es
Feedback
Արևելյան անդրադարձներ | Անժելա Սիմոնյան

Արևելյան անդրադարձներ | Անժելա Սիմոնյան

Ir al canal en Telegram

Թուրքագետ Անժելա Սիմոնյանի հեղինակային ալիքը։ Այստեղ կիսվում եմ տարածաշրջանային իրադարձությունների վերլուծություններով, իմ ուսումնասիրություններով, թարգմանություններով ու արխիվային հետաքրքիր փաստերով։

Mostrar más
El país no está especificadoLa categoría no está especificada
274
Suscriptores
+124 horas
+227 días
+2230 días
Archivo de publicaciones
💻🥷🏻 Концепция «Киберродины» (Siber Vatan) в современной доктрине национальной безопасности Турции В 1999 году в коридорах Билкентского университета 31-летний турецкий унтер-офицер завершал свою 86-страничную магистерскую диссертацию «Сравнительный анализ британских, американских и турецких разведывательных систем» (полный текст можно прочитать в книге Г.А. Минасян, А.А. Симонян «Хакан Фидан – штрихи к портрету возможного будущего президента Турции»). Его звали Хакан Фидан, и на страницах этой работы была скрыта формулировка, которой годы спустя суждено было стать стратегическим краеугольным камнем государства: «Хорошая разведка не всегда гарантирует хорошую внешнюю политику, но плохая разведка создает плохую политику». И вот, спустя почти четверть века, в марте 2026 года, на сцену саммита Stratcom в Анкаре поднялся нынешний глава Национальной разведывательной организации (MİT) Ибрагим Калын, за спиной которого сиял лозунг «То, что ты не называешь своим, не твое», ознаменовавший собой самый радикальный переворот в турецкой военной доктрине, известный сегодня как «Киберродина» (Siber Vatan). 🔎Эта новая концепция в корне стирает границы классической разведки, в которой агенты в прошлом зачастую ограничивались лишь стенами посольств или оказывались в роли преследователей только тогда, когда инцидент уже происходил. Сегодня Анкара на уровне официальной доктрины перешла к методу превентивной разведки, заявляя, что суверенитет государства не заканчивается географией. Согласно этому видению, цифровые серверы, узлы связи, государственные регистры и даже данные смартфонов рядовых граждан являются суверенной государственной территорией, защита которой имеет такой же вес, как сухопутные или воздушные границы. 📍Для обеспечения архитектуры этой огромной цифровой крепости Турция создала несколько взаимосвязанных силовых центров, первым из которых является Департамент киберразведки MİT (Siber İstihbarat Başkanlığı). При Ибрагиме Калыне эта структура полностью интегрировала искусственный интеллект в анализ больших данных (Big Data), что позволяет прогнозировать и нейтрализовать угрозы еще до их физического проявления. Параллельно с этим «мозгом» на передовой действует Национальный центр реагирования на киберинциденты (USOM), который круглосуточно с помощью специальных отечественных программ фильтрует весь интернет-трафик страны и блокирует атаки до того, как они достигнут государственных систем. 💻В контексте региональной геополитики «Киберродина» — это не просто технологический термин, а новый наступательный инструмент Анкары, позволяющий конвертировать цифровую мощь в дипломатическое влияние. Главным триумфом этой доктрины стал исторический обмен заключенными, осуществленный под полным контролем MİT в Анкаре 1 августа 2024 года, который стал крупнейшей подобной операцией со времен Холодной войны. Турецкая разведка выступила главным медиатором между враждующими спецслужбами мира, собрав на взлетно-посадочной полосе аэропорта Эсенбога одновременно 7 самолетов из США, России, Германии, Польши, Словении, Новегии и Беларуси. В ходе этой сложнейшей логистической спецоперации был проведен одновременный обмен 26 человек, включая высокопоставленных сотрудников спецслужб, журналистов и политических деятелей, при этом MİT полностью обеспечивала безопасность, верификацию лиц, медицинский контроль и координацию сторон, за действиями которых в прямом эфире следили лидеры Белого дома и Кремля. Этот успех наглядно продемонстрировал, как концепция «Киберродины» и превентивной разведки вывела MİT на уровень глобального арбитра, способного решать задачи там, где классическая дипломатия заходит в тупик. Արևելյան անդրադարձներ | Անժելա Սիմոնյան

💻🥷🏻 «Կիբեր հայրենիք» (Siber Vatan) հայեցակարգը Թուրքիայի ազգային անվտանգության արդի դոկտրինում 1999 թվականին Բիլքենթի համալսարանի միջանցքներում 31-ամյա մի թուրք զինվորական ավարտին էր հասցնում իր 86 էջանոց մագիստրոսական թեզը՝ «Բրիտանական, ամերիկյան և թուրքական հետախուզական համակարգերի համեմատական վերլուծությունը» (ամբողջական տեքստը կարելի է ընթերցել Г.А. Минасян, А.А. Симонян «Хакан Фидан – штрихи к портрету возможного будущего президента Турции» գրքում)։ Նրա անունը Հաքան Ֆիդան էր, և այդ աշխատանքի էջերում թաքնված էր մի ձևակերպում, որը տարիներ անց դառնալու էր թուրքական պետության ռազմավարական հիմնաքարը. «Լավ հետախուզությունը ոչ միշտ է երաշխավորում լավ արտաքին քաղաքականություն, բայց վատ հետախուզությունը ստեղծում է վատ քաղաքականություն»։ Եվ ահա, գրեթե քառորդ դար անց՝ 2026 թվականի մարտին, Անկարայում «Stratcom» գագաթնաժողովի բեմ բարձրացավ ՄԻԹ-ի (MİT) ներկայիս ղեկավար Իբրահիմ Քալընը, ում կողմից ստեղծված «Այն, ինչ դու չես անվանում քոնը, քոնը չէ» կարգախոսն ազդարարեց թուրքական ռազմական դոկտրինի ամենաարմատական շրջադարձը, որն այսօր հայտնի է որպես «Կիբեր հայրենիք» (Siber Vatan)։ 🔎Այս նոր հայեցակարգը հիմնովին ջնջում է դասական հետախուզության սահմանները, որտեղ գործակալները նախկինում հաճախ սահմանափակվում էին սոսկ դեսպանատների պատերով կամ հետապնդողի դերում հայտնվում միայն այն ժամանակ, երբ դեպքն արդեն տեղի էր ունեցել։ Անկարան այսօր պաշտոնական դոկտրինի մակարդակով անցել է կանխարգելիչ հետախուզության մեթոդին՝ հայտարարելով, որ պետության սուվերենությունը չի ավարտվում աշխարհագրությամբ։ Այս տեսլականի համաձայն՝ թվային սերվերները, կապի հանգույցները, պետական ռեգիստրներն ու նույնիսկ սովորական քաղաքացիների սմարթֆոնների տվյալները հանդիսանում են պետական սուվերեն տարածք, որոնց պաշտպանությունն ունի նույնպիսի կշիռ, ինչպիսին ցամաքային կամ օդային սահմաններն են։ 📍Այս հսկայական թվային կառույցի ճարտարապետությունն ապահովելու համար Թուրքիան ստեղծել է համապատասխանաբար գործող մի քանի ուժային կենտրոններ, որոնցից առաջինը ՄԻԹ-ի Կիբեր-հետախուզության դիրեկտորատն է (Siber İstihbarat Başkanlığı)։ Իբրահիմ Քալընի օրոք այս կառույցն ամբողջությամբ ինտեգրեց Արհեստական Բանականությունը մեծ տվյալների (Big Data) վերլուծության մեջ, ինչը թույլ է տալիս կանխատեսել և չեզոքացնել սպառնալիքները դեռևս դրանց ֆիզիկական դրսևորումից առաջ։ Այս «ուղեղին» զուգահեռ՝ առաջնագծում գործում է Ազգային կիբեր միջադեպերի արձագանքման կենտրոնը (USOM), որը տեղական հատուկ ծրագրերի միջոցով 24/7 ռեժիմով ֆիլտրում է երկրի ողջ ինտերնետային թրաֆիկը և կասեցնում հարձակումները մինչև դրանց պետական համակարգերին հասնելը։ 💻Տարածաշրջանային անվտանգության համատեքստում «Կիբեր հայրենիքը» սոսկ տեխնոլոգիական տերմին չէ, այլ հիբրիդային պատերազմների դարաշրջանում Թուրքիայի հարձակողական և պաշտպանական նոր գործիքը։ Այս դոկտրինի գլխավոր հաղթանակը դարձավ բանտարկյալների պատմական փոխանակումը, որն իրականացվեց ՄԻԹ-ի լիակատար վերահսկողության ներքո Անկարայում 2024 թվականի օգոստոսի 1-ին՝ դառնալով նմանօրինակ խոշորագույն գործողությունը Սառը պատերազմի ժամանակներից ի վեր։ Թուրքական հետախուզությունը հանդես եկավ որպես գլխավոր միջնորդ աշխարհի հակամարտող հատուկ ծառայությունների միջև՝ Էսենբողա օդանավակայանի թռիչքուղու վրա միաժամանակ հավաքելով 7 ինքնաթիռ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Գերմանիայից, Լեհաստանից, Սլովենիայից, Նորվեգիայից և Բելառուսից։ Այս բարդագույն լոգիստիկ հատուկ գործողության ընթացքում իրականացվեց 26 անձանց միաժամանակյա փոխանակում, այդ թվում՝ հատուկ ծառայությունների բարձրաստիճան աշխատակիցների, լրագրողների և քաղաքական գործիչների, ընդ որում՝ ՄԻԹ-ն ամբողջությամբ ապահովում էր անվտանգությունը, անձանց վերիֆիկացիան, բժշկական հսկողությունը և կողմերի համակարգումը, որոնց գործողություններին ուղիղ եթերով հետևում էին Սպիտակ տան և Կրեմլի ղեկավարները։ Այս հաջողությունը ակնառու կերպով դրսևորեց, թե ինչպես «Կիբեր հայրենիքի» և կանխարգելիչ հետախուզության հայեցակարգը դուրս բերեց ՄԻԹ-ը գլոբալ արբիտրի մակարդակ, որն ընդունակ է լուծել խնդիրներ այնտեղ, որտեղ դասական դիվանագիտությունը հայտնվում է փակուղում։ Արևելյան անդրադարձներ | Անժելա Սիմոնյան

💥 Ф.М. Достоевский о начале войны с Турцией Это озвученный нейросетью отрывок из дневника Достоевского за 1877 год‼️
Война с турками тогда только началась, а он говорит о будущем времени, о том, что будет в итоге💥
💯 Ничего сегодня не напоминает

Послушайте текст из дневников Ф. М. Достоевского написанную в 1877 году. Ни чего не меняется только БПЛА и ИИ прибавилось!! 👇

🥷🏻💰Թուրքիայի ԱԳՆ-ի «ներքին խոհանոցը». Թվային հետախուզություն, ԱԳՆ բյուջեն և ընդդիմադիրների ֆինանսական տեռորը (ՄԱՍ 2) (ՄԱՍ 1) Եթե Թուրքիայի ԱԳՆ 2026 թվականի գործունեության ծրագրի արտաքին վեկտորները վկայում են հավակնությունների մասին, ապա գերատեսչության «ներքին խոհանոցը» բացահայտում է այն մեթոդաբանությունն ու ռեսուրսները, որոնցով սպասարկվում է այդ էքսպանսիան։ Ավելի քան 13 տարի Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությունը (MIT) ղեկավարած Հաքան Ֆիդանը, ստանձնելով ԱԳ նախարարի պաշտոնը, արտաքին ծառայություն բերեց տասնյակ ավագ հետախույզների՝ դիվանագետներին ու հյուպատոսական պաշտոնյաներին հրահանգելով զբաղվել ակտիվ լրտեսությամբ, հատկապես թուրքական սփյուռքի և մահմեդական համայնքների շրջանում։ 🚩1️⃣Այս ամենն ապահովվում է հսկայական նյութատեխնիկական բազայով։ Թուրքիայի դիվանագիտական ցանցը, որն աշխարհում իր մեծությամբ երրորդն է, արդեն ներառում է 263 ներկայացուցչություն։ Նախարարության 13,6 միլիարդ լիրա կազմող տարեկան բյուջեի ամենամեծ բաժինը՝ ավելի քան 8 միլիարդը, ուղղվում է հենց բազմակողմ հարաբերություններին և միջազգային հարթակներում սեփական ազդեցության տարածմանը։ Սակայն Ֆիդանի գլխավոր նորարարությունը կապված է թվային տեխնոլոգիաների և Արհեստական Բանականության (ԱԲ) ներդրման հետ։ ԱԳՆ-ն անցնում է փակ սերվերներով աշխատող ԱԲ համակարգերի կիրառմանը, որոնք ոչ միայն վերլուծելու են արխիվները, այլև իրականացնելու են «դիվանագիտական սիմուլյացիաներ»՝ նախապես մոդելավորելով ճգնաժամային սցենարները տարբեր տարածաշրջաններում նախքան բանակցությունների սկսվելը։ 🚩2️⃣Այս փոխակերպման ամենաակնառու դրսևորումը Հետախուզության և անվտանգության հարցերի գլխավոր վարչությունն է (İGGM)։ Այս ստորաբաժանումն այսօր փաստացի մրցակցում է հենց MIT-ի հետ, իսկ դրա կատարողական ցուցանիշները ցույց են տալիս Անկարայի իրական նպատակները։ Վարչության գլխավոր գործառույթներից մեկը «ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի» քողի տակ արտերկրում գտնվող թուրք իրավապաշտպանների, ընդդիմադիրների և լրագրողների ակտիվների թիրախավորումն է։ Տարիներ շարունակ Անկարան կեղծել է ֆինանսական հետախուզության տվյալները՝ իր քննադատներին ներառելով միջազգային սև ցուցակներում (ինչպիսիք են LSEG-ի տվյալների բազաները)։ Սա հանգեցնում է այլ երկրներում ապրող անձանց բանկային հաշիվների սառեցմանն ու ֆինանսական տեռորին՝ զրկելով նրանց գոյատևման միջոցներից։ 🚩3️⃣Մեկ այլ անսովոր ցուցանիշ է միջազգային լրատվամիջոցների և ակադեմիական հրապարակումների մոնիտորինգը։ ԱԳՆ-ն չափում է այն նյութերի քանակը, որոնք անդրադառնում են Թուրքիայի կողմից ահաբեկչական որակված կազմակերպություններին։ Սա բացահայտում է Անկարայի կողմից արտասահմանյան լրագրողների, ակադեմիկոսների ու ինֆլուենսերների ֆինանսավորման և հանրային կարծիքի մանիպուլյացիայի համակարգված քաղաքականությունը, որի նպատակն է արևմտյան հանրության շրջանում քողարկել Թուրքիայի ավտորիտար դեմքն ու մարդու իրավունքների ծայրահեղ վատ վիճակը։ Այսպիսով, Ֆիդանի ղեկավարությամբ թուրքական ԱԳՆ-ն դարձել է մի կառույց, որտեղ դասական դիվանագիտությունը, լրտեսությունն ու կիբեր-տեխնոլոգիաները միաձուլվել են՝ սպասարկելու Անկարայի հեռագնա քաղաքական հավակնությունները։ Արևելյան անդրադարձներ | Անժելա Սիմոնյան

🥷🏻💰«Внутренняя кухня» МИД Турции: цифровая разведка, бюджет ведомства и финансовый террор против оппозиционеров (ЧАСТЬ 2) (ЧАСТЬ 1) Если внешние векторы программы деятельности МИД Турции на 2026 год свидетельствуют об амбициях, то «внутренняя кухня» ведомства раскрывает методологию и ресурсы, которыми обслуживается эта экспансия. Хакан Фидан, возглавлявший Национальную разведывательную организацию Турции (MIT) более 13 лет, заняв пост министра иностранных дел, привлек на дипломатическую службу десятки высокопоставленных сотрудников разведки, поручив дипломатам и консульским чиновникам заниматься активным шпионажем, особенно среди турецкой диаспоры и мусульманских общин за рубежом. 🚩1️⃣ Все это обеспечивается огромной материально-технической базой. Дипломатическая сеть Турции, являющаяся третьей по величине в мире, уже включает в себя 263 представительства. Самая большая доля годового бюджета министерства, составляющего 13,6 миллиарда лир, — более 8 миллиардов — направляется именно на многосторонние отношения и распространение собственного влияния на международных площадках. Однако главное новшество Фидана связано с внедрением цифровых технологий и искусственного интеллекта (ИИ). МИД переходит к использованию систем ИИ, работающих на закрытых серверах, которые будут не только анализировать архивы, но и проводить «дипломатические симуляции» — заранее моделируя кризисные сценарии в различных регионах до начала переговоров. 🚩2️⃣ Наиболее ярким проявлением этой трансформации является Главное управление по вопросам разведки и безопасности (İGGM). Это подразделение сегодня фактически соперничает с самим MIT, а показатели его эффективности наглядно демонстрируют реальные цели Анкары. Одной из основных функций управления под прикрытием «борьбы с финансированием терроризма» является таргетирование активов турецких правозащитников, оппозиционеров и журналистов за рубежом. На протяжении многих лет Анкара фальсифицировала данные финансовой разведки, внося своих критиков в международные черные списки (такие как базы данных LSEG). Это приводит к замораживанию банковских счетов лиц, проживающих в других странах, и к финансовому террору, лишающему их средств к существованию. 🚩3️⃣ Еще одним необычным показателем является мониторинг международных СМИ и академических публикаций. МИД измеряет количество материалов, касающихся организаций, которые Турция классифицирует как террористические. Это раскрывает скоординированную политику Анкары по финансированию иностранных журналистов, академиков и инфлюенсеров, а также по манипулированию общественным мнением, цель которой — замаскировать авторитарное лицо Турции и крайне плачевное состояние прав человека перед западным сообществом. Таким образом, под руководством Фидана турецкий МИД превратился в структуру, где классическая дипломатия, шпионаж и кибертехнологии слились воедино, чтобы обслуживать далеко идущие политические амбиции Анкары. Արևելյան անդրադարձներ | Անժելա Սիմոնյան

🥷🏻💼Դիվանագիտությունից՝ լրտեսական ցանց. Թուրքիայի ԱԳՆ-ի գաղափարական ու ռազմավարական շրջադարձը 2026-ին (ՄԱՍ 1) Ցանկացած պետության իրական արտաքին քաղաքական նկրտումները պետք է փնտրել ոչ թե ամբիոններից հնչող հայտարարություններում, այլ նրա գլխավոր գերատեսչությունների տարեկան ծրագրերում և բյուջետային հատկացումներում։ Թուրքիայի ԱԳՆ 2026 թվականի նոր գործունեության ծրագիրը (Performans Programı) հենց այդպիսի «ռենտգենյան» լուսանկար է, որը փաստում է մի տրանսֆորմացիա, որի մասին բազմիցս խոսել եմ. MİT-ի նախկին ղեկավար Հաքան Ֆիդանի գլխավորությամբ թուրքական ավանդական դիվանագիտական ծառայությունն արագ տեմպերով վերածվում է անվտանգային ու հետախուզական ապարատի։ 🚩1️⃣Համեմատելով նոր փաստաթուղթը նախորդ տարվա ծրագրի հետ՝ ակնառու է դառնում Անկարայի պաշտոնական դոկտրինի կտրուկ շրջադարձը։ Եթե 2025-ին Թուրքիայի դիվանագիտությունը ձևակերպվում էր հակամարտությունների կարգավորման, միջնորդության և տարածաշրջանային կայունության շուրջ, ապա 2026-ի ծրագիրը որդեգրում է բոլորովին այլ տրամաբանություն։ Միջազգային միջավայրն այստեղ բնութագրվում է որպես էկզիստենցիալ սպառնալիքների դաշտ, իսկ «անկախ, ուժեղ և վճռական արտաքին քաղաքականության» վարումը ներկայացվում է որպես պետության գոյատևման խնդիր՝ բացահայտ «պետականության պահպանման» (beka meselesi) հայեցակարգով։
Bağımsız ve kararlı bir dış politika izlemek ülkemiz için beka meselesidir.
🚩2️⃣Դիվանագիտությունն այլևս ոչ թե խաղաղ ներգրավվածության մեխանիզմ է, այլ ազգային հզորության ու կոշտ ուժի ուղղակի ընդլայնում։ Այս ամենն իրականացվում է ռազմական ուժի աննախադեպ շեշտադրմամբ։ Թուրքիան իրեն դիրքավորում է որպես «կանոններ սահմանող» տարածաշրջանային տերություն և անվտանգության մատակարար՝ Եվրոպայից ու Հյուսիսային Աֆրիկայից մինչև Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջան։ ԱԳՆ-ի նոր տեսլականում սեփական առաջադեմ ռազմարդյունաբերական համալիրի լոբբինգը և «զենքի դիվանագիտությունը» դառնում են առաջնահերթություն։ Հատկանշական է, որ 2026 թվականի հուլիսին Անկարայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը դիտարկվում էր հենց որպես թուրքական զինատեսակների ցուցադրության և վաճառքի գլխավոր հարթակ։ 🚩3️⃣Այս գաղափարական տրանսֆորմացիան ուղղակիորեն պրոյեկտվում է տարածաշրջանային թատերաբեմում։ Հարավային Կովկասում Թուրքիայի քաղաքականությունը շարունակում է մնալ կոշտ. Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն ու սահմանների բացումը հստակ պայմանավորված են Ադրբեջան-Հայաստան գործընթացին համակարգված (eşgüdümlü) ընթացքով։ Սա տեղավորվում է «Արևելք-Արևմուտք Միջին միջանցքի» և Իրաքի «Զարգացման ուղի» նախագծերի հետ Անկարայի գլոբալ լոգիստիկ ծրագրերում։ Միևնույն ժամանակ, Մերձավոր Արևելքում Թուրքիան անցնում է կոշտ գաղափարական դիրքերի՝ որդեգրելով ծայրահեղ հակաիսրայելական հռետորաբանություն և Սիրիայում իր քաղաքականությունը փախստականների վերադարձից տեղափոխելով դեպի սեփական ազդեցության տակ գտնվող տարածքների վերակառուցում ու պետական համախմբում։ ԱԳՆ-ն փաստացի վերածվել է ռազմավարական շտաբի, որտեղ դիվանագիտությունը, հետախուզությունն ու ռազմական կարողությունները գործում են որպես մեկ ընդհանուր բռունցք։ Արևելյան անդրադարձներ | Անժելա Սիմոնյան

🥷🏻💼От дипломатии к шпионской сети: идеологический и стратегический разворот МИД Турции в 2026 году (Часть 1) Реальные внешнеполитические устремления любого государства следует искать не в громких заявлениях с трибун, а в годовых программах и бюджетных ассигнованиях его ключевых ведомств. Новая программа деятельности МИД Турции на 2026 год (Performans Programı) представляет собой именно такой «рентгеновский» снимок, фиксирующий трансформацию, о которой я неоднократно говорила: под руководством бывшего шефа разведки Хакана Фидана традиционная турецкая дипломатическая служба стремительными темпами превращается в аппарат безопасности и разведки. 🚩1️⃣При сопоставлении нового документа с программой предыдущего года становится очевидным резкий разворот официальной доктрины Анкары. Если в 2025 году турецкая дипломатия формулировалась вокруг разрешения конфликтов, посредничества и региональной стабильности, то программа 2026 года переходит на совершенно иную логику. Международная среда здесь характеризуется как поле экзистенциальных угроз, а проведение «независимой, сильной и решительной внешней политики» представляется как вопрос выживания государства — с открытым использованием концепции «сохранения государственности» (beka meselesi).
«Bağımsız ve kararlı bir dış politika izlemek ülkemiz için beka meselesidir»
🚩2️⃣Дипломатия отныне — это не механизм мирного взаимодействия, а прямое расширение национального могущества и жесткой силы. Все это реализуется с беспрецедентным акцентом на военную мощь. Турция позиционирует себя как «устанавливающая правила» региональная держава и поставщик безопасности — от Европы и Северной Африки до Азиатско-Тихоокеанского региона. В новом видении МИД приоритетом становится лоббирование собственного передового военно-промышленного комплекса и «оружейная дипломатия». Примечательно, что состоявшийся в июле 2026 года в Анкаре саммит НАТО рассматривался именно как главная площадка для демонстрации и продажи турецких вооружений. 🚩3️⃣Эта идеологическая трансформация проецируется непосредственно на региональный театр действий. На Южном Кавказе политика Турции продолжает оставаться жесткой: урегулирование отношений с Арменией и открытие границ четко обусловлены скоординированным (eşgüdümlü) ходом армяно-азербайджанского процесса. Это полностью укладывается в глобальные логистические планы Анкары, связанные с проектами Среднего коридора «Восток-Запад» и иракского «Пути развития». В то же время на Ближнем Востоке Турция переходит на жесткие идеологические позиции, принимая крайне антиизраильскую риторику и смещая свою политику в Сирии содействия возвращению беженцев в сторону восстановления и государственной консолидации подконтрольных ей территорий. МИД фактически превратился в стратегический штаб, где дипломатия, разведка и военный потенциал действуют как единый кулак. Արևելյան անդրադարձներ | Անժելա Սիմոնյան

🏛️Хроника Еревана против «бетонной историографии»: как бакинский режим фальсифицирует историю (Часть 2) (Часть 1) Продолжая тему, представляю вашему вниманию ещё один искажённый тезис, с помощью которого предпринимается попытка «доказать», что Ереван якобы не имеет древней истории. 🚩Наконец, тезис о «нумизматической фальсификации», в котором азербайджанская сторона пытается обвинить армянских исследователей в переворачивании фотографий и связывании монгольских монет с Ереваном, на самом деле лишь раскрывает их собственную методологическую несостоятельность. Они утверждают, что Ереван не имеет никакого отношения к монгольскому периоду, а попытки доказать древность города с помощью монет полностью провалились. Однако историческая наука опирается не на случайные кадры из фильмов, а на реальные артефакты, хранящиеся в музеях мирового уровня. На территории Еревана были обнаружены многочисленные монетные клады, включая серебряные и медные монеты круглой и неправильной формы, отчеканенные в разные эпохи. Более того, Ереван упоминается в армянских рукописях и памятных записях XIII–XIV веков как важный экономический центр. Поэтому попытки ограничить историю города монгольским или позднесредневековым периодом и высмеять нумизматические свидетельства терпят неудачу, как только открываются свидетельства самих армянских авторов той эпохи (например, Степаноса Орбеляна или более ранние записи Анании Санахнеци). Что касается сноса Ереванской крепости в советский период, то он был обусловлен не стремлением «стереть азербайджанский след», а реализацией генерального плана Александра Таманяна по строительству нового современного города, в результате чего были утрачены также многочисленные армянские церкви и исторические кварталы. Критика современного проекта «Старый Ереван», существующая и в армянском архитектурном сообществе, касается исключительно градостроительных вопросов, а не отсутствия исторического наследия. Азербайджанская пропаганда сознательно пытается превратить любую внутреннюю профессиональную дискуссию в политический капитал, что ещё раз подтверждает конъюнктурный характер их историографического подхода. Արևելյան անդրադարձներ | Անժելա Սիմոնյան

🏛️Երևանի տարեգրությունն՝ ընդդեմ «բետոնե պատմագրության». ինչպես է Բաքվի վարչախումբը նենգափոխում պատմությունը (Մաս 2) Շարունակելով թեման Ձեզ եմ ներկայացնում ևս մեկ աղավաղված թեզ, որով փորձ է արվում «հաստատել», որ Երևանը, իբր, չունի հնագույն պատմություն։ 🚩Վերջապես, դրամագիտական կեղծարարության մասին թեզը, որտեղ ադրբեջանական կողմը փորձում է մեղադրել հայկական վավերագրողներին լուսանկարներ շրջելու և մոնղոլական դրամները Երևանի հետ կապելու մեջ, բացահայտում է հենց իրենց մեթոդաբանական տգիտությունը։ Նրանք պնդում են, թե Երևանը կապ չունի մոնղոլական շրջանի հետ, իսկ քաղաքի հնությունը դրամներով ապացուցելու փորձերը տապալված են։ Իրական պատմական գիտությունը, սակայն, հենվում է ոչ թե ֆիլմերի պատահական կադրերի, այլ համաշխարհային թանգարաններում պահվող իրական նմուշների վրա։ Երևանի տարածքում հայտնաբերվել են բազմաթիվ դրամական գանձեր, այդ թվում՝ կլոր և անկանոն ձևի արծաթե ու պղնձե մետաղադրամներ, որոնք հատվել են տարբեր դարերում։ Բացի այդ, Երևանը հիշատակվում է 13-14-րդ դարերի հայկական ձեռագրերում և հիշատակարաններում որպես կարևոր տնտեսական հանգույց։ Այնպես որ, քաղաքի պատմությունը մոնղոլական կամ ուշ միջնադարյան շրջանով սահմանափակելու և դրամագիտական փաստերը ծաղրի ենթարկելու փորձերը ձախողվում են, երբ բացվում են հենց նույն դարաշրջանի հայ հեղինակների (օրինակ՝ Ստեփանոս Օրբելյանի կամ Անանիա Սանահնեցու ավելի վաղ շրջանի) արձանագրությունները։ Ինչ վերաբերում է խորհրդային տարիներին Երևանի բերդի քանդմանը, ապա դա արվել է ոչ թե «ադրբեջանական հետքը» ջնջելու, այլ Ալեքսանդր Թամանյանի գլխավոր հատակագծով նոր, արդիական քաղաք կառուցելու համատեքստում, որի հետևանքով բազմաթիվ հայկական հին եկեղեցիներ ու թաղամասեր քանդվեցին։ Իսկ արդի «Հին Երևան» նախագծի քննադատությունը, որն առկա է հենց հայաստանյան ճարտարապետական շրջանակներում, վերաբերում է զուտ քաղաքաշինական խնդիրներին, այլ ոչ թե պատմության բացակայությանը։ Ադրբեջանական քարոզչությունը փորձում է ցանկացած ներքին մասնագիտական բանավեճ կանխամտածված կերպով վերածել քաղաքական կապիտալի, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է նրանց պատմագիտության կոնյունկտուրային բնույթը։ Արևելյան անդրադարձներ | Անժելա Սիմոնյան

Արհեստական բանականությունը և Թուրքիայի ռազմարդյունաբերական համալիրը (Մաս 1) Երբ մամուլում խոսվում է Թուրքիայի ռազմարդյունաբեր
Արհեստական բանականությունը և Թուրքիայի ռազմարդյունաբերական համալիրը (Մաս 1) Երբ մամուլում խոսվում է Թուրքիայի ռազմարդյունաբերական համալիրի և դրա հաջողությունների մասին, առաջին հերթին նշվում են Bayraktar TB2-ները, սակայն արդեն ժամանակն է ընդունել, որ սովորական անօդաչու թռչող սարքերը տեխնոլոգիական առաջընթացի մասին չեն խոսում։ Ռազմական փորձագետների համար դա արդեն անցյալ է։ Անկարայում նույնպես դա շատ լավ գիտակցում են և հենց այդ պատճառով այսօր Թուրքիան դասվում է այն եզակի երկրների շարքին, ովքեր օգտագործում են արհեստական բանականությունը ռազմական նպատակներով։ Այսինքն սովորական ԱԹՍ-ներին եկել են փոխարինելու առանց մարդ-օպերատորի գործող սարքերը։ Այս ուղղության հիմնական խաղացողներից մեկը Savunma Teknolojileri Mühendislik ընկերությունն է, որի մշակած Kargu կամիկաձե դրոնները դեռ 2020 թվականին Լիբիայում հայտնվեցին ՄԱԿ-ի փորձագետների զեկույցներում։ Այդ զեկույցն առաջին պաշտոնական ահազանգն էր այն մասին, որ AI ալգորիթմներով (Computer Vision և Deep Learning) օժտված թուրքական անօդաչուն, հնարավոր է, ինքնուրույն՝ առանց հրամանատարի հրահանգի, թիրախավորել և ոչնչացրել է նահանջող կենդանի ուժին։ Տեխնոլոգիական առումով սա աշխատում է պարզ, բայց սարսափելի սկզբունքով։ Դրոնի վրա տեղադրված տեսախցիկներն ու սենսորները իրական ժամանակում սկանավորում են տեղանքը։ Սարքի վրա տեղադրված AI-ը համադրում է ստացված պատկերները իր տվյալների բազայի հետ, տարբերակում զինվորականին քաղաքացիական անձից, որոշում թիրախի վտանգավորության աստիճանը և կայացնում հարձակման որոշում։ Օպերատորի դերը հասցվում է նվազագույնի, ինչը լուծում է ժամանակակից պատերազմների ամենամեծ խնդիրներից մեկը՝ կապի խլացումը։ Նույնիսկ եթե հակառակորդը լիովին անջատի դրոնի և կառավարման կետի միջև կապը, AI-ը կշարունակի կատարել առաջադրանքը ինքնուրույն։ Նման տեխնոլոգիական առաջընթացի պարագայում մենք գործ ունենք մեր սահմանների մոտ արդեն իսկ առկա սպառնալիքի հետ։ Թուրքիան այս տեխնոլոգիաները դիրքավորում է որպես «էժան և արդյունավետ» այլընտրանք արևմտյան թանկարժեք համակարգերին, ինչը նրանց թույլ է տալիս ամրապնդել իրենց ազդեցությունը Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում և Հարավային Կովկասում։ Արևելյան անդրադարձներ | Անժելա Սիմոնյան

Շարունակելով նախորդ գրառմանս թեման՝ Թուրքիայի ռազմարդյունաբերության տեխնոլոգիական խոցելիության և KAAN կործանիչների համար ամերիկյան շարժիչների կենսական անհրաժեշտության մասին, ուզում եմ ուշադրություն հրավիրել Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի թարմ հայտարարության վրա։ Սա թեմայի ուղիղ դիվանագիտական արտացոլումն է։ Ֆիդանը դժգոհել է, թե
Միացյալ Նահանգները հսկայական ծավալի զենք ու զինամթերք է վաճառում այնպիսի երկրների, որոնք ՆԱՏՕ-ի անդամ չեն և ԱՄՆ-ի հետ չունեն նման ծավալի ռազմավարական շահեր, մինչդեռ Թուրքիային նմանատիպ մատակարարումների մերժումը Թրամփի վարչակազմի տեսանկյունից որևէ բացատրելի հիմնավորում չունի:
Ի՞նչ է սա նշանակում իրականում։ Որպես հետախուզության նախկին ղեկավար և հմուտ խաղացող՝ Ֆիդանը պատահական տեքստեր չի հնչեցնում։ Սա ուղիղ արձագանքն է կուլիսներում ընթացող այն գործընթացին, որի մասին արդեն խոսել ենք. Թրամփի վարչակազմը փորձում է առաջ մղել General Electric-ի շարժիչների վաճառքը, իսկ Կոնգրեսը դիմադրում է։ Ֆիդանն իր այս հայտարարությամբ, ըստ էության, հրապարակային փաստարկ և աջակցություն է տրամադրում Սպիտակ տանը՝ Կոնգրեսի դեմ պայքարելու համար, ճարպկորեն խաղարկելով «ՆԱՏՕ-ի անդամի» և «ռազմավարական դաշնակցի» խաղաքարտերը։ Սա հերթական անգամ ապացուցում է այն թեզը, որ Անկարան շատ լավ գիտակցում է իր արտադրական «բաց ցիկլի» վտանգները։ Որպեսզի KAAN-ը չմնա որպես գեղեցիկ ցուցադրանմուշ, Թուրքիան հիմա գործի է դրել իր ողջ դիվանագիտական արսենալը՝ փորձելով խաղալ ԱՄՆ նոր վարչակազմի պրագմատիզմի վրա և ստանալ իր հավակնոտ նախագծի գլխավոր ամերիկյան դետալը։ Արևելյան անդրադարձներ | Անժելա Սիմոնյան

🏛️Хроника Еревана против «бетонной историографии»: как бакинский режим фальсифицирует историю (Часть 1) В последнее время в азербайджанском информационном пространстве, в частности с легкой руки историка Ризвана Гусейнова, вновь активно тиражируется тезис о том, будто Ереван не имеет древней истории, а крепость Эребуни и армянский культурный след — это всего лишь «бетонные мифы, созданные в советские годы». Ангажированная историография, выполняющая политический заказ, пытается свести основание Еревана исключительно к началу XVI века — к строительству крепости Ревангулу-ханом, чтобы полностью стереть существовавшие до этого многовековые цивилизационные слои. Ниже представлены ключевые фальсификации из выстроенной ими пропаганды. 1️⃣🚩Первоочередной тезис азербайджанской стороны заключается в том, будто история города берет начало в 1504 году, когда по приказу сефевидского шаха Исмаила была основана крепость Реван, а армяне искусственно удревнили возраст города до трех тысячелетий, отлив в 1984 году в Эребуни бетонные стены и «античные гробницы». Это утверждение легко опровергается твердыми археологическими фактами. Раскопки на холме Арин-Берд начались еще в 1950 году под руководством ведущего советского археолога, академика Бориса Пиотровского, чье имя азербайджанская сторона, по иронии судьбы, пытается использовать в свою пользу. Обнаруженная в 1950-х годах урартская клинопись, в которой царь Аргишти I четко указывает дату основания Эребуни — 782 год до н. э., прошла международную экспертизу и признана мировым востоковедением. Представлять реставрационные работы, которые являются естественным процессом для любого археологического памятника, как «возведение бетонного города» — это примитивная манипуляция, рассчитанная на полное игнорирование существования клинописных надписей и базальтовых фундаментов. 2️⃣🚩Другая ключевая фальсификация касается демографии Ереванской крепости и свидетельств французского путешественника Жана Шардена. Бакинские пропагандисты утверждают, что посетивший город в 1673 году Шарден зафиксировал присутствие исключительно «тюрков-кызылбашей», а российские источники XIX века и генерал Гудович характеризовали эти земли как «азербайджанские». В действительности же дневники Жана Шардена, равно как и европейские, османские и персидские источники XVII–XVIII веков, передают совершенно иную картину. Шарден четко отмечает, что Ереванская крепость, будучи военным гарнизоном и пограничным форпостом Сефевидской империи, была населена персидскими войсками и тюркоязычными военизированными племенами (включая кызылбашей), однако за пределами самой крепости — в городских кварталах, пригородах и в самой торгово-экономической жизни — абсолютное большинство составляли армяне. Более того, в официальных рапортах генерала Гудовича от 1808 года и в архивных документах Российской империи термины «Эриванское ханство» или «Азербайджан» используются исключительно в географическом или административном смысле (в контексте провинции Атропатена), и там нет ни единого упоминания об этнических «азербайджанских землях», поскольку этноним «азербайджанец» как самоназвание и административно-политический термин сформировался лишь в начале XX века. Вековое присутствие армянского населения на территории ханства задокументировано сотнями армянских церквей, монастырей и хачкаров, существовавших задолго до 1504 года. Продолжение следует. Արևելյան անդրադարձներ | Անժելա Սիմոնյան

🏛️Երևանի տարեգրությունը՝ ընդդեմ «բետոնե պատմագրության». ինչպես է Բաքվի վարչախումբը նենգափոխում պատմությունը (Մաս 1) Վերջին շրջանում ադրբեջանական տեղեկատվական տիրույթում, մասնավորապես պատմաբան Ռիզվան Հուսեյնովի թեթև ձեռքով, կրկին լայն շրջանառության մեջ է դրվել մի թեզ, համաձայն որի՝ Երևանը չունի հնագույն պատմություն, իսկ Էրեբունի ամրոցն ու հայկական մշակութային հետքը «խորհրդային տարիներին ստեղծված բետոնե միֆեր են»։ Քաղաքական պատվերով աշխատող պատմագրությունը փորձում է Երևանի հիմնադրումը հասցնել բացառապես 16-րդ դարի սկիզբ՝ Ռևանգուլու խանի կողմից բերդի կառուցմանը, և ամբողջությամբ ջնջել դրանից առաջ գոյություն ունեցած բազմադարյան քաղաքակրթական շերտերը։ Այժմ կներկայացնեմ առանցքային կեղծիքներ իրենց կառուցած քարոզչությունից։ 1️⃣🚩Ադրբեջանական կողմի առաջնային թեզն այն է, թե իբր քաղաքի պատմությունը սկսվում է 1504 թվականին, երբ Սեֆյան շահ Իսմայիլի հրամանով հիմնադրվեց Ռևան բերդը, իսկ հայերը քաղաքի հնությունը արհեստականորեն հասցրել են երեք հազարամյակի՝ 1984 թվականին Էրեբունիում բետոնե պատեր ու «անտիկ դամբարաններ» ձուլելով։ Այս պնդումը հեշտությամբ հերքվում է հնագիտական կոշտ փաստերով։ Արին բերդի պեղումները սկսվել են դեռևս 1950 թվականին՝ խորհրդային առաջատար հնագետ, ակադեմիկոս Բորիս Պիոտրովսկու գլխավորությամբ, ում անունը, հեգնաբար, ադրբեջանական կողմը փորձում է օգտագործել իր օգտին։ 1950-ականներին հայտնաբերված ուրարտական սեպագիր արձանագրությունը, որտեղ Արգիշտի Առաջին արքան հստակ նշում է Էրեբունիի հիմնադրման տարեթիվը՝ մ.թ.ա. 782 թվականը, անցել է միջազգային փորձաքննություն և ընդունված է համաշխարհային արևելագիտության կողմից։ Վերականգնողական աշխատանքները, որոնք բնականոն գործընթաց են ցանկացած հնագիտական վայրում, ներկայացնել որպես «բետոնե քաղաքի հիմնադրում», պարզունակ մանիպուլյացիա է, որը հաշվարկված է սեպագիր արձանագրությունների և բազալտե հիմքերի գոյությունը բացարձակապես չտեսնելու վրա։ 2️⃣🚩Մյուս առանցքային կեղծիքը վերաբերում է Երևանի բերդի ժողովրդագրությանը և ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Շարդենի վկայություններին։ Բաքվի քարոզիչները պնդում են, թե 1673 թվականին քաղաք այցելած Շարդենը արձանագրել է բացառապես «թյուրք-ղզլբաշների» գոյությունը, իսկ 19-րդ դարի ռուսական աղբյուրներն ու գեներալ Գուդովիչը այս հողերը որակել են որպես «ադրբեջանական»։ Իրականում, Ժան Շարդենի օրագրերն ու 17-18-րդ դարերի եվրոպական, օսմանյան ու պարսկական աղբյուրները բոլորովին այլ պատկեր են հաղորդում։ Շարդենը հստակ նշում է, որ Երևանի բերդը, լինելով Սեֆյան կայսրության ռազմական կայազոր և սահմանային ամրոց, բնակեցված էր պարսկական զորքով ու թյուրքալեզու ռազմականացված ցեղերով (այդ թվում՝ ղզլբաշներով), սակայն հենց բերդից դուրս գտնվող քաղաքային թաղամասերում, արվարձաններում և բուն առևտրատնտեսական կյանքում բացարձակ մեծամասնություն էին կազմում հայերը։ Ավելին, 1808 թվականին գեներալ Գուդովիչի պաշտոնական զեկուցագրերում և Ռուսական կայսրության արխիվային փաստաթղթերում օգտագործվում են «Էրիվանի խանություն» կամ «Ադրբեջան» տերմինները բացառապես աշխարհագրական կամ վարչական իմաստով (Ատրպատական նահանգի համատեքստում), և որևէ հիշատակում չկա էթնիկ «ադրբեջանական հողերի» մասին, քանի որ «ադրբեջանցի» էթնոնիմը որպես ինքնանվանում և վարչաքաղաքական տերմին ձևավորվել է միայն 20-րդ դարի սկզբին։ Խանության տարածքում հայ բնակչության դարավոր ներկայությունը փաստագրված է հարյուրավոր հայկական եկեղեցիներով, վանքերով ու խաչքարերով, որոնք գոյություն ունեին նախքան 1504 թվականը։ Շարունակությունը հաջորդիվ։ Արևելյան անդրադարձներ | Անժելա Սիմոնյան

Вчера я выкладывала нашумевший инсайд Reuters о том, что администрация Трампа за спиной Конгресса пытается продвинуть сделку по продаже Турции двигателей General Electric для новейших истребителей KAAN. Сегодня же предлагаю взглянуть на эту историю чуть глубже, поскольку она обнажает самое уязвимое место турецкого военно-промышленного комплекса. Когда Турция с большой помпой презентует миру свой истребитель 5-го поколения KAAN, местное медиапространство наводняют тезисы о «полной независимости» и «национальной гордости». Однако на стратегическом и военно-техническом уровнях картина иная: основой любого боевого самолета является его двигатель, а у KAAN он сегодня американский. Ситуация вокруг двигателей как нельзя лучше демонстрирует технологический тупик, с которым столкнулась Анкара. Здесь важно понимать ключевую для оборонной промышленности разницу между открытым и закрытым циклами. Настоящие военные сверхдержавы стремятся иметь «закрытый цикл» производства. Это означает, что все этапы создания оружия или техники — от научного проектирования, производства сырья и компонентов до финальной сборки и обслуживания — осуществляются исключительно внутри страны. Турция же, несмотря на свои громкие заявления, в сфере авиации все еще находится в рамках «открытого цикла»: она может самостоятельно спроектировать корпус или электронику, но зависит от внешнего поставщика в самом сложном — двигательном узле. Пока эта цепочка не замкнута внутренним производством, любое эмбарго или политическое давление способны парализовать весь проект. Стратегическая проблема Анкары заключается в том, что ее амбиции обладать собственным истребителем 5-го поколения вошли в жесткое временное противоречие с турецким научно-техническим потенциалом. Планер (корпус) самолета, радарные системы и ракетное вооружение — задачи, решаемые на местном уровне, что Турция уже доказала. Однако производство газотурбинных реактивных двигателей — это самая сложная часть военной авиации, где технологии разрабатываются и совершенствуются десятилетиями. Турецкая компания TEI (Tusaş Engine Industries) пытается в ускоренном темпе создать отечественные двигатели (например, серии TF6000 или TF10000), но по своей мощности и характеристикам они предназначены для ударных БПЛА (таких как Anka-3) или легких учебно-боевых самолетов. Для достижения же закрытого производственного цикла с собственным серийным выпуском мощного и надежного сверхзвукового двигателя, необходимого для тяжелого истребителя 5-го поколения, Турции при самых оптимистичных прогнозах потребуется не менее 10–15 лет. Таким образом, без готовых американских двигателей General Electric турецкий истребитель 5-го поколения превращается в чисто демонстрационный прототип (prototype), с которым можно делать красивые кадры для пропаганды, но на базе которого невозможно сформировать полноценные военно-воздушные эскадрильи. Արևելյան անդրադարձներ | Անժելա Սիմոնյան

Երեկ տեղադրել էի Reuters-ի այն աղմկահարույց ինսայդը, թե Թրամփի վարչակազմը Կոնգրեսի թիկունքում փորձում է առաջ մղել Թուրքիային General Electric շարժիչներ վաճառելու գործարքը՝ նորագույն KAAN կործանիչների համար, իսկ այսօր առաջարկում եմ մի փոքր ավելի խորը նայել այս պատմությանը, քանի որ այն բացահայտում է թուրքական ռազմարդյունաբերության ամենացավոտ կետը։ Երբ Թուրքիան մեծ շուքով աշխարհին ներկայացնում է իր 5-րդ սերնդի KAAN կործանիչը, տեղական մեդիադաշտը ողողվում է «լիակատար անկախության» և «ազգային հպարտության» թեզերով։ Սակայն ռազմավարական ու ռազմատեխնիկական մակարդակում պատկերն այլ է. ցանկացած մարտական ինքնաթիռի հիմքը դրա շարժիչն է, իսկ KAAN-ի շարժիչն այսօր ամերիկյան է։ Շարժիչների շուրջ ստեղծված այս իրավիճակը լավագույնս ի ցույց է դնում այն տեխնոլոգիական խնդիրը, որին բախվել է Անկարան։ Այստեղ հարկ է հասկանալ ռազմարդյունաբերության մեջ առանցքային նշանակություն ունեցող բաց և փակ ցիկլերի տարբերությունը։ Իրական ռազմական գերտերությունները ձգտում են ունենալ արտադրության «փակ ցիկլ», ինչը նշանակում է, որ զենքի կամ տեխնիկայի ստեղծման բոլոր փուլերը՝ գիտական նախագծումից, հումքի ու բաղադրիչների արտադրությունից մինչև վերջնական հավաքում և սպասարկում, կատարվում են բացառապես երկրի ներսում։ Թուրքիան, չնայած իր բարձրագոչ հայտարարություններին, ավիացիայի ոլորտում դեռևս գտնվում է «բաց ցիկլի» մեջ. նա կարող է ինքնուրույն նախագծել կորպուսը կամ էլեկտրոնիկան, բայց կախված է արտաքին մատակարարից ամենաբարդ՝ շարժիչային հանգույցում։ Քանի դեռ այդ շղթան փակված չէ տեղական արտադրությամբ, ցանկացած էմբարգո կամ քաղաքական ճնշում կարող է կաթվածահար անել ողջ նախագիծը։ Անկարայի ռազմավարական խնդիրն այն է, որ սեփական 5-րդ սերնդի կործանիչ ունենալու հավակնությունը ժամանակային առումով խիստ անհամապատասխանության մեջ է մտել թուրքական գիտատեխնիկական պոտենցիալի հետ։ Ինքնաթիռի պլաները (կորպուսը), ռադարային համակարգերն ու հրթիռային սպառազինությունը տեղական մակարդակով լուծելի խնդիրներ են, ինչը Թուրքիան ապացուցել է։ Սակայն գազատուրբինային ռեակտիվ շարժիչների արտադրությունը ռազմական ավիացիայի ամենաբարդ մասն է, որտեղ տեխնոլոգիաները մշակվում և կատարելագործվում են տասնամյակների ընթացքում։ Թուրքական TEI (Tusaş Engine Industries) ընկերությունը փորձում է արագացված տեմպերով ստեղծել տեղական շարժիչներ (օրինակ՝ TF6000 կամ TF10000 սերիաները), սակայն դրանք իրենց հզորությամբ և բնութագրերով նախատեսված են հարվածային ԱԹՍ-ների (ինչպիսին է Anka-3-ը) կամ թեթև ուսումնամարտական ինքնաթիռների համար։ 5-րդ սերնդի ծանր կործանիչի համար անհրաժեշտ ձայնային արագությունը գերազանցող, հզոր և հուսալի շարժիչի սեփական սերիական արտադրությամբ արտադրական փակ ցիկլի հասնելու համար Թուրքիային լավագույնատեսական հաշվարկներով պետք է առնվազն 10-15 տարի։ Այսպիսով, առանց ամերիկյան General Electric-ի պատրաստի շարժիչների՝ թուրքական 5-րդ սերնդի կործանիչը դառնում է զուտ ցուցադրական նախատիպ (prototype), որով կարելի է գեղեցիկ կադրեր ապահովել քարոզչության համար, բայց հնարավոր չէ ձևավորել լիարժեք ռազմաօդային էսկադրիլիաներ։ Արևելյան անդրադարձներ | Անժելա Սիմոնյան

Reuters со ссылкой на четыре независимых источника сообщает, что Белый дом намерен продвигать сделку по продаже Турции двигателей General Electric для турецкого боевого самолета пятого поколения KAAN, несмотря на возражения в Конгрессе. Согласно сообщениям, продвижение сделки планируется приурочить к саммиту НАТО в Анкаре, который пройдет во вторую неделю июля. @crescentscroissants

🇨🇦🇹🇷 Ուժի իրավունքը. Պատժամիջոցներից մինչև միջուկային գործընկերություն «Ուժն է ծնում իրավունք» թեզի կենսունակության մասին
🇨🇦🇹🇷 Ուժի իրավունքը. Պատժամիջոցներից մինչև միջուկային գործընկերություն «Ուժն է ծնում իրավունք» թեզի կենսունակության մասին վերջերս էինք խոսել, երբ Կանադան ստիպված եղավ չեղարկել Թուրքիայի նկատմամբ սահմանած ռազմական էմբարգոն։ Աշխարհաքաղաքական ցինիզմն ու պրագմատիզմը հասել են իրենց գագաթնակետին, և սրա լավագույն ապացույցը Կանադա-Թուրքիա հարաբերությունների վերջին շրջադարձն է։ Այն նույն Կանադան, որը 2019-2021 թվականներին պատժամիջոցներ ու ռազմական էմբարգո էր սահմանում Անկարայի դեմ՝ Սիրիայում և Արցախյան 44-օրյա պատերազմում թուրքական ԱԹՍ-ների կիրառման պատճառով, այսօր ոչ միայն չեղարկել է բոլոր սահմանափակումները, այլև բացել է իր դռները Թուրքիայի առջև։ 💼Հունիսի 25-26-ին Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը պաշտոնական այցով ժամանում է Կանադա, և այցի օրակարգը վկայում է հարաբերությունները «ռազմավարական գործընկերության» մակարդակի բարձրացնելու մասին։ Ինքնին Ֆիդանի կերպարը՝ որպես թուրքական հետախուզության (MIT) երկարամյա նախկին ղեկավար, խորհրդանշում է հենց Անկարայի այսօրվա սառը, հաշվենկատ և զուտ ուժի դիրքերից հանդես գալու դիվանագիտական ձեռագիրը։ Ֆիդանն իր շրջագայությունը պատահական չէ, որ սկսում է Տորոնտոյի Darlington ատոմակայանից. Անկարան նպատակ ունի կանադական տեխնոլոգիաներով ընդլայնել իր միջուկային պորտֆելը։ Սրան զուգահեռ, 2025 թվականին երկկողմ առևտուրն արդեն հատել է 2.7 միլիարդ դոլարի սահմանագիծը, և կողմերն արագացնում են Ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները։ 🗺️Եվ վերջում, հարց է առաջանում՝ ինչո՞ւ Օտտավան այդքան հեշտությամբ «կուլ տվեց» սեփական հումանիտար սկզբունքները։ Պատասխանը պարզ է՝ Վաշինգտոնում Թրամփի վերադարձով պայմանավորված՝ Կանադան այլևս չի վստահում ամերիկյան անվտանգային «հովանոցին» և փորձում է դիվերսիֆիկացնել իր ռազմավարական կապերը։ Իսկ Թուրքիան, օգտվելով ՆԱՏՕ-ի ներսում իր դիրքերից (ինչպես Շվեդիայի անդամակցության հարցում), կարողացավ պարտադրել իր պայմանները։ 📌Այս դեպքը հերթական ապացույցն է, որ միջազգային հարաբերություններում առաջնայինը պետությունների կենսական շահերն ու ուժերի հավասարակշռությունն են, այլ ոչ թե դեկլարատիվ բանաձևերը։ Արևելյան անդրադարձներ | Անժելա Սիմոնյան

🇨🇦🇹🇷 Право силы: от санкций до ядерного партнерства Жизнеспособность тезиса «Сила рождает право» мы обсуждали совсем неда
🇨🇦🇹🇷 Право силы: от санкций до ядерного партнерства Жизнеспособность тезиса «Сила рождает право» мы обсуждали совсем недавно, когда Канада была вынуждена отменить военное эмбарго, введенное против Турции. Геополитический цинизм и прагматизм достигли своего пика, и лучшим доказательством тому служит недавний поворот в канадо-турецких отношениях. Та самая Канада, которая в 2019–2021 годах вводила санкции и военное эмбарго против Анкары из-за применения турецких БПЛА в Сирии и в 44-дневной Арцахской войне, сегодня не только отменила все ограничения, но и открыла свои двери перед Турцией. 💼25–26 июня министр иностранных дел Турции Хакан Фидан прибывает с официальным визитом в Канаду, и повестка этой встречи свидетельствует о повышении отношений до уровня «стратегического партнерства». Сама фигура Фидана — как многолетнего бывшего главы турецкой разведки (MIT) — символизирует сегодняшний холодный, расчетливый и основанный сугубо на позиции силы дипломатический почерк Анкары. В рамках визита он начинает свое турне с атомной электростанции Darlington в Торонто: Анкара стремится расширить свой ядерный портфель за счет канадских технологий. Параллельно с этим в 2025 году двусторонний товарооборот уже перешагнул рубеж в 2,7 миллиарда долларов, и стороны ускоряют переговоры по Соглашению о свободной торговле. 🗺️Почему Оттава так легко «проглотила» собственные гуманитарные принципы? Ответ прост: в связи с возвращением Дональда Трампа в Вашингтон Канада больше не доверяет американскому «зонтику» безопасности и пытается диверсифицировать свои стратегические связи. А Турция, воспользовавшись своими позициями внутри НАТО (как в случае с членством Швеции), сумела навязать свои условия. 📌Этот случай — очередное политологическое доказательство того, что в международных отношениях первостепенными являются жизненные интересы государств и баланс сил, а не декларативные формулы. Արևելյան անդրադարձներ | Անժելա Սիմոնյան

🕵🏻 Իբրահիմ Քալըն. «Ինտելեկտուալ հետախուզություն» և Անկարայի ռազմավարական գործիքակազմի մասնակի տրանսֆորմացիա Գերմանիայում թո
🕵🏻 Իբրահիմ Քալըն. «Ինտելեկտուալ հետախուզություն» և Անկարայի ռազմավարական գործիքակազմի մասնակի տրանսֆորմացիա Գերմանիայում թուրքական հետախուզական համակարգի գործնական մեթոդների և նպատակների դիտարկումից հետո օրինաչափ հարց է առաջանում. իսկ ո՞վ է ուղղորդում այս հսկայական ու ագրեսիվ մեքենան։ Ո՞վ է կանգնած Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության (MİT) ղեկին և ինչպես է նրա անհատական ձեռագիրը փոխում գերատեսչության ամբողջ փիլիսոփայությունը։ 💼2023 թվականին Իբրահիմ Քալընի նշանակումը MİT-ի ղեկավարի պաշտոնում չէր կարող դիտարկվել որպես սովորական կադրային փոփոխություն։ Հաքան Ֆիդանի բազմամյա և կոշտ ռազմականացված կառավարումից հետո Անկարան անցում կատարեց մի մոդելի, որը պրոֆեսիոնալ շրջանակներում բնութագրվեց որպես «ակադեմիական» կամ «ինտելեկտուալ» հետախուզություն։ Մինչ այդ զբաղեցնելով նախագահի գլխավոր խորհրդականի և մամուլի քարտուղարի պաշտոնները՝ Քալընը հանդիսանում էր Թուրքիայի արտաքին քաղաքականության հիմնական ստվերային համակարգողներից մեկը։ 🖋️Քալընի անհատականության վերլուծության հարցում առաջնահերթ նշանակություն է ստանում նրա ակադեմիական բազան։ Լինելով փիլիսոփայության դոկտոր և իսլամագետ՝ նա արևմտյան վերլուծական գիտելիքները ինտեգրել է նեոօսմանիզմի գաղափարական հիմքերին։ Նրա մտածողության ձևավորման գործում առանցքային դեր է խաղացել նրա գիտական ղեկավարը՝ ականավոր փիլիսոփա, իսլամական աստվածաբան Սեյիդ Հոսեյն Նասրը, ում հովանու ներքո Քալընը պաշտպանել է թեզը Ջորջ Վաշինգտոնի համալսարանում։ Քալընի կողմից ներդրված ռազմավարությունը հենվում է «խելացի ուժի» (smart power) հայեցակարգի վրա, որտեղ դասական, կոշտ հետախուզական գործողությունները համադրվում են ճկուն դիվանագիտության, մշակութային ազդեցության և տեղեկատվական հոսքերի կառավարման հետ։ Ուշագրավ է, որ դեռևս Հաքան Ֆիդանի օրոք հատուկ ծառայությունը դադարել էր լինել բացառապես տեղեկատվության հավաքագրման կամ օպերատիվ հարվածներ հասցնելու մարմին, և այժմ այն գործում է որպես արտաքին քաղաքական օրակարգ ձևավորող ինստիտուտ։ Այս ամենը, սակայն, չի նշանակում անցում բացառապես «փափուկ ուժի»։ 🪕Պարադոքսալ է, բայց այս մարդու մեջ համատեղվում են երկու անհատականություններ՝ մեկը՝ հստակ ու կոշտ ղեկավար, մյուսը՝ արվեստով տարված մարդ։ Քալընը պրոֆեսիոնալ նվագում է սազ (ավանդական լարային գործիք), կատարում է ժողովրդական երգեր (թյուրքյու) և երկար տարիներ հավաքում է ժողովրդական երաժշտության նմուշների եզակի հավաքածու։ Նման նախասիրությունները, մի կողմից, ներկայացվում են որպես այս փակ գերատեսչության «մարդկային դեմքի» դրսևորում, բայց մյուս կողմից՝ քննադատների կողմից մեկնաբանվում են որպես խոցելիություն, քանի որ չափազանց մեծ հրապարակայնությունն ու արտիստիզմը միշտ չէ, որ տեղավորվում են հետախուզության ղեկավարի դասական, փակ կերպարի կանոնների մեջ։ Թեև, ուսումնասիրելով հին դպրոցի հետախուզության բազմաթիվ ղեկավարների կենսագրությունները, կարելի է նկատել, որ երիտասարդ տարիներին և պատանեկության շրջանում նրանք հաճախ հանդես են եկել համալսարանական թատերական բեմադրություններում։ 💰Գործնականում, Քալընի ղեկավարման շրջանում MİT-ի բյուջեն հասցվել է ռեկորդային 36,4 միլիարդ լիրայի (~1,1 միլիարդ դոլար)։ Այս ֆինանսական ներարկումն ուղղվել է կառույցի տեխնոլոգիական արդիականացմանը՝ արհեստական բանականության (AI) և մեծ տվյալների (Big Data) մշակման վրա հիմնված «կանխարգելիչ հետախուզության» մոդելի պաշտոնական ներդրմամբ։ Միջազգային ասպարեզում MİT-ն ստանձնեց ստվերային միջնորդի դերը Գազայի և Ուկրաինայի հակամարտություններում՝ հաճախ շրջանցելով ԱԳՆ պաշտոնական խողովակները։ Նույն ժամանակահատվածում Թուրքիայի տարածքում վերացվեցին օտարերկրյա հատուկ ծառայությունների, մասնավորապես՝ Mossad-ի և IRGC-ի (Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս) լրտեսական ցանցերը, ինչն ապացուցում է, որ կառույցի ինտելեկտուալացումը չի նվազեցրել նրա հակահետախուզական օպերատիվ կոշտությունը։ Ազգային անվտանգության խորհրդի (MGK) առանցքային անդամ Իբրահիմ Քալընի գործունեության օբյեկտիվ վերլուծությունը ցույց է տալիս, որ Անկարան հաջողությամբ տրանսֆորմացրել է իր հատուկ ծառայությունների դերը՝ դրանք դարձնելով ավելի համակարգային, հայեցակարգային և աշխարհաքաղաքական տեսանկյունից շատ ավելի վտանգավոր։ Արևելյան անդրադարձներ | Անժելա Սիմոնյան