cookie

Utilizamos cookies para mejorar tu experiencia de navegación. Al hacer clic en "Aceptar todo", aceptas el uso de cookies.

avatar

Azatutyun

Publicaciones publicitarias
58 132
Suscriptores
-2024 horas
-1317 días
+1 07930 días

Carga de datos en curso...

Tasa de crecimiento de suscriptores

Carga de datos en curso...

«Ազատությունն», ի հեճուկս փակված ճանապարհների, այսօր կարողացավ Կիրանց հասնել ու շարունակել աշխատանքը գյուղից․․․ ․․․ որից առավոտյան ոստիկանները տասնյակ մարդկանց էին բերման ենթարկել, փակելով այն բոլոր ոչ տեղացիների համար Հանդիպեցինք մարդու, ով ճակատագիրը պարզվելուց օրեր առաջ դեռ տեղյակ չէ՝ իր տունն ու՞ր է հայտնվելու Պատնեշից այն կողմ լսում էինք ընդդիմության ներկայացուցիչների ու Բագրատ արքիեպիսկոպոսի կարծիքը կատարվողի վերաբերյալ Զուգահեռաբար ճշտում էինք՝ ինչ են մտածում Կիրանցում կատարվողի շուրջ Երևանում Ու շարունակում պարզում սահմանի դժվար ճակատագիրը մասնագետներից. Կա կարծիք, որ սահմանը կխորանա 90 մետր դեպի գյուղ Փորձում էինք հաշվել՝ քանի ոստիկան է բերվել մոտ 300 չափահաս բնակիչ ունեցող գյուղ՝ ու չկարողացանք․ փորձեք ինքներդ Իսկ ԱԳ նախարար Միրզոյանը տարածաշրջանում իրավիճակն ուկրաինացի գործընկերոջ հետ է քննարկել Բայրամովն էլ՝ հայտարարել, որ Բաքուն Երևանի հետ գործընթացում իրական արդյունքների է տրամադրված
Mostrar todo...
Azatutyun

«Ազատության» օպերատորը պատմում է, թե ինչպես է հարակից անտառներով հասել Կիրանց Կիրանցում ու մերձակայքում աշխատում են «Ազատության» թղթակիցները։ Այս պահին ոստիկանները դեռ շարունակում են փակ պահել Կիրանց տանող ճանապարհը։ Թարմացվող լրահոսին կարող եք հետևել նաև «Ազատության» կայքում։

👍 8👎 3 1🤬 1
Այսօր՝ «Ազատության» լրատվական կենտրոնի եթերում. • Ուժի կիրառում, ականազերծում Կիրանցում. գյուղը փակ է • Փաշինյանը՝ Կիրանցի խնդրահարույց հատվածների մասին • Ընդդիմադիրները դիմել են միջազգային կառույցներին • Կիրանցի միջո՞վ, թե՞ կողքով է անցնելու սահմանը • Երևանցիները՝ սահմանազատման մասին • Թեժ իրավիճակ հարևան Վրաստանում Հաղորդումը վարում է Անուշ Մկրտչյանը։ Դիտեք 20:00-ին, Ազատություն TV-ի եթերում՝ Ucom-ի 222, Rostelecom-ի 18 և TeamTV-ի 3-րդ ալիքներով, ինչպես նաև http://tv.azatutyun.am/ հասցեով կամ մեր ֆեյսբուքյան և յութուբյան էջերով:
Mostrar todo...
👍 5 5
ՔԿ․ «Ուրալ»-ի վթարի պատճառները պարզվել են, զորամասի երկու պաշտոնատար անձ կալանավորվել է, մեղադրանք է առաջադրվել նաև ժամկետային զինծառայող վարորդին Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում ընթացող նախաքննությամբ պարզվել է, մասնավորապես, որ նշված տրանսպորտային միջոցը վարող ժամկետային զինծառայողն իրեն ամրակցված «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայով զորամասի մշտական տեղակայման վայրից անձնակազմը փոխադրել է նույն զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրք, որտեղ մեքենան կայանել է թեք տարածքում։ Այդ կերպ, ըստ հաղորդագրության, խախտվել են ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամանով հաստատված ՀՀ ԶՈւ ավտոմոբիլային ծառայության կանոնակարգի պահանջները, ըստ որոնց՝ մեքենաների կանգառն իրականացվում է լավ տեսադաշտով ճանապարհի հարթ տեղանքում։ Ավելին՝ https://www.azatutyun.am/a/32930805.html
Mostrar todo...
ՔԿ․ «Ուրալ»-ի վթարի պատճառները պարզվել են, զորամասի երկու պաշտոնատար անձ կալանավորվել է

Մեղադրանք է առաջադրվել նաև ժամկետային զինծառայող վարորդին։

👍 12 2😢 2👎 1
Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցեր Արարատ Միրզոյանն ընդգծել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, այդ թվում՝ սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման, 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին հանձնառության կարևորությունն ու այս հարցում միջազգային գործընկերների, այդ թվում՝ Ուկրաինայի ԱԳՆ կողմից արտահայտված դիրքորոշումը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Mostrar todo...
21🕊 6👎 5👍 2😡 2😱 1
Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունները ևս կարող են վաղաժամ անցկացվել Ադրբեջանի Միլլի մեջլիսի ընտրությունները հերթական նախատեսված են այս տարվա նոյեմբերին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարը նշել է, որ նույն ժամանակահատվածում Բաքուն հյուրընկալում է СОР29 միջազգային համաժողովը, և այդ իսկ պատճառով «հնարավոր է ընտրությունների օրը տեղափոխելու որոշում կայացվի»։
Mostrar todo...
👍 9🤬 4🤯 2 1
«Ազատության» օպերատորը պատմում է, թե ինչպես է հարակից անտառներով հասել Կիրանց Կիրանցում ու մերձակայքում աշխատում են «Ազատության» թղթակիցները։ Այս պահին դեռ շարունակվում է փակ մնալ Կիրանց տանող ճանապարհը։
Mostrar todo...
👍 19👎 5🕊 2 1🤯 1🤬 1
Պաշտպանության նախարարն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը ստորագրել են «Հայաստանի կառավարության և Միացյալ Նահանգների կառավարության միջև զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին համաձայնությունը:
Mostrar todo...
👍 31 5👎 4
Ընդիդմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին Այսօր Ազգային ժողովում, լրագրողների հետ ճեպազրույցում, հայտարարեցին «Հայաստան» խմբակցութան պատգամավոր Արծվիկ Մինասյանն ու «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Mostrar todo...
👎 31👍 15 2
Զուրաբիշվիլին քաղաքացիներին կոչ է անում ընտրություն կատարել Եվրոպայի և Ռուսաստանի միջև «Խնդիրը շատ ավելի լուրջ է, քան «Օտարերկրյա թափանցիկության մասին» օրինագիծը։ Կարևորը՝ ինչ տեղի կունենա ընտրություններում», - հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Նա ասել է, որ վետո կդնի այդ օրենքի վրա, սակայն խորհրդարանը վետոն կհաղթահարի։ Երկրի խորհրդարանը նախօրեին երկրորդ ընթերցմամբ ընդունել է վիճահարույց նախագիծը, որն անվանում են նաև «օտարերկրյա գործակալների» մասին օրենք:
Mostrar todo...
👍 34 2👎 1
Կիրանցի բնակիչները «Ազատությանը» պատմում են, թե ինչ է կատարվել վաղ առավոտյան, ինչպես են ոստիկանները բերման ենթարկել քաղաքացիներին ու ինչ իրավիճակ է այս պահին գյուղում։
Mostrar todo...
🤬 29👍 9😢 9🤯 1