Sofi Mkheyan
Ir al canal en Telegram
Sofi Mkheyan Armenian Pop Singer https://instagram.com/sofimkheyan?igshid=j5atoe87zvk8 https://www.facebook.com/Sofi.Mkheyan/ www.sofimusic.am
Mostrar más658
Suscriptores
Sin datos24 horas
-17 días
-230 días
Archivo de publicaciones
658
Այս տարվա հենց այս օրը՝ 2021 թվականի փետրվարի 12-ին, ըստ չինական տոնացույցի սպիտակ առնետին փոխարինելու է եկել Սպիտակ Ցուլը, այն էլ՝ մետաղյա՝ իր հետ բերելով անելիքների 365 օր: Հենց այս տարում շատերս կիրականացնենք մեր երազանքները՝ մետաղի պես ամուր ու հաստատուն քայլերով առաջ գնալով: Ցուլն աշխատասեր է, նպատակասլաց, մենք էլ, հետեւելով նրա օրինակին, պետք է ջանք ու եռանք չխնայենք սպիտակ առնետի հետեւանքներից մաքրվելու համար:
Մետաղին բնորոշ ամուր ու հաստատուն քայլերով կկերտենք մեր վաղվա օրն ու ապագան՝ Հայաստանին ու Արցախին վերադարձնելով միասնական հույսն ու լույսը, հզորացնելով մեր ՀԱՅՐԵՆԻՔԸ!!!
658
3 տարի առաջ հենց այս օրը՝ 2018-ի հունվարի 31-ին, սկսեցի իմ նոր նախգիծն ու ներկայացրի այդ նախագծի առաջին երգը՝ «Չեմ ուզում»-ը...
Ամեն բան ընթանում էր իր հունով: 2018-ի ապրիլին ես դադարեցրի նախագիծս...
Հիմա կասեմ հետևյալը՝ 2021-ին ես կանեմ ամեն բան, որ 3 տարի առաջ սկսածս նախագիծը կայանա:
Հ.Գ. Խոսք չեմ տալիս, )))) բայց, անելով անհնարինը, կփորձեմ հասցնել այն ավարտին... 3 տարի անց...
Խաղաղություն, համբերություն եւ Սեր բոլորիդ... Ի գործ: 31.01.2021
....................................
Պահը մոտենում է...
Ընդամենը 3 ժամից կլսեք նոր երգս, որի մասին դեռ օրեր առաջ եմ նշել: Հուսով եմ՝ կգնահատեք, կսիրեք ու կտարածեք:🖐🏻
Իսկ հիմա, ուզում եմ ասել, որ այսօրվա երգով անակնկալս չի եզրափակվելու... Փակագծերը բացում եմ հենց հիմա...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ՜Ն
այսուհետ 2018 թվականի յուրաքանչյուր ամսվա վերջին օրը ձեր ուշադրությանն եմ ներկայացնելու ՄԻ ՆՈՐ ԱՆԱԿՆԿԱԼ՝ երգ, տեսահոլովակ, համերգ,ֆոտոշարք, հայտնի երգի cover տարբերակ... Այսինքն, հետեւեք ու պարզապես եղեք շատ ակտիվ: 2018-ը չափազանց բուռն է լինելու մեզ համար:💣💣💣
Հարց։🤔
Դուք պատրա՞ստ եք ինձ հետ միասին գտնվել նույն ալիքի վրա ու անցնել այս հետաքրքիր ուղին ՞՞՞՞ Հաջորդ անակնկալը՝ փետրվարի 28-ին:
#SofiMkheyan 31.01. 2018
https://youtu.be/n3osDTOaKWw
658
Տարիներ առաջ ստացա այս օրհնված Խաչը՝Երուսաղեմում , այն միշտ ինձ հետ է... տանը, ճամփորդելիս...վստահ եմ , որ այն ինձ մշտապես բերելու է հաջողություն և կլինի Պահապան... Մի օր այն մոռացա տանը, երբ կրկին Երուսաղեմում էի:
Սուրբ Հորը, ով տվել էր օրհնված խաչը, սրտնեղած ասացի, որ առաջին անգամ եմ մոռանում իմ խաչը՝ Երևանում, ու մինչև ուզում էի վերջնական հուսալքվել,հնչեց պատասխանը՝ Խաչը սրտումդ պահիր:
Ես հավատում եմ, որ ՔՐԻՍՏՈՍ՝ իր ԾՆՈՒՆԴՈՎ ու ՀԱՅՏՆՈՒԹՅԱՄԲ այս անգամ էլ կգա մեզ օգնության:
Կաղոթեմ ու կխնդրեմ բարձրաձայն, որ «փրկի զմեզ ի չարէն», տա մեր մտքին պարզություն, ուժ, և խաղաղություն մեր երկրին:
Որ ների մեզ՝ մեղավորներիս, և օգնի, որ Մեր Խաչը վերջապես մենք կարողանանք իսկապես կրել մեր մեջ ՝ՀԱՎԱՏՔՈՎ և ՊԱՏՎՈՎ :
Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ
Մեծ և Ձեզ Մեծ Ավետիս 🙏🏻
658
Աստված թող լուսավորի բոլոր Հերոս նահատակների հիշատակը, հավերժ փառք մեր ապրող Հերոսներին ...
վիրավորներին՝ ապաքինում...
գերիներին՝ թող վայրկյան շուտ վերադառնան տուն...
խունկ և աղոթք անհայտ կորած մեր տղաներին....
համբերություն... համբերություն ...
Տիրոջ օրհնանքը թող լինի բոլորիս օջախներին...
Աստված Պահապան
658
... ու մեկ էլ, հիմա ի՞նչ սրտով երգեմ, երբ Մայրերը սգում են, երբ Հայրենիքս վտանգված է...երբ ձեր խիղճը լռում է:
Այսօր՝ ժամը 18:30-ից, կմիանամ երթին դեպի Եռաբլուր։
Խոնհարում և հավերժ փառք մեր սուրբ նահատակների հիշատակին։
