1 813
订阅者
-124 小时
+97 天
+1530 天
吸引订阅者
九月 '26
九月 '26
+5
在1个频道中
八月 '26
+35
在2个频道中
Get PRO
七月 '26
+45
在3个频道中
Get PRO
六月 '26
+52
在2个频道中
Get PRO
五月 '26
+26
在3个频道中
Get PRO
四月 '26
+83
在3个频道中
Get PRO
三月 '26
+67
在3个频道中
Get PRO
二月 '26
+106
在2个频道中
Get PRO
一月 '26
+266
在3个频道中
Get PRO
十二月 '25
+160
在2个频道中
Get PRO
十一月 '25
+52
在3个频道中
Get PRO
十月 '25
+47
在3个频道中
Get PRO
九月 '25
+66
在3个频道中
Get PRO
八月 '25
+92
在4个频道中
Get PRO
七月 '25
+117
在2个频道中
Get PRO
六月 '25
+69
在2个频道中
Get PRO
五月 '25
+30
在1个频道中
Get PRO
四月 '25
+63
在1个频道中
Get PRO
三月 '25
+63
在1个频道中
Get PRO
二月 '25
+246
在2个频道中
Get PRO
一月 '25
+64
在1个频道中
Get PRO
十二月 '24
+122
在0个频道中
Get PRO
十一月 '24
+467
在1个频道中
| 日期 | 订阅者增长 | 提及 | 频道 | |
| 03 九月 | +2 | |||
| 02 九月 | +1 | |||
| 01 九月 | +2 |
频道帖子
ENG👇🏻
‼️«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը հայտարարում է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր, Տրանշ 4, Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ներդրումային ծրագրի ՇՄԱԳ հաշվետվության թարմացման և փորձաքննական գործընթացում աջակցության ծառայությունների ձեռքբերման մրցույթ։
⏳Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2026թ․ սեպտեմբերի 14-ը՝ ժամը 15։00:
👉🏻Լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ հետևյալ հղումով՝ https://armeps.am/epps/cft/listContractDocuments.do...
+++
‼️A tender for the procurement of environmental and social impact assessment (ESIA) report update and support services for the examination process for the investment project for the construction of the Sisian–Kajaran road section of the Tranche 4, North–South road corridor investment program has been announced.
⏳The deadline for submitting proposals is at or before 3:00 p.m. on September 14, 2026.
👉🏻Additional information can be obtained at the following link: https://armeps.am/epps/cft/listContractDocuments.do...
| 2 | Կայացել են պայմանագրային բանակցություններ Քաջարանի թունելի շինարարության տեխհսկողության ծառայությունների ձեռքբերման մրցույթի արդյունքում ընտրված կազմակերպության ներկայացուցիչների հետ։ | 241 |
| 3 | «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում տեղի են ունեցել պայմանագրային բանակցություններ՝ Քաջարանի թունելի շինարարության և մոտեցնող ճանապարհների վերակառուցման տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման միջազգային բաց մրցույթի արդյունքում ընտրված կազմակերպության ներկայացուցիչների հետ։
Բանակցությունների շրջանակներում քննարկվել են պայմանագրային մի շարք կետեր, որոնք, մասնավորապես, առնչվում են ծառայությունների մատուցման ժամկետներին, խորհրդատուի աշխատակազմին, պայմանագրի իրավական և ֆինանսական կողմերին։
Քննարկումների արդյունքում վերջնականացվել է պայմանագրի տեքստը։ Նախաստորագրված տարբերակը կներկայացվի ֆինանսավորող կողմին՝ Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամին, և հաստատում ստանալուց հետո կստորագրվի կողմերի միջև։
Նշված պայմանագրով նախատեսվում է մատուցել Քաջարանի շուրջ 7կմ երկարությամբ թունելի կառուցման և մոտ 4կմ մոտեցնող ճանապարհների վերակառուցման աշխատանքների տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայություններ: | 251 |
| 4 | Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32կմ երկարությամբ ճանապարհահատված. Հայաստանի ամենամեծ շինարարական հրապարակը։ | 323 |
| 5 | Ընթացիկ սպասարկման աշխատանքներ՝ Մ-1 ճանապարհի Լանջիկ-Գյումրի հատվածում։ | 395 |
| 6 | Ասֆալտ՝ գրունտի փոխարեն. նորոգվում է Դպրաբակ-Բարեպատ-Կալավան ճանապարհը։ | 416 |
| 7 | ‼️ՀՀ ՏԿԵՆ-ը հայտարարել է Գյումրու Շահումյան փողոցի կմ0+000-կմ0+593, Շիրազի փողոցի կմ0+186-կմ0+651 և Կիրակոսյան փողոցի կմ0+000-կմ0+186 հատվածների միջին նորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ (ծածկագիր՝ ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/86Շ)։
⏳Հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 11-ը՝ ժամը 16.00։
👉Մրցույթի մասին հավելյալ տեղեկություններ հետևյալ հղմամբ՝ https://armeps.am/epps/cft/listContractDocuments.do?resourceId=12425840 | 397 |
| 8 | Հ-30, /Մ-4/-Ճամբարակ-/Հ-7/ ճանապարհի 19-րդ և 51-րդ կմ հատվածներում գտնվող սողանքային տեղամասերում (Այգուտի և Աղբերքի հատվածներ) կատարվում են ճանապարհամերձ հողաշերտի բեռնաթափման, ճանապարհի անցանելիության ապահովման միջոցառումներ։
Շինարարությունը մեկնարկել է 2025 թվականին։ Նախորդ տարի աշխատանքներ են կատարվել նշված ճանապարհի 51-րդ կմ-ում՝ Աղբերքի տեղամասում, իսկ ընթացիկ տարում՝ 19-րդ կմ-ում՝ Այգուտի տեղամասում։ Կապալառուի կողմից կատարվել են հողային աշխատանքներ՝ հանույթ, լիցք, հարթեցում։ Տեղադրվել են ջրահեռացման խողովակներ, սողանքային տեղամասերը վերականգնվել են կոպճային ծածկով։
Շինաշխատանքները կատարվում են ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ | 446 |
| 9 | Արզնիի ձորի ճանապարհի հիմնանորոգումը սկսված է։
Լուրերի ռեպորտաժը։ | 502 |
| 10 | Հ-30, /Մ-4/-Ճամբարակ-/Հ-7/ ճանապարհի 19-րդ և 51-րդ կմ հատվածներում գտնվող սողանքային տեղամասերում (Աղբերքի և Այգուտի տեղամասերում) կատարվում են ճանապարհամերձ հողաշերտի բեռնաթափման, ճանապարհի անցանելիության ապահովման միջոցառումներ։ | 533 |
| 11 | ‼️ՀՀ ՏԿԵՆ-ը հայտարարել է Աշտարակ քաղաքի Գ. Նարեկացու և Ա. Դատումյան փողոցների հիմնանորոգման, բարեկարգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ (ծածկագիր՝ ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/84Շ)։
⏳Հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 9-ը՝ ժամը 16.00։
👉Այլ մանրամասներ հետևյալ հղմամբ՝ https://armeps.am/epps/cft/listContractDocuments.do?resourceId=12418370 | 444 |
| 12 | Սեպտեմբերի 1-ին ընդառաջ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ընթացիկ սպասարկման շրջանակներում Սյունիքի մարզի ուսումնական հաստատություններին հարակից ճանապարհահատվածներում իրականացվում են հետիոտնային անցումների գծանշման աշխատանքներ։
Աշխատանքների նպատակն է ապահովել տրանսպորտային միջոցների և հետիոտների անվտանգ երթևեկությունը։ | 676 |
| 13 | Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածում կառուցվող երկրորդ՝ Մեղրին շրջանցող թունելի շինարարությունը շարունակվում է։ Թունելի երկարությունը 530 մետր է։ Հորատումն այստեղ ավարտված է, շարունակվում են ներքին պատերի ամրացման, կայունացման աշխատանքները, ինչպես նաև մեկնարկել է երեսարկի հատակի բետոնացումը։ | 646 |
| 14 | ‼️ՀՀ ՏԿԵՆ-ը հայտարարել է Մ-3, ՀՀ սահման (Մարգարա)-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի /Մ-5/-Աշտարակ տրանսպորտային հանգույցի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ (ծածկագիր՝ ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/83Շ)։
⏳Հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 8-ը՝ ժամը 16.00։
👉Այլ մանրամասներ հետևյալ հղմամբ՝ https://armeps.am/epps/cft/listContractDocuments.do?resourceId=12416428 | 499 |
| 15 | «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը, փոխտնօրեն Արման Խաչատրյանը հետևել են Գավառի խաչմերուկից դեպի Ծովազարդ 7.5 կմ երկարությամբ ճանապարհի միջին նորոգման աշխատանքների ընթացքին։ | 533 |
| 16 | ‼️Ճանապարհների մասին կարևոր տեղեկություններ՝ մեկ հավելվածում
Ճանապարհային երթևեկությունն ավելի կանխատեսելի և անվտանգ դարձնելու նպատակով գործում է Arm Roads Info բջջային հավելվածը։
Հավելվածի միջոցով քաղաքացիները կարող են մեկ հարթակում ստանալ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վերաբերյալ կարևոր և արդիական տեղեկատվություն՝ ճանապարհային պայմանների, երթևեկության սահմանափակումների, իրականացվող շինաշխատանքների, առաջարկվող շրջանցիկ ճանապարհների մասին։
Միևնույն ժամանակ, Arm Roads Info-ն քաղաքացիներին հնարավորություն է տալիս տեղեկացնել միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներին առկա թերությունների և խնդիրների մասին՝ նպաստելով դրանց արագ արձագանքմանն ու լուծմանը։
📍 Ճանապարհ դուրս գալուց առաջ ստուգի՛ր երթուղիդ։
📱 Arm Roads Info՝ տեղեկացիր, հաղորդիր, եղիր ճանապարհային անվտանգության մասնակից։ | 553 |
| 17 | Մ-9, /Մ-2/ (Նորավանի խաչմերուկ)-Գորիս-Տեղ-Կոռնիձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին իրականացվում է միջին նորոգում։ Ճանապարհաշինական աշխատանքներին և տուրիստական հոսքերին չխոչընդոտելու, խցանումներ չառաջացնելու համար դեպի Կապան, Մեղրի կամ հակառակ ուղղությամբ ուղևորվող բեռնատարների ու կցորդիչով մեքենաների վարորդներին առաջարկում ենք նշված ճանապարհը շրջանցել Տաթև-Լծեն ճանապարհով։ | 532 |
| 18 | Մ-4, Երևան-Սևան ճանապարհի կմ35+500-կմ51+100 հատվածի ձախ գոտում (Չարենցավան-Գագարին) իրականացվում են միջին նորոգման աշխատանքներ։
15.6կմ հատվածում տեղադրվում է ասֆալտբետոնե ծածկ։
Աշխատանքները կատարվում են գիշերային ժամերին՝ երթևեկությանը հնարավորինս չխոչընդոտելու նպատակով։ | 610 |
| 19 | Միջին նորոգման աշխատանքներ՝ Երևան-Սևան ճանապարհին։ | 500 |
| 20 | Բալահովիտի հին կամրջի փոխարեն՝ նորը։
Լուրերի ռեպորտաժը։ | 522 |
