլորտների զարգացմանն է ուղղվելու Ամերիաբանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ու բարեգործական ծրագրերի բյուջեի մի մասը՝ 100 մլն ՀՀ դրամը։ 🧑🎓 «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթ ուսանողների համար Ամերիաբանկի և VISA-ի կողմից անցկացվող մրցույթին մենք բացահայտելու և խրախուսելու ենք Հայաստանի ապագայի հանդեպ սրտացավ, ճկուն և պայծառ մտածելակերպ ունեցող 🎓 ուսանողներին։ Հայաստանի պետական և մասնավոր բուհերի բոլոր ուսանողները կարող են միանալ մեզ ու հավակնել երեք մրցանակի․ ✅ 160 կրթաթոշակ` ամսական 50,000 դրամի չափով, 5 ամիս շարունակ ✅ 10 լավագույնները կմեկնեն աշխարհի լավագույն բուհերից մեկը՝ ուսանողական կարճաժամկետ ծրագրի ✅ «Իմ Հայաստան, իմ ապագա» խորագրով 3 լավագույն նախագծերը կֆինանսավորվեն ընդհանուր մինչև 10 մլն դրամի չափով 🏡 «Իմ Ամերիա, իմ տուն»․ գովազդային մեծ վիճակախաղ Մինչև տարեվերջ մենք կանցկացնենք մեծ վիճակախաղ՝ հնարավորություն ընձեռելով մեր գործող և նոր հաճախորդներին շահելու բնակարան 🏡 Երևանի նորակառույցներից մեկում։ Մեծ խաղարկությանը մասնակցելու համար հաճախորդները պետք է կատարեն գործարքներ և կուտակեն պրոմո կոդեր մինչև դեկտեմբերի 31-ը։ «Իմ Ամերիա, իմ Հայաստան» նախագծի ծանոթացեք ameriabank.am կայքում 💚

photo content

Գրիˊր քո օրացույցում մեր հանդիպման օրն ու վայրը․ 📌 📆Հոկտեմբերի 4-6 📍Մերիդիան էքսպո կենտրոն Սպասելու ենք քեզ Հայաստանի ամեն
Գրիˊր քո օրացույցում մեր հանդիպման օրն ու վայրը․ 📌 📆Հոկտեմբերի 4-6 📍Մերիդիան էքսպո կենտրոն Սպասելու ենք քեզ Հայաստանի ամենամեծ տեխնոլոգիական ցուցահանդեսին՝ Ամերիաբանկի MyInvest տաղավարում ու․ ☑️Օգնելու ենք քեզ առաջին քայլերն անել ներդրումների աշխարհում ☑️Բացահայտելու ենք քեզ համար եկամուտի հավելյալ աղբյուրներ ☑️ Բացելու ենք հաջողակ ներդրող դառնալու գաղտնիքները ☑️Ծանոթացնելու ենք քեզ MyInvest թիմի հետ ☑️․․․․․․․․․․․․․․․․․․․․ ☑️․․․․․․․․․․․․․․․․․․․․ ☑️․․․․․․․․․․․․․․․․․․․․ Բազմակետերի մասին կիմանաս տեղում 🙃 Վստահեցնում ենք, այս հանդիպումը չպետք է բաց թողնես 🤩 MyInvest․ ներդրումները DigiTec-ում ու քո 🤳 ափում: ameriabank.am | 010/012 561111 Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

KFC-ում ինչ էլ պատվիրես, ֆրին անվճար է 😋🍟 ✅ Կատարի′ր պատվեր KFC-ի ցանկացած մասնաճյուղում ✅ Վճարի′ր Ամերիայի Mastercard-ով ✅
KFC-ում ինչ էլ պատվիրես, ֆրին անվճար է 😋🍟 ✅ Կատարի′ր պատվեր KFC-ի ցանկացած մասնաճյուղում ✅ Վճարի′ր Ամերիայի Mastercard-ով ✅ Ստացի′ր փոքր տուփով ֆրին անվճար Հասցրո′ւ օգտվել առաջարկից մինչև հոկտեմբերի 16-ը: Մանրամասներին ծանոթացի′ր այստեղ` https://ameria.me/3Xs6fzo

Այսուհետ ֆինանսների մասին ոչ միայն կարդալու ես, այլև նայելու ես ու լսելու 😎 Save արա A Vlog-ի առաջին սերիան և սպասիր հաջորդին 😍😉 ameriabank.am | 010/012 561111 Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

Խնայողությունները 💰 տալիս են վստահություն ապագայի հանդեպ, իսկ ներդրումները թույլ են տալիս բազմապատկել դրանք և ավելի ամրապնդե
Խնայողությունները 💰 տալիս են վստահություն ապագայի հանդեպ, իսկ ներդրումները թույլ են տալիս բազմապատկել դրանք և ավելի ամրապնդել վստահության և ապահովության զգացումը: 😉 Իսկ ո՞րն ընտրել։🤔 Այս մասին խոսել ենք MyInvest – ի տելեգրամյան բլոգում։ Ամբողջական հոդվածն այստեղ:

Հե՜յ, վաղուց չենք շփվել։ Քեզ համար 2 լավ լուր ենք բերել: 1. Դու ունես 15% զեղչ KinoPark-ում Գնի՛ր KinoPark-ի տոմս Երևան մոլի հավելվածով, վճարի´ր Ամերիայի քո Visa Student քարտով և ստացի´ր 15% զեղչ։ Հավելվածի ակցիաների պատուհանում սեղմի´ր «Ընտրել» Visa-ի առաջարկի վրա, և զեղչն ավտոմատ կկիրառվի: Պիտի շտապես, որովհետև առաջարկը գործում է մինչև օգոստոսի 30-ը: Մանրամասներին կարող ես ծանոթանալ այստեղ: 2. Դու ունես 10% զեղչ Cinema Star-ում Գնի′ր տոմս Cinema Star-ից, վճարի′ր ր Ամերիայի քո Visa Student քարտով և ստացի′ր 10% զեղչ։ Բայց այս դեպքում տոմսը պիտի տեղում գնես, որ կարողանաս օգտվել զեղչից: Առաջարկը գործում է մինչև դեկտեմբերի 31-ը: Մանրամասներին կարող ես ծանոթանալ այստեղ:

🟩 Վարկային հաշվիչ Ենթադրենք, դու ցանկանում ես վարկ վերցնել, բայց չգիտես, թե ամսական որքան գումար պետք է վճարես։ Միայն դրա համար բանկ գալու կարիք չկա: Ուղղակի մո′ւտք 🤳 գործիր մեր վարկային հաշվիչի էջ և մուտքագրի′ր վարկի տվյալները՝ տարեկան տոկոսադրույք, վարկի գումար, ժամկետ: Հաշվիչն անմիջապես կցուցադրի, թե որքան գումար ես վճարելու ամեն ամիս։ Ի դեպ, վարկի համար կարող ես դիմել օնլայն` առանց բանկ գալու: 🟩 Հիփոթեքային հաշվիչ Հիփոթեքային հաշվիչի շնորհիվ դու կարող ես հեշտորեն իմանալ, թե որքան գումար կտրամադրի քեզ բանկը տուն 🏡 գնելու համար: Ընդամենը պետք է անցնել այս հղումով, լրացնել քո (եթե առկա է համավարկառու, նաև նրա) մաքուր եկամուտի չափը և այլ վարկերի ամսական վճարումները։ Դու անմիջապես կիմանաս, թե որքան գումար կարող ես ստանալ և գնային ինչ միջակայքում պետք է տուն 🤩 փնտրես։ Իսկ այստեղ կարող ես լրացնել մի քանի տվյալ և տեսնել, թե որքան ես վճարելու ամեն ամիս վարկի դիմաց: 🟩 Ավանդի հաշվիչ Քո հանգստի, մեքենայի կամ հերթական խոշոր գնման գումարը կարող ես կուտակել ավանդի 🪙 միջոցով։ Իսկ ավանդի հաշվիչը կօգնի հեշտ ու արագ ֆինանսական պլանավորում կատարել։ Սեղմի′ր այստեղ , մուտքագրիˊր քո ավանդի տվյալները, և հաշվիչն անմիջապես կհաշվարկի, թե որքան տոկոսագումար ես ստանալու ժամկետի վերջում: Ի դեպ, ավանդ կարող ես ներդնել նաև MyAmeria-ով` առանց բանկ գալու: Եթե դեռ չունես MyAmeria, ներբեռնի′ր այստեղ: 🟩 Ավտովարկի հաշվիչ Եթե գտել ես քո երազանքի 🚗 մեքենան և կասկածում ես վարկը ձևակերպելու հարցում, քեզ օգնության կգա ավտովարկի հաշվիչը Լրացրո՛ւ մի քանի տվյալ և իմացի′ր, թե ամեն ամիս որքան պիտի վճարես վարկի դիմաց: Այսպիսով, այս գործիքները թույլ կտան քեզ պատկերացում կազմել քո վարկունակության մասին` առանց բանկ գալու, և դու կկարողանաս գրագետ պլանավորել քո ֆինանսական միջոցները: 💚

❓ Ինչպե՞ս են ֆինանսական հաշվիչները հեշտացնում մեր կյանքը Հաշվիˊր օնլայն՝ առանց բանկ գալու Ուզում ես վարկ վերցնել կամ ավանդ նե
❓ Ինչպե՞ս են ֆինանսական հաշվիչները հեշտացնում մեր կյանքը Հաշվիˊր օնլայն՝ առանց բանկ գալու Ուզում ես վարկ վերցնել կամ ավանդ ներդնել, բայց գաղափար 🤷‍♀️ չունես` որքան գումար կտա քեզ բանկը, կամ որքան եկամուտ կստանաս ավանդից: Բանկ գալ էլ երևի աշխատանքի բերումով չի ստացվում: Հենց այս խնդիրը լուծելու համար մենք ստեղծել ենք օնլայն ֆինանսական հաշվիչները: 😉 Հիմա տեսնենք, թե ֆինանսական ինչ հաշվիչներ կան, և ինչպես կարող են դրանք օգնել քեզ:

ԱՁ-ի առավելությունները. ✅ ԱՁ-ի գրանցումը հեշտ է և արագ: Այն կարող ես հաշվառել 1 աշխատանքային օրում և առանց ժամանակ կորցնելու սկսել բիզնեսդ: ✅ Որպես անհատ ձեռնարկատեր՝ դու պարտավոր չես համաձայնեցնել որոշումներդ որևէ մեկի հետ: ✅ ԱՁ-ն թույլ է տալիս ճկուն լինել: Փաստացի դու ես քո բիզնեսի տերն ու վերջնական որոշում կայացնողը: Կարող ես արագ արձագանքել շուկայի փոփոխություններին ու ժամանակ չկորցնել երկար-բարակ քննարկումների վրա: ✅ ԱՁ-ի դեպքում դու ինքնուրույն ես տնօրինում բիզնեսի եկամուտները: ԱՁ-ի թերությունները. ✅ Ինչպես ասում են` մեծ իշխանությունը ենթադրում է մեծ պատասխանատվություն: Այո, ԱՁ-ի դեպքում դու ինքդ ես կայացնում բոլոր որոշումները, բայց նաև ինքդ ես պատասխանատվություն կրում դրանց հետևանքների համար: Եթե բիզնեսը ֆինանսական խնդիրների առաջ կանգնի, կարող է վտանգվել քեզ պատկանող գույքը: ✅Քանի որ ԱՁ-ն չունի իրավաբանական անձի կարգավիճակ, այն ներդրումների համար պակաս գրավիչ է: Մեծ վարկեր ներգրավելն այս դեպքում կարող է ավելի դժվար լինել: ՍՊԸ-ի առավելությունները. ✅ ՍՊԸ-ի մասնակիցների պատասխանատվությունը սահմանափակ է: Սա նշանակում է, որ ընկերության պարտավորությունների համար դու պատասխանատու չես քեզ պատկանող գույքով: Այնպես որ, անձնական ունեցվածքդ այս առումով ապահովագրված է: ✅ ՍՊԸ-ն ներդրումներ և վարկեր ներգրավելու ավելի մեծ պոտենցիալ ունի: ՍՊԸ-ի թերությունները. ✅ ՍՊԸ-ի ստեղծումն ու կառավարումն ավելի ժամանակատար են: Այս դեպքում դու պետք է ներկայացնես փաստաթղթերի պարտադիր փաթեթ և կանոնադրություն: ✅ ՍՊԸ-ի մասնակիցները պետք է համատեղ կայացնեն որոշումները, ինչը կարող է դանդաղեցնել բիզնես գործընթացները: ✅ ՍՊԸ-ի դեպքում դու պարտադիր պետք է ունենաս գործունեության հասցե. հակառակ դեպքում չես կարող բացել այն: Հիմա դու պատկերացում ունես բիզնեսի կազմակերպական ձևերի մասին ու կարող ես ընտրել քո գործունեությանն ու նպատակներին առավել համապատասխանը: Բիզնեսդ սկսելու համար անհրաժեշտ գումարը ստացի′ր 5 րոպեում: Ուղղակի ընտրի′ր քեզ հարմար բիզնես վարկը և դիմի′ր օնլայն: Իսկ բիզնեսի անհրաժեշտ գործիքներն ու առաջարկները (POS տերմինալներ, էլեկտրոնային առևտուր և այլն) կարող ես գտնել այստեղ:

❓ԱՁ, թե՞ ՍՊԸ. ո՞րն ընտրել քո նոր բիզնեսի համար Սեփական բիզնես հիմնելը համարձակ քայլ է, և այդ ճանապարհին քո առաջին որոշումը շա
❓ԱՁ, թե՞ ՍՊԸ. ո՞րն ընտրել քո նոր բիզնեսի համար Սեփական բիզնես հիմնելը համարձակ քայլ է, և այդ ճանապարհին քո առաջին որոշումը շատ բան կարող է կանխորոշել: 🤗Գրանցվել որպես անհատ ձեռնարկատե՞ր (ԱՁ), թե՞ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ) հիմնել: Հիմա կփորձենք հասկանալ յուրաքանչյուրի առավելություններն ու թերությունները, որպեսզի դու ճիշտ որոշում կայացնես:

Դա պարտքն է։ Բայց մինչ խուճապի կմատնվես, արի այն բաժանենք երկու տեսակի՝ լավ և վատ։ Երկուսի միջև եղած տարբերությունը հասկանալը քո ֆինանսներում շատ բան կարող է փոխել։ 😉 Իհարկե, ընդհանուր առմամբ պարտքի մասին մտածելիս առաջին միտքը բացասական է, քանի որ պարտքը խաթարում է տնօրինվող եկամուտը և սահմանափակում ֆինանսական նպատակներին հասնելու հնարավորությունը: Այնուամենայնիվ, եթե ճիշտ օգտագործվի, պարտքը կարող է նաև ծառայել քեզ և, ինչու ոչ, լծակներ տրամադրել անձնական 🪙 հարստություն կուտակելու համար։ 👉 Սովորաբար պարտքը բաժանվում է երկու խմբի՝ վատ պարտք, որը բաղկացած է արժեզրկվող ակտիվներից, և, այսպես կոչված, լավ պարտք, որը կապված է ներդրումների հետ, որոնք կարող են ժամանակի ընթացքում դրականորեն ազդել եկամուտների վրա, ինչպիսիք են օրինակ` անշարժ գույքը կամ ուսանողական վարկերը: Պարտքերի այս երկու տեսակները տարբերակելը դժվար չէ։ Մի պահ պատկերացրու, թե ինչպես ես կրեդիտային քարտդ սահեցնում արձակուրդի կամ վերջին տեխնոլոգիական գաջեթի համար վճարելիս։ 💳 Իսկ հիմա շրջենք սցենարը։ Ասենք, վարկ ես վերցնում մի բանի համար, որն արժեք է ավելացնում կյանքիդ կամ օգնում է հասնել որևէ նպատակի։ ✨ Տարբերությունն ակնհայտ է։ Կարճ ասած՝ առաջինը վատ պարտք է, քանի որ պարտք ես վերցնում մի բանի համար, որը արագորեն կորցնում է արժեքը կամ չի բերում որևէ կայուն օգուտ, իսկ երկրորդն արդեն լավ պարտք է, քանի որ այն ռազմավարական ճանապարհով փող վերցնելն է՝ ավելի լավ ապագա կառուցելու համար։ ✅ Ֆիքսենք գլխավոր տարբերակիչ գործոնը։ Այստեղ կանոնն այն է, որ եթե պարտքը եկամուտ կամ կայուն արժեք է ապահովում, ուրեմն դա լավ պարտք է։ 📈 Իսկ ո՞րն է պարտքի 🤔 ողջամիտ չափը: Իհարկե, դա կարող է տատանվել՝ կախված յուրաքանչյուրի անհատական ֆինանսական պատկերից։ Մասնագետների մեծամասնությունը պարտքի և եկամուտի միջին նորմալ հարաբերակցություն է համարում 28-36 տոկոսը: ✔️ 🎙️ԱՄՆ Ֆինանսական կրթության ազգային հիմնադրամի խոսնակ Փոլ Գոլդենը, սակայն, պնդում է, որ ցանկացած վարկ կարող է դառնալ «վատ պարտք», եթե վարկառուն պատասխանատու կերպով չվերաբերվի դրան: Գոլդենը հիշեցնում է սպառողներին, որ պարտք-եկամուտ հարաբերակցությունը հիմնված է համախառն եկամուտի վրա և չի ներառում այնպիսի ծախսեր, ինչպիսիք են՝ երեխաների խնամքը, առողջապահությունը, մթերային ապրանքները կամ կոմունալ ծառայությունները: Այստեղ ևս մեկ անգամ ընդգծվում է բյուջեն կառավարելու կարևորությունը` ծախսերի ամբողջ շրջանակը հասկանալու համար: Բյուջեին պետք է հետևել, կանոնավոր կերպով վերանայել, քանի որ ամսական ծախսերից շատերը տատանվում են: Այս մասին բազմաթիվ նյութեր ունենք տելեգրամյան մեր ալիքում։ Եթե հետաքրքրված ես բյուջեի կառավարմամբ, կարող ես դրանք ևս կարդալ: Այսպիսով` պարտքը վատը չէ, եթե կառավարվում է պատասխանատու կերպով: 🫡 Բայց եթե դու ամսական պարտավորությունների վրա ծախսում ես ավելին, քան պետք է, կամ չես կարողանում խնայել այլ ֆինանսական նպատակների համար, ժամանակն է մտածելու պարտքի կրճատման մասին:

Լավ և վատ պարտքեր Ո՞րն է տարբերությունը 🤔 Արի՛ խոսենք մի բանի մասին, որն ինչ-որ պահի բոլորիս էլ կարող է անհանգստացնել։ 🙃
Լավ և վատ պարտքեր Ո՞րն է տարբերությունը 🤔 Արի՛ խոսենք մի բանի մասին, որն ինչ-որ պահի բոլորիս էլ կարող է անհանգստացնել։ 🙃

🪝 Ֆիշինգ Սա զեղծարարության ամենատարածված տեսակներից է։ Զեղծարարներն 📩 էլեկտրոնային փոստի, հեռախոսազանգի, տեքստային հաղորդագրությունների կամ սոցիալական մեդիայի միջոցով փորձում են «գողանալ» քարտի 💳 տվյալները: Ֆիշինգի սխեմաները հաճախ նմանակում են վստահելի կազմակերպություններին, ինչպիսիք են՝ բանկերը, կարգավորող մարմինները, հայտնի կայքերը, և պահանջում լրացնել ոչ միայն քարտային, այլև անձնական, որոշ դեպքերում նաև մոբայլ բանկինգի տվյալներ: 🪝 Ներդրումային խարդախություն Այս դեպքում զեղծարարները ներկայանում են որպես վստահելի ներդրումային միջնորդներ՝ առաջարկելով աննախադեպ շահույթ ապահովող բաժնետոմսեր և պարտատոմսեր: 📈Բաժնետոմսեր վաճառող զեղծարարների հետ գործ ունենալու դեպքում հաճախորդն ամենայն հավանականությամբ կկորցնի ներդրված գումարները՝ առանց փոխհատուցման իրավունքի: Խաբեբաներն ամեն ինչ անում են վստահություն ներշնչելու համար և կրկնօրինակում են սկզբնաղբյուր կայքերը և փաստաթղթերը։ ❗ 🪝 Սքիմմինգ Սքիմմինգը քարտի տվյալները գողանալու միջոց է: Բանկոմատների 🏧 կամ POS-տերմինալների վրա տեղադրվում են հատուկ սարքեր՝ սքիմմերներ, որոնք քարտի վրայի մագնիսական ժապավենից պատճենահանում են քարտի ամբողջ տեղեկատվությունը։ Բանկոմատի հարևանությամբ տեղադրվում է նաև տեսախցիկ, որի միջոցով զեղծարարները ֆիքսում են քարտապանի PIN կոդը: Զեղծարարության զոհ չդառնալու համար անհրաժեշտ է 🔰 Չտրամադրել անձնական տվյալները (քարտի համար, քարտի գործողության ժամկետ, քարտի CVV կոդ, մոբայլ բանկինգի մուտքանուն, գաղտնաբառ) այլ անձանց, նույնիսկ բանկային աշխատակիցներին։ Բանկային աշխատակիցը երբեք չի պահանջում նման բնույթի տվյալներ։ 🔰 Չպահել քարտը ու PIN կոդը միասին, առավել ևս չգրել PIN կոդը քարտի վրա։ 🔰 Այլ անձանց չտրամադրել բանկից, ԱրՔա պրոցեսինգային կենտրոնից, էլեկտրոնային որևէ դրամապանակից ստացված հաղորդագրության մեջ նշված ցանկացած կոդ: 🔰 Օգտվել բանկի կողմից քարտային գործարքների համար ուղարկվող SMS հաղորդագրության ծառայությունից կամ հետևել քարտով կատարվող գործարքներին մոբայլ բանկինգի միջոցով: Եթե այնուամենայնիվ դարձել ես զեղծարարության զոհ 🔰 Անհապաղ բլոկավորել քարտը մոբայլ բանկինգի, զանգի, կամ SMS հրահանգի միջոցով։ 🔰 Տեղյակ պահել բանկին զեղծարարության մասին, բլոկավորել նաև մոբայլ բանկինգն ու սառեցնել հաշիվները։ 🔰 Վերաթողարկել քարտը և փոխելմոբայլ բանկինգի տվյալները։ 🔰 Անհրաժեշտության դեպքում դիմել համապատասխան մարմիններին և ներկայացնել որքան հնարավոր է շատ մանրամասներ դեպքի վերաբերյալ։ Իհարկե, զեղծարարության զոհ դառնալը կարող է սարսափելի փորձ լինել, սակայն արագ և պարզ գործողություններ ձեռնարկելու շնորհիվ վնասը կարող է նվազագույնի հասցնել: 🟥 Հիշիˊր, որ ֆինանսական խարդախություններից խուսափելու համար պետք է զգոն լինել, պարբերաբար թարմացնել անվտանգության միջոցները և տվյալները պահպանել խիստ գաղտնի: Քեզ համար ֆինանսական անվտանգության խորհուրդներ ենք առանձնացրել նաև մեր կայքում։ Կարդա՛ ու եղիր ավելի տեղեկացված:

🪝 Ի՞նչ անել, եթե դարձել ես զեղծարարության զոհ Ֆինանսական խարդախությունը համատարած սպառնալիք է այսօրվա թվային աշխարհում, որտե
🪝 Ի՞նչ անել, եթե դարձել ես զեղծարարության զոհ Ֆինանսական խարդախությունը համատարած սպառնալիք է այսօրվա թվային աշխարհում, որտեղ զեղծարարները մշտապես նոր սխեմաներ են մշակում՝ մարդկանց շահագործելու և խաբեությամբ գումար կորզելու 🫨 համար: Եվ քանի որ մեզ համար կարևոր է քո ֆինանսական անվտանգությունը, այսօր առանձնացրել ենք զեղծարարության ամենատարածված տեսակները, որոնց մասին իմանալով՝ կլինես ավելի 🔐 պաշտպանված ու ավելի զգոն։

Մեծ հաղթանակը ✊ ծնվում է յուրաքանչյուրիս գրանցած փոքր հաղթանակներից`համառ աշխատանքից, երազանքներիդ հավատալու քաջությունից, քե
Մեծ հաղթանակը ✊ ծնվում է յուրաքանչյուրիս գրանցած փոքր հաղթանակներից`համառ աշխատանքից, երազանքներիդ հավատալու քաջությունից, քեզ ոգևորող ու քո ուժերին հավատացող մարդկանցից։ Շնորհավոր անցյալ ու ապագա մեծ ու փոքր հաղթանակների օրը։💫

📊10+ հարթակ, որոնք կօգնեն ճիշտ կողմնորոշվել ներդրումներ կատարելիս Հետաքրքրված ես ներդրումներով, բայց չե՞ս կողմնորոշվում` ինչ
📊10+ հարթակ, որոնք կօգնեն ճիշտ կողմնորոշվել ներդրումներ կատարելիս Հետաքրքրված ես ներդրումներով, բայց չե՞ս կողմնորոշվում` ինչից սկսել և ինչ գործիքներ կիրառել: ✅ MyInvest տելեգրամյան բլոգում խոսել ենք լավագույն գործիքների և հարթակների մասին, որոնք կօգնեն քեզ ճիշտ ներդրումային որոշումներ կայացնել: Կարդալու համար սեղմիր այստեղ:

Freelancning-ն առաջարկում է անզուգական ճկունություն, սակայն ինքնավարությունն իր հետ բերում է նաև անկանոն եկամուտներ և անորոշություն։ Բայց ճիշտ ռազմավարության դեպքում դու կարող ես հասնել ֆինանսական կայունության և մտքի խաղաղության։ 👉Անկանոն եկամուտների բյուջետավորում Ֆրիլանսերների առջև ծառացած ամենամեծ մարտահրավերներից մեկը անկանոն եկամուտներն են։ Ֆինանսական վերելքներին ու վայրէջքներին դիմակայելու համար անհրաժեշտ է ստեղծել 🧮 բյուջե։ Սկսիˊր հաշվարկել քո միջին ամսական եկամուտը, ապա ֆիքսված ծախսերը, ինչպիսիք են` կոմունալները, վարձավճարները և այլն։ Բյուջեն կառուցելու համար մի շատ լավ կանոն կա, որը կոչվում է 50/30/20։ Ըստ այդ կանոնի՝ պետք է եկամուտի 50%-ն օգտագործել կարիքների համար, ինչպիսիք են` տնտեսության վարումը, սնունդը և տրանսպորտը, 30%-ն օգտագործել հոբբիների, ճանապարհորդելու և դրսում ճաշելու համար, 20%-ն օգտագործել խնայողությունների, անկանխատեսելի ծախսերի և պարտավորությունների համար։ 👉Առանձնացրոˊւ անձնական և բիզնես հաշիվները Բիզնեսի և անձնական կարիքների համար առանձին բանկային հաշիվներ ունեցիˊր: Սա կարևոր է ֆինանսներն արդյունավետ կառավարելու համար: 💵 Այս տարանջատումը քեզ թույլ կտա հետևել հեռավար աշխատանքի եկամուտներին և ծախսերին: Բացի այդ, առանձին հաշիվներ ստեղծելը կհեշտացնի ֆինանսների վերլուծությունն ու բյուջետավորումը: 👉 Եկամուտի աղբյուրի դիվերսիֆիկացում Այս կետը շատ կարևոր է ռիսկերը նվազեցնելու և վաստակելու ներուժը մեծացնելու համար։ Եկամուտի միայն մեկ աղբյուրի վրա հույս դնելու փոխարեն ուսումնասիրիˊր այն ընդարձակելու հնարավորությունները։ 👉 Հարկերի և կոնսաթոշակի պլանավորում Որպես ֆրիլանսեր` դու ինքդ ես պատասխանատու հարկերի և կենսաթոշակի համար։ Քայլեր ձեռնարկիˊր կենսաթոշակային հաշիվդ կառավարելու և հարկային վճարումների համար գումար նախատեսիˊր։ Դառնալ ֆինանսապես անկախ կարող է նաև ֆրիլանսերը, պարզապես այս դեպքում ֆինանսական պլանավորումը պահանջում է մի փոքր ավել հեռատեսություն բյուջեի ստեղծման, ծախսերի կառավարման և խնայելու հարցում։ Եթե հոդվածը քեզ դուր եկավ, կիսվիˊր, թե ինչ նյութեր կուզես տեսնել մեր ալիքում: ameriabank.am | 010/012 561111 Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

Ֆինանսական անկախություն Ֆրիլանսերներն ու ֆինանսները Ֆրիլանսերները հաճախ բախվում են մարտահրավերների՝ անկանոն աշխատավարձից մինչ
Ֆինանսական անկախություն Ֆրիլանսերներն ու ֆինանսները Ֆրիլանսերները հաճախ բախվում են մարտահրավերների՝ անկանոն աշխատավարձից մինչև անկանխատեսելի 💸ծախսեր։ Հենց այս պատճառով էլ չափազանց կարևոր է պլանավորել ֆինանսները և խնայել գումար անկանխատեսելի իրավիճակների համար: Ֆրիլանսերների համար ֆինանսների կառավարումը և ֆինանսական անկախության հասնելը մի փոքր ավելի ջանք է պահանջում: 🫣 Անկախ նրանից` փորձառու ֆրիլանսեր ես թե հետաքրքրությունից դրդրված ես ուժերդ փորձում, այս նյութը քեզ համար է։

💚 Ամերիաբանկի տեղեկատվական տեխնոլոգիաների գծով տնօրեն Դավիթ Հովհաննիսյան․ 🎙 «Այսօր ինձ համար հիանալի օր է, քանի որ 30 տարի աշխատելով Գերմանիայում և արևմտյան այլ երկրներում՝ ես հնարավորություն ունեմ բեմ բարձրանալու Հայաստանում և խոսելու բանկային ոլորտի տեխնոլոգիական զարգացման մասին։ Արդյոք նորարարության հաջորդ ալիքը բանկային ոլորտի՞նն է լինելու 🤔 Տեխնոլոգիայի դերը բանկային ոլորտում պետք չէ թերագնահատել։ Այսօր բանկային ոլորտում մենք ականատես ենք տեխնոլոգիական աննախադեպ աճի հատկապես արհեստական բանականության զարգացման շնորհիվ: Այս հեղափոխական փոխակերպումը կարող է հիմնովին վերափոխել բանկային գործառնություններն ու հաճախորդների փորձառությունը։ Տեխնոլոգիական զարգացման շնորհիվ հայկական բանկերի առջև բացվում են բազմաթիվ հնարավորություններ, ինչը թույլ է տալու նրանց զգալիորեն ամրացնել իրենց դիրքը շուկայում 📈 Այսօր տեխնոլոգիաների արդյունավետ կիրառումը վճռորոշ է բանկերի հաջողության համար»։ Հետևեք մեզ, որ բաց չթողնեք մեր խոսնակների ելույթների ամենատպավորիչ հատվածները 😉 #DoingDigitalForum2024 #DDF24 #embracing_opportunities #DigitalTransformation #Ameriabank ameriabank.am | 010/012 561111 Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից