Հույս՝ սրտիդ
Ir al canal en Telegram
Թող այս փոքրիկ անկյունը քեզ հիշեցնի Աստծո անսահման սիրո, հավատարիմ խոստումների ու երբեք չմարող հույսի մասին։ 🤍
Mostrar másEl país no está especificadoLa categoría no está especificada
1 180
Suscriptores
+15424 horas
+1807 días
+95130 días
Archivo de publicaciones
1 180
Որքա՜ն կարևոր է թույլ չտալ, որ ցավը փոխի մեզ և հեռացնի մեր իսկ էությունից։ Դավաճանությունից հետո հեշտ է կորցնել վստահությունը, կորստից հետո՝ դադարել սիրել, իսկ անարդարության հանդիպելիս՝ կարծրացնել սիրտը։ Բայց այդպես չարը ևս մեկ հաղթանակ է տանում։ Տերը երբեք մեզ չի սովորեցնում սառչել մարդկանց հանդեպ։ Ընդհակառակը, Նա աստիճանաբար բժշկում է մեր վիրավորված սիրտը, որպեսզի մենք կրկին կարողանանք սիրել, կարեկցել և մարդկանց մեջ տեսնել ոչ միայն նրանց սխալները, այլև Աստծո պատկերը։
1 180
Աստվա՛ծ իմ, Դու ամեն ինչ գիտես, և Քո սերը կատարյալ է։ Ուստի կյանքս վերցրո՛ւ Քո ձեռքերի մեջ և արա՛ այն, ինչն ամբողջ սրտով ցանկանում եմ անել, բայց չեմ կարողանում։ Ամէ՛ն։
1 180
Լինել Քրիստոսի աշակերտը չի նշանակում անընդհատ հերոսական արարքներ գործել։ Դա նշանակում է օրեցօր հերոսաբար կատարել փոքրիկ գործերը, ունենալ մաքուր մտքեր, որոնք արժանի են այն սիրուն, որ Աստված տածում է քո հանդեպ, հնարավորինս ապրել արդար ու ճշմարիտ կյանքով, նույնիսկ եթե դրա համար հարկ լինի վտանգի ու փորձությունների միջով անցնել։ Դա նշանակում է չամաչել քրիստոնյա լինելուց և միշտ պատրաստ լինել մարդկանց առաջ բացահայտ ասելու. «Այո՛, ես Քրիստոսինն եմ»։
1 180
«Ո՛չ մեզ, Տե՛ր, ո՛չ մեզ, այլ Քո անվանը փա՛ռք տուր՝ Քո ողորմության և ճշմարտության համար»:
Սաղմոս 115։1
1 180
Աստծուն մոտ լինելը չի նշանակում երբեք չվախենալ։ Դա նշանակում է նույնիսկ վախերի մեջ հիշել, որ դու մենակ չես:
1 180
Երանի այն մարդուն, ով կյանքի բոլոր պահերին կարողանում է իր սրտում պահել հավատն ու խաղաղությամբ ասել. «Տե՛ր, թող ամեն ինչ լինի ոչ թե իմ ցանկությամբ, այլ Քո կամքով»:
1 180
Երանի այն մարդուն, ով կյանքի բոլոր պահերին կարողանում է իր սրտում պահել հավատն ու խաղաղությամբ ասել. «Տե՛ր, թող ամեն ինչ լինի ոչ թե իմ ցանկությամբ, այլ Քո կամքով»:
1 180
Մարդու կյանքում ամենագեղեցիկ փոփոխությունը սկսվում է այն ժամանակ, երբ նրա աղոթքներում խնդրանքներից ավելի շատ շնորհակալություններ են հնչում
1 180
«Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն»։
Մատթեոս 5:8
1 180
«Ատելությունը վեճեր է հրահրում, բայց սերը ծածկում է բոլոր հանցանքները»։
Առակներ 10:12
1 180
«Ամենից առաջ միմյանց հանդեպ սեր ունեցեք, որովհետև սերը ծածկում է մեղքերի շատությունը»։
Ա Պետրոս 4:8
